22:31 12.10.2018
Այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնել է Հայաստանից: Մարզահամերգային համալիրում նրան հրաժեշտ է տվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ֆրանսիայի նախագահը Հայաստանում մասնակցում էր Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին:
22:16 12.10.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Թրյուդոյին է նվիրել իրենց արխիվային լուսանկարները՝ Հայաստան այցելությունից․ «Կանադայի Վարչապետ Թրյուդոն տարիներ առաջ իր հայրիկի հետ այցելել է Հայաստան և սովետական ԿԳԲ-ն, բնականորեն, խոշորացույցի տակ է պահել նրանց։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Թրյուդոյին նվիրեց իրենց արխիվային […]
21:44 12.10.2018
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հանդիպումը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Նախագահ Սարգսյանը բարի գալուստ է մաղթել Կանադայի վարչապետին Հայաստանի մայրաքաղաք և Ֆրանկոֆոնիայի ժամանակավոր մայրաքաղաք Երեւանում: «Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ձեր ընտանիքը: Կանադան Հայաստանի համար շատ հարազատ երկիր է: Մենք մշտապես գնահատել […]
21:30 12.10.2018
ԱԺ պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» և «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների հանդիպումներին։ «Երկկողմ արդյունավետ հանդիպումներ «Բարգավաճ Հայաստան» և ՌԴ խոշորագույն՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջև: Առջևում նոր համատեղ ծրագրերն ու անելիքներն են»։ https://www.facebook.com/iveta.tonoyan/posts/2044138995625274
21:18 12.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին: Տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն, որից հետո ընթացել է երկու երկրների վարչապետների նեղ կազմով հանդիպումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ողջույնի խոսքում նշել է. «Հարգելի պարոն վարչապետ, ուրախ եմ Ձեզ ողջունել Հայաստանի մայրաքաղաքում: Դուք Կանադայի առաջին վարչապետն եք, ով պաշտոնական այցով […]
11:00 12.10.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ լրացավ ԱԱԾ և ՀՔԾ պետերի ապօրինի գաղտնալսման փաստի առթիվ հարուցված քրեական գործի մեկ ամիսը: Սակայն ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, դեռևս որևէ մեկին մեղադրանք առաջադրված չէ: Ինչպես հայտնի է, այս գործով նախաքննական մարմինը խուզարկություն էր իրականացրել 6 տարբեր հասցեներում: Վերոնշյալ հասցեներից միայն հայտնի դարձավ Yerevan.today լրատվական կայքի գրասենյակը: Իսկ ահա մյուս […]
10:59 12.10.2018
«Արմենպրես»-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց Ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի անդամ Ժերեմի Դելվերի հետ, որը լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողության ընթացքում Փարիզում՝ Ինվալիդների պալատում, հայերենով կատարեց «Հայկական վալս» երգը: – Պարոն Դելվեր, նախ շնորհակալություն, որ չմերժեցիք «Արմենպրես»-ին: Հարցազրույցն, իհարկե, ցանկանում եմ Ազնավուրով սկսել: Ֆրանսիան ամենաբարձր մակարդակով հարգանքի տուրք մատուցեց շանսոնյեին, մարդու, որ հայ էր ու միաժամանակ՝ […]
10:55 12.10.2018
Բուենոս Այրեսում շարունակվում են պատանեկան օլիմպիական խաղերը: Հայաստանի հավաքականը նվաճել է առաջին մեդալը: 77 կգ քաշային կարգում հանդես եկող ծանրորդ Կարեն Մարգարյանը պոկում վարժությունում գրանցել է 141, իսկ հրում վարժությունում՝ 168 կգ արդյունք: Երկամարտի 309 կգ արդյունքով նա դարձել է պատանեկան Oլիմպիական խաղերի չեմպիոն: Կարեն Մարգարյանի մարզիչը հայ անվանի ծանրորդ, ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ […]
10:51 12.10.2018
ԱՄՆ-ում կոնգրեսի ընտրություններից առաջ Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունը սոցցանցից ջնջել է 559 էջ և 251 օգտահաշիվ, որոնք իբրև թե ոչ հավաստի տեղեկություն էին տարածում: Ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենք որոշել են ուշադրությունը կենտրոնացնել այն հաշիվների վրա, որոնք 2018 թվականի նոյեմբերի 6-ին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն են տարածում: […]
10:35 12.10.2018
«Կիրակի օրը՝ գործընկերոջ վրա հրազենային մահացու կրակոցներ արձակելուց հետո ինքնասպան եղած Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ») ընտանիքը վստահ է, որ նա 4.000.000 ԱՄՆ դոլար պարտք չի եղել ո´չ Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարո), ո’չ էլ այլ անձի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Հարություն Ղարագյոզյանի և նրա ընտանիքի անդամների շահերը ներկայացնող փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը: Իսկ թե ինչն […]
10:24 12.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի անվերապահ աջակցությունը Նիկոլ Փաշինյանին շատ ՀՀԿ-ականների շոկի մեջ է գցել: Շատերից կարելի էր սպասել նման կտրուկ ճամբարափոխություն, սակայն ոչ իրեն խիստ սկզբունքային դիրքավորած Կոստանյանից: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում Կոստանյանը մեկնելու է արտերկիր մասնավոր ընկերությունում բարձր վարձատրվող աշխատանքի։ Այդ է պատճառը, որ չունենալով որևէ իշխանական […]
10:15 12.10.2018
«Մինչ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, իր կարծիքով, չտեսնված իրադարձությամբ՝ Ֆրանկոֆոնիայով, որը ի դեպ կազմակերպվել ու նախաձեռնվել էր Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանը դուրս մղվեց մի շարք կարևոր միջոցառումներից: Այս օրերին Հայաստանում նախատեսված բազմաթիվ միջոցառումներ չեղյալ են հայտարարվում: Մասնավորապես, հոկտեմբերի 30-ին Հայաստանում պետք է լիներ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և պատվիրակությունների լիագումար նիստը: Սակայն, ըստ ստացվող տեղեկությունների, […]
10:03 12.10.2018
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 20-ին տարածաշրջանային այցի շրջանակում կլինի նաև Հայաստանում: Այս մասին Բոլթոնը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում: ԱՄՆ նախագահի խորհրդականը կլինի նաև Ռուսաստանում, Ադրբեջանում ու Վրաստանում: «Հոկտեմբերի 20-ին ես կմեկնեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան` հանդիպելու իմ գործընկերների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` ամերիկյան շահերը անվտանգության մի շարք […]
09:50 12.10.2018
«Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաները վերջին շրջանում, կարծես թե, ակտիվացել են: Խոսքը հատկապես Պետդումայի ներկայացուցիչների մասին է, որոնք հաճախակի են այցելում Հայաստան, հանդիպում իրենց խորհրդարանական գործընկերներին: Օրեր առաջ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել էր ՌԴ պատգամավոր Կոնստանտին Զատուլինին: Իսկ երեկ էլ նա ընդունել է ՌԴ դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Սերգեյ Նևերովի գլխավորած պատվիրակությանը: Արդեն այսօր […]
09:40 12.10.2018
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը վերսկսեց իր աշխատանքները: Գագաթնաժողովը կավարտվի այսօր` փակման նստաշրջանով: Հոկտեմբերի 12-ի օրակարգով նախատեսված է Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի զեկույցը, մասնակիցների կողմից կսահմանվի Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթնաժողովի անցկացման վայրն ու ամսաթիվը: Այսօր տեղի կունենա նաև Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի ընտրությունը: Այս պաշտոնի թեկնածուներն են կազմակերպության գործող գլխավոր քարտուղար Միկայել Ժանը և Ռուանդայի արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոն: […]
09:23 12.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո Հայաստանի ուժային կառույցներն անցնելու են ուժեղացված ռեժիմով ծառայության: Դեռևս վտանգ կա, որ նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ, օգտագործելով բանակում ու ուժային կառույցների միջին օղակներում ունեցած իրենց ազդեցությունը և կոռուպցիայի դեմ պայքարի հարցում առաջացած դժգոհությունը, կարող են ըմբոստության ալիք բարձրացնել: Չնայած այս սցենարը քիչ հավանական է […]
09:11 12.10.2018
«Մայքլ» փոթորիկը «աղետալի» վնաս է հասցրել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում տեղակայված «Թինդալ» ռազմաօդային ավիաբազային։ CBS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են տեղի իշխանությունները։ Ինչպես նշվում է, փոթորիկն ամբողջությամբ ավերել է ինքնաթիռների տեխսպասարկման տարածքը, թռիչքավայրէջքային գոտին։ Ավիաբազայի շենքերի մի մասը ամբողջովին է ավերվել, մյուս մասը՝ մասնակի։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ռազմաբազայի տարածքից անորոշ ժամանակով բոլորին տարհանել են։ Հիշեցնենք, որ «Մայքլ» […]
08:57 12.10.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 9-ին ՀՔԾ միջնորդության հիման վրա դատարանը կալանավորեց գործարար Սամվել Մայրապետյանին. նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու հատկանիշներով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս քրեական գործով շրջանառվում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին օգնական Արմեն Գևորգյանի անունը: Իրավապահ մարմինները քննում են մի վարկած, ըստ որի` գործարար Սիլվա […]
08:42 12.10.2018
Ամերիկյան հետախուզական տվյալների հետ ծանոթ մի պաշտոնյա CNN-ին հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները ծրագրում էին սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշըքջիին ցանկացած կերպ վերադարձնել թագավորություն, այնուհետև՝ ձերբակալել: Լրագրողի անհետացման միջադեպին ավելի վաղ անդրադարձել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հայտնելով, որ թեմայի շուրջ խոսել է Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տարածվել են անվտանգության տեսախցիկների ֆիքսած կադրերը, […]
08:28 12.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է․ «Կիրակի օրը տեղի է ունեցել արդարադատության նախկին նախարար, Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանի դստեր եւ Քուվեյթում Հայաստանի նախկին դեսպան Մանվել Բադեյանի եղբորորդու հարսանիքը, որը նշվել է «Օջախ» ռեստորանում։ Փեսացուն, որ վերջերս է վերադարձել Չինաստանից, որտեղ կրթություն է ստացել, գործունեություն է ծավալում մասնավոր ոլորտում։ Հրավիրյալների շարքում են եղել նախկին պաշտոնյաներ, հոգեւորականներ, […]
08:13 12.10.2018
Հոկտեմբերի 11-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Սենեգալի արգործնախարար Սիդիկի Կաբայի և Աֆրիկյան ինտեգրացիայի, հայրենադարձության և ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար Մբագնիկ Նդիայեի հետ, ովքեր գտնվում են Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակներում: Զրուցակիցները հայտնեցին երկկողմ շահագրգռվածություն զարգացնելու երկու երկրների հարաբերությունները՝ ընդլայնելով քաղաքական երկխոսությունը, ակտիվացնելով համագործակցությունն առևտրատնտեսական, մշակույթի և կրթության բնագավառներում: Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ […]
00:45 12.10.2018
Հոկտեմբերի 11-ին Մարալիկում մի խումբ քաղաքացիներ հարձակվել են «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակներ Նարեկ Մալյանի և Արթուր Դանիելյանի վրա: Այս մասին հայտարարություն են տարածել խմբի անդամները․ «Այսօր Մարալիկում մի խումբ անձինք հարձակվեցին «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակներ Նարեկ Մալյանի և Արթուր Դանիելյանի վրա՝ անվանելով նրանց հակահեղափոխականներ, խոչընդոտեցին նրանց եթերը, վնասեցին գույքը: Մի խումբ անձանց այս գործողությունները վտանգում են ժողովրդավարության արժեքները, ոտնահարում […]
23:45 11.10.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որում երևում է, թե ինչպես են ֆրանկոֆոն երկրների պաշտոնյաները հայկական երաժշտության հնչյունների ներքո պարում։
23:10 11.10.2018
Հայտնի է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը, որը կմասնակցի հոկտեմբերի 20-28-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվելիք աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը․ 55 կգ՝ Նորայր Հախոյան 60 կգ՝ Գևորգ Ղարիբյան 63 կգ՝ Սլավիկ Գալստյան 67 կգ Կարեն Ասլանյան 77 կգ՝ Կարապետ Չալյան 82 կգ՝ Մաքսիմ Մանուկյան 87 կգ՝ Արթուր Շահինյան 97 կգ՝ […]
22:57 11.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նկար է հրապարակել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ ՝ մակագրելով․ «Մեր լավ բարեկամի հետ»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2170901416563575/?type=3&theater
22:25 11.10.2018
Այսօր կկայանան Ազգերի լիգայի խաղերն ու ընկերական հանդիպումները, որը կարող եք դիտել «Շանթ»-ի և «Շանթ Պրեմիում»-ի եթերում։ Լեհաստան-Պորտուգալիա խաղը կցուցադրվի այսօր՝ ժամը 22:45-ին, «Շանթ»-ի եթերում, Ֆրանսիա-Իսլանդիա խաղը՝ ժամը 23:00-ին «Շանթ Պրեմիում»-ի եթերում։ Այժմ «Շանթ Պրեմիում»-ի եթերում ընթանում է Թուրքիա-Բոսնիա և Հերցոգովինա խաղը։
21:58 11.10.2018
Հոկտեմբերի 10-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:44-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:44-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հարավային լայնության 7.460 և արևելյան երկայնության 114.450 աշխարհագրական կոորդինատներով (Ինդոնեզիա, Սիտուբոնդո քաղաքից 56 կմ հյուսիս-արևելք), օջախի 9 կմ խորությամբ, 6.0 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ: Ըստ «Reuters» լրատվական գործակալության՝ երկրաշաժի հետևանքով […]
21:44 11.10.2018
Շառլ Ազնավուրն այսօր Երևանում մեզ հետ պետք է լիներ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով Շառլ Ազնավուրին․ «Պետք է լիներ հանդիպում իր սիրելի Հայաստանի, բայց նաև ֆրանսերենի հետ: Նա առանձնահատուկ սեր ուներ ֆրանսերենի նկատմամբ, իր ողջ կյանքի ընթացքում Ազնավուրն աշխատում էր բառի հետ, արդյունքում նա դարձավ աշխարհում ֆրանսերենի մեծագույն դեսպաններից […]
21:27 11.10.2018
Հոկտեմբերի 11-ին, ժամը 17:47-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցում՝ նախկին գարեջրի գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սանկտ-Պետերբուրգի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:54-ին, մարվել՝ 18:00-ին: […]
21:15 11.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ, ով Հայաստանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Երկու երկրների նախագահները քննարկել են միջպետական երկխոսության ակտիվացմանը, առևտրատնտեսական հարաբերություններին և հումանիտար ոլորտում փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ կան բոլոր հնարավորությունները՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում արդյունավետ […]