TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Փրկարարները դի են հայտնաբերել

21:13 20.09.2018

Սեպտեմբերի 20-ին` ժամը 15:08-ին,  «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գետափնյա թաղամասի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են Վ. Մ.-ի (ծնված 1967 թ.) բնակարանի դուռը և հյուրասենյակում […]

̰
Սոցցանցի պատճառով Ստամբուլում 85-ամյա ամուսինը սպանել է իր կնոջը

00:22 20.09.2018

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում 50 տարվա ամուսնական համատեղ կյանքից հետո 85-ամյա տղամարդը դանակահարել  է 76-ամյա կնոջը: Պատճառը սոցկայքերից մեկում ամուսնու` ինչ-որ մեկի հետ ենթադրյալ նամակագրությունն էր: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլում: Վիճաբանության հետևանքով ամուսինը խոհանոցային դանակով հարվածել է կնոջ սրտին՝ սպանելով նրան, այնուհետև ինքնասպանության փորձ կատարել և կտրել սեփական երակները, բայց […]

̰
Քաղաքացին մոլորվել է Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում

00:00 20.09.2018

Սեպտեմբերի 19-ին, ժամը 21:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին մոլորվել է Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

̰
ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

23:49 19.09.2018

Հայաստանի ոստիկանությունն անհատույց տրասնպորտային միջոցներ և սարքավորումներ կնվիրաբերի Արցախի Հանրապետությանը՝ տեղի ոստիկանությանը հանձնելու պայմանով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 20-ի նիստում: Տրանսպորտային միջոցները 7-ն՝ «Տոյոտա-Քեմրի», «Շևրոլե-Նիվա», «Տոյոտա- Պրադո» մակնիշների: Տրամադրվելու են նաև՝ բինակուլյար լույսի աղբյուրով, լուսաձայնային սարք, Ճանապարհային երթևեկության հսկման սարք՝ «BINAR», բարձրախոս և ստերեո մանրադիտակ: Հիշյալ տրանսպորտային միջոցները և սարքավորումները […]

̰
Վարչապետն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին

23:26 19.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Վարչապետը շնորհավորել է տիկին Միյատովիչին՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել: Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վերջին ամիսների ներհայաստանյան քաղաքական իրադարձություններին, նշել է, որ հայ հասարակությունը կարևորագույն փոփոխությունների ժամանակաշրջան է ապրում: Թավշյա հեղափոխությունից հետո կառավարության նախաձեռնած բարեփոխումները, […]

̰
Ոստիկանները հանցավոր խումբ են բերման ենթարկել

23:07 19.09.2018

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ոստիկանության Սևանի բաժնում մի քաղաքացի հաղորդում է տվել, որ գիշերը անհայտ անձինք հարմարեցված գործիքով բացել են Սևանի Նալբանդյան փողոցում գտնվող իրենց խանութի դուռը, առևտրի կետից գողացել փող և ապրանքներ: Քրեական հետախույզները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, սեպտեմբերի 18-ին Սևանի Նաիրյան փողոցից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Սևանի բաժին բերման են ենթարկել […]

̰
Ադրբեջանը անվտանգության երաշխիք չի տվել, չենք մասնակցի ձյուդոյի ԱԱ-ին․ Ֆերդինանդ Կարապետյան

22:44 19.09.2018

Ադրբեջանը անվտանգության գրավոր երաշխիք չի տվել Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությունում Ձյուդոյի Հայաստանի հավաքականը ներկայացնող՝  այս տարվա Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանին: Այդ մասին ինստագրամյան իր էջում հայտնել է մարզիկը: Հայաստանի թիմը չի մասնակցի Ձյուդոյի աշխարհի առաջնությանը: Ֆերդինանդը Կարապետյանը մարզչի հետ աշխարհի առաջնության նախապատրաստության վերջին փուլն անցկացնում էր Վրաստանի մայրաքաղաքում , սակայն գրավոր երաշխիք չստանալու պատճառով այդպես […]

̰
Ոստիկանները հայտնաբերել են 17 տարի առաջ երկու անձի սպանության մեղադրանքով հետախուզվողին

22:10 19.09.2018

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում Ռուսաստանի Ռամենսկ քաղաքում հայտնաբերվել ու ձերբակալվել է Գեղամ Մաչանյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից։ 2001 թվականի հոկտեմբերի 7-ին Երևանի Արցախի փողոցում հրազենով սպանվել էին երկու տղամարդ, որոնցից մեկը՝ ճանապարհային ոստիկան։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ էին ձեռք բերվել սպանությունը կատարած անձի […]

̰
Մալխաս Ամոյանը՝ Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող

21:46 19.09.2018

67 կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձել է Աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր։ Հունահռոմեական ոճի մեր ըմբիշը 5 հաղթական գոտեմարտ է անցկացրել և հաղթել է ընդհանուր՝ 30։3 հաշվով։ Եզրափակչում Ամոյանը 10։0 հաշվով շանս չի տվել ուզբեկ մարզիկին։ Հայաստանի ընտրանուն 2 արծաթե մեդալ էլ պարգևել են 55 կգ քաշային Տիգրան Մինասյանն ու 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը։ Հրաշալի […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

00:06 19.09.2018

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 19-20-ի երեկոյան ժամերին հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-22-ը կբարձրանա 1-2 աստիճանով: Երևան քաղաքում` Սեպտեմբերի 19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն տիկին Դեբորա Գրիսերին

23:55 18.09.2018

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն տիկին Դեբորա Գրիսերին: Առաջին փոխվարչապետ Ա.Միրզոյանը կարևորել է Հայաստանի կառավարության համագործակցությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ և նշել, որ իրականացվող ծրագրերը միանգամայն համահունչ են Հայաստանի նոր կառավարության որդեգրած քաղաքականությանը և առաջնահերթություններին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես իրականացված ծրագրերը, արձանագրված արդյունքները, այնպես էլ առաջիկա ծրագրերը, […]

̰
Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել Էստոնիայի գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների, նախագահի աշխատակազմի հետ

23:20 18.09.2018

Սեպտեմբերի 17-18-ը այցով Էստոնիայում գտնվող դեսպան Տիգրան Մկրտչյանը մի շարք հանդիպումներ ունեցավ Էստոնիայի նախագահի աշխատակազմի, ինչպես նաև երկրի գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Էստոնիայի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Լաուրի Կուսինգի հետ, որի ընթացքում քննարկվեցին առաջիկա երկկողմ բարձրաստիճան հանդիպումների, այդ թվում Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի Հայաստան այցելության մանրամասները: Հյուրի խնդրանքով […]

̰
ՀՀ ԶՈՒ-ի և ՊԲ-ի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է. Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր

22:48 18.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ի առավոտյան աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն: Վարչապետին ուղեկցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԶՈւ-երի ԳՇ պետ գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: Վարչապետն ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների պաշտպանության նախարարներ` Դավիթ Տոնոյանի, Լևոն Մնացականյանի, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել […]

̰
Հայ ժողովուրդը Հայաստանում և Սփյուռքում ամուր կանգնած է մեր բանակի  թիկունքին․ Նիկոլ Փաշինյան

22:13 18.09.2018

Երբ ասեցի Գեղարքունիքի մարզում եմ, աչքս կպել էր, կամ շատ արագ են քշել, պարզվեց՝ Կոտայքի մարզում ենք, համենայնդեպս, եթերը երբ ավարտվեց մի քանի րոպե հետո մտանք Երևան ու էդ գայթակղությանը չդիմացա գալ էստեղ ու ձեզ ողջունել: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Աջափնյակ վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ։ «Հետևյալն եմ […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:53 18.09.2018

Սեպտեմբերի 17-18-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այրվել է մոտ 200 քմ խոտածածկույթ, Բագրևանդի փողոցում՝ մոտ 3000 քմ, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին` Արշալույս գյուղի մոտակայքում` մոտ 2 հա, Սևան-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին հարակից` մոտ 2 հա, 31-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 7 […]

̰
Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան գլխիվայր շրջվել է

01:04 18.09.2018

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 20:16-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Հ., ծնված 1989 թ.) գլխիվայր շրջվել է. տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան […]

̰
Դաստակերտից 3 կմ հյուսիս-արևմուտք թույլ երկրաշարժ է գրանցվել

00:24 18.09.2018

Սույն թվականի սեպտեմբերի 17-ին` տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:18-ին), ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.390 և արևելյան երկայնության 45.990 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Դաստակերտ քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ […]

̰
ԵԱՏՄ-ում որոշ տեսակի բեռնատար մեքենաների համար ներմուծման մաքսատուրքը պահպանվել է զրոյական մակարդակում

23:57 17.09.2018

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը երկարաձգել է որոշ տեսակի ներքին այրման շարժիչների ներմուծման մաքսատուրքի զրոյական մակարդակի սահմանման ժամկետը: Այն երկարացվել է մինչև 2019 թվականի սեպտեմբերի 30-ը, այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լրատվական ծառայությունից,  : Երկարաձգվումը հնարավորություն  կտա  սպառողներին շարունակել գնել ավելի ցածր գներով բեռնատար մեքենաներ: Այս որոշումը առաջին հերթին կօգնի բելառուսական «ԲելԱԶ»-ին պահպանելու զարգացման համար բարենպաստ պայմաններ, ինչպես նաև պահպանելու իր մրցունակությունը ներքին եւ […]

̰
Ոստիկանության պետի առաջին տեղակալն ընդունել է Ինտերպոլի ներկայացուցիչներին

23:42 17.09.2018

Ոստիկանության պետի առաջին տեղակալն ընդունել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարության ներկայացուցիչներին։ Ստորև ներկայացնում ենք հանդիպման տեսանյութը։

̰
«Ծիրանի Ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը մեկնարկել է

23:28 17.09.2018

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` սեպտեմբերի 15-ին մեկնարկել է «Ծիրանի Ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը: Այն կանցկացվի մինչև սեպտեմբերի 20-ը՝ Ուջան գյուղում և Երևանում: Այս տարի փառատոնի մրցութային ծրագրերում ընդգրկված է 17 ֆիլմ՝ 12 երկրներից (Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան, Իրան և այլն): Ծրագրերում ներկայացված են վավերագրական կինոյի բոլոր ժանրերը՝ ազգագրական, կենսագրական, խրոնիկալ-հրապարակախոսական, անիմացիոն, պոետիկ, էքսպերիմենտալ խաղարկային […]

̰
«Բոլոր նրանք, ովքեր կփորձեն ոտնձգություն անել այս երեխաների ապագայի նկատմամբ, մենք նրանց ոչ միայն ասֆալտներին կպառկեցնենք, մենք նրանց պատերով կտանք»․ Նիկոլ Փաշինյան

22:18 17.09.2018

Ողջունում եմ ելույթին ներկա երեխաներին, նրանց շնորհիվ է կայացել հեղափոխությունը, և այդ երեխաների ապագան ոչ ոք կասկածի տակ դնել չի կարող: Այս մասին հայտարարել է ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ավան վարչական համայքնում «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ։ «Բոլոր նրանք, ովքեր կփորձեն ոտնձգություն անել այս երեխաների ապագայի նկատմամբ, մենք նրանց ոչ միայն ասֆալտներին կպառկեցնենք, մենք […]

̰
Արարատ լեռան վրա հրդեհ է բռնկվել

20:55 17.09.2018

Արարատ լեռան վրա մեծ հրդեհ է տարածվում, որը երևում է Երևանի տարբեր կետերից: Այս մասին ահազանգում են բազմաթիվ ֆեյսբուքյան օգտատերեր։ Shantnews․am-ին ԱԻՆ-ից հայտնեցին, որ Թուրքիայի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել, որը լավ տեսանելի է Արարատի մարզից։ Հրդեհը սահմանից հեռու է, բավական բարձր դիրքում է, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Մասիսի լանջերին է։ Այլ մանրամասներ չեն […]

̰
Ավտովթար Արմավիրի մարզում․ կան տուժածներ

00:00 17.09.2018

Սեպտեմբերի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Մերձավան գյուղի բնակիչ, 34-ամյա Հովհաննես Շահնազարյանը, իր վարած Mitsubishi մակնիշի 91 AO 001 համարանիշի ավտոմեքենայով Եղեգնուտ-Արևիկ գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ-ի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով վարորդն ու նրա երկու ուղևորները […]

̰
Սֆինքսի ևս մեկ արձան է հայտնաբերվել

23:42 16.09.2018

Ասուանի մոտակայքում գտնվող տաճարի գրունտային ջրերի մակարդակի իջեցման նախագծով զբաղվող հնագիտական Եգիպտական առաքելությունը սֆինքսի արձան է հայտնաբերել, սոցցանցի պաշտոնական էջում այս մասին հայտնում է երկրի Հնությունների հարցերով նախարարությունը։ Եգիպտոսի հնությունների հարցով Գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուսթաֆա Վազիրին ասել է, որ արձանը, ամենայն հավանականությամբ, պատկանում է Պտղոմեոսների ժամանակաշրջանին (մ․թ․ա․ 331-31 թթ․)։ Արձանը հայտնաբերվել է  Կոմ-Օմբո քաղաքի […]

̰
Հարուկի Մուրակամին հրաժարվել է առաջադրվել «Նոբելյան մրցանակ»-ի

23:28 16.09.2018

Ճապոնացի գրող Հարուկի Մուրակամին հրաժարվել է առաջադրվել գրականության ոլորտում այլընտրանքային «Նոբելյան մրցանակ»-ի։ Այս մասին «Ֆեյսբուք»-ում հայտնել է Շվեդիայի նոր ակադեմիան, որը և սահմանել է նոր մրցանակը։ Հաղորդվում է, որ գրողը Շվեդիայի նոր ակադեմիային էլեկտրոնային նամակ է ուղարկել, որում խնդրում է հանել իր անունը մրցանակի հավակնորդների ցուցակից՝ նշելով, որ գերադասում է կենտրոնանալ ստեղծագործական գործունեության վրա։ Այնուամենայնիվ, […]

̰
Մամուլն այսօր ազատ է, քան երբևէ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Le Monde-ին

23:14 16.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde օրաթերթին հարցազրույց է տվել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ․ -Իշխանության գալուց չորս ամիս անց ի՞նչն եք հաջողել փոխել Հայաստանում։ -Մամուլն այսօր ազատ է, քան երբևէ։ Առաջին անգամ Երրորդ Հանրապետության պատմության մեջ (սկսած 1991թ․) չկան այլևս օրենքից վեր գտնվողներ և արտոնյալներ։ Մենք աննախադեպ պայքար ենք մղում կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ։ Այլևս չկան […]

̰
Կինն ու երեխան կապկպված սավանների օգնությամբ պատուհանից իջնելիս ցած են ընկել

22:58 16.09.2018

Կինն ու 1-ամյա երեխան սավանների օգնությամբ պատուհանից իջնելիս ցած են ընկել։ Այս մասին «Լենտա․ռու»-ին  հայտնել է Մերձմոսկովյան հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Եվգենիա Կիրյուշինան։ «Ռուսաստանի Օրեխովո-Զուեվո քաղաքի բնակչուհին և նրա 1-ամյա դուստրը փորձել են պարանների օգնությամբ դուրս գալ 5-րդ հարկի բնակարանի պատուհանից, սակայն մոտ 3-րդ հարկի բարձրությունից ցած են ընկել»,- պատմել է Կիրյուշինան։ Մայրն ու երեխան […]

̰
Արթիկ քաղաքում մեքենան կողաշրջվել է

22:45 16.09.2018

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 19:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի տներից մեկի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. կողաշրջվել է «Mitsubishi IO» մակնիշի ավտոմեքենան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi IO» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Բ., ծնված […]

̰
Հայտնի է՝  ինչ են քննարկելու Պուտինն ու Էրդողանը

22:29 16.09.2018

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ սեպտեմբերի 17-ին կայանալիք հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկելու են երկկողմ համագործակցությանն առնչվող և այլ հարցեր։ Այս մասին հայտնել է «Ռիա Նովոստի»-ն։ «Աշխատանքային այցի ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցությանն առնչվող արդիական հարցեր և սիրիական կարգավորման խնդիրը»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ, […]

̰
«Ով բռնապետությունից խոսա, դուք քյաբաբ-խորովածից խոսացեք»․ Փաշինյանը՝ իրեն բռնապետ որակողներին

22:14 16.09.2018

Շատ հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ։ Իլհամ Ալիևն ու նրա հայաստանյան կոլեգան հարցազրույց տվեցին՝ միաժամանակ մեղադրելով ինձ բռնապետ լինելու մեջ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Գարեգին Նժդեհի հրապարակում «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ։ «Ով բռնապետությունից խոսա, դուք քյաբաբ-խորովածից խոսացեք։ Շատ պաշտոնապես մի բան ասեմ․ 3-րդ հանրապետությունում մամուլը, հեռուստատեսությունը երբեք չի եղել այնքան ազատ, […]

̰
BACK_TO_TOP