TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Օրական 3 չափաբաժին կաթնամթերքը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը. գիտնականներ

00:00 16.09.2018

Մաքմասթերի համալսարանի աշխատակիցները պարզել են` օրական 3 չափաբաժին կաթնամթերքը թույլ է տալիս նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման և վաղաժամ մահվան ռիսկը, հայտնում է Lenta.ru-ն։ Հետազոտությանը մասնակցել է 35-70 տարեկան ավելի քան 136000 կամավոր։ Գիտնականները 9-ը տարի հետևել են կամավորների սննդակարգին և առողջական վիճակին. այդ ընթացքում 6796 մահ է արձանագրվել և սիրտ-անոթային հիվանդությունների 8555 դեպք։ Նշենք, որ […]

̰
Հայտնաբերվել է Թեհրանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը

23:34 15.09.2018

Սեպտեմբերի 14-ին` ժամը 14։15-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 39-ամյա ԻԻՀ քաղաքացու, որը 2018թ. հուլիսի 9-ից հետախուզվում էր Թեհրանի Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ԻԻՀ քրեական օրենսգրքի 134 հոդվածի (խարդախությունը) մեղադրանքով: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքէջից։

̰
38-ամյա քաղաքացին ինքնավնասման փորձ է կատարել

23:06 15.09.2018

Սեպտեմբերի 15-ին` ժամը 20:41-ին,  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի բնակիչը ինքնավնասման նպատակով օգտագործել է մեծ քանակությամբ դեղահաբեր: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Պարզվել է, որ 1980 թ. ծնված Ա. Ա.-ն (ԱՄՆ քաղաքացի) գտնվում է սթրեսային վիճակում: Հոգեբանը տուժածին […]

̰
Անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու համար հետախուզվողին ոստիկանները հայտնաբերել են

22:49 15.09.2018

Սեպտեմբերի 14-ին` ժամը 18։30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի և Մասիսի ԱՎՎ բաժանմունքի աշխատակիցները ԱՎՎ բաժանմունքից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Դավիթ Ս.-ին, որը 2015թ. հուլիսի 1-ից ՌԴ Ադիգեայի Հանրապետության ՆԳՆ Գիագինսկիի շրջանի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր Ադիգեայի Հանրապետության քրեական օրենսգրքի 134 հոդվածի 1-ին մասի (անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալ) մեղադրանքով: Այս մասին հայտնում են […]

̰
Կոտայքի մարզպետն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

22:33 15.09.2018

Կոտայքի մարզպետն այսօր ամփոփել է  պաշտոնավարման 100 օրը: Ռոմանոս Պետրոսյանը կարևորագույն  ձեռքբերում է համարել մարզում օրենքի գերակայության հաստատումը, վերահսկողության ավելի խիստ մեխանիզմների կիրառումը՝ ինքնիրավչության դրսևորումները վերացնելու համար:  Շուտով Կոտայքի մարզում մոտ 200 մլն դոլարի ներդրումներով կհիմնվեն հողմակայաններ՝ ընդհանուր մոտ 180 մգվտ հզորությամբ: «Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հանդես եկավ պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսով: Ներկայացվեցին […]

̰
Բակո Սահակյանն ու Տիգրան Ավինյանը քննարկել են Արցախի և Հայաստանի տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

22:14 15.09.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, քննարկվել են Արցախի և Հայաստանի տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր։ Այնուհետ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ՀՀ և ԱՀ կառավարությունների մի խումբ անդամների մասնակցությամբ, […]

̰
53-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած

21:35 15.09.2018

Ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Գրիգոր Մկրտչյանը։ 53-ամյա Մկրտչյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Շենգավիթի բաժին կամ զանգահարել 1-02, 010-42-02-02 հեռախոսահամարներով։

̰
Այրվել է ռեստորանի տանիքը

21:20 15.09.2018

Սեպտեմբերի 15-ին` ժամը 15:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհի մոտակայքում այրվում է ռեստորանի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոտայքի մարզի Արամուս գյուղի սկզբնամասում՝ «Բարդիներ» ռեստորանային համալիրի թոնրատան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:45-ին, մարվել՝ 16:06-ին: Այրվել է տանիքի […]

̰
Ես հարսանիքի եմ, միգուցե հարսանիքին նաև հանրապետականներ կան. Արամ Սարգսյան

20:17 15.09.2018

Քիչ առաջ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել. «Ես հարսանիքի եմ, Գառնի մ.թ.ա չորրորդ դարի տաճարի հարևանությամբ… Չգիտեմ մի գուցե հարսանիքին նաև հանրապետականներ կան, բայց էդ էական չէ… Կարևորը նորապսակները բախտավոր լինեն???»։ https://www.facebook.com/photo.php?fbid=314822212405194&set=a.103728683514549&type=3&theater

̰
Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նաև Շերիֆը. «Ժամանակ»

11:00 15.09.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի քր.գործով հարցաքննվել է նաև Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը, որը 2008թ. մարտի 1-ին Ներքին զորքերի հրամանատարն էր: «Ես արդեն հարցաքննվել եմ Մարտի 1-ի քրեական գործով, բայց ոչ մի հարցի հետ կապված մեկնաբանություն չեմ տալիս»,- ասաց Գրիգորյանը: Հիշեցնենք, որ նախօրեին ԱԱԾ ու ՀՔԾ պետերի ասուլիսի ժամանակ, երբ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ուշագրավ […]

̰
«Որ համբերեր, ամեն բան փոքր-ինչ այլ կլիներ». Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը դժգոհ են Տարոն Մարգարյանի որոշումից. «Հրապարակ» 

10:57 15.09.2018

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ում այս պահին քաղաքական որոշում չկա, թե ում սատարել Երևանի քաղաքապետի ընտրություններում։ Քոչարյանական ճամբարում որոշումը միանշանակ է՝ սատարել ՀՅԴ թեկնածուին։ Ի դեպ, և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը չեն թաքցնում իրենց դժգոհությունը Տարոն Մարգարյանի որոշումից՝ «չպետք է հրաժարական տար»։ Սերժ Սարգսյանն անձամբ է հորդորել Տարոնին՝ չանել այդ բանը։ «Որ համբերեր, ամեն […]

̰
Ռուսական ռազմանավերը զորավարժություններ են սկսել Բերինգի ծովում

10:32 15.09.2018

 Ռուսական ռազմանավերը զորավարժություններ են սկսել Բերինգի ծովում, որը բաժանում է Ռուսաստանը Ալյասկայից: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի կենտրոնական ու արևելյան շրջաններում մեկնարկել էր երկրի պատմության մեջ, 1981-ից ի վեր, խոշորագույն զորավարժությունը, որին մասնակցում է 300 հազար զինծառայող, 36 հազար տանկ, զրահապատ և այլ մեքենաներ, 80 ռազմանավ և այլ […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

10:24 15.09.2018

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-ին հյուսիսային շրջաններում, 18-19-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝  քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 15-ին կբարձրանա 3-4 աստիճանով, 16-19-ն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 15-17-ը սպասվում է առանց […]

̰
Երևանում և 6 մարզերում սեպտեմբերի 17-ին էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

10:09 15.09.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս.թ. սեպտեմբերի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Ուլնեցու փ. 72, 74, 76 շենքերը, Մ.Ավետիսյան փ. 1-28 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Քեռու փ. 35, 37, 39 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դավթաշեն 4-րդ թաղ. 17, […]

̰
Ժան-Կլոդ Վան Դամը ժամանել է Երևան

09:54 15.09.2018

Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ժան-Կլոդ Վան Դամը Երևանում է։ Դերասանը օդանավակայանից ֆեյսբուքյան ուղիղ եթերով ողջունել է իր հետևորդներին. https://www.facebook.com/JCVDworld/videos/916883735184170/ https://www.facebook.com/JCVDworld/videos/265617450732260/

̰
ՀՀ փաստաբանների պալատի հայտարարությունը ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման վերաբերյալ

09:28 15.09.2018

ՀՀ փաստաբանների պալատը հայտարարութություն է տարածել` անդրադառնալով ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանը: «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի՝ զանգվածային լրատվության միջոցներով լայն տարածում ստացած հեռախոսային խոսակցության, ինչպե՛ս (1) գաղտնալսման և հրապարակման փաստի, այնպես էլ՝ (2) դրա բովանդակության […]

̰
Սամվել Բալասանյանը հրաժարական կտա. «Ժողովուրդ»

09:16 15.09.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մտադիր է առաջիկայում հրաժարական ներկայացնել: Նրան այդպես էլ չի հաջողվում Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ աշխատել, մանավանդ, երբ վարչապետն էլ առանձնապես ոգևորված չէ Բալասանյանին այդ պաշտոնին տեսնելու հարցում: Հիմա Բալասանյանը վերջին ժամանակներս բավական պասիվացել է, նույնիսկ սկսել է գրեթե չշփվել իր թիմակիցների հետ: […]

̰
Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ

09:03 15.09.2018

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում իր կեցավայրում ընդունել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գորդոն Ուայլին և խորհրդի անդամ Ջուլիան Դեյվիդսոնին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա լուծման հնարավոր ուղիները: Վարչապետ Փաշինյանն այս համատեքստում ընդգծել է Սևանի ջրային պաշարների և Ամուլսարի շրջանի ջրային աղբյուրների անվտանգության […]

̰
Փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը

08:53 15.09.2018

Սեպտեմբերի 15-ին` ժամը 01:02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացի փողոցի թիվ 112 հասցեի մոտակայքում «Զիլ» մակնիշի գազ լիցքավորող ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դադարեցրել են «Զիլ-131» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը:

̰
Նախագահը հանդիպել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի շրջանավարտների հետ

08:40 15.09.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 14-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի մի խումբ շրջանավարտների հետ: Նշելով, որ նրանք նաև այսօրվա և վաղվա առաջնորդներն են, նախագահը դպրոցի շրջանավարտների հետ մասնավորապես զրուցել է առաջնորդի համար կարևոր որակների մասին, անդրադարձել ազգային ինքնության գաղափարին, այնուհետև պատասխանել մասնակիցների բազմաթիվ հարցերին:

̰
«Միր 24»-ին կոնկրետ որևէ արտարժույթի կամ արտարժույթից  հրաժարվելու մասին որևէ բառ չեմ ասել. ՀՀ փոխվարչապետ

08:27 15.09.2018

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ «Միր 24» հեռուստաընկերության նյութում ոչ ճշգրիտ են ներկայացրել իր խոսքերը, քանի որ ինքը կոնկրետ արժույթի կամ արտարժույթի, առավել ևս՝ արտարժույթից հրաժարվելու մասին ոչինչ չի ասել։ «Իմ խոսքում արժույթի կամ արտարժույթի, առավել ևս՝ արտարժույթից հրաժարվելու մասին խոսք չի եղել ընդհանրապես։ Խոսքն այն մասին էր, որ ցանկացած տնտեսական […]

̰
Եկել է ժամանակը, որ ուս ուսի տված ազգովի իրականացնենք այն երազանքները, որոնք երազել ենք հազարամյակներով. Նիկոլ Փաշինյան

08:14 15.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի «Գաբրիել» սրահում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաքի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց մի շարք հարցերի: «Անկեղծ ասած, երբ նայում էի ձեզ` մտածում էի, թե խոսքը սկսելիս ի՞նչ բառերով դիմեմ ձեզ, ասեմ` սիրելի հայրենակիցներ, հարգելի ֆրանսահայեր, սակայն որոշեցի դիմել հետևյալ կերպ. սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, որովհետև կարծում […]

̰
Հալեպում հրաձգության հետևանքով երեխա է զոհվել, կան տուժածներ

01:02 15.09.2018

Սիրիական Հալեպ քաղաքում գրոհայինների հրաձգության հետևանքով 8 երեխա վնասվածքներ է ստացել, 1-ը` զոհվել, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սավչենկոն։ «Հալեպի ծայրամասերից մեկում 82մմ-անոց ականանետից կրակոցների հետևանքով տուժել են 14 խաղաղ բնակիչներ։ 11-ամյա երեխան զոհվել է, 13-ը` ներառյալ 8 երեխաները, տուժել են»,- ասել է նա։ Բացի այդ, […]

̰
Չինարին գնդակոծվել է

00:30 15.09.2018

Սեպտեմբերի 14-ին առավոտյան ժամը 8-ն անց 30-ից ադրբեջանական զինուժը ԴՇԿ գնդացիրներից, նաև դիպուկահարի միջոցով կրակ է բացել մեր պաշտպանական դիրքերի, շուրջ մեկ ժամ՝ գյուղի վրա: Գյուղում մի տան պատն է վնասվել, մեկ այլ առանձնատան ջրի խողովակը, ջրի բաքը և տանիքը: Գնդակները դիպել են նաև գյուղի մանկապարտեզի շենքի պատերին:  Այս մասին aravot.am-ին է հայտնել Բերդի տարածաշրջանի […]

̰
Ապօրինություններ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն»-ում

00:14 15.09.2018

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների միջոցառումներով պարզվել է, որ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲ ընկերության կողմից մատուցվող՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման, հանրային առողջապահական և առողջապահական հարակից ծառայությունների գները սահմանված են նշված ընկերության և առողջապահության նախարարության […]

̰
ՀՀ փոխվարչապետը` դոլարից հրաժարվելու և ԵԱՏՄ միասնական արժույթի անցնելու հնարավորության մասին

23:45 14.09.2018

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «МИР 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է Եվրասիական տնտեսական միության հեռանկարների մասին, մասնավորապես` ամերիկյան դոլարից հրաժարվելու և ԵԱՏՄ-ի միասնական արժույթին անցնելու հնարավորության մասին։ « Առանց միասնական արժույթի գոտու հնարավոր չէ ստանալ այն արդյունքները, որ հնարավոր է ստանալ տնտեսական ինտեգրումից և միություններից, դրանք լիարժեք չեն, եթե աշխատում են այլ միության կամ այլ […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ

22:57 14.09.2018

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Հանդիպման սկզբում զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են փաստել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների միջեւ հաստատվել են առանձնաշնորհյալ հարաբերություններ, որոնք կրում են սերտ բարեկամական ու գործընկերային բնույթ։ Հանրապետության վարչապետը և Փարիզի քաղաքապետն ընդգծել են գործընկեր մայրաքաղաքների միջեւ զարգացող ու […]

̰
Վարչապետը մասնակցում է «Շենգավիթ» ԲԿ ծննդատան նոր մասնաշենքի բացմանը

22:24 14.09.2018

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ֆրանսահայերի հետ, այս մասին վարչապետը հայտարարություն է արել ֆեյսբուքյան իր էջում։  

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ

21:58 14.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ: «Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ։ Անկեղծորեն մաղթում եմ հաջողություններ Ձեր գործունեության մեջ՝ ի բարօրություն եղբայրական Ռուսաստանի: Պետական և քաղաքական գործունեության Ձեր հարուստ փորձը, Ձեր անգնահատելի ներդրումը հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության զարգացման գործում Հայաստանում խորը հարգանք են […]

̰
Հայ բռնցքամարտիկները Թուրքիայում անցկացվող միջազգային խոշոր մրցաշարի կիսաեզրափակչում են

23:46 13.09.2018

Թուրքիայում ընթացող միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի 3 ներկայացուցիչներ դուրս են եկել կիսաեզրափակիչ փուլ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալներ: 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթանակ են տոնել ու վաղը՝ սեպտեմբերի 14-ին կմրցեն եզրափակիչ դուրս գալու համար: Հայ բռնցքամարտիկները մրցավայր են մեկնել մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի […]

̰
BACK_TO_TOP