TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում

00:06 27.11.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 23.00-ի դրությամբ, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

̰
Սյունիքի մարզում հրդեհ է բռնկվել մի քանի ավտոմեքենաներ բարձած ավտոքարշակում

00:00 27.11.2022

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապանի Բաղաբերդ թաղամասի հարակից տարածքում մի քանի ավտոմեքենաներ բարձած ավտոքարշակում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ պարզվել է՝ հրդեհը բռնկվել է Mercedes-Benz մակնիշի ավտոփոխադրող ավտոքարշակում, ինչի հետևանքով ավտոմեքենայի […]

̰
Էրիկ Իսրայելյանը՝ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն

01:18 26.11.2022

Հայաստանը չեմպիոն ունի Իսպանիայում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնությունում: 60 կգ քաշային Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը իր տիտղոսներին ավելացնում է նաև աշխարհի առաջնության ոսկե մեդալը: Եզրափակիչում մեր մարզիկը մրցեց Վրաստանը ներկայացնող Գոչա Գուրդալավայի հետ ու շատ վստահ հաղթանակ տոնեց: Առաջին ռաունդում Իսրայելյանը անընդհատ նախաձեռնողի դերում էր և հաղթեց 5:0 հաշվով: 2-րդ ռաունդում ռինգի մրցավարը անհասկանալի […]

̰
ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

00:51 26.11.2022

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են,որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 25-ին՝ ժամը 17:35-22:32-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

̰
«Անհրաժեշտ է նորարարությունը խթանելու ջանքերի մեկտեղում». Վահրամ Դումանյան

16:57 25.11.2022

Այսօր տեղի է ունեցել «Նորարարությունը՝ գործնականում, մարդիկ՝ կենտրոնում» հանրային ոլորտի նորարարության համաժողովը, որը նվիրված է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ԿԶՆ նորարարական կենտրոնի հիմնադրման 5-ամյակին: Բացմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, կրթության և տեխնոլոգիաների ոլորտների ներկայացուցիչներ: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը […]

̰
Ծեծի ենթարկված տղամարդու կյանքը հիվանդանոցում փրկել չի հաջողվել

16:54 25.11.2022

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 21.10-ին, «Տաշիր» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա, գլխի և կրծքավանդակի փակ վնասվածքներ, դիմային ոսկրերի և կողերի բազմակի կոտրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Տաշիր քաղաքի բնակիչ, 52-ամյա տղամարդ՝ անգիտակից վիճակում: Նա այնուհետև տեղափոխվել էր մայրաքաղաք՝ «Էրեբունի» բժշկական կետրոն: Ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ […]

̰
Շվեյցարիան 960 հազար ֆրանկ կհատկացնի Հայաստանին՝ Ադրբեջանի վերջին ագրեսիայից տուժած համայնքներին աջակցելու համար

16:51 25.11.2022

Շվեյցարիայի կառավարությունը նոյեմբերի 23-ին հաստատել է Հայաստանին, որպես օգնություն, 960.000 շվեյցարական ֆրանկի հատկացումը, որպեսզի աջակցի նրա սահմանամերձ համայնքներին՝ մեղմելու վերջին ռազմական բախումների ազդեցությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՄԱԿ-ի գլոբալ հաղորդակցության վարչությունից, մանրամասնելով, որ «Հայաստանի սահմանամերձ համայնքների տոկունություն և տնտեսական վերականգնում – REBCA» ծրագրի շրջանակում, որպես իրականացնող կողմ, համագործակցելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) […]

̰
Հայկ Կոնջորյանն ու Արթուր Հովհաննիսյանը հանդիպել են ֆրանսիացի գործընկերներին

16:45 25.11.2022

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նոյեմբերի 25-ին Ազգային ժողովում ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին եւ Ֆրանսիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերի պատասխանատու Նիկոլա Կարգեսին, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Կողմերը քննարկել են Հայաստանի ժողովրդավարական զարգացման օրակարգը եւ կարեւորել խորհրդարանի ու խորհրդարանական աշխատանքների դերը […]

̰
Արարատ Միրզոյանը ու Միխայել Զիբերթն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

16:39 25.11.2022

Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Արարատ Միրզոյանը և Միխայել Զիբերթը մտքեր են փոխանակել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարարը […]

̰
ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ-ին աջակցելու նախագծի լրամշակման աշխատանքներն ընթանում են ՌԴ-ի ակտիվ ներգրավվածությամբ. Կոպիրկին

16:38 25.11.2022

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին նախագծի լրամշակման աշխատանքներն ընթանում են Ռուսաստանի Դաշնության ակտիվ ներգրավվածությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի արդյունքներին: ՌԴ դեսպանն ընդհանուր առմամբ դրական գնահատական […]

̰
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն Արամ Վարդևանյանի հրաժարականի դիմումի մասին

16:36 25.11.2022

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Վարդեւանյանը 2022 թվականի նոյեմբերի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի […]

̰
Արտարժույթների փոխարժեքները նոյեմբերի 25-ի դրությամբ

16:32 25.11.2022

Rate.am-ը ներկայացրել է նոյեմբերի 25-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.08 դրամ է, վաճառքը՝ 403.86 դրամ: Եվրոյի առքը միջինը 404.19 դրամ է, վաճառքը՝ 420.81 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.20 դրամ է, վաճառքը՝ 6.71 դրամ:

̰
Գեղարքունիքի մարզում մայրը կերակրել է 28 օրական աղջնակին, 2 րոպե անց երեխային օրորոցում հայտնաբերել է անշնչացած

16:26 25.11.2022

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 23-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05։50-ի սահմաններում «Սևան» բժկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 05։50-ի սահմաններում մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։ Ինչպես հայտնում է աղբյուրը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 28 օրական Ս․ Է․-ն է։ Աղբյուրի […]

̰
«Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը մեկուսացվել է

16:17 25.11.2022

Նոյեմբերի 25-ին, ժամը 05։40-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 36 փրկարար ծառայող, N զորամասի 15 զինծառայող, «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից և ներգրավվել է 1 ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:53-ին: Դեպքի վայրում է գտնվում ՓԾ […]

̰
Պաշտպանի միջամտությամբ անձին վճարվել է չվճարված աշխատավարձը

16:09 25.11.2022

Քաղաքացին դիմել է Պաշտպանին` խնդրելով աջակցել ստանալ չվճարված աշխատավարձը: Տեղեկացրել է, որ աշխատում է մասնավոր կազմակերպությունում՝ որպես մաքրուհի և վարձատրություն ստանում է օրական աշխատանքային օրվա ավարտի վերջում։ Գործատուի պահանջով ներկայացել է նաև աշխատանքի մեկ այլ աշխատակցի փոխարինելու համար, սակայն աշխատանքային ժամի ավարտից հետո գործատուն հրաժարվել է վճարել նախատեսված աշխատավարձը՝ առանց հիմնավոր պատճառաբանության։ Քաղաքացու դիմումից հետո […]

̰
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը ֆրանսերեն դասավանդողների միջազգային օրվա առիթով հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների

16:00 25.11.2022

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կազմակերպել է ընդունելություն՝ նվիրված ֆրանսերեն դասավանդողի միջազգային օրվան: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև ֆրանսերենի ուսուցիչներ՝ ՀՀ տարբեր ուսումնական հաստատություններից, որոնց անձամբ ողջունել և մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն: Դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին իրենց ամենօրյա ջանքերի […]

̰
Բարեկարգ այգիներ ու բակեր, նոր ճանապարհներ. քաղաքացիներն իրենց առաջարկներն են ներկայացրել Երևանի 2023թ. ծրագրերի մասին

15:48 25.11.2022

Երևանի 2023թ. բյուջեի և զարգացման ծրագրի, համայնքում տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ քաղաքապետարանում անցկացվել է հանրային բաց լսում, որին մասնակցել են քաղաքի խնդիրներով հետաքրքրված քաղաքացիներ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Լսումների մասնակիցներն անդրադարձել են քաղաքի տրանսպորտային համակարգի խնդիրներին և մատնանշել ոչ միայն հասարակական տրանսպորտը, այլև ճանապարհաշինական նոր նախագծերի ու […]

̰
Մայրաքաղաքում ծառայություն իրականացրած պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

15:41 25.11.2022

Նոյեմբերի 22-ին պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 2 դեպք։ Մասնավորապես, մայրաքաղաքի Արցախի փողոցում ձերբակալել և Էրեբունու բաժին են տարել 34-ամյա մի երևանցու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 2 փաթեթ՝ մոտ 7 գրամ ընդհանուր քաշով մարիխունայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով, և կաթուցիչ։ Ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում ծառայություն իրականացրած պարեկները։ […]

̰
Երևանում գործարկվելու են տրանսպորտային և հետիոտնային լուսացույցներ

15:35 25.11.2022

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի Շիրազի – Մազմանյան – Չաուշի փողոցների – Սիլիկյան խճուղու շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկում հետիոտների անվտանգության ապահովման, ինչպես նաև ճանապարհային երթևեկության հոսքերի կարգավորման նկատառումով նոյեմբերի 26-ից գործարկվելու են տրանսպորտային և հետիոտնային լուսացույցներ:

̰
Արարատ գյուղում ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ կլինեն

15:28 25.11.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական կազմակերպության կողմից նորակառույց ջրագծերը բաշխիչ ցանցին միացնելու և ջրաչափերի տեղադրման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 26-ը Արարատի մարզի Արարատ գյուղում ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումներով: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Հայաստանը պատրաստ է հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն. ԱԳՆ-ի արձագանքն Ալիևի հայտարարությանը

15:20 25.11.2022

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ հայկական կողմը հանդիպմանը համաձայն է պայմանով, որ դրան մասնակցի նաև Ֆրանսիայի նախագահը: Ադրբեջանի նախագահի հայտարարության, ինչպես նաև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի՝ Ադրբեջանին ներկայացված առաջարկների մասին «Արմենպրես»-ի հարցերին է […]

̰
Դատավորի օգնականին մեղադրանք է ներկայացվել դատապարտյալից գումար հափշտակելու համար

15:11 25.11.2022

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ռ. Ս.-ն, զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնը, խարդախությամբ պաշտոնեական դիրքն օգտագործելով դատապարտյալից գումար է հափշտակել: Մասնավորապես` պարզվել է, որ Ռ. Ս.-ն ծանոթություն է հաստատել Դիլիջան քաղաքի բնակիչ Ս. Հ.-ի հետ, որը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի […]

̰
Քիշնևում ներկայացվել է հայաստանյան ընտրություններում կիրառված ընտրական տեխնոլոգիաների փորձը

15:07 25.11.2022

2022 թվականի նոյեմբերի 22-ին Քիշնևում (Մոլդովայի Հանրապետություն) կայացած «Ընտրական բարեփոխումները՝ մասնակցային ժողովրդավարության ամրապնդման հենասյուն» միջազգային համաժողովին հրավիրված էր նաև ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը։ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն իր ելույթում ներկայացրել է հայաստանյան ընտրություններում կիրառված ընտրական տեխնոլոգիաների փորձը։ Համաժողովը մեկ հարկի ներքո էր միավորել ավելի քան 20 երկրների՝ ընտրական գործընթացներում ներգրավված անձանց։

̰
SHANTNEWS

14:55 25.11.2022

̰
«Իմ սիմֆոնիկը» մեծ արձագանք է ստացել ուսանողների շրջանում

14:46 25.11.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացնում է «Իմ սիմֆոնիկը» երիտասարդական կրթամշակութային ծրագիրը։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ինչպես նաև նվագախմբի այլ ներկայացուցիչներ հանդիպումներ են ունենում ուսանողների հետ, ներկայացնում են նվագախումբը, դասական երաժշտության թեմաներով հանդես գալիս դասախոսություններով, ուսանողները նաև հրավիրվում են համերգների: Ծրագրի շրջանակում ավելի քան […]

̰
Հայաստանի ու Լիտվայի դատախազությունները կսերտացնեն համագործակցությունը

14:38 25.11.2022

Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը, Լիտվայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում, նոյեմբերի 24-ին հանդիպել է Լիտվայի գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեին և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազությունից։ Հանդիպմանը մասնակցել է նաև Լիտվայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանը: Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալն ու Լիտվայի գլխավոր դատախազը քննարկել […]

̰
Կենտրոնը յուրահատուկ դեր ունի էլեկտրաէներգետիկական շուկայում. նախագահը՝ «Հաշվարկային կենտրոնի» հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը

14:31 25.11.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ներկա է գտնվել «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը: «Հաշվարկային կենտրոնն» իրականացնում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի կառավարման և շահագործման և էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման գործառույթներ՝ մատուցելով կենտրոնացված միջնորդային ծառայություն։ Այն հանդիսանում է Հայաստանի էներգետիկ համակարգի կարևորագույն ընկերություններից մեկը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է կենտրոնի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ և […]

̰
Թուրքիայում Անթալիայի բնակիչները բողոքում են օտարերկրացիներին բնակարաններ վաճառելու դեմ

14:22 25.11.2022

Անթալիայի բնակիչները պահանջում են դադարեցնել օտարերկրացիներին բնակարանների վաճառքն ու վարձակալությունը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝  Change.org-ում ներկայացված ստորագրահավաքին 24 ժամում 8500 մարդ է կողմ քվեարկել: Վարձավճարների աննախադեպ աճի պատճառով քաղաքում կյանքը շատերի՝ մասնավորապես ուսանողների համար դժվարացել է։  Ինչպես նշվում է՝ տարածաշրջանում վարձավճարները երկու տարում 395 տոկոսով աճել են։ Միաժամանակ, բնակարանատերերը շարունակում են թանկացնել գները՝ նախընտրելով բնակարանները վարձակալությամբ […]

̰
Ալեն Սիմոնյանն այցելել է Հենրիկ Խաչատրյանի անվան դպրոց

14:10 25.11.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 25-ին հյուրընկալվել է Դավթաշեն վարչական շրջանի Հենրիկ Խաչատրյանի անվան 199 դպրոցի աշակերտներին եւ ուսուցչական կազմին: Դպրոցի տնօրեն Վիոլետա Բեջանյանի եւ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանի ուղեկցությամբ Ալեն Սիմոնյանը շրջայց է իրականացրել դպրոցում, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ 612 աշակերտ ունեցող դպրոցի անբարեկարգ վիճակի մասին ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացել […]

̰
Տղամարդը հետախուզվում է

14:00 25.11.2022

Տղամարդը հետախուզվում է։ Ոստիկանությունը խնդրում է տեսնողներին ահազանգել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP