Հայաստանի և Վրաստանի փորձագիտական կառույցների միջև համաձայնություն է ձեռք բերվել կնքել փոխգործակցության հուշագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Հայաստանի և Վրաստանի փորձագիտական կառույցների միջև համաձայնություն է ձեռք բերվել կնքել փոխգործակցության հուշագիր

14:58 21.11.2022

Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին Կենտրոնի Հանրային կապերի պատասխանատու Արփի Ադամյանը, Կենտրոնի Կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական, Ձեռագրաբանական և փաստաթղթաբանական, Տնտեսագիտական փորձաքննությունների բաժնի ղեկավարներ՝ Արթուր Անդրեասյանը, Վահե Գրիգորյանը, Սամվել Հովհաննիսյանն ու Կենտրոնի ավագ փորձագետ Կարեն Աբրահամյանը, նոյեմբերի 16-18-ը հանդիպում է ունեցել Վրաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Լևան Սամխարաուլիի անվան «Ազգային քրեագիտական բյուրո»-ի ղեկավար Մամուկա Ջանգուլաշվիլիի և Վրաստանի ՆԳՆ «Դատաքրեագիտական դեպարտամենտ»-ի ղեկավար՝ Գիորգի Տվաուրիի հետ։

Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից՝ այցի շրջանակներում Դավիթ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է երկու Փորձագիտական կենտրոններում փորձաքննություններ իրականացնող բոլոր բաժիններին, լաբորատորիաներում կատարվող փորձաքննությունների տեսակներին ու ենթատեսակներին, ինչպես նաև «Ազգային քրեագիտական բյուրո»-ի ԴՆԹ իրականացնող լաբորատորիայի պայմաններին ու սարքավորումներին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փորձաքննությունների ժամկետների, դրանց կատարման ընթացակարգերի և օրենսդրական կարգավորումների, փորձագետի որակավորման ու ատեստավորման, նրանց վերապատրաստման, ինչպես նաև մեթոդների ու մեթոդիկաների, բազաների ու մասնագիտական գրականության վերաբերյալ մի շարք հարցեր։
Դավիթ Ղուլյանը հանդիպման երկկողմ մասնակիցներին ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության Փորձագիտական կենտրոն»-ի բաժիններն ու փորձաքննությունների տեսակները, վերջին սերնդի սարքավորումներն ու դրանց հնարավորությունները, փորձագետ դառնալու կարգն ու պարտականությունները, այդ թվում արդի խնդիրներն ու դրանց լուծումների առընչությամբ Կենտրոնում ընթացքի մեջ գտնվող բարեփոխումների ուղղությունները, վերջին մեկ տարում Կենտրոնի ձեռքբերումներն ու դրանք ընդլայնելու արդյունավետ գործընթացները։

Դավիթ Ղուլյանը գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր։
Նշված քննարկումների շրջանակում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փորձագիտական ոլորտում հայ-վրացական փոխգործակցությունը խորացնելու, համագործակցության հետագա շարունակականությունն ապահովելու և դրանց ընդլայնման ուղղությամբ համատեղ գործողությունների ծրագրեր մշակելու մի շարք քայլեր, ինչպես նաև փորձի փոխանակման, երկու երկրների փորձագետների աշխատանքի որակի բարելավման, ունեցած մասնագիտական գիտելիքների հարստացման նպատակով, հետագայում ակտիվ ու արդյունավետ հանդիպումներ, քննարկումներ կազմակերպել նաև հեռավար ձևաչափով։

Հանդիպման ավարտին կողմերը բարձր գնահատելով արդյունավետ քննարկումները, համաձայնություն են հայտնել առաջիկայում կառույցների միջև կնքել Փոխգործակցության խորացման մասին համագործակցության հուշագիր՝ նպաստելով փորձագիտական ոլորտի բարձրորակ մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինչի արդյունքում էլ ավելի կամրանա միջպետական փոխգործակցությունը երկու բարեկամ երկների միջև:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

10:00 05.07.2025

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

 ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

09:29 05.07.2025

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

Թուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

09:00 05.07.2025

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

BACK_TO_TOP