12:01 26.03.2023
Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Մևլութ Չավուշօղլուի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Այս մասին տեղեկությունը տարածել Է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը։
11:54 26.03.2023
Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը կիրակի առավոտյան արձակել է LLVM 3 ծանր հրթիռ՝ OneWeb ընկերության 36 կապի արբանյակներով: Հրթիռի արձակումը տեղի է ունեցել 09:00-ին (Երևանի ժամանակով 07:30-ին) Սաթիշ Դհավանի անվան տիեզերական կենտրոնից, որը գտնվում է երկրի հարավ-արևելքում՝ Սրիխարիկոտա կղզում: Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը YouTube-ի իր ալիքով հեռարձակել է հրթիռի արձակումը: Այս մեկնարկի միջոցով ուղեծրում կավարտվի OneWeb-ի […]
11:35 26.03.2023
Այսօր՝ մարտի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 06։30-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը՝ կանչով մեկնել է Սևան համայնքի Նորաշեն բնակավայրի դիմաց, Սևանա լճի ափին գտնվող «Գեղամա աշխարհ» կոչվող հանգստյան գոտու առանձնատներից մեկը, որտեղ մուտքի մոտ հայտնաբերել […]
11:23 26.03.2023
Չինաստանի կառավարությունը պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հոնդուրասի հետ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը և Հոնդուրասի արտգործնախարար Էդուարդո Էնրիկե Ռեյնան Պեկինում դեսպանների մակարդակով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին կոմյունիկե են ստորագրել: «Երկու երկրների կառավարությունները համաձայնել են բարեկամական հարաբերությունները զարգացնել ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի, փոխադարձ չհարձակման, միմյանց […]
11:10 26.03.2023
Մարտի 25-ին, ժամը 20։34-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կայանավան գյուղում գտնվող խաղողի այգիներում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։06-ին, մարվել՝ 23։10-ին։ Այրվել է […]
10:57 26.03.2023
Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսի տարածքում: Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը: «Ապրիլի 3-ից սկսում ենք անձնակազմերի ուսուցումը։ Եվ հուլիսի 1-ին ավարտում ենք Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի համար հատուկ պահեստարանի կառուցումը»,- ասել է ՌԴ նախագահը։ Պետության ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանն արդեն օգնել է Բելառուսին վերասարքավորել ինքնաթիռները: Բացի այդ, […]
10:42 26.03.2023
Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականի նկատմամբ արտագնա հաղթանակից հետո հետխաղյա ասուլիսում կիսվել է տպավորություններով։ «Խաղը սկսեցինք երեք կենտրոնական պաշտպանով, սակայն չէր ստացվում փոխանցումներ կատարել կիսապաշտպաններին: Մենք սպասում էինք, որ Հայաստանի հավաքականի դեմ խաղը լինելու է ոգևորիչ, և հայկական կողմը զգացմունքային է խաղալու: Երբ մարզիչը նոր […]
10:29 26.03.2023
Մարտի 26-ին, ժամը 06։50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
10:15 26.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]
09:19 26.03.2023
Այսօր՝ մարտի 26-ին, Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են։ Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ներառում է 20 տեղամաս, իսկ Սյունիքի մարզի Սիսիան համայնքը՝ 41։ Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 61 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: […]
02:52 26.03.2023
«Խաղից առաջ զրուցել էի Մխիթարյանի հետ, քանի որ խաղալու էի նրա ազգի դեմ ու հարցրի՝ ինչ ֆուտբոլիստներ կան և ինչ սպասել։ Նա ասաց, որ դժվար խաղ է լինելու և ճիշտ էր»։ Այդ մասին Թուրքիա – Հայաստան Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի առաջին տուրի հանդիպումից հետո նշել է Թուրքիայի հավաքականի առաջատարներից Հական Չալհանօղլուն, հաղորդում է VNews-ի […]
00:52 26.03.2023
Մարտի 25-ին՝ ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումից հետո Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի ասուլիսը։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:41 25.03.2023
Ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Նրանք Նոր Հաճնի սկզբնամասում ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, ոստիկանության Նաիրիի բաժին են տեղափոխել երեք տղամարդու։ Նրանցից երկուսի մոտ ընդհանուր չորս գրամից ավելի մարիխուանա կար։ Մեքենայի խուզարկությամբ էլ հայտնաբերվել են շուրջ 23 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգված ու կաթուցիչ։ Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին։ […]
23:03 25.03.2023
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները մարտի 24-ին, ժամը 00.45-ին, Արտաշատի խճուղում հայտնաբերել, ապօրինի զենք և թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած «Միցուբիշի» մեքենայով, ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել 33-ամյա մի երիտասարդի: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են բյուրեղանման զանգվածով փաթեթներ և մարիխուանայի նմանվող զանգվածով դեղատուփեր: Ըստ երիտասարդի՝ հայտնաբերված թմրամիջոցներն իր […]
21:10 25.03.2023
Չարենցավանի ոստիկանները մարտի 20-ին ստացել էին տեղեկություն, որ Ալափարս գյուղի մի բնակիչ տանը պահում է խոշոր չափերի թմրանյութ: Փաստի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ: Մարտի 23-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց տղամարդու տանն ու օժանդակ շինություններում: Հյուրասենյակում հատնաբերվեցին դեղնականաչավուն զանգվածներով պլաստիկ չորս տարաներ, իսկ ևս երեքը, նույն պարունակությամբ, հայտնաբերվեցին խորդանոցում: Կանեփանման զանգվածի ընդհանուր քաշը 134 գրամից […]
20:59 25.03.2023
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև հատուկ նշանակության գումարտակի ծառայողներն ամենօրյա ռեժիմով շարունակում են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր բացահայտել։ Մարտի 21-ին ու 22-ին արձանագրվել է 20-ից ավելի բացահայտում։ Մասնավորապես, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ինչպես նաև Կենտրոնական, Էրեբունու, Քանաքեռ-Զեյթունի, Մաշտոցի, Նոր նորքի բաժինների, Ավանի և Մարաշի բաժանմունքների, ինչպես նաև Մետրոպոլիտենի […]
13:00 25.03.2023
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել իտալական «la Repubblica» պարբերականին: Հարցազրույցի ընթացքում անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանում առկա հիմնախնդիրներին և ընդհանուր իրադրությանը: Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բովանդակության և ղարաբաղյան շարժման մեկնարկի վերաբերյալ: Իր խոսքում նախագահը նշել է. «Երեսուն տարի առաջ իրավիճակը նույնն էր, ինչ այսօր, վտանգված է հայության գոյատևումը։ Պատերազմ չէր […]
12:56 25.03.2023
Մարտի 24-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Սաթենիկ Մնացականյանին, Արման Պողոսյանին և Վահան Վարդանյանին։ Հյուրերը ՆԳ փոխնախարարին են ներկայացրել «Հաւք» ԱԹՍ մրցույթի նպատակն ու անցկացման մանրամասներ։ Փոխնախարար Սարգսյանը ողջունել է հյուրերին և կարևորել նման միջոցառումների անցկացումը, որոնք միտված են բարձրացնելու փրկարարի և առաջին […]
12:51 25.03.2023
Մարտի 24-ին հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ հաղորդում տալու: Ձեռնարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ ռեստորանային համալիրներից մեկի աշխատակից երիտասարդը վնասվածքը ստացել էր նույն համալիրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ. նրան սուր կտրող-ծակող գործիքով հարվածել […]
12:44 25.03.2023
Ակնհայտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է հրահրում և կրկին սպառնում հարևան Հայաստանին ռազմական ագրեսիայով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, որը ծավալուն հոդված է հրապարակել «Project Syndicate»-ի կայքէջում՝ խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և տարածաշրջանում առաջիկա զարգացումների […]
12:38 25.03.2023
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մարտի 23-ին, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով, Էջմիածնի Շոլոխովի փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել 52-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեթադոնի լուծույթ, որը, նախնական տեղեկություններով, ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով։ Տղամարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում […]
12:30 25.03.2023
Մոսկվայում տղամարդը թեյնիկով հարվածել է խորթ որդու գլխին, երբ տղան փորձել է պաշտպանել մորը: Այս մասին հայտնել է РЕН TV-ի աղբյուրը։ «Ընտանիքում կոնֆլիկտ է տեղի ունեցել, և տղամարդը սկսել է ծեծել իր սիրելիին», – պատմել է նա: Տղան, որը սովորում է 6-րդ դասարանում, պաշտպանել է մորը։ Այդ պահին խորթ հայրը թեյնիկով հարվածել է նրա գլխին։ […]
12:23 25.03.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում մանրամասներ է ներկայացնում ակադեմիական քաղաքի մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։
12:21 25.03.2023
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց՝ դատավորներ են նշանակվել: Այսպիով՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ Ռուդոլֆ Ավագյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր։ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Դանիելյանը նշանակվել է Երևան քաղաքի […]
12:11 25.03.2023
ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Թուրքիայի դեմ խաղում։ Հիշեցնենք, որ ֆուտբոլային հանդիպումը կմեկնարկի 21:00-ին՝ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
11:38 25.03.2023
ՀՀ քննչական կոմիտեում իրականացված քննությամբ պարզվել են Երևան քաղաքի 24-ամյա բնակչուհուն խաբեությամբ, բռնություններով և դրանց սպառնալիքով սեռական շահագործման ենթարկելու դեպքի էական հանգամանքներ։ 2023թ․ հունվարի 19-ին ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ Երևան քաղաքի […]
11:24 25.03.2023
Rate.am-ը ներկայացրել է մարտի 25-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.22 դրամ է, վաճառքը՝ 391.72 դրամ: Եվրոյի առքը միջինը 411.28 դրամ է, վաճառքը՝ 426.53 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.86 դրամ է, վաճառքը՝ 5.24 դրամ:
11:10 25.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային […]