22:33 24.09.2018
Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է «Իմ քայլը» դաշինքին, վերջինիս աջակցած բոլոր քաղաքական ուժերին և հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև բոլոր երևանցիներին ու ամբողջ ժողովրդին՝ 2018թ-ի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների կապակցությամբ։ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարության մեջ ասվում է. Այս ընտրությունների գլխավոր քաղաքական արդյունքներն են․ 1․ Լավագույնս դրսեւորվեց ժողովրդի բարձր […]
22:26 24.09.2018
«Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ․ «Երևանցիներ» դաշինքի և իմ անունից շնորհավորում եմ «Իմ Քայլը» դաշինքին ազատ և արդար ընտրություններում արժանի և համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Այս ընտրությունները ևս մեկ շատ կարևոր քայլ էր ժողովրդավարական, մրցունակ, իրավական, ամուր պետություն կառուցելու ճանապարհին: Մենք բոլորս պետք […]
21:21 24.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Նյու Յորք: Կառավարության ղեկավարը սեպտեմբերի 23-ի երեկոյան հանդիպում է ունեցել Նյու Յորքի, ինչպես նաև ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչների հետ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նրանց ջերմ ընդունելության համար և նշել, որ շատերին Հայաստանում արդեն իսկ հանդիպել է և հույս հայտնել, որ նրանք […]
21:14 24.09.2018
Սեպտեմբերի 22-ին` ժամը 20։30-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին էր դիմել 22-ամյա մի քաղաքացուհի։ Աղջիկը վախեցած ու շփոթված էր։ Ոստիկաններին հայտնեց, որ ժամեր առաջ, Առինջում գտնվող տոնավաճառի ետնամասում դանակի սպառնալիքով իրենից հափշտակել են շուրջ 8500 ամերիկյան դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։ Կոտայքի ոստիկանները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ավազակային հարձակումը կատարած անձին արագ հայտնաբերելու […]
04:42 24.09.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։ Ձայների գերակշիռ մեծամասնությունը ստացել է «Իմ քայլը» դաշինքը։ Նախնական տվյալներով՝ Երևանի ավագանիում ներկայացված կլինեն նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Լույս» դաշինքը։ Երևանի բոլոր 475 ընտրատեղամասերից ստացված տվյալներն այսպիսի տեսք ունեն․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 25 219 , 6.95 %, «Երևանի հանրություն» դաշինքը – 2 502, 0.69%, «Երևանցիներ» դաշինք […]
01:16 24.09.2018
Այսօրվա մեծագույն հաղթանակը ոչ թե «Իմ քայլ»-ի հաջողությունն է այս ընտրություններում, այլ մեր ժողովրդի արժանապատվության վերականգնումն է 100 տոկոսով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը․ «Մենք թոթափեցինք ընտրակաշառք վերցնող ազգի խարանը։ Այլևս վերադարձ չկա դեպի անցյալ։ Դուխով!!!»։ https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10156710638433501?__xts__[0]=68.ARC3PupSx2v_Y14Gdnn1V3n95k0UztciyKkw73N-ksSQS1tfvQEoUv5FTdWGn_tZPHl6Wa3Ur48JiWmBjRB7myyBIKgMYwqG0JpqXh_KtU0eqy9PlXeQEv-qhWvni4H4XblJ1XSBJ53NJ50dDmI0cGqliwcaviC1xAWPktK9mg3WkJGO1Jy5jX8&__tn__=-R
00:43 24.09.2018
Սեպտեմբերի 22-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Անահիտ Թամոյանը Ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, «Առինջ մոլ» տոնավաճառի հետնամասում իրեն անծանոթ անհայտ անձը դանակի սպառնալիքով իրենից հափշտակել է խոշոր չափի գումար՝ 4 միլիոն 200 հազար դրամ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող […]
00:35 24.09.2018
Սլովակիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Երիտասարդական ԱԱ-ում 61 կգ քաշային Վազգեն Թևանանը դարձել է բրոնզե մեդալակիր: Ինչպես ավելի վաղ Shantnews.am-ը հայտնել էր, հավաքականի կազմում բրոնզե մեդալ էր նվաճել նաև 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը: https://www.facebook.com/wrestlingArm/photos/a.446694445430930/1493961980704166/?type=3&theater
23:24 23.09.2018
Երևան քաղաքի դատախազությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը ընտրախախտումների 129 ահազանգ է արձանագրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետի տեղակալ Շուշանիկ Իսրայելյանը: «Այսօր ժամը 20:00-ի դրությամբ ուսումնասիրվել է մամուլի 55 հրապարակում, Երևան քաղաքի դատախազության թեժ գծին կատարված 3 […]
23:10 23.09.2018
Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները 240 ընտրատեղամասերից՝ ըստ SHANTNEWS.am-ի. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 12,241՝ 6.8% «Երևանի հանրություն» դաշինքը -1,124՝ 0.6% «Երևանցիներ» դաշինք -1,505՝ 0.8% «Երկիր Ծիրանի» կուսակցություն -2,354՝ 1.3% «Ժառանգություն» կուսակցություն- 1,280՝ 0.7% «Ժողովրդական ուղի» կուսակցություն- 422՝ 0.2% «Իմ քայլը» դաշինք- 147,722՝ 81.6% «Լույս» դաշինք- 8,720՝ 4.8% ՀՅԴ- 3,014՝ 1.7% «Հայք-Հայկազուններ» կուսակցություն -341՝ 0.2% Ռեֆորմիստների կուսակցություն- 356՝ 0.2% […]
22:55 23.09.2018
Սեպտեմբերի 23-ին, ժամը 20:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի թիվ 2/5 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել քաղաքացիներին:
22:30 23.09.2018
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում շնորհակալություն է հայտնում Երևանի անձնագրային ծառայությունների աշխատակիցներից, ինչպես նաև ոստիկանության տարածքային բաժինների և բաժանմունքների ծառայողներից․ «Շնորհակալ եմ Երևան քաղաքի բոլոր անձնագրային ծառայությունների աշխատակիցներից՝ առաջին կարգի մասնագետից մինչև ղեկավար և ԱՎՎ բոլոր աշխատակիցներից, ովքեր սրտացավորեն կատարեցին իրենց առջև դրված պարտականությունները ընտրությունների ցուցակների վարման […]
21:57 23.09.2018
Վաղը Վրաստանի Բաթում քաղաքում մեկնարկելու է Շախմատի 43-րդ համաշխարհային օլիմպիադան, որին մասնակցելու են նաև Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից։ «Մեր շախմատիստներին մաղթենք հաջողություն և սպասենք լավ արդյունքների»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/ArmEmbGeorgia/photos/a.1066945563448052/1225769044232369/?type=3&theater
23:48 22.09.2018
Սեպտեմբերի 22-ին` ժամը 20:29-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին (միջին տարիքի տղամարդ) փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը:
22:55 22.09.2018
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով ադրբեջանցիների կողմից էլեկտրոնային փոստերի կոտրելու դեպքերի մասին։ Նա հորդորում է փոխել էլեկտրոնային փոստերի գաղտնաբառերը։ «Ժողովո՜ւրդ, ադրբեջանցիք հերթական մեծ հարձակումն են արել հայերի վրա։ Էս անգամ էլեկտրոնային փոստերն են կոտրել։ Հիմա հրապարակում եմ մի ցուցակ՝ մոտ 500 մեյլեր են։ Դրանց գաղտնաբառերը ես հանել եմ, […]
22:01 22.09.2018
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ ընտրական գործընթացներին առնչվող ահազանգով Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանության բաժին․ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող անկախ մշտադիտարկման շրջանակներում այսօր արձանագրվել են ընտրական գործընթացներին առնչվող դեպքերը: Իրականացվում է նաև զանգվածային լրատվության միջոցներում առկա հրապարակումների ուսումնասիրություն: Դրանից բացի, Մարդու իրավունքների պաշտպանին է ուղղվել մեկ զանգ՝ կապված […]
21:50 22.09.2018
Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է մարզի արտադրական ձեռնարկություններ: Վարչապետը նախ եղել է «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանում և ներկա գտնվել լոլիկի վերամշակման նոր հոսքագծի բացմանը, որի շնորհիվ ակնկալվում է մթերման և արտադրության ծավալի աճ: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել լոլիկի վերամշակման, տոմատի մածուկի, հյութերի, կոմպոտների, մրգերի վերամշակման և պահածոների արտադրամասերում, […]
20:28 22.09.2018
Սեպտեմբերի 20-ին «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ ստացվեց, որ րոպեներ առաջ շտապ օգնության խումբը կանչով մեկնել է գիշերային ակումբներից մեկն ու հայտնաբերել տղամարդու դի՝ որովայնի առաջնային պատի թափանցող վերքով: Դեպքի վայրում ոստիկանության օպերատիվ խումբը պարզեց մահացածի ինքնությունը՝ վանաձորցի, 26-ամյա Էդմոն Սանթրոսյան: Պարզվեց նաև, որ գիշերային ակումբում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում էլ […]
20:03 22.09.2018
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15:53-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի արձան»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին Toyota Alpard մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա.Հ.) դուրս է […]
11:04 22.09.2018
Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով 2017-ին թշնամու կրակոցից հրաշքով ողջ մնացած փոքրիկին․ «Ինքը հրաշքով ողջ մնացած փոքրիկ Հովհաննեսն է Բաղանիսից, նույն երեխան է, որ 2017-ին թշնամին կրակել էր Բաղանիսի տներից մեկի վրա, որտեղ օրորոցում քնած էր եղել Հովհաննեսը։ Դեպքից անմիջապես հետո, երբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային […]
11:00 22.09.2018
Սեպտեմբերի 21-ին`ժամը 22:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում վրաերթ է տեղի ունեցել, տուժածները (2 հոգի) գտնվում են երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ անձը չպարզված քաղաքացին վրաերթի է ենթարկել […]
10:43 22.09.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին Երևանում այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շնորհավորել այնտեղ ապաքինվող զինծառայողներին տոնի կապակցությամբ, մաղթելով նրանց առողջություն և ծանոթացել կենտրոնի պայմաններին: Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, Արցախի նախագահին ուղեկցում էին ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:
10:29 22.09.2018
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մենք գրել էինք, որ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող՝ Էջմիածնում գտնվող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի սաները գեներալի կալանավորումից հետո զանգվածաբար դուրս են գալիս համալսարանից։ «Արտահոսքն» այն չափերի է հասել, որ համալսարանի ղեկավարությունը նոր ուսումնական տարվան ընդառաջ դիմել է ԿԳ նախարարությանը՝ առաջարկելով կասեցնել բուհի գործունեությունը և թողնել միայն համալսարանում գործող միջին մասնագիտական դպրոցը՝ […]
10:11 22.09.2018
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Արարարտի մարզ: Նիկոլ Փաշինյանը նախ համայնքապետերի հետ խորհրդակցություն կանցկացնի Ամավիրիր մարզպետարանում, այնուհետև կլինի պահածոների և ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող գործարաններում։ Կքննարկվեն մթերումներին առնչվող խնդիրներ: Արարատ գյուղում Նիկոլ Փաշինյանը կայցելի սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան։ Վարչապետը նախատեսել է այց նաև սահմանամերձ Երասխավան համայնք։ Երեկոյան սպասվում է հանդիպում մարզի բնակիչների հետ: Մարզը 95 […]
09:59 22.09.2018
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում Դոնալդ Թրամփն առաջադրել է Լինն Թրեյսիի թեկնածությունը, այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Թրեյսին ներկայումս զբաղեցնում է ԱՄՆ պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը, իսկ մինչ այդ աշխատել է Մոսկվայում, Աշխաբադում և Աստանայում որպես ԱՄՆ դեսպանի տեղակալ , եղել է Կենտրոնական Ասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի առաջին […]
09:43 22.09.2018
«Հրապարակ»-ը գրում է․ «ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումից հետո շարունակում են քննարկել՝ դա եղել է ա՞յն ժամանակ, երբ, ինչպես ասուլիսում ասել է Ա․ Վանեցյանը, ինքը «Ժնևից մեկնում էր օդանավակայան»՝ հուլիսի 25-ին, թե՞ սրանով փորձում են անել ամեն ինչ, որ խնդրո առնչությամբ Ռուսաստանի անունը չշոշափվի։ Բանն այն է, որ հուլիսի 24-ի երեկոյան պարոն Վանեցյանն իր տիկնոջ, […]
09:29 22.09.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ՀԷՑ-ի կողմից «Կաթնաղբյուր»-ի պոմպակայանի էներգամատակարարման դադարեցմամբ պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-17:00-ը, կդադարեցվի Նոր-Նորք վարչական շրջանի 5-րդ և 7-րդ զանգվածների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:17 22.09.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Աթոյան անց. 2, 10, 10/4, 12/3 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր Արեշ 11փ. 72 շենքը, Դիմիտրով փ. 75-82 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Էրեբունի փ. 23 շենքը և […]
09:06 22.09.2018
«Յութուբ»-ում են հայտնվել Իդլիբում քիմիական կեղծ հարձակման կադրերը, սակայն րոպեներ անց ջնջվել են։ Հոլովակի բովանդակությունը հասանելի է SANA գործակալության արաբական և անգլալեզու տարբերակում։ Գործակալության փոխանցմամբ՝ քիմիական հարձակման երեք սցենար է տեսագրվել։ 5 րոպեանոց տեսահոլովակում սիրիական ընդդիմության հետ կապված «Սպիտակ սաղավարտ» կազմակերպության անդամները ջուր են լցնում իբրև քիմիական զենքից տուժած անձանց վրա։ Նկարահանման մասնակիցները դերերով անընդհատ […]