20:27 17.11.2018
Նոյեմբերի 17-ին` ժամը 12:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի թանգարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, վրաերթի ենթարկել «Nissan […]
11:00 17.11.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ուսանողների միջազգային օրվա առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, երջանկություն, նպատակասլացություն, ուսումնառության արդյունավետ տարիներ և ամենայն բարիք: Ձեզնով է պայմանավորված Հայաստանի ապագան, դո՛ւք եք զարգացնելու հայրենական գիտությունը, տնտեսությունն ու մշակույթը և ապահովելու մեր երկրի […]
10:44 17.11.2018
Արցախը Հայաստանի Հանրապետությանը դե յուրե միացնելու նպատակը որպես համահայկական օրակարգի գերակա հարց ամրագրելու համար կազմակերպված ավտոերթը նվիրվում է Արցախյան ազգային֊ազատագրական շարժման և միացման գաղափարի ռահվիրա, քաղաքագետ և ազգային֊քաղաքական գործիչ Իգոր Մուրադյանի պայծառ հիշատակին։ Այս մասին հայտնում են «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունից։ Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր»-ը հայտարարություն էր տարածել, որ նոյեմբերի 17-ին կուսակցությունը կազմակերպում է […]
10:30 17.11.2018
«Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկվել են ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: Անկասկած է, որ խոսքը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի մասին է: Առավել ևս, որ նույն օրը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ: Լուկաշենկոն և Նազարբաևը ՀԱՊԿ […]
10:24 17.11.2018
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 06:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Վանաշեն գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վեդի-Վանաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Vento» և «Opel Vectra» մակնիշների ավտոմեքենաները. վերջինիս ուղևորն […]
10:16 17.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սպիտակի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: Խիտ մառախուղի պատճառով դժվարանցանելի է Վարդենյանց լեռնանցքը, տեսանելիությունը 50-60 մետր է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
10:12 17.11.2018
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 71-ի: Ավելի քան 1000 մարդ համարվում է անհետ կորած: Անտառային հրդեհներն իրենց ճանապարհին մոտ 27 հազար տուն են ոչնչացրել: Կրակի ընդգրկած տարածքը հասնում է մոտ 80 հազար հեկտարի։ Փրկարարներն օր ու գիշեր փորձում են տեղայնացնել կրակը, սակայն ուժեղ քամին և չորային եղանակը բարդացնում են աշխատանքները:
10:00 17.11.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 16-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով նրան կրկին կալանավորելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը: Նրա խափանման միջոցի ընտրության հարցը հասցեագրվել է վերաքննիչ քրեական դատարանին, որը օգոստոսի 13-ին որոշում էր կայացրել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և […]
09:50 17.11.2018
Նոյեմբերի 16-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին Քրեական հետախուզության և Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների ղեկավարներն ու օպերատիվ անձնակազմերը: Վալերիյ Օսիպյանն, անդրադառնալով ծառայության հրատապ ու ռազմավարական խնդիրներին, ընդգծեց, որ նրանք ոստիկանության առանցքային ստորաբաժանումներից են, որոնց արդյունավետ ծառայությամբ է պայմանավորված հանցավորության դեմ պայքարի, հանցագործությունների կանխարգելման ու […]
09:45 17.11.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. Այս օրերին, երբ բոլորը զբաղված են համապետական ընտրությունների մանրամասների մասին տեղեկություններ հայթայթելով կամ տարածելով, թվում է, թե այլ գործերով զբաղվելը ժամանակավրեպ ու անիմաստ է: Այս թոհուբոհի ընթացքում, սակայն, «Փաստ»-ի տեղեկություններով, նախարարությունների օպտիմալացման նախապատրաստական աշխատանքների ակտիվ գործընթաց է իրականացվում: Ու մինչ կորոշվի, թե ընտրություններից հետո որ նախարարությունն ինչ ճակատագիր կունենա, կամ նախարարություններում ինչպիսի […]
09:40 17.11.2018
Պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ մտահոգություն հայտնելով, որ անցած ամիսները խոր անհանգստություն են առաջացնում մեր երկրի արտաքին կապերի զարգացման հեռանկարի տեսակետից․ «Այս օրերին հաճախ եմ լսում` ինչո՞ւ եք անհանգիստ, չէ՞ որ ՔՊ-ն շարունակում է ձեր արտաքին քաղաքականությունը: Հատկանշական է, որ մեր ընդդիմախոսներն ընդունեցին, որ այդ քաղաքականությունը խոհեմ էր […]
09:14 17.11.2018
«Իշխանություններին հեշտ ժամանակներ չեն սպասվում․ բացի նախընտրական թոհուբուհից, դեկտեմբերի 9-ի նախօրյակին՝ դեկտեմբերի 6-ին, ԵԱՏՄ երկրների ղեկավարների համաժողովն է, որտեղ քննարկվելու և որոշվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը։ Հաջորդ օրն էլ՝ դեկտեմբերի 7-ին, Միլանում Մամեդյարով-Մնացականյան հանդիպումն է։ «Կողմերը դեռ չեն հաստատել Միլանում հանդիպման իրենց մասնակցության փաստը»,- ասաց ԱԳՆ մեր աղբյուրը՝ ի պատասխան հարցին, թե այդ հանդիպման, […]
08:51 17.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ համամասնական ցուցակում բացակայում է նաև ԱԺ պատգամավոր Դավիթ Մանուկյանը: Վերջինս Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան: Ըստ նախնական պայմանավորվածության՝ Մանուկյանը պետք է առաջադրվեր Կոտայքի մարզում, սակայն անհասկանալի պատճառներով նրա անունը հանվել է ցուցակից»:
08:38 17.11.2018
Թուրքիայի ոստիկանությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարար Օսման Քավալայի նկատմամբ ընթացող հետաքննության շրջանակներում նոր մարդկանց է բերման ենթարկել։ Քավալան Թուրքիայում կալանավորվել է 2017թ. դեկտեմբերին։ Նա մեղադրվում է 2016թ. ռազմական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ։ Գործի շրջանակներում բերման է ենթարկվել ևս 10 մարդ, այդ թվում՝ 2 պրոֆեսոր։ Մնացածը «Anadolu Kultur» կազմակերպության աշխատակիցներ են, որոնք աշխատել են […]
08:25 17.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում սև հումոր է պտտվում՝ Սամվել Ալեքսանյանն իր փեսային՝ Կորյուն Նահապետյանին «զոհաբերեց» հանուն Նիկոլ Փաշինյանի աներձագի՝ պատգամավոր Հրաչ Հակոբյանի։ ՀՀԿ մեր աղբյուրների պնդմամբ՝ Ալեքսանյանի քրոջ ամուսինը՝ Կորյուն Նահապետյանը, մինչև վերջին օրը պայքարել է առաջադրվելու համար, սակայն Ալեքսանյանը կանխել է դա, քանի որ նրան հորդորել են աշխատել Մալաթիայից ռեյտինգայինով առաջադրվող «ՔՊ» […]
01:03 17.11.2018
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան Հայաստանում սպասվող ընտրությունների և հնարավոր փոփոխությունների մասին հարցազրույց է տվել Թուրքիայի պետական «Anadolu» գործակալությանը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Հարցազրույցում Բրայզան նշել է, որ Ն.Փաշինյանը, հոկտեմբերի 16-ին հրաժարական տալով, բարդ իրավիճակում մեծ քաղաքական հմտություն է դրսևորել: Բրայզայի գնահատմամբ՝ Փաշինյանը չի կարողացել ստանալ քաղաքական էլիտայի աջակցությունը, բայց ունի ժողովրդի […]
00:54 17.11.2018
Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018 թ. նոյեմբերի 17-ին Երևան քաղաքի Սայաթ Նովայի պողոտա-Ալ.Մանուկյան փողոց խաչմերուկի Սայաթ Նովայի պողոտայի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա: Այս մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը:
00:31 17.11.2018
«Ես մեծ հույս ունեմ, որ արտահերթ ընտրությունները «հապճեպ» կազմակերպելու հիմնական պատճառը Նիկոլ Փաշինյանի այսօրվա բարձր վարկանիշն է։ Ուզում եմ հավատալ, որ այդ որոշումը կայացվել է անմիջապես Երևանի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո։ Դրա այլընտրանքը շատ ավելի մտահոգիչ կարող է լինել, եթե դա արվում է «հապճեպ մեծամասնություն» ձևավորելու և ամենատարբեր խնդիրներում որոշակի լուծումներ առաջարկելու նպատակով։ Այնպիսի լուծումներ, […]
00:10 17.11.2018
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, ռուսական կողմում կա կուտակված մոտ 350 ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
00:08 17.11.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Թաս» կոչվող հատվածում, «Մեղրիի սար» կոչվող հատվածում, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
23:59 16.11.2018
Նոյեմբերի 15-ին`ժամը 17:00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Աթաբեկյան 135 հասցեում գտնվող Արտաշատի զինկոմիսարիատում վեճ և ծեծկռտուք է տեղի ունեցել Արտաշատ քաղաքի բնակիչ, 28-ամյա Հարություն Եղիազարյանի և Արարատի մարզի Նշավան գյուղի բնակիչ, 38-ամյա Գեղամ Բաղդասարյանի միջև: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։ Դրանից հետո Գ. Բաղդասարյանը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Արտաշատի զինկոմիսարիատում իրեն ծեծի են ենթարկել և […]
23:42 16.11.2018
Մանվել Ջավադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ դադարեցնում է Ավան վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները․ «Սիրելի ավանցիներ, տեղեկացնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ Ավան վարչական շրջանի ղեկավարի իմ լիազորությունները: 10 տարի շարունակ պատասխանատվության զգացումով, ձեր աջակցությամբ, շատ դեպքերում նաև ձեր պահանջով Ավան վարչական շրջանի աշխատակազմի հետ միասին իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր՝ ի նպաստ […]
22:30 16.11.2018
Վաշինգտոնի շրջանային դատարանը բավարարել է հեռուստաընկերության միջնորդությունը և Սպիտակ տանը կարգադրել է ժամանակավոր վերականգնել CNN-ի լրագրող Ջիմ Ակոստայի անցագիրը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով ԱՄՆ նախագահի մամուլի ասուլիսը նշանավորվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հերթական սկանդալով։ Թրամփը CNN-ի լրագրողներին անվանել է «ազգի թշնամի»։ Թրամփի հետ վեճից հետո CNN-ի լրագրողին արգելել […]
21:44 16.11.2018
Հայաստանն ու Ռուսաստանն ունեն ամուր գործընկերային հարաբերություններ, որոնք կառուցված են հավասար իրավունքների, փոխադարձ վստահության և հարգանքի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը: Նա ընդգծել է, որ երկու երկրները հաջողությամբ համագործակցում են ինչպես Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) […]
21:30 16.11.2018
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) անդամ, Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանում (մեջլիսում) ունեցած ելույթի ժամանակ կրկին անդրադարձել է Վանի Էդրեմիթ (Արտամետ) շրջանում հայկական գերեզմանատան պղծմանը: Մեջլիսում տեղի ունեցած պլանավորման և բյուջեի քննարկումների ժամանակ ելույթ ունեցած հայ պատգամավորը ևս մեկ անգամ բոլորին հիշեցրել է, որ հայկական գերեզմանատան վրա կառուցված զուգարանը այդպես էլ չի […]
21:07 16.11.2018
Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևանում գտնվող մի կազմակերպություն հիպնոսի և նեյրոլինգվիստիկ ծրագրավորման եղանակով հաճախորդներից գումարներ է կորզում՝ յուրաքանչյուրից 2000 դոլարին համարժեք դրամ՝ նրանց վաճառելով տուրիստական փաթեթներ։ Կազմակերպությունում իրականացվել են համապատասխան ստուգումներ՝ ստացված տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով։ Նախնական տվյալներով՝ հաճախորդը պարտադիր գնում է հյուրանոցի ամրագրման […]
20:55 16.11.2018
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 16-ին ուսանողների միջազգային օրվան ընդառաջ Արցախի պետական համալսարանի ղեկավարության առաջարկ-նախաձեռնությամբ հանդիպել է բուհի ղեկավարության և ուսանողական ակտիվի հետ։Այս մասին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Շնորհավորելով ուսանողներին գալիք տոնի կապակցությամբ՝ պետնախարարն ուսումնական հաջողությունների իր մաղթանքն է հղել վերջիններիս՝ կարևորելով նմանօրինակ հանդիպումներն ու ուսանողների արտահամալսարանական […]
20:42 16.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում մասնակցել են Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Ռոբերտ Աբաջյանի ծնողները, տատիկն ու պապիկը: Ռոբերտ Աբաջյանի ծառայակից ընկերները, ինչպես նաև կենտրոնում բուժում ստացած երիտասարդները կենտրոնի բակում խորոված են պատրաստել, այնուհետև Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի և […]
00:41 16.11.2018
Թուրքական «Yeni mesaj» ազգայնական թերթի սյունակագիր, վերլուծաբան Յուսուֆ Քարաջան «ԱՄՆ-ի հայկական խաղը Թուրքիայի հետ» հոդվածում պնդել է, որ սիրիական հակամարտության հետևանքով Թուրքիա եկած սիրիացի փախստականների շարքերում բազմաթիվ լրտեսներ կարող են լինել: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Հոդվածի սկզբում Քարաջան հիշեցրել է, որ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1989 թվականին դեմ էր արտահայտվել Բուլղարիայից թուրք փախստականների՝ […]
00:15 16.11.2018
«Ազգային Առաջընթաց» կուսակցությունը ներկայացրել է իր համամասնական ցուցակի առաջին տասնյակը: ԱԺ արտահերթ ընտրություններում «Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը բաղկացած է 94 հոգուց: Կուսակցության կարգախոսն է «Երկիրը կառուցելու ժամանակն է, ազգային առաջընթաց»: Ցուցակի առաջին տասնյակն ունի հետևյալ հերթականությունը. 1. Լուսինե Հարոյան- սոցիոլոգ, հոգեբան 2. Սամվել Մելիքյան- իրավագետ, փաստաբան 3. Արամ Մանուկյան- ճարտարագետ 4. Մանե Բաբայան- նախագծող ճարտարագետ […]