00:26 20.11.2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն արձագանքում է Դանիել Իոաննիսյանի տեսանյութին։ Նախարարության հայտարարութան մեջ, մասնավորապես, գրված է․ «ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն իր վրդովմունքն է հայտնում նախօրեին մամուլում շրջանառվող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի տեսանյութի առնչությամբ, որով անդրադարձ է արվում նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի անցյալին։ Ցավում ենք, որ […]
00:14 20.11.2018
Թուրքիայի ներկայիս Էլազըղ (պատմական Խարբերդ) քաղաքում գտնվող հայկական բողոքական կիսավեր եկեղեցին անմխիթար վիճակում է և փլուզման եզրին։ Այն կառուցվել է 1904-1907թթ.: Եկեղեցապատկան տարածքի (500քմ) փաստացի սեփականատեր հանդիսացող փաստաբան Սուլեյման Թուրքերը տեղեկացրել է, որ վերակառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներն այս պահին չկան և չի էլ ստացվում հավաքել։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Հայկական բողոքական եկեղեցին 1973 թվականին […]
23:15 19.11.2018
Ազգերի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում Հայաստանի ընտրանին կհյուրընկալվի Լիխտենշտեյնի հավաքականին: Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը՝ Հենրի Ավագյան, Գագիկ Դաղբաշյան, Արտյոմ Խաչատուրով, Վարազդատ Հարոյան, Հովհաննես Համբարձումյան, Արտակ Գրիգորյան, Ռումյան Հովսեփյան, Գևորգ Ղազարյան, Սարգիս Ադամյան, Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին:
22:48 19.11.2018
Տեղեկացնում ենք, որ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն արդեն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, և դեպի Ռուսաստան երթևեկող ծանրաքաշ բեռնատարներին հատուկ հսկողությամբ թույլատրում են անցնել մինչ այժմ նրանց համար փակ համարվող այդ ճանապարհահատվածով։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։ Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում կուտակված ծանրաքաշ բեռնատարներին (фура) դեռևս չեն թույլատրում […]
22:40 19.11.2018
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը նոյեմբերի 20-ից 23-ը կանցկացնի հերթական մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Ֆուտզալի Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրավիրել է հավաքի հետևյալ ֆուտբոլիստներին՝ Դարպասապահներ Սարգիս Ասկաջյան, «Ռասինգ», Լիբանան Արթուր Մկրտչյան, «Լեո» Սարգիս Կադրջյան, «Արմենիա Թրավել» Ֆուտբոլիստներ Գարեգին Մաշումյան, «Լեո» Սարո Գալստյան, «Լեո» Հակոբ Ուզունյան, «Լեո» Սարո Մարդանյան, «Լեո» Էդվարդ Մկրտչյան, […]
22:27 19.11.2018
Վանի ժանդարմերիայի ստորաբաժանումների կողմից ապօրինի ներգաղթյալներ են հայտնաբերվել, որոնք թաքնվել էին բեռնատար մեքենայի թափքում մասամբ բեռնված կաղամբների տակ: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Վանի նահանգային ոստիկանության փոխանցած տվյալների համաձայն` 38 ապօրինի ներգաղթյալներով բեռնված մեքենան կանգնեցվել է Վան-Արճեշ մայրուղում: Պարզվել է, որ ներգաղթյալներից 17-ը Աֆղանստանի, 20-ը Պակիստանի և 1-ը Մյանմարի քաղաքացիներ են: Ներգաղթյալները և բեռնատարի վարորդը ձերբակալվել են:
22:13 19.11.2018
Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստում այսօր քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների երաշխավորմանն առնչվող արդիական խնդիրներ: Այս մասին տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից։ Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել պայմանական վաղաժամկետ ազատման նոր ընթացակարգին առնչվող այնպիսի հիմնարար խնդիրներ, ինչպիսիք են՝ Պրոբացիայի ծառայության և Քրեակատարողական ծառայության զեկույցների կամ դրանցից մեկի բացասական լինելու դեպքում դատարանի մատչելիության […]
21:59 19.11.2018
Նոյեմբերի 19-ին` ժամը 20:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը: Պարզվել է, որ երկու քաղաքացի անցել են կամրջի ճաղավանդակը: […]
21:47 19.11.2018
Այսօր՝ Երեխաների համաշխարհային օրվան ընդառաջ, «Իմ քայլը» hիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության Հայաստանի ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանը քննարկել են երկու կազմակերպությունների համագործակցության հնարավորությունները: Հանդիպմանը մասնակցել են նաև «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը և World Vision Armenia-ի Երեխաների պաշտպանության ու կրթության ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը: Պարոն Էդիլյանը մանրամասնորեն ներկայացրել է […]
21:35 19.11.2018
Վաղը` նոյեմբերի 20-ին` ժամը 10:00-ին, կգումարվի հանձնաժողովի արտահերթ նիստ: Օրակարգում մեկ հարց է՝ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին Հանրային հեռուստատեսությամբ և Հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը սահմանելու մասին: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ի մամուլի ծառայությունից։
21:22 19.11.2018
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը հրապարակել է նախընտրական ամբողջական ցուցակը, որը ներկայացնում ենք ստորև․ 1. Ավետիսյան Վարուժան Պարսամի 2. Գրիգորյան Ստեփան Գևորգի 3. Չուգասզյան Գարեգին Բաբկենի 4. Մկրտչյան Հերմինե Արտուշի 5. Սաֆարյան Գևորգ Վիտալիկի 6. Կոմշույան Արա Ալեքսանդր Վահրամի 7. Մակեյան Պետրոս Ստեփանի 8. Չոբանյան Կառա Ռուբենի 9. Կյուրեղյան Արեգ Արմենակի 10. Պապիկյան Արայիկ Գագիկի 11. Միքայելյան Արմեն Ռաֆայելի 12. Ստեփանյան Լիանա Սամվելի 13. Ավագյան Վահագն Ժիրայրի 14. Գասպարյան Վահե Քրիստափորի 15. Հակոբյան Ռաֆիկ Սերյոժայի 16. Բեժանյան Տաթևիկ Աշոտի 17. Լամբարյան Արմեն Լևոնի 18. Եղիազարյան Գագիկ Պավելի 19. Բալայան Կարեն Լևոնի 20. Սահակյան Ամալյա Գրիշայի 21. Մանուկյան Վարազդատ Անուշավանի 22. Բուլանիկյան Հակոբ Սարգսի 23. Թոփչյան Հրայր Իվանի 24. Նազարյան Սոնա Սինարայի 25. Բարսեղյան Գրիգոր Լևոնի 26. Կարապետյան Մանվել Պարգևի 27. Մարգարյան Հրաչիկ Արամի 28. Թադևոսյան Անահիտ Ժորայի 29. Կարապետյան Գագիկ Սուրենի 30. Պետրոսյան Աշոտ Գարուշի 31. Կյուրեղյան Սերգեյ Արմենակի 32. Արշակյան Գոհարիկ Արամայիսի 33. Հարությունյան Արտակ Լադիկի 34. Հայկազյան Վարդան Ցոլակի 35. Գասպարյան Դավիթ Վազգենի 36. Մկրտչյան Լիլիթ Հայկի 37. Մեհրաբյան Արմեն Չելյուսկինի 38. Մանուկյան Լևոն Արամայիսի 39. Սարգսյան Տարոն Մհերի 40. Ասատրյան Անահիտ Բաբկենի […]
21:13 19.11.2018
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում կուտակված թեթև բեռնատարներին թույլատրվել է մտնել Վրաստանի տարածք: Ճանապարհը բաց է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար, իսկ ծանրաքաշ բեռնատարների համար շարունակում է փակ մնալ: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական […]
21:00 19.11.2018
Նոյեմբերի 15-ին ԵՊՀ ՈւԽ արտահերթ համագումարում հաստատվեց ԵՊՀ ՈՒԽ նոր խմբագրված կանոնադրությունը, որն այսօր ներկայացվել է ԿԳ նախարարության հաստատմանը: Առկա փոփոխություններում հաշվի են առնվել ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի՝ հոկտեմբերի 2-ի գրությամբ մեզ ուղարկած, դիտարկումները և այս ընթացքում ուսանողների կողմից ներկայացված փոփոխությունների առաջարկները: Ուսանողները լիահույս են, որ ողջամիտ ժամկետներում կանոնադրությունը կհաստատվի ԿԳ-ի կողմից:
23:59 18.11.2018
Չինաստանի իշխանությունները որոշել են ավելացնել պոռնոգրաֆիկ նյութերի տարածման մասին տեղեկությունների հաղորդման համար տրվող պարգևավճարները։ Այս մասին հայտնում է Asia One-ը։ Ինչպես հայտնում են, դեկտեմբերի 1-ից առավելագույն պարգևավճարը կկազմի 600.000 յուան՝ 86.000 ԱՄՆ դոլար։ Պոռնկագրությունից բացի՝ Չինաստանում արգելված են նաև այն հրապարակումները, որոնք կարող են սպառնալիք լինել ազգային միասնականությանը կամ պատճառ դառնալ հասարակական կարգի խախտման։
23:36 18.11.2018
Լեոնարդո դա Վինչիի էսքիզներով Բելառուսում տանկ են ստեղծել։ Այս մասին հայտնել է «Минск-Новости»-ն։ Ռազմական մեքենան ստեղծվել է ֆիլմի նկարահանումների համար։ Այն 4 տոննա քաշ ունի, անիվների հիմքի վրա է և կառավարվում է 6 ձիերի օգնությամբ։ Մեքենայի ներսում տարատեսակ սարքավորումներ կան, որոնք փոխանցում են XVIII դարի շունչը։ Տանկի ստեղծման համար ավելի քան երկու ամիս է պահանջվել։ […]
23:16 18.11.2018
Դահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Միքայել Միքայելյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆինլանդիայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆինլանդիայի Սարիսելկա քաղաքում անցկացվող դահուկավազքի Միջազգային վարկանիշային մրցաշարում 19 ամյա Միքայել Միքայելյանը 10կմ ազատ ոճի մրցատարածությունում 8 պետությունների 45 մարզիկների հետ պայքարում մինչև 20 տարեկանների մրցապայքարում գրավեց 1-ին տեղը (ընդհանուր հաշվարկում 5-րդ տեղ), վաստակելով 79, 12միավոր՝ գործնականում ապահովելով 2019թ. […]
23:02 18.11.2018
Հոլանդացին Մեծ Բրիտանիայում հայտնաբերել է 6-րդ դարի հնագույն խճանկար, որն անհետացել է 1970 թվականին։ Այս մասին հայտնում է «BBC News»-ը։ Արթուր Բրենդը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ հայտնաբերել է Հիտլերի բրոնզե ձիերի քանդակը։ Մասնագետին երկու տարի է պահանջվել խճանկարը գտնելու համար։ Բրիտանիայում հայտնաբերված նկարի սեփականատերը անակնկալի է եկել՝ իմանալով, որ 40 տարի առաջ […]
22:46 18.11.2018
Ճապոնացի գեղասահորդ Յուձուրու Հանյուի ուղղությամբ տասնյակ փափուկ Վինի Թուխներ են նետել։ Այդպես են գնահատել նրա ելույթը Մոսկվայում կայացած Գրան Պրի-ի ժամանակ։ Նրա ելույթը գնահատել են ինչպես հանդիսատեսները, այնպես էլ ժյուրիի անդամները, որոնք ազատ ծրագրում հաղթանակ են շնորհել գեղասահորդին։ Սպորտսմենն այդ խաղալիքները մանկատներին է նվիրաբերում։ Այժմ 30 պարկ փափուկ խաղալիք է հավաքվել։
22:30 18.11.2018
Համացանցում է հայտնվել «Ֆորմուլա 3»-ում տեղի ունեցած գերմանացի Սոֆիա Ֆլերշի վթարի տեսանյութը։ Մակաոյում ավտոմրցաշարի 4-րդ շրջանի ժամանակ 17-ամյա սպորտսմենուհին, բախվելով մրցակիցներից մեկին, ճանապարհից դուրս է թռչել։ Ֆլերշին ծանր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել։ Միջադեպի ժամանակ տուժել են նաև երեք անձինք՝ երկու լուսանկարիչ և մարշալ, բոլորն էլ հոսպիտալացվել են։ Ավելի ուշ սպորտսմենուհին «Թվիթեր»-ում պատմել է իր վիճակի […]
22:15 18.11.2018
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խոսել է 4 տարվա ընդմիջումից հետո հավաքական վերադառնալու, Ջիբրալթարի հետ խաղում խփած գոլի և Լիխտենշտեյնի հետ առաջիկա հանդիպման մասին։ «Չորս տարվա ընդմիջումից հետո կրկին հրավիրվեցի ազգային հավաքական, ինչի համար շատ ուրախ եմ: Ինձ համար մեծ պատիվ էր կրկին խաղալ հավաքականում և տղաներն ինձ այնպես ընդունեցին, կարծես հավաքականից երբեք չէի […]
23:58 17.11.2018
Մի «մանիպուլիացիայի» հետքերով կամ ինչպես «արգելել» հանրությանն անհանգստանալ, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իր մտահոգությունների առնչությամբ ոստիկանության տարածած պարզաբանմանը։ «Երեկ գրառում էի կատարել, որով հայտնել էի իմ անհանգստությունը հանցագործությունների աճի առումով: Ներկայացրել էի այս տարվա առաջին 8 ամսվա տվյալները` համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների հետ: Քանի որ եղան […]
23:08 17.11.2018
Նոյեմբերի 16-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի ծառայողները, Ձորաղբյուր գյուղի ամառանոցային 50-րդ թաղամասում շրջագայություն կատարելիս, առանձնատներից մեկի մոտ կասկածելի ավտոմեքենա են նկատել: Քիչ անց, առանձնատան բակից մեքենային են մոտեցել երկու հոգի, որոնց ձեռքին պարկեր էին: Ոստիկաններին նկատելով՝ անհայտ անձինք դիմել են փախուստի: Ոստիկանները հետապնդել են, և Ձորաղբյուր գյուղի սկզբնամասում հաջողվել է […]
22:57 17.11.2018
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ ծանոթացել է Բելառուսի ԱԳՆ-ի խոսնակի հայտարարությանը և կարող է ասել հետևյալը. «ՀՀ վարչապետը հստակ է արտահայտվել և նրա բարձրացրած հարցերը պետք է պարզաբանվեն անխուսափելիորեն: Ինչ վերաբերում է էթիկային եւ կոռեկտությանը, մեր գործընկերները շարունակում են դրանց կոպիտ ոտնահարումը, առայժմ գլխի չընկնելով, որ […]
22:44 17.11.2018
«Լուսավոր Հայաստան»-ը ներկայացրել է ԱԺ 2018 արտահերթ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը, որը ներկայացնում ենք ստորև․ 1. Մարուքյան Էդմոն Հրաչիկի ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր 2. Թանդիլյան Մանե Վանյայի ՀՀ աշխատանքի և առողջապահության նախկին նախարար 3․Բաբաջանյան Արման Շամիրի «Սկիզբ մեդիա կենտրոն»-ի տնօրեն 4․ Գորգիսյան Գևորգ Սամվելի ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր 5․ Սիմոնյան Տարոն Վարդանի ԵՊՀ դոցենտ, «Ի ԷԼ ԷԼ գործընկերություն» ՓԲԸիրավաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն 6․Խաչատրյան Արկադի Սանասարի Կենտրոնական Բանկի նախագահի խորհրդական 7․Սամսոնյան Անի Տաճատի Երևանի ավագանու ԼՈՒՅՍ խմբակցության անդամ 8․Բաբայան Հարություն Վիլիկի «Վի Էյչ Էյչ» ՍՊԸ հիմնադիր 9․Եղիազարյան Արմեն Էդիկի Լոռու մարզի երիտասարդ տնտեսագետների ասոցիացիաՀԿ նախագահ, «Պիրամիդա Կվինտ»ՍՊԸ՝ հիմնադիր 10. Կոստանյան Աննա Մայիսի ԼՀԿ Կառավարման խորհրդի անդամ 11․Սիմոնյան Կարեն Մանվելի ՀՀ Ազգային Ժողով, պատգամավորի օգնական 12․Գրիգորյան Սրբուհի Էդիկի Սիսիանի «Կանանց ռեսուրս կենտրոնի» ղեկավար 13․Ալեքսանյան Սարգիս Ռոբերտի «Հորիզոն» ՍՊԸ ինժիներ 14․Մակարյան Մկրտիչ Մարատի «Նոր Բայազետ» ՍՊԸ՝ տնօրեն 15․Ղուկասյան Կարինե Նորիկի «Հույս Հայաստանի համար» բարեգործական կլինիկա, ատամնաբույժ 16. Կակոսյան Լևոն Աշոտի «Ալմարի» ՍՊԸ հիմնադիր 17. Կարապետյան Արփի Ռուբենի «Կասկադ Քնսալթինգ» ՓԲԸ՝ գլխավոր տնօրեն, Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիայի նախագահ 18․Ղազարյան Վահրամ Գրիգորի 19․Բարսեղյան Վարդան Սահակի «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ կառավարիչ 20. Բարսամյան Ներսես Արմենի 21. Խաչատրյան Ռոբերտ Արսենի «Սանֆուդ» ՍՊԸ փոխտնօրեն 22. Կարապետյան Անահիտ Գագիկի Հայաստանի Մանուկներ հիմնադրամ 23․Գրիգորյան Շանթ Բաբկենի ԼՀԿ անդամ 24․ Գասպարյան Սաթիկ Ժորայի «Վահագն և Սամվել» ՍՊԸ տնօրեն, Սարատովիթռչնակոմբինատ, «Կուռնիկով» ՍՊԸ ֆինանսական տնօրեն […]
22:25 17.11.2018
Նոյեմբերի 17-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Շվեյցարիա: Մեր թիմն ավտոբուսով ուղևորվեց Իսպանիայի Մալագա քաղաք, այնտեղից մեկնեց Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաք, որտեղից էլ ավտոբուսով՝ Շվեյցարիայի Բադ Ռագաց քաղաք: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Ազգային հավաքականը հանգրվանել է «Գրանդ Ռեզորթ» հյուրանոցում: Բադ Ռագացն ընտրվել է՝ որպես ազգային հավաքականի հանգրվան, քանի որ այն գտնվում է Լիխտենշտեյնի մայրաքաղաք […]
22:18 17.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ Լարսում առաջացած խնդրի վերաբերյալ խոսել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի հետ։ «Նոր խոսեցի Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի հետ: Լարսում առաջացած խնդրով դիմել է Հս.Օսեթիայի իշխանություններին, մասնավորապես ԱԻՆ և Առողջապահության նախարարություններ: Առողջապահության […]
21:26 17.11.2018
Նոյեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հրավերով մեկնեց Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաք` հանդիսապետելու նորակառույց հայկական եկեղեցու օծման արարողությունը: Այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցում էին Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Վեհափառի գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, Մայր Աթոռի Տեղեկատվական […]
21:15 17.11.2018
Հանրապետության տարածքում նոյեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով: Երևան քաղաքում նոյեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, քամու […]
20:53 17.11.2018
Սուրբ Աննա եկեղեցու մոտ այսօր՝ նոյեմբերի 17-ին, հերթական ակցիան են անցակցրել «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջողները հայտարարել են, որ շարունակելու են բողոքի երթեր կազմակերպել տարբեր քաղաքներում: Այսօրվա սակավամարդ ակցիան ավարտվել է քայլերթով մայրաքաղաքի փողոցներում: