23:34 15.11.2018
Իրանում ոսկու շուկան մանիպուլյացիայի ենթարկելու մեջ մեղադրվող, «ոսկիների սուլթան» մականվամբ հայտնի Վահիդ Մազլումին և իր հանցակից Մուհամմեդ Իսմայիլ Քասըմին դատապարտվել են մահվան՝ կախաղանի միջոցով։ Մահապատիժն արդեն ի կատար է ածվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Մինչ այդ Իրանի պատկան մարմինները նրանց մեղադրանք էին առաջադրել մոտ երկու տոննա ոսկու պաշար կուտակելով ոսկու շուկան մանիպուլյացիայի ենթարկելու, տնտեսական […]
23:23 15.11.2018
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարությունների միջև ստորագրված 2019-2021թթ. համագործակցության ծրագրի մասին։ «Այսօր Սանկտ Պետերբուրգում միջազգային մշակութային ֆորումի շրջանակներում ստորագրվեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2019-2021թթ. համագործակցության մասին ծրագիրը»,- ասված է գրառման մեջ:
22:50 15.11.2018
Ներկայացնում ենք «Իմ քայլը» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին՝ ըստ ընտրատարածքների: Թիվ 1 ընտրատարածք (Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ) 1. Ասլանյան Հակոբ Արսենի – ՔՊԿ 2. Ավետիսյան Ալեքսանդր Մելսիկի – ՔՊԿ 3. Բաթոյան Զարուհի Վալերիանի – ՔՊԿ 4. Գեւորգյան Գոռ Գեւորգի – անկուսակցական 5. Զեյնալյան Նարեկ Արտավազդի – ՔՊԿ 6. Կոնջորյան Հայկ Արսենի – անկուսակցական 7. Հակոբյան Երջանիկ Մանվելի […]
22:48 15.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր գրասենյակում հյուրընկալել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին։ Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, հանդիպմանը քննարկել են տիկին Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների՝ Արցախում իրականացվելիք գործունեության հնարավոր ուղղությունների հարցը: Ա. Հակոբյանն ընդգծել է, որ Արցախը լինելու է նշյալ հիմնադրամների ծրագրերի […]
22:10 15.11.2018
Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության գծով նոր մարզիչ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խավիեր Մինյանոն բացառիկ հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին: Ի՞նչ գիտեր հայկական ֆուտբոլի մասին, ինչո՞վ են զարմացրել ազգային հավաքականի ֆուտբոլիստները և արդյո՞ք հնարավոր է հավաքների ընթացքում՝ կարճ ժամանակում, բարելավել մեր ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը: Այս և այլ հարցերի պատասխանները՝ տեսանյութում։
21:59 15.11.2018
Այսօր ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հերթական անգամ ուրախ տրամադրություն էր թևածում: Բժշկական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպվել էր երեխաների ձեռքի աշխատանքների, մասնավորապես նկարների յուրահատուկ ցուցահանդես: Իսկ նկարները յուրահատուկ են, քանի որ նկարել են համալսարանական հիվանդանոցի տարբեր բաժանմունքներում բուժում ստացող երեխաները, ովքեր բժիշկների և ծնողների աջակցությամբ պայքարում են իրենց առողջության համար: Ցուցահանդեսին ներկա էր նաև ՀՀ վարչապետի […]
21:48 15.11.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հրավիրեց երկու միջազգային կազմակերպության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ԿԸՀ-ն այս մասին որոշում կայացրեց նոյեմբերի 15-ի արտահերթ նիստում: «ԿԸՀ–ում ստացվել է երկու օտարերկրյա կազմակերպություններից դիմում, որոնցով վերջիններսխնդրել են ԿԸՀ–ին հավատարմագրվելու որպես դիտորդական առաքելություն իրականացնողկազմակերպություններ: Նշված դիմումներից մեկը ներկայացվել է «Ազատություն ևժողովրդավարության նախաձեռնությունների աջակցություն» օտարերկրյա հասարակական կազմակերպության կողմից, մյուսը` «Ընտրությունները մշտադիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանց» օտարերկրյա հասարակական կազմակերպությունից: Նշված կազմակերպությունն ունի ընտրական գործընթացները դիտարկելու փորձառություն»,- նշեց Մուկուչյանը: Նիստի ընթացքում ԿԸՀ-ն նաև իրականացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների […]
21:23 15.11.2018
Նոյեմբերի 15-ին, ժամը 16:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ճամփեզրի եզրաքարին և շրջվել, կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ Եղվարդի […]
21:10 15.11.2018
Կարևորելով ռազմաբժշկական ծառայության բնագավառում գիտական, հետազոտական ու կրթագիտական ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը և ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության համալրումը մասնագիտական և գործնական բարձր պատրաստվածությամբ մասնագետներով՝ նոյեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ստորագրել են համագործակցության մասին հուշագիր: Վստահություն հայտնելով, որ համագործակցությունը կնպաստի ԵՊԲՀ կլինիկական ամբիոնների […]
20:56 15.11.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մարդկային անվտանգության վարչության ղեկավար Մեհրնազ Մուստավաֆիին: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը, ՄԱԿ-ի մի շարք գործակալությունների ներկայացուցիչներ, ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը: ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակը սկսում է «Հայաստանի անապահով համայնքներում մարդկային անվտանգության բարելավում […]
20:42 15.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը շրջել է «Մեգերյան կարպետ»-ի թանգարանով՝ ծանոթացել ընկերության գորգագործական աշխատանքներին: Ընկերության ղեկավարները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել «Մեգերյան կարպետ»-ի զարգացման ծրագրերը: Մտքեր են փոխանակվել Հայաստանում գորգագործության զարգացման հեռանկարների շուրջ: Այնուհետև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հարվարդի համալսարանի հայ շրջանավարտների հետ: Նիկոլ Փաշինյանը […]
20:35 15.11.2018
Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրութուններում 2010 ընտրական տեղամասերից 1500-ից կապահովվի ուղիղ հեռարձակում: Այսպիսի որոշում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրեց նոյեմբերի 15-ի արտահերթ նիստում: «Այսօր ԿԸՀ-ում ստացվել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարի գրությունը, որով առաջարկվում է, որպեսզի ԿԸՀ-ն կայացնի որոշում` կազմակերպելու ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա ուղիղ ժամանակային […]
00:57 15.11.2018
«Արզնու տոհմային ԹՏԽ»-ն, ի պատասխան ՏՄՊՊՀ-ի, հայտարարություն է տարածել։ «ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 14.11.2018թ. «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի վերաբերյալ հաղորդագրության առնչությամբ «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն ցանկանում է նշել, որ չի ընդունում հանձնաժողովի կողմից կայացված որոշումը և այն բողոքարկելու է օրենքով սահմանված կարգով՝ որոշումը ստանալուց հետո: Ընկերությունը հարկ է համարում նշել նաև, որ հանձնաժողովի […]
00:21 15.11.2018
Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Միշան, որոշել է հոր երաժշտական հետմահու ալբոմը թողարկել: «Հնարավոր է՝ հավաքածու ստեղծվի, որի մեջ կլինի 6 երգ հորս և վեց երգ այն մարդկանց կատարմամբ, որոնց հայրս կվստահեր, որոնց շատ էր գնահատում»,- Rusarminfo-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազնավուրի որդին հայտնել է RTL ռադիոկայանին: Միշա Ազնավուրի խոսքերով՝ շանսոնյեի երգերի վերաթողարկման նախագիծ կա նաև Universal […]
23:22 14.11.2018
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը գտնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կազմակերպված են հապճեպորեն և կարող են վնասել Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին։ Դեռ մայիսին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո կառավարությունն իր թիրախային կետերից էր հայտարարել Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, որի նպատակն էր ԱԺ ընտրությունները ամբողջությամբ համամասնական տարբերակով անցկացնելը։ Ունենալով բավարար միջոցներ փոփոխությունները կյանքի կոչելու համար՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը […]
23:06 14.11.2018
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ներառված չէ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում և շարունակելու է կատարել Երևանի ավագանու անդամի պատվաբեր պարտականությունները։ «Երկար ժամանակ չեմ բարձրաձայնել կարծիքս ընտրությունների անցկացման նման վաղ ժամկետների վերաբերյալ։ Այո! պետք էր այն անցկացնել ապրիլ-մայիս ամիսներին, երբ ես ևս կկարողանայի առաջադրվել որպես պատգամավորի […]
22:19 14.11.2018
ԱՄՆ քաղաքացի, ազգությամբ թուրք Քևին Օքսուզի նկատմամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցված և Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Թուրք Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործի վարույթը հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է»,- ասաց Խաչատրյանը: Հայաստանի Հանրապետության գլխավոր […]
21:36 14.11.2018
Երևանում է Օքսֆորդի համալսարանի դասախոս, հայագետ Հրաչ Չիլինկիրյանը, որ լավատեղյակ է հայ եկեղեցական կյանքին, և, մեկնաբանելով այսօրվա հոգևոր կյանքում տեղի ունեցող ինչ-ինչ երևույթներ, ասում է, որ մեր եկեղեցում կուտակված հարցեր կան, իսկ ժողովրդի դժգոհությունն էլ ոչ թե եկեղեցուց է, այլ՝ հոգևորականներից:
21:23 14.11.2018
Հայ Ազգային Կոնգրեսը ընտրությունների մասնակցության վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Նոյեմբերի 12-ին կայացած նիստում Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը, հաշվի առնելով հեղափոխական գործընթացի ավարտական փուլի յուրահատկությունները, որոշեց, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չէ կուսակցության մասնակցությունը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին։ Դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ ընտրություններից հետո առաջանալու է նոր իրավիճակ։ Թեև վերջնականապես ավարտվելու է քսանամյա […]
21:11 14.11.2018
ՀՀ ոստիկանությունը Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած մաքսային հսկողության արդյունքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներից միջազգային փոստային առաքման միջոցով Հայաստան ներմուծված շամպունի պլաստմասե տարայում հայտնաբերվել է երեք պոլիէթիլենային փաթեթով փաթեթավորված, ընդհանուր 37 […]
20:57 14.11.2018
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 475 դատապարտյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 37, «Արթիկ» ՔԿՀ-ից՝ 34, […]
01:00 14.11.2018
Նոյեմբերի 10-ին` ժամը 21:00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում 1963 թ. ծնված Հասմիկ Ա.-ն հայտնել է, որ նույն օրը`ժամը 17:30-ից 17:45-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում իր բաճկոնի գրպանից գողացել են «Սամսունգ Էս 7» տեսակի բջջային հեռախոսը՝ պատճառելով 200.000 դրամի վնաս: Նոյեմբերի 12-ին` ժամը 09:50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով […]
00:53 14.11.2018
Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018թ. նոյեմբերի 14-ին Երևան քաղաքի Սայաթ- Նովայի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա: Այս մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը:
00:10 14.11.2018
Թուրքիայի Վան նահանգի ժանդարմերիայի ստորջրյա որոնողափրկարարական ջոկատի անդամները Վանա լճում նոր ձկնատեսակ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Ձկնատեսակն ուսումնասիրելու նպատակով Վանի համալասարանում հատուկ աշխատանքային խումբ է ձևավորվել։ Ինչպես հայտնի է, մինչ այժմ Վանա լճի կենդանական աշխարհը սահմանափակվում էր միայն տառեխ ձկնատեսակով, որը լճի խորհրդանիշներից մեկն է։ Աշխատանքային խումբը հաստատել է, որ բացի տառեխից, […]
23:39 13.11.2018
ՔՊ անդամ, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ողջունելով բոլոր կուսակցությունների և դաշինքների մասնակցությունը․ «Անկեղծ ասած, ես ուրախ եմ բոլոր կուսակցությունների և դաշինքների մասնակցության համար։ Սա նշանակում է, որ որոշողը ևս մեկ անգամ լինելու է բացառապես ընտրողը։ Եվ եթե որևէ քաղաքական ուժ իրավիճակին չի տիրապետում, կամ վատ է […]
23:25 13.11.2018
Հանրապետության տարածքում նոյեմբերի 14-18-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 5-7 աստիճանով: Երևան քաղաքում նոյեմբերի 13-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև, 14-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի […]
22:57 13.11.2018
Նոյեմբերի 13-ին` ժամը 19:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թամանցիների փողոցում բախվել են «Opel Astra G» մակնիշի, «Mercedes C180» մակնիշի և «Opel Astra G Universal» […]
22:50 13.11.2018
Վերջին տարիներին Թուրքիայում աճում են Աթաթուրքի արձանների, կիսանդրիների, պատկերների նկատմամբ կատարված տարատեսակ «հարձակումները»։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Այդպիսի մի դեպք էլ գրանցվել է Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի (պատմ. Արևելյան Թրակիա) Չորլու շրջանում։ Ինքնությունը չպարզված մի կին կացնով հարձակվել է Աթաթուրքի արձանի վրա, հարվածել արձանի ոտքին, ապա մոտակայքում գտնվողների արձագանքից հետո թաքցրել է կացինն իր հագուստի […]
22:10 13.11.2018
Վաղը՝ ժամը 18։00-ին, կավարտվի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների կողմից ցուցակների ներկայացման վերջնաժամկետը: Այդ ժամկետից ուշ ներկայացված ցուցակները ԿԸՀ-ն չի ընդունի: Քաղաքացիական պայմանագիր կուսակցությւոնը երեկոյան վարչության նիստ է անցկացրել և արդեն հայտնի է, թե ովքեր են ընդգրկված ցուցակի առաջին տասնյակում: Ցուցակը կգլխավորեն Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը։ Չորրորդ հորիզոնականում է Տիգրան […]
21:56 13.11.2018
Նոյեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ընդունեց Միավորված ազգերի կազմակերպության պատվիրակությանը, որը գլխավորում էր խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալետոսսի Վուլեն։ Վալերիյ Օսիպյանը, ողջունելով հյուրերին, բարձր գնահատեց նրանց գործունեությունը Հայաստանում՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցային դաշտն ավելի ընդլայնելու և զարգացնելու։ Հատուկ զեկուցողը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ ներկայացնելով պատվիրակությանը հետաքրքրող հարցերը։ Այս […]