00:58 16.10.2018
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Հրազդան-Լեռնանիստ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Վերին Ախտա վարչական տարածքում, բախվել են Nissan մակնիշի 35 QC 228 համարանիշի և ВАЗ 2107 34 VM 321 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն, կարճ ժամանակ անց տուժածների […]
23:22 15.10.2018
Հոկտեմբերի 13-ին ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 2-ին, Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում Նորատուս գյուղի բնակիչ Արա Բանդուրյանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ակումբի աշխատակիցների և հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել: Ավելի վաղ Shantnews.am-ը հայտնել էր, որ «Նորատուսցի Արա»-ի դեմ խուլիգանության հատկանիշներով քրգործ է հարուցվել։
23:12 15.10.2018
Հանրապետության տարածքումհոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև, հոկտեմբերի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքումհոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
23:02 15.10.2018
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 19:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Մաստարա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 81-րդ կմ հատավծում բախվել են «ԳԱԶ 3110» (վարորդ՝ Լ. Ա., 1973 թ.) և «ԳԱԶ 53» մակնիշերի […]
22:45 15.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Յուրի Բաշմետի համերգին, որից հետո ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ մակագրելով․ «Աշխարհահռչակ Յուրի Բաշմետի և նրա հայտնի ջութակի հետ՝ (1758թ.) Երևանյան հրաշալի համերգից հետո»:
22:29 15.10.2018
Կառավարության վաղվա՝ հոկտեմբերի 16-ի նիստի օրակարգում, ընդգրկված է Սյունիքի, Արագածոտնի և Արմավիրի մարզպետների նշանակման մասին որոշման նախագծերը: Սյունիքի մարզպետ կնշանակվի նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, Արագածոտնի մարզպետ՝ Դավիթ Գևորգյանը, Արմավիրի մարզպետ՝ Համբարձում Մաթևոսյանը։
22:12 15.10.2018
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի Ձորաղբյուրի խճուղում՝ գազալցակայանի հարևանությամբ, բախվել են 29-ամյա Ալբերտ Փլիփոսյանի վարած Mercedes մակնիշի 22 ՍՏ 082 համարանիշի և 23-ամյա Վահե Ավագյանի վարած Opel մակնիշի 35 GN 720 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 4 ամսական երեխա է տեղափոխվել Սուրբ […]
21:59 15.10.2018
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է «Արցախ Րութս Ինվեսթմենթ» (ԱՐԻ) կազմակերպության պատվիրակությանը: Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է ԱՐԻ կազմակերպության ներգրավվածությունն Արցախի զարգացման ու շենացման գործում՝ հավելելով, որ դրա շնորհիվ մեր հանրապետությունում կյանքի են կոչվել մի շարք ռազմավարական ծրագրեր: Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար […]
21:51 15.10.2018
Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ այսօր թեկնածուներից մեկը դիմել է ստոր և դատապարտելի մեթոդի՝ փորձելով ապակողմնորոշել ընտրողներին և այդպիսով ազդել առաջիկա ընտրությունների արդյունքների վրա․ «Սիրելի՛ համաքաղաքացիներ, Այսօր թեկնածուներից մեկը դիմել է ստոր և դատապարտելի մեթոդի՝ փորձելով ապակողմնորոշել ընտրողներին և այդպիսով ազդել առաջիկա ընտրությունների արդյունքների […]
00:10 15.10.2018
Հարավային Տեխասում մեկամյա երեխայի ծննդյան տոնակատարությունը ողբերգությամբ է ավարտվել։ Կրակոցներ են հնչել, որի հետևանքով 4 մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել, փոխանցում է Associated Press-ը։ Հանրային անվտանգության դեպարտամենտի հաղորդմամբ՝ ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ ժամը 17։00-ից հետո։ Սերժանտ Նաթան Բրենդլին պատմել է, որ երկու ընտանիքների միջև վեճ է ծագել, որն ավարտվել է կրակոցներով։ Սերժանտը հայտնել […]
23:52 14.10.2018
Իրանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ Ահվազում անցկացված զորահանդեսի ժամանակ ահաբեկչության հետ կապված՝ սեպտեմբերի վերջին իրանցի զինվորական է ձերբակալվել, հայտնել է РИА «Новости»-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։ «Ահվազի ահաբեկչության կազմակերպման մեղադրանքով 11 անձ է հարցաքննության կանչվել, որոնցից մեկը ձերբակալված է։ Բոլորն էլ զինվորականներ են։ Գործը փոխանցվել է Թեհրանին», — ասել է Իրանի գլխավոր դատախազը։ Ավելի վաղ Shantnews.am-ը […]
23:28 14.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահում է հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինին։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ նրանք սիրահարվել են միմյանց։ «Այո՜, ես վստահում եմ նրան, բայց դա չի նշանակում, որ ես չեմ կարող սխալվել», — ասել է Թրամփը CBS-ի հետ հարցազրույցում։ Հաղորդավարուհին Թրամփին հիշեցրել է Կիմ Չեն Ինի հասցեին հնչեցրած մեղադրանքների մասին։ «Ինձ հայտնի […]
23:12 14.10.2018
Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները կոչ են արել «համոզիչ հետաքննություն» անցկացնել՝ Թուրքիայում անհետացած սաուդցի լրագրող Ջամալ Խաշըքջիի գործով, փոխանցում է Reuters-ը։ Երեք երկրների արտգործնախարարները «շատ լուրջ» են վերաբերվում այս հարցին։ «Անհրաժեշտ է համոզիչ հետաքննություն անցկացնել՝ կատարվածը բացահայտելու համար, և, անհրաժեշտության դեպքում, Ջամալ Խաշըքջիի անհետացման մեջ մեղավորներին բացահայտել և պատասխանատվության ենթարկել»,- ասված է համատեղ հայտարարության […]
22:46 14.10.2018
Քրգործ է հարուցվել հոկտեմբերի 5-ին, Վանաձոր քաղաքի Տարոն-2 ՔՇՀ 3.11 շենքի բնակիչ, 60-ամյա Տիգրան Պապանյանի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, Տ. Պապանյանը Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին հայտարարություն է տվել, որ նույն օրը՝ ժամը 16:30-ից մինչև 20:40-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք իր բնակարանի մուտքի դուռը կոտրելու միջոցով մտել են բնակարան և այնտեղից […]
22:29 14.10.2018
Անգլիացի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգը մահվանից առաջ կանխատեսել էր, որ ապագայում «սուպեր մարդկանց» տեսակ է ի հայտ գալու, որոնք վտանգ են ներկայացնելու ողջ մարդկության համար։ Այս մասին հայտնում է «Տասս»-ը՝ վկայակոչելով The Sunday Times-ը։ Հոքինգն այս մասին գրել է «Կարճ պատասխաններ լուրջ հարցերին» գրքում, որը կհրատարակվի հոկտեմբերի 16-ին։ Ըստ Հոքինգի՝ հարուստ մարդիկ կարող են փոփոխություններ մտցնել […]
22:13 14.10.2018
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 19:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դուրյան թաղամասում՝ Պաշտպանության նախարարության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW 325i» մակնիշի ավտոմեքենան (վարորդը` Ա. Գ., ծնված 1981 թ.) […]
00:20 14.10.2018
Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիան ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել՝ դժգոհություն հայտնելով, որ ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի այսօր կայացած Հայաստանի հավաքականի դեմ խաղից առաջ հնչել է Լիխտեյնշտեյնի ազգային հավաքականի օրհներգը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում այդ սխալմունքի համար ներողություն է խնդրել Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիան ներկայացնող պատվիրակության ղեկավարից։ Հիշեցնենք, որ Հայաստան-Ջիբրալթար խաղն ավարտվել է 0:1 […]
23:14 13.10.2018
Այսօր՝ ժամը 20:00-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Երևանի բնակիչ, 42-ամյա Կարեն Մկրտչյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 19 կմ-ի հատվածում, իր վարած Skoda մակնիշի 07 ՍՍ 780 համարանիշի ավտոմեքենայով, դեպի Սևան ընթանալիս մխրճվել է իր առջևով ընթացող, Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի բնակիչ, 23-ամյա Ջիվան Հակոբյանի վարած ՄԱԶ մակնիշի 35 DX 858 համարանիշի բեռնատար ավտոմեքենայի՝ […]
22:59 13.10.2018
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը 0-1 հաշվով պարտվեց Ջիբրալթարի ընտրանուն: Խաղից հետո լրագրողների հարցերին պատասխանել են հավաքականի ֆուտբոլիստները։
22:42 13.10.2018
Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելուց հետո անհետացած Ջամալ Խաշըքջին կարողացել է Apple Watch ժամացույցում առկա ձայնագրիչով իր մահվան պահը ձայնագրել։ Այս մասին հայտնում է Sabah թերթը։ Սարքը սինխրոնացված է եղել iPhone-ի և ամպային սերվիսի հետ, որի պատճառով հասանելի է դարձել Թուրքիայի ոստիկանությանը և հատուկ ծառայություններին։ Այժմ նրանք ուսումնասիրում են լրագրողի հարցաքննության, խոշտանգումների և սպանության […]
21:54 13.10.2018
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 02:50-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Փարաքար գյուղի Թաիրով փողոցի թիվ 5 շենքի մոտից հայտնաբերել և բաժին են բերման ենթարկել 19-ամյա Հարություն Ղ.-ին, որը ս/թ. հոկտեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 182 հոդ. 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3.1 կետերի մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության […]
21:39 13.10.2018
Ամալ Քլունին Եղիսաբեթ II-ի թոռնուհու հարսանեկան արարողությանը մասնակցելու փոխարեն ներկա է գտնվել կանանց համաժողովին՝ ելույթ ունենալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Փենսիլվանիայում անցկացվող համաժողովում Քլունին գլխավոր բանախոսն էր։ Ելույթի ընթացքում նա, օգտվելով առիթից, հանդիմանել է Դոնալդ Թրամփին՝ Սենատում դատավորի դեմ վկայություն տված Քրիստին Ֆորդին ծաղրելու համար: Հիշեցնենք, որ Եղիսաբեթ II-ի […]
21:11 13.10.2018
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12։30-ին, ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդնավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետո, գծային բաժին է բերման ենթարկվել 33-ամյա Ռոման Մ.-ն, որը օգոստոսի 21-ից Միջազգային մակարդակով հետախուզվում էր Իսպանիայի Թագավորության իրավապահ մարմինների կողմից՝ այդ երկրի քրեական օրենսգրքի 237, 238.2, 241 (գողություն) հոդվածների մեղադրանքով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ […]
20:42 13.10.2018
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի համայնքային ոստիկանների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 12-ին՝ ժամը 00։30-ին, Վրաստանից Բագրտաշենի անցակետ է կամավոր ներկայացել 33-ամյա Սերյոժա Գ.-ն, որը հունիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 176 հոդ. 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։ Սերյոժա Գ.-ն բերման է ենթարկվել Բաղրամյանի բաժին, որտեղից էլ […]
00:17 13.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրիգինալ նվեր է արել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, որը մատուցել է Կանադայի վարչապետի պատվին կազմակերպված պաշտոնական ընթրիքի ժամանակ։ «Ես մտածում էի՝ ինչո՞վ է հայտնի պարոն Թրյուդոն, և ինչո՞վ եմ հայտնի ես, և ինչո՞վ կարող եմ ես մրցակցել մեր սիրելի վարչապետի հետ: Կարծում եմ, որ հայտնի եմ իմ սելֆիներով, իսկ պարոն Թրյուդոն՝ […]
23:58 12.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, այսօր երեկոյան վարչապետի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք: Արարողակարգի համաձայն՝ երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-կանադական հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի բաժակաճառը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի պատվին տրված պաշտոնական ընթրիքի […]
23:42 12.10.2018
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 16:36-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ախուրյան գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:07-ին, մարվել՝ 20:59-ին: Այրվել են մոտ 530 հակ պահեստավորված […]
23:12 12.10.2018
Հոկտեմբերի 12-ին, զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում կայացել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմով անցկացվող մարտավարական զորավարժության եզրափակիչ՝ մարտական հրաձգության փուլը: Հոկտեմբերի 8-ին մեկնարկած զորավարժության թեման էր՝ «Զորամասերի և ստորաբաժանումների բերումը մարտական պատրաստականության աստիճանի: ՀՀ պետական սահմանի պահպանության ուժեղացում, ՀՕՊ ուժերի ու միջոցների կիրառում, […]
22:53 12.10.2018
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 13-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև, 14-17-ը՝ առանձին շրջաններում: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-13-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: