23:00 21.11.2022
Նոյեմբերի 21-ին` ժամը 19։37-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարչապետ-Պրիվոլնոյե միջհամայնքային հատվածում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։10-ին, մարվել՝ 21։20-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 10 փրկարար ծառայող, 15 […]
22:43 21.11.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոյեմբերի 24-ին Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել Շոկոլադ և Չիփ անուններով հնդկահավերին։ Արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնի Սպիտակ տան այգում նոյեմբերի 21-ին, հաղորդում է USA Today թերթը: «Ես ներում եմ Շոկոլադին ու Չիփին»,- ասել է Բայդենը։ Ջո Բայդենը ավանդական ներման արարողության ժամանակ խոսքը փոխանցել է հնդկահավին։ «Ուզո՞ւմ ես արտահայտվե»,- թռչնին […]
22:26 21.11.2022
Հանրապետության տարածքում նոյեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, 22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում նոյեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 26-ին սպասվում է անձրև:
22:10 21.11.2022
Հնդկաստանի Տելանգանա նահանգի Հայդերաբադ քաղաքում բժիշկները հեռացրել են տղամարդու ձախ երիկամը և ֆուտբոլի գնդակի չափի ուռուցքը, փոխանցում է Lenta.ru-ն՝ հղում անելով Independent-ին։ 53-ամյա տղամարդը վիրահատվել է նեֆրոլոգիայի և ուրոլոգիայի ասիական ինստիտուտում։ Ձախ երիկամի վրա աճել էր տասը կիլոգրամանոց նորագոյացություն և զբաղեցրել որովայնի խոռոչի երկու երրորդը, որի հետևանքով ստամոքսը ուռել էր, իսկ աղիները տեղափոխվել էին կողք: […]
22:01 21.11.2022
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Երևանում կայանալիք արարողակարգային միջոցառումներով պայմանավորված՝ նոյեմբերի 23-ին ժամանակ առ ժամանակ փակ կլինեն մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Պատճառված անհարմարությունների համար ոստիկանությունը հայցում է մեր քաղաքացիների ըմբռնումն ու ներողամտությունը:
21:36 21.11.2022
Նոյեմբերի 19-ի առավոտյան ոստիկանության Ջերմուկի բաժնում հաղորդում էր տվել Ձախափնյակ թաղամասի մի բակիչ: Ըստ հաղորդման` վերջին մեկ շաբաթվա ընթացքում Գարնանային փողոցից գողացել էին իր «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի համար նախատեսված մեղմացուցիչները (ռեսոր) և երկաթե կամրջակը` պատճառելով մոտ 250 հազար դրամի վնաս: Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բաժնի քրեական հետախույզներն արագ պարզեցին, որ պահեստամասերի գողությունը կատարվել էր նախորդ […]
21:18 21.11.2022
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 19։11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում այրվում է անասնակեր, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։23-ին։ Այրվում է մոտ 1500 հակ անասնակեր:
21:00 21.11.2022
Ինդոնեզիայի Չիանջուր շրջանում (Արևմտյան Ճավա նահանգ) 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Վերջին տվյալներով՝ զոհվել է 162 մարդ, որոնց մեծ մասը դպրոցական տարիքի երեխաներ են։ 326 բնակիչ ծանր վնասվածքներ է ստացել։ Ռիդվան Կամիլայի նահանգապետի տվյալներով ՝ վտանգավոր շրջաններից տարհանվել է 13 784 մարդ։ Լուրջ վնասվել է ավելի քան 2300 տուն, որոշներն ամբողջությամբ ավերվել են։ «ՌԻԱ […]
20:44 21.11.2022
Իրաքի կառավարությունը Թուրքիային եւ Իրանին մեղադրել է Իրաքյան Քուրդիստանում այդ երկրների բանակների կողմից տարածքների գնդակոծումից հետո իր ինքնիշխանությունը խախտելու մեջ։ «Իրանի և Թուրքիայի հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կրկնվող հարվածները Քրդստանի դեմ Իրաքի ինքնիշխանության խախտում են և ակտ, որը հակասում է միջազգային համաձայնագրերին և օրենքներին, որոնք կարգավորում են երկրների միջև հարաբերությունները»,- ասվում է Իրաքի ԱԳՆ […]
20:30 21.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է զինծառայողի սպանության և ևս երկու զինծառայողի հրազենային վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում են Քննչական կոմիտեից։ Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ: Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, […]
20:22 21.11.2022
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 21-ի 10։00-14։25-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է, տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
16:00 21.11.2022
Նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի և ներգաղթյալների նախարարի պարտականությունները կատարող Աբդալլահ Բու Հաբիբի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է գործընկերոջը Լիբանանի գալիք ազգային տոնի կապակցությամբ` բարգավաճում և խաղաղություն մաղթելով Լիբանանի եղբայրական ժողովրդին: Զրուցակցիները գոհունակությամբ նշել են, որ հայ-լիբանանյան հարաբերությունները հիմնված […]
15:59 21.11.2022
Ինդոնեզիայի Չիանջուր քաղաքում տեղի ունեցած 5,6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 56-ի, հաղորդում է տեղական հիվանդանոցի աշխատակիցը Kompas TV հեռուստաալիքին: «Ելնելով տեղերում վերջին տվյալներից՝ զոհերի թիվը հասել է 56-ի», – հայտարարել է Չիանջուր քաղաքի հիվանդանոցի աշխատակից Հերման Սուխերմանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրաշարժի հետևանքով 14 մարդ է զոհվել։ Վերջին տվյալներով ՝ վիրավորների 70 […]
15:54 21.11.2022
Թբիլիսիի Պետրիաշվիլիի փողոցում պիտբուլ ցեղատեսակի շունը հոշոտել է երեխային։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածվում է սոցցանցերում։ Ըստ տեղեկությունների՝ երեխան ծանր վնասվածքներով տեղափոխվել է կլինիկա, և այս պահին նրան վիրահատում են։ Հայտնի է, որ շունը պատկանում է երեխայի ընտանիքին։
15:49 21.11.2022
Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել` 1900.34 մ (20.11.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 9 սմ-ով, տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ 2022 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ իրականացվել է հունիսի 3-ից սեպտեմբերի 17-ն ընկած […]
15:40 21.11.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «ՏԳ Քոմփանի» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը (Արարատի մարզ, ք. Արտաշատ): Ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում ոչ միայն խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված բոլոր սանիտարահիգիենիկ, այլև արտադրական շինությունների նախագծմանը, դրանց կառուցվածքին, դասավորվածությանը և չափին […]
15:31 21.11.2022
Պոլսահայ համայնքը այս օրերին իրականացնում է համայնքին պատկանող եկեղեցիների, վարժարանների ու այլ կառույցների հիմնադրամների գործադիր մարմինների ընտրություններ, փոխանցում է Ermenihaber-ը։ Կիրակի՝ նոյեմբերի 20-ին Ստամբուլի եվրոպական հատվածում տեղի են ունեցել թվով 10 հիմնադրամի ղեկավարության ընտրություններ: 2-րդ ընտրատարածքում ընտրություններ են տեղի ունեցել Բեշիքթաշի Սբ. Աստվածածին, Յենիքյոյի Սբ.Աստվածածին, Ֆերիքյոյի Սբ Վարդանանց, Քուրուչեշմեյի Երևման Սբ. խաչ, Գեդիքփաշայի Սբ. Հովհաննես, […]
15:15 21.11.2022
Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ։ Ինչպես փոխանցում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ ուղերձում ասված է․ «Հեռուստատեսությունն իր փորձնական եթերից սկսած մինչ օրս հաստատուն դեր ու նշանակություն ունի ժամանակակից մարդու առօրյայում: Այն, ինչ կատարվում է էկրանից այն կողմ, հաճախ անտեսանելի է հեռուստադիտողին: Ինտերնետի լայն տարածումը, իհարկե, որոշ չափով ստվերել է հեռուստատեսության դիտելիությունը, […]
14:58 21.11.2022
Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին Կենտրոնի Հանրային կապերի պատասխանատու Արփի Ադամյանը, Կենտրոնի Կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական, Ձեռագրաբանական և փաստաթղթաբանական, Տնտեսագիտական փորձաքննությունների բաժնի ղեկավարներ՝ Արթուր Անդրեասյանը, Վահե Գրիգորյանը, Սամվել Հովհաննիսյանն ու Կենտրոնի ավագ փորձագետ Կարեն Աբրահամյանը, նոյեմբերի 16-18-ը հանդիպում է ունեցել Վրաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Լևան Սամխարաուլիի անվան […]
14:40 21.11.2022
«Հայաստանի հմտություններ» (WorldSkills Armenia) ազգային մրցույթի հաղթողները մասնակցել են «Աշխարհի հմտություններ (WorldSkills International)» 46-րդ միջազգային մրցույթին՝ «Խոհարարություն», «Մեխատրոնիկա», «Վեբ տեխնոլոգիաներ» մասնագիտություններով: Հայաստանը 2012 թվականից դարձել է «Աշխարհի հմտություններ» (WorldSkills) միջազգային կազմակերպության անդամ, որտեղ մեր երկիրը ներկայացնում է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (ՄԿՈՒԶԱԿ): Այս տարի լրանում է Հայաստանի անդամակցության 10-ամյակը: Հայաստանի ազգային թիմը […]
14:25 21.11.2022
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ երբեք իր փաստաբաններից ոչ մեկին չի ասել, թե` կասկածում է, որ թունավորել են իրեն, փոխանցում է Aliq.ge-ն։ Ըստ Սաակաշվիլիի՝ այդ հարցի շուրջ շահարկումները տեղին չեն: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բժիշկներին աջակցության համար։ Ես իսկապես բարձր եմ գնահատում նրանց մասնագիտական աջակցությունը: Առողջությունս իսկապես վատանում […]
14:08 21.11.2022
Հունիսի 4-ին հաղորդվել էր, որ Երևան-Սևան ճանապարհի 12-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի մեքենան ինքնավթարի է ենթարկվել: Վարորդը և ուղևորը տեղափոխվել էին հիվանդանոց: Նոյեմբերի 20-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նշված վթարի հետևանքով մարմնական վնասվածք ստացած ուղևորուհին՝ 49-ամյա Իրինա Օհանյանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն:
13:41 21.11.2022
Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, ևս 17-ը տուժել են, փոխանցում է Reuters-ը։ Ինչպես հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը՝ ցնցումները գրանցվել են Ջիրանժանգ քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Երկրի մայրաքաղաք Ջակարտայում մի քանի վայրկյան ցնցումներ են գրանցվել։ […]
13:31 21.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և վարութային գործողություններ՝ օրեր առաջ Երևան քաղաքի Քանաքեռ 6-րդ փողոցում երկու անձի առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննությամբ պարզվել է, որ 2022 թվականի նոյեմբերի 17-ին՝ ժամը 00։00-ից մինչև նոյեմբերի […]
13:23 21.11.2022
Համայնքային միջոցներով կհամալրվի «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը: 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուս մինչև տարեվերջ կլինեն Երևանում: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ ընթացքի մեջ է նաև «Zhong Tong» մակնիշի 150 և «MAN» մակնիշի 87 նոր ավտոբուսների ներկրման գործընթացը: Սարի թաղի 16 փողոցն ապահովվել է գիշերային լուսավորությամբ: Տեղադրվել է 220 LED լուսատու: Ավարտվել են նաև Եռաբլուր զինվորական պանթեոնի […]
13:15 21.11.2022
Rate.am-ը ներկայացրել է նոյեմբերի 21-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.08 դրամ է, վաճառքը՝ 403.61 դրամ: Եվրոյի առքը միջինը 398.31 դրամ է, վաճառքը՝ 415.14 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.15 դրամ է, վաճառքը՝ 6.7о դրամ:
23:59 20.11.2022
Քաշի չափազանց արագ կորուստն ազդում է առողջության վրա, ասել է բժիշկ-սննդաբան, բժշկական գիտութունների թեկնածու Դարյա Ռուսակովան։ Սրա մասին նա պատմել է «Вечерняя Москва»-ի հետ զրույցում։ Սննդաբանն ասել է, որ նիհարելու արագության վրա ազդում է մարդու հասակը, քաշը և տարիքը, և ինչքան ծանր է մարդը, այնքան ավելի հեշտ է նիհարում առաջին երեք ամիսների ընթացքում։ Քաշի նորմային […]
23:55 20.11.2022
Նոյեմբերի 20-ին` ժամը 09։59-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փամբակ-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ բեռնատար ավտոմեքենան (բեռնված մոտ 20 տոննա հեղուկ գազով) կողաշրջվել է, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին […]