16:23 24.03.2023
Ճապոնիան առաջին երկրներից էր, որ արձագանքեց 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամին: Այս մասին մարտի 24-ին ասել է Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հետ հանդիպման ընթացքում: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ողջունելով հյուրին` բարեկամական խմբի ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը մեր երկրում: Նա շնորհակալություն […]
16:19 24.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Վարչապետը շնորհավորել է վրաց դիվանագետին՝ առաքելության մեկնարկի առթիվ և համոզմունք հայտնել, որ նա իր գործունեությամբ կխթանի հայ-վրացական փոխհարաբերությունների հետագա զարգացումը: Գոհունակություն հայտնելով Հայաստան-Վրաստան համագործակցության ընթացքից՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսական կապերի առավել ընդլայնումը և առկա ներուժի լիարժեք իրացմանն ուղղված նախաձեռնությունները: […]
16:08 24.03.2023
Հունվարի 21-ից պարեկային ծառայությունը մեկնարկեց հանրապետության ևս չորս մարզերում՝ Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Տավուշում։ Այս մարզերում քաղաքացիները 24 ժամ տեսնում են ծառայության դուրս եկած շուրջ 550 պարեկների, որոնք նոր համազգեստով են, նոր սպառազինությամբ ու ծառայողական նոր մեքենաներով։ Հնգամսյա դասընթացներ անցած և ավարտական քննություններին լավագույն արդյունք ցուցաբերած ծառայողներն արդեն արձանագրել են հանցավորության դեմ պայքարի ու ճանապարհային […]
16:05 24.03.2023
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Է. Խ.-ն, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի ավագ տեսուչի պաշտոնը, վարորդական վկայական ստանալու համար դիմած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար Ս. Գ.-ի օժանդակությամբ ստացել է ընդհանուր շուրջ […]
15:54 24.03.2023
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը հրապարակել է հունվար-փետրվար և միայն փետրվար ամսվա վիճակագրական տվյալները երկրի այցելությունների վերաբերյալ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ դրա՝ անցյալ տարվա փետրվար ամսվա համեմատությամբ այս տարի Թուրքիա մեկնող այցելուների թիվն 21․35%- ով աճել է՝ կազմելով 1․87 մլն մարդ։ Այցելուների թվով առաջատարը Ռուսաստանն է, որտեղից 227․965 մարդ է ժամանել Թուրքիա՝ գրանցելով 103% աճ։ Երկրորդ […]
15:43 24.03.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այդ օրը՝ ժամը 02։00-ի սահմաններում, «Արմավիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մոտ 2-ամսական երեխա։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 2-ամսական Սիլվի Խ․-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ […]
15:35 24.03.2023
Եվրամիությունը հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերությանը, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի կառուցմանը: Այս մասին գրել է Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Եվրամիությունը հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերությանը, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի կառուցմանը: Մենք աջակցում ենք Հայաստանին ու Ադրբեջանին՝ հասնելու կայուն, համապարփակ և արդար խաղաղության»,-գրել է Կլաարը: Thank you Ambassador […]
15:30 24.03.2023
Սահմանադրական դատարանը ճանաչեց սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, որոշումը հրապարակել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարել է, որ հատուկ կարծիք են ներկայացրել դատավորներ Հրայր Թովմասյանը, Արայիկ Թունյանը և Երվանդ Խունդկարյանը։ 2022 թվականին թվականին այս հարցով սահմանադրական դատարան է […]
15:23 24.03.2023
Հաղթանակ զբոսայգում 2021թ. սեպտեմբերին կատարված կնոջ սպանության և նրա ամուսնու սպանության փորձի վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևանի 31-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու, վերջինիս կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում […]
15:19 24.03.2023
Իրանի Խոյ շրջանում և քաղաքում մարտի 24-ի առավոտյան տեղի ունեցած 5,6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 68 մարդ է վիրավորվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Mehr գործակալությանը: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել առավոտյան ժամը 6:46-ին՝ օջախի 8 կմ խորությամբ: Ցնցումները զգացվել են հարևան խոշոր քաղաքներում՝ Արևմտյան Ադրբեջան նահանգի մայրաքաղաք Ուրմիում, ինչպես […]
15:08 24.03.2023
N զորամիավորում կատարած այցի շրջանակում մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եղել է նաև մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում, շրջել տարածքում, հետևել ծառայությանը, մարտական ու ֆիզիկական պարապմունքների ընթացքին։ Զորամասում կատարած շրջայցից անմիջապես հետո պաշտպանության նախարարը հանդիպել է երկամյա ծառայությունն ավարտած ժամկետային զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության և զինվորական պարտքը պատվով իրականացնելու համար։ Սուրեն […]
15:07 24.03.2023
Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) կոնգրեսում Թուրքիայի հետ կապված քննարկումներ են ծավալվել։ Օրակարգում է եղել նաև Թուրքիային F-16 ռազմական ինքնաթիռների վաճառքը, որի մասին Բլինքնեը նշել է. «Մենք կարծում ենք, որ Թուրքիային անհրաժեշտ է գնել բազմաֆունկցիոնալ F-16-ներն ու դրանց ժամանակակից սարքավորումները: Դա ՆԱՏՕ-ի համար կարևոր է: Միևնույն ժամանակ աշխատում ենք դաշինքի երկու պետությունների՝ Թուրքիայի և Հունաստանի միջև […]
14:41 24.03.2023
Մարտի 22-ին Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ մարտի 16-ին 40-ամյա մի երևանցի Սուրենավան գյուղի կենտրոնական ճանապարհին նստել էր «Մերսեդես» մակնիշի մի մեքենա և վարորդից պահանջել, որ այն վարի Մարմարաշեն բնակավայրի ուղղությամբ՝ սպառնալով հակառակ դեպքում վնասել նրան: Արմաշցի վարորդը վախից իջել էր մեքենայից և նկատել, որ ուղևորը հափշտակում […]
14:33 24.03.2023
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը սույն թվականի ապրիլի 1-ից ծառայության է կոչվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում։ Գերաշնորհ Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանը սույն թվականի ապրիլի 1-ից նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար։
14:29 24.03.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մարտի 23-ին մասնակցել է Երևանում անցկացվող՝ Ամերիկայի Առևտրի Պալատի տարեկան ընդհանուր ժողովին: Փոխվարչապետը Կառավարության և անձամբ իր անունից ողջունել է ներկաներին և հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Նախևառաջ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի բոլոր անդամներին արդյունավետ և օգտակար աշխատանքի համար: Տարածաշրջանային բարդ զարգացումների արդյունքում ստեղծված ամենատարբեր տնտեսական […]
14:25 24.03.2023
Ամերիկայի Միացյալ Նահանգները բարձր է գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղության հաստատման առաջընթացի վերաբերյալ ուղերձը: Այս մասին գրել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։ «Մենք ոգևորված ենք Հարավային Կովկասում երկարատև և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացով։ Մենք շատ բարձր ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձն այդ առաջընթացի վերաբերյալ»,- նշել է Պատելը: Նա կիսվել […]
13:54 24.03.2023
Մարտի 22-ին, ժամը 10․15-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Լեռնագործների փողոցում բնակվող 31-ամյա կնոջ մայրն առավոտյան 8-ի սահմաններում աշխատանքի էր գնացել ու դուռը բաց թողել։ Զուգագուլպան դեմքին քաշած մի կին էլ մտել էր տուն, հարձակվել 31-ամյա տանտիրուհու վրա ու դեզոդոր փչել աչքերին։ Նա բռնություն գործադրելով ու դանակով սպառնալով՝ պահանջել էր ողջ ոսկեղենն ու […]
13:37 24.03.2023
Այսօր՝ մարտի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դի կա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 61-ամյա Հրանտ Թ․-ն է, ով րոպեներ առաջ էր Փարիզ-Երևան 1080 չարտերային թռիչքով ժամանել Երևան, անցել անվտանգության […]
13:22 24.03.2023
ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ մարտի 24-ին` տեղական ժամանակով ժամը 11։09-ին, Ադրբեջանի Իսմայիլ քաղաքից 22 կմ հյուսիս-արևելք, հյուսիսային լայնության 40.86°, արևելյան երկարության 48.41°, օջախի 10 կմ խորությամբ` 4,6 մագնիտուդով 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ցնցումները Արցախում զգացվել է մինչև 3 բալ ուժգնությամբ։ Ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։
13:15 24.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում […]
23:59 23.03.2023
Չինացի զբոսաշրջիկը Թաիլանդում փորձել է բանջի-ջամփինգ ատրակցիոնը, սակայն ցատկելու ժամանակ ճոպանը պոկվել է։ Կադրերը հրապարակել է Daily mail-ը: Կադրերում զբոսաշրջիկը ճոպանին կապած ոտքերով ցատկում է 10 հարկանի կամրջից: Լարվածությունից ճոպանը պոկվում է, և տղամարդն ընկնում է ջրի մեջ։ Սուր զգացողությունների սիրահարը ծանր վնասվածքներ է ստացել մարմնի ձախ կողմում և կրծքավանդակի հատվածում և կորցրել գիտակցությունը: Տղամարդն, […]
23:57 23.03.2023
2006 թվականին գեղասահքի օլիմպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովի ձախ ձեռքի մատներն անդամահատել են, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը» ՝ վկայակոչելով հիվանդանոցում իր աղբյուրը: «Ձեռքի մատների անդամահատումն անհրաժեշտ էր, քանի որ մատները սկսել էին սևանալ, ինչը նշանակում էր, որ ձեռքում գանգրենայի պրոցես է սկսվել։ Այս դեպքում ամեն ժամ, րոպե կարևոր է, այս գործընթացը անընդհատ ընթանում է և շուտով […]
23:44 23.03.2023
Այսօր՝ մարտի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչություն և ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում ավտոմեքենան գահավիժել է ձորը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը` ոստիկանները, փրկարարներն ու պարեկները ճանապարհից մոտ 500 մետր խորության մեջ հայտնաբերել են Opel […]
23:30 23.03.2023
Հանրապետության տարածքում մարտի 24-26-ը, 27-ի գիշերը, 28-ին առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 26-ին, 28-ին սպասվում է քամու ուժգնացում` 13-16 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 25-26-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների […]
23:15 23.03.2023
Մարտի 24-ին՝ ժամը 11։00-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է բնակավայրի շչակը: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
22:55 23.03.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Դավիթաշեն գյուղ 1, 2, 8, 9, 10 փողոցներ, Րաֆֆու փ. 47, 49, 53, 55 շենքեր և հարակից բնակիչ-բաժանորդներ, Հ․Մուրադյան փ. 16-41/5 առանձնատներ, Մ․Ավետիսյան 4փ. 22 շենք, Ռուբինյանց փ. 17, 17/1, 17/2, […]
22:45 23.03.2023
Լաս Վեգասից Կոլումբուս (Օհայո նահանգ) ուղևորվող Southwest Airlines ավիաընկերության ինքնաթիռի օդաչուն վատացել է թռիչքի ժամանակ: Անձնակազմին օգնության է հասել մեկ այլ ավիաընկերության օդաչուն, որը թռչում էր որպես ուղևոր։ Այս մասին մարտի 23-ին հայտնել է CNN հեռուստաալիքը։ Southwest Airlines-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Լաս Վեգասից չվերթի թռիչքից կարճ ժամանակ անց օդաչուին շտապ բժշկական օգնություն է […]
22:40 23.03.2023
Մարտի 22-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տված 34-ամյա տղամարդը հայտնել էր, որ ժամը 20.30-ին Կոմիտասի պողոտայում իրեն է մոտեցել ոմն Արամ և զենքի սպառնալիքով հափշտակել զինվորական փաստաթղթերը, անձնագիրը, լիցքավորման սարքը, բջջային հեռախոսը և փող: Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 22-ին Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում հայտնաբերվել, ավազակային հարձակում կատարելու […]