TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Կերչում հրաժեշտ են տվել քոլեջում տեղի ունեցած ողբերգության 17 զոհերին

22:17 19.10.2018

Կերչում այսօր հրաժեշտ են տվել պոլիտեխնիակական քոլեջում տեղի ունեցած ողբերգության 17 զոհերին:  Հիշեցնենք, որ զոհերի  ընդհանուր թիվը  21 -է:  Նրանց հողին են հանձնել քաղաքային հին գերեզմանոցում:    Հայտնի է դարձել, որ   սպանության մեջ մեղադրվող ու այնուհետ ինքնասպան եղած ուսանողին նույն տեղում չեն հուղարկավորի: Նրան ճանաչողները նշել են, որ  հոգեկան շեղումներ ուներ:    Հիշեցնենք, որ երկու օր առաջ […]

̰
Ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

22:03 19.10.2018

Հոկտեմբերի 19-ին` ժամը 17:04-ին, ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին-Թաթուլ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:20-ին, մարվել` 18:24-ին: Պատահարի հետևանքով այրվել են «ԳԱԶ 24-10» մակնիշի ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ և մոտ 2 հա խոտածածկույթ:

̰
Բեռնատարի վարորդին մեղադրանք է առաջադրել 4 մարդու մահվան պատճառ դարձած վթարի համար

21:50 19.10.2018

4 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել բեռնատար ավտոմեքենայի վարորդին։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Ավելին վաղ ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ  2018 թվականի հոկտեմբերի 16-ին` ժամը 18-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 347-րդ կիլոմետրում վարելով «Սկանիա» մակնիշի 86 A […]

̰
Մեծ Բրիտանիայի կոռուպցիայի դեմ պայքարող մարմնի ուշադրությունը կարող է կենտրոնանալ Ալիևների ունեցվածքի վրա

21:39 19.10.2018

Մեծ Բրիտանիայի տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գծով քրեական գործակալության ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անօրինական ունեցվածքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: Տեղեկության համաձայն՝ հնարավոր է, որ Մեծ Բրիտանիայի Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը  հաջորդը «չբացահայտված ունեցվածքի օրդեր» կիրառի Ադրբեջանի նախագահական ընտանիքի նկատմամբ, քանի որ Լոնդոնում թանկարժեք գույք ունեցող […]

̰
Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը այցելել է Ախալցխա

21:27 19.10.2018

Հոկտեմբերի 19-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության անձնակազմն այցելեցին Ախալցխա։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։ Ռուբեն Սադոյանը նախ՝ եղավ Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնում, ապա՝ Ախալցխայի թիվ 3 դպրոցում, որտեղ ծաղիկներ խոնարհեց և հարգանքի տուրք մատուցեց հայազգի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված աղբյուր-հուշարձանի մոտ (2005 թ-ին Ախալցխա կատարած այցելության ընթացքում Շառլ Ազնավուրն իր […]

̰
Հիվանդին բժշկական կենտրոնում փոխներարկվել է «Հեպտատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյուն, որի հետևանքով հիվանդը մահացել է. առաջադրվել են մեղադրանքներ

21:13 19.10.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է բժշկական կենտրոնում բուժվող հիվանդի՝ Վ.Մարգարյանի, մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։  Մեղադրանք է առաջադրվել «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ի երկու բուժաշխատողի։ Վայոց ձորի բնակիչ Վ.Մարգարյանի մահվան մասին ահազանգն ստացվել է  2017 թվականի օգոստոսի 5-ին՝ ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալից։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով […]

̰
Տեղեկությունները սադրանք են, դիմում է ներկայացվելու Դատախազություն. Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբը հերքում է քարոզարշավին դպրոցների անձնակազմի մասնակցությունը

01:19 19.10.2018

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից տարածված ձայնագրությունն ու դրան ուղեկցող տեքստը սադրանք են: Այս մասին հայտարարություն է տարածել Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Վահագն Գալստյանը․ «Ուսումնասիրելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ի կողմից տարածված ձայնագրությունը ուղեկցող տեքստի հետ, թե իբրև «Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաև համայնքային դպրոցների տնօրենները»՝ պատասխանատու կերպով հայտարարում ենք, […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

00:15 19.10.2018

Հանրապետության տարածքում hոկտեմբերի 19-20-ը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը շրջանների զգալի մասում, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում hոկտեմբերի 19-20-ը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: […]

̰
Վարչական ռեսուրսի չարաշահում` Սասուն Միքայելյանի որդու համար․ FIP

00:10 19.10.2018

Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին։ Հավանական հաղթող թեկնածուն է Սևակ Միքայելյանը՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին։ «Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» տեղեկություն է ստացել, որ Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաև համայնքային դպրոցների տնօրենները, ովքեր աշխատանքային ժամերին մասնակցում են հանրահավաքներին՝ դրանցում ներգրավելով ուսուցիչներին և նույնիսկ աշակերտներին։ «Տեղեկությունը ստուգելու նպատակով […]

̰
Կայացել է ՀՀԿ ԳՄ նիստը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ

00:03 19.10.2018

Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Նիստին քննարկվեց Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, անդրադարձ կատարվեց Կառավարության կողմից Ազգային Ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծին, շոշափվեցին սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր»,- ասված է […]

̰
Պաշտպանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարին է ներկայացրել Տավուշի մարզի փաստահավաք աշխատանքների արդյունքները

22:05 18.10.2018

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոին և նույն կազմակերպության Պաշտպանական բաժնի համակարգող Զուրաբ Բուրդուլիին: Պաշտպանը շնորհավորել է նորանշանակ Քլեր Մեյթրոին կարևոր առաքելության ստանձնման կապակցությամբ և բարձր է գնահատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հետ ձևավորված բարձր գործընկերությունը և վստահության վրա հիմնված հարաբերությունները: […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Արա Գյուլերի մահվան կապակցությամբ

21:57 18.10.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Արա Գյուլերի մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է․ «Խոր կսկիծով իմացա, որ կյանքից հեռացել է մեր ժամանակաշրջանի ամենախոշոր տարեգիրներից մեկը՝ Արա Գյուլերը: Նրա լուսանկարները սովորական պատկերներ չեն, որ մեխանիկական սարքը որսում է իր անտարբեր ու սառը աչքով, այլ արվեստագետի […]

̰
Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. Արմեն Սարգսյան

21:51 18.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Նախագահ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Նա, մասնավորապես, ասել է. «Ինձ համար իսկապես մեծ պատիվ է մասնակցել այս հոբելյանին, որովհետև ես նախ և առաջ ինձ համարում եմ հայկական գիտական համայնքի […]

̰
Մահացել է աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերը

01:10 18.10.2018

Ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը հոկտեմբերի 17-ի երեկոյան կյանքից հեռացել է։ Այս մասին հայտնում է Daily Sabah-ը։ Նա ծնվել էր 1928 թվականի օգոստոսի 16-ին Ստամբուլի Բեյօղլու թաղամասում։ Արա Գյուլերը, որին նաև «Ստամբուլի աչք» են անվանում,  բազմաթիվ մրցանակներ և տիտղոսներ է ստացել թե´ Թուրքիայում, թե´ աշխարհի ամենահայտնի կազմակերպությունների կողմից։ Բացառիկ տաղանդի շնորհիվ նրան թույլ են տվել դառնալ […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր

23:30 17.10.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Քննարկվել են Հայաստանի ընթացիկ ներքաղաքական գործընթացներին և հետագա զարգացումներին վերաբերող հարցեր: Նախագահ Արմեն Սարգսյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, նշել է.  «Պարոն վարչապետ, ոչ թե վարչապետի պաշտոնակատար, որովհետև վարչապետը նաև կոչում է, որը երբեք մարդուց չի առանձնանում: Իհարկե, տեղի ունեցող քաղաքական և նախընտրական պորցեսներն ընթացքի […]

̰
Համացանցում է հայտնվել Կերչի քոլեջում տեղի ունեցած ահաբեկչության տեսանյութը

23:21 17.10.2018

Համացանցում է հայտնվել Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած ահաբեկչության տեսանյութը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ տեսանյութում երևում է, որ պայթյունից հետո ծուխ է բարձրանում, որին զուգահեռ կրակոցի ձայներ են լսվում: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Կերչի պոլիտեխնիկական քոլեջում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 10 մարդ մահացել է, 50-ը՝ վիրավորվել։ Կերչի քոլեջում ահաբեկչական գործողություն իրականացնելու մեջ մեղադրվող […]

̰
Lավ ենք վերաբերվում բոլոր խաղաղապահական նախաձեռնություններին. Զախարովան անդրադարձել է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը

22:58 17.10.2018

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում ռուս կանանց այցելությանն Արցախ: «Մենք լավ ենք վերաբերվում բոլոր խաղաղապահական նախաձեռնություններին, որոնք իսկապես ուղղված են խաղաղության հաստատմանը: Ինչ վերաբերում է այս ակցիային, ապա դրա կազմակերպիչներն ու մասնակիցները ռուսական կողմից ՌԴ ԱԳՆ-ին չեն դիմել, այդ պատճառով մեզ […]

̰
Հայկ Մարությանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ

22:49 17.10.2018

Աշխատանքային այցով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին հրավերն ընդունելու համար և շնորհավորելով Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ` Անն Իդալգոն հաջողություններ է մաղթել  գործընկերոջը պատասխանատու աշխատանքում: Փարիզի քաղաքապետը մեկ անգամ ևս […]

̰
Փրկարարները դի են հայտնաբերել

22:23 17.10.2018

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 19:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազկաթոռին հայտնաբերել Ի. Բ.-ի […]

̰
Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. նախագահ Սարգսյան

21:57 17.10.2018

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Քննարկվել են ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: Նախագահ Արմեն Սարգսյան – Պարոն վարչապետ, տեղի ունեցող քաղաքական և նախընտրական պրոցեսներն ընթացքի մեջ են: Ուրախ եմ, որ հանդիպում ենք, և, իհարկե, կուզեի Ձեզնից լսել վերջին իրադարձությունների մասին: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ […]

̰
Քաղաքացին ընկել է ջրատարը

21:46 17.10.2018

Հոկտեմբերի 17-ին, ժամը 18:03-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին ընկել է Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի ջրատարը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները ջրատարից դուրս են բերել Թ. Ք.-ին (ծնված 1982 թ.) և մոտեցրել […]

̰
Կայացել է Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

21:06 17.10.2018

ՀՀ նախագահի նստավայրում կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Ավելի ուշ SHANTNEWS.am-ը տեղեկատվություն կներկայացնի օրակարգի և քննարկման արդյունքների վերաբերյալ:

̰
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ РИА Новости-ին

01:00 17.10.2018

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ արտայերթ խորհրդարանական ընտրությունները կարող են քաղաքական մենաշնորհի հաստատման հանգեցնել։ Այս մասին Ռոբերտ Քոչարյանը հայտնել է РИА Новости-ին։ Հոկտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։ «Տակտիկապես հասկանալի վարքագիծ է՝ հաջողության հասնել հիմա, երբ ժողովրդականություն վայելելու  գագաթնակետին ես: Մարտավարական առումով խնդիրներ եմ տեսնում։ Այսինքն՝ որպես […]

̰
Փորձեցինք երկրպագուների հավատը հետ բերել․ Արմեն Գյուլբուդաղյանց

00:44 17.10.2018

Հոկտեմբերի 16-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Ազգերի Լիգայի խաղարկության խմբային փուլի Հայաստան – ՆՀՀ Մակեդոնիա խաղից հետո տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղյա մամուլի ասուլիսը։ -Պարոն Գյուլբուդաղյանց, շնորհավորում ենք փայլուն հաղթանակի կապակցությամբ։Ինչպե՞ս է իրեն զգում Մարկոսը։ -Այս պահին մեր բոլոր բժիշկները հիվանդանոցում նրա կողքին են։Ես նույնպես այստեղից գնալու եմ հիվանդանոց։ […]

̰
«Հայասի գրուպ»-ի կոնյակի և գինու գործարանը օգտագործում է խմելու ջուր՝ արտադրական նպատակներով, սակայն «Վեոլիա ջուր» ընկերության բաժանորդ չեն և պայմանագիր չունեն․ Ջրային կոմիտե

00:26 17.10.2018

  «Հայասի գրուպ» ընկերության կոնյակի և գինու գործարանը օգտագործում է խմելու (քլորացված) ջուր՝ արտադրական նպատակներով, սակայն «Վեոլիա ջուր» ընկերության բաժանորդ չեն և պայմանագիր չունեն, այսինքն, փաստացի, խմելու ջուր չեն օգտագործում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ջրային կոմիտեի լրատվական ծառայությունը, որը ներկայացնում ենք ստորև։ «2018թ. օգոստոսի 8-ին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ […]

̰
Արդեն «Թումո» կա նաև Փարիզում

23:25 16.10.2018

Այսօր տեղի է ունեցել «Թումո Փարիզ»-ի պաշտոնական բացումը։ Բացմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Բացման արարողությանը կարող եք հետևել ստորև։ Լուսանկարները՝ Լուսինե Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից:

̰
55-ամյա տղամարդը պատահաբար խմել է քացախաթթվային էսենցիա և մահացել

23:22 16.10.2018

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում քացախաթթվային էսենցիայով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1963 թ. ծնված Միսակ Կարապետյանը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Մ. Կարապետյանը նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, տանը պատահաբար խմել է քացախաթթվային էսենցիա, տեղափոխվել է հիվանդանոց և նույն օրը՝ ժամը 11։40-ին, գիտակցության […]

̰
Հայաստանի հավաքականը ջախջախեց Մակեդոնիայի ընտրանուն

22:30 16.10.2018

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Մակեդոնիայի ընտրանու հետ խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ՝ 4:0: Խաղի 12-րդ րոպեին Մարկոս Պիցելին հեռահար հարվածից հետո գրավեց Մակեդոնիայի հավաքականի դարպասը։ 67-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց Յուրա Մովսիսյանը, որը հավաքական վերադառնալուց հետո իր առաջին գոլն է խփել: 70-րդ րոպեին ընդհարում տեղի ունեցավ Մակեդոնիայի հավաքականի […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է Կառավարության հրաժարականը

21:31 16.10.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է Կառավարության հրաժարականը: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,  Կառավարության հրաժարականն ընդունելու մասին ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը. Ընդունել Կառավարության հրաժարականը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ»։  

̰
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին

21:07 16.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին ուղիղ եթերով հանդես եկավ ժողովրդին ուղղված ուղերձով, որի ժամանակ հայտնեց իր հրաժարականի մասին․ «Սիրելի՜ հայրենակիցներ, սիրելի՜ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպա՜րտ քաղաքացիներ, Ինչպես և ասել էի, ես այսօր հրաժարական եմ տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից: Այս հրաժարականի նպատակը սակայն վարչապետի պաշտոնից հեռանալը, այսինքն՝ ձեր առաջ ստանձնած պատասխանատվությունից փախչելը չէ, այլ […]

̰
BACK_TO_TOP