23:31 20.11.2022
ԱԻՆ աշխատակիցները փլատակներից հանել են Մոսկվայի կենտրոնում գտնվող ծաղկի պահեստում հրդեհի հետևանքով երկրորդ զոհի մարմինը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, հայտնում է Iz.ru-ն։ Վերջին տվյալներով՝ փրկարարներն այրվող շենքից տարհանել են յոթ մարդու։ Կեսօրին հաղորդվել է նաև, որ ևս երկուսը մնացել են այնտեղ արգելափակված: Այն ժամանակ նշվում էր, որ բոլոր ուժերն ուղղված են մարդկանց փրկելուն։ Հրդեհը […]
23:20 20.11.2022
Նոյեմբերի 20-ին, ժամը 15։03-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջանի ազգային պարկ»-ի տարածքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դիլիջան ազգային պարկ»-ի 2-րդ պահաբաժնում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։05-ին, մարվել՝ 21։50-ին։ Այրվել […]
23:01 20.11.2022
Ղազախստանի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթում է նոյեմբերի 20-ին կայացած նախագահական ընտրություններում՝ ընտրողների 85,52%-ի աջակցությամբ, ասվում է «Ամանաթ» կուսակցության հանրային քաղաքականության ինստիտուտի կողմից անցկացված exit poll-ի արդյունքներով։ «Կասիմ-Ժոմարտ Տոկաև՝ 85,52%»,- հարցման արդյունքները հայտնել է ինստիտուտի ներկայացուցիչը Աստանայի հեռուստաալիքի եթերում։ Ղազախստանցիները պետք է ընտրություն կատարեին վեց թեկնածուներից։ Գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ միասին պետության ղեկավարի պաշտոնին […]
22:49 20.11.2022
250,000–350,000 դրամի չափով պետությունը ֆինանսավորում է գործազուրկ անձանց, նպաստառուներին աշխատանքի ընդունող գործատուներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ «Ուշադրություն՝ գործատուներին Պետությունը կտրամադրի Ձեզ ֆինանսական աջակցություն՝ 250,000–ից 350,000 դրամի չափով, եթե Դուք աշխատանքի ընդունեք վերջին երեք ամսվա ընթացքում անընդմեջ գործազուրկի կարգավիճակ ունեցող, 35 տարեկանից բարձր գործազուրկ կամ նպաստառու գործազուրկ քաղաքացու»,- ասված է […]
22:30 20.11.2022
Կատարում կայացել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը։ ԱԱ-2022-ի Կատար-Էկվադոր մեկնարկային խաղից առաջ վառ շոու է տեղի ունեցել Ալ-Խաուր քաղաքի «Ալ-Բեյթ» մարզադաշտում։ Արարողության VIP մասնակիցներից մեկը՝ հոլիվուդյան դերասան Մորգան Ֆրիմանը վարում էր արարողությունը։ Յուրահատուկ տղայի հետ, ով ծնվել է առանց ոտքերի և դարձել հայտնի պարալիմպիկ մարզիկ Ղանիմ Ալ Մուֆտան, ամերիկացի դերասանը ելույթ է ունեցել մեկ […]
22:13 20.11.2022
Բժիշկ-սրտաբան և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում անվանել է ոչ ակնհայտ նշան, որը կարող է վկայել արյան քաղցկեղի մասին: Բժիշկը հայտարարել է, որ մարմնի 38 աստիճան և ավելի բարձր ջերմաստիճանը, որը երկար ժամանակ պահպանվում է նորմալ ինքնազգացողության պայմաններում, կարող է վկայել արյան քաղցկեցի մասին։ Ինչպես ճշտել է Մյասնիկովը, նման ախտանիշը հանդիպում է արյան […]
21:35 20.11.2022
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են՝ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 21-ին’ ժամը 09.00-ից մինչև 12.00-ը, տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Իսահակյան փողոցի հատվածը, իսկ 12.00-ից մինչև 18.00-ը՝ Իսահակյան փողոցից Սայաթ-Նովայի պողոտայի հատվածը:
21:25 20.11.2022
Հանրապետության տարածքում նոյեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում նոյեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
21:11 20.11.2022
Բժիշկ-ալերգոլոգ, իմունոլոգ, մանկաբույժ Ելենա Պարեցկայան թվարկել է տասը մթերք, որոնք կօգնեն լրացնել օրգանիզմում յոդի պաշարները և ամրապնդել իմունիտետը։ Նրա խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մասնագետի կարծիքով՝ յոդի պակասի դեպքում տառապում է ամբողջ օրգանիզմը։ Յոդի պակասը բացասաբար է ազդում երեխաների աճի և զարգացման վրա։ Նրանք ավելի վատ են սովորում, իսկ մեծահասակների մոտ իմունային պաշտպանության մակարդակը և […]
20:59 20.11.2022
Բժիշկ-թերապեւտ և հեռուստահաղորդավար Ելենա Մալիշևան, իմունոլոգ Անդրեյ Պրոդեուսը և սրտաբան Հերման Գանդելմանը հայտարարել են, որ հոգնածության կարող է հանգեցնել B12 վիտամինի, երկաթի դեֆիցիտը, ինչպես նաև քաղցկեղը։ Թողարկումը հասանելի է հեռուստաալիքի կայքում։ Մասնագետները պատմել են, որ հոգնածության պատճառներից կարող է լինել օրգանիզմում B12 վիտամինի պակասը։ «B12 վիտամինն անհրաժեշտ է թթվածին տեղափոխող հեմոգլոբինի մոլեկուլը ձևավորելու համար։ Չկա […]
20:40 20.11.2022
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։03-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջանի ազգային պարկ»-ի տարածքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։05-ին։
20:15 20.11.2022
Երեխաների համաշխարհային օրվան ընդառաջ և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման տարեդարձի առիթով Հայաստանը միացել է աշխահի այլ երկրներին՝ կապույտ գույնով լուսավորելու խորհրդանշական կառույցներ, այս անգամ նոր տեսլականով: «Այս տարի լուսավորվեցին Հաղթանակի զբոսայգում Մեծ Անիվը և Մայր Հայաստան հուշարձանը, ինչպես նաև Մատենադարանն ու Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը, այս ամենը խորհրդանշելու, թե ինչ է անհրաժեշտ […]
19:41 20.11.2022
Նոյեմբերի 20-ին` ժամը 16։14-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալափարսի գյուղապետարանի մոտակայքում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 19-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։16-ին, մարվել՝ 18։15-ին։ […]
19:21 20.11.2022
Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը: Աշխարհի այս առաջնությունն առաջին անգամ է անցկացվում արաբական երկրում և բացառիկ է նաև նրանով, որ անցկացվում է ձմռանը։ Մեկնարկել է Մունդիալ-2022-ի բացման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի բացման հանդիպումը` Կատար-Էկվադոր (ժամը` 20:00):
19:13 20.11.2022
Վարվելակարգի մասնագետ Անտոնիա Հայամը թվարկել է կանանց զգեստապահարանում հինգ բան, որոնք չպետք է կրել ձմռանը։ Համապատասխան տեսանյութը հայտնվել է նրա TikTok-ի էջում։ Համացանցի 24-ամյա օգտատերը, որի բլոգն ունի ավելի քան 162 հազար բաժանորդ, ցուրտ եղանակին կոչ է արել հրաժարվել ամանորյա պրինտով տրիկոտաժե սվիտերներից: Նրա կարծիքով՝ դրանք անճաշակության նշան են, չնայած տոնական տրամադրություն են ստեղծում։ Հայամը […]
19:05 20.11.2022
Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ։ «Յուրաքանչյուր երեխա ծնվելու պահից ի վեր խաղաղ աշխարհում ապրելու իրավունք ունի: Այսօր՝ Երեխաների համաշխարհային օրը, միավորվենք և միասին կոչ անենք բոլոր ղեկավարներին խաղաղություն ապահովել աշխարհի բոլոր անկյուններում, այդ թվում՝ հայ երեխաների համար»,- գրել է Հենրիխ […]
18:13 20.11.2022
Մոսկվայի կենտրոնում՝ Կոմսոմոլսկայա հրապարակի շրջանում, այրվում է մեկ հարկանի պահեստային շենք։ Այս մասին հայտնում է REN TV հեռուստաալիքը։ Ականատեսների տվյալներով՝ մայրաքաղաքի կենտրոնում ծխի խոշոր քուլաներ են բարձրանում։ Դեպքի վայր են մեկնել փրկարարները, տուժածների մասին տվյալներ չկան: Նախնական տվյալներով՝ պահեստի ներսում կարող են մարդիկ լինել։ Հրդեհի մակերեսը կազմում է 1,9 հազար քառակուսի մետր։ Հրշեջները սկսել են […]
17:55 20.11.2022
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 16։14-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալափարսի գյուղապետարանի մոտակայքում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։16-ին։
17:45 20.11.2022
Նիհարելու համար պետք է ավելի շատ տնական սնունդ ընդունել, կարծում է սննդաբան Մենդի Էնրայթը։ Նա անվանել է երեք սովորություն՝ կալորիաները պակասեցնելու և ավելորդ քաշը կորցնելու համար: Էնրայթը բացատրում է, որ օրական կես կամ մեկ ժամանոց մարզումը բավական չէ էֆֆեկտիվ նիհարելու համար։ Սննդաբանը համոզված է, որ կարևոր է օրվա ընթացքում անընդհատ շարժվել և շատ չնստել։ Օրինակ՝ […]
17:28 20.11.2022
Հիվանդությունների հանդեպ երեխաների ամենախոցելի տարիքը նշել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի գլխավոր արտահաստիքային մասնագետ, Մոսկվայի Բաշլյաևայի անվան մանկական քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Իսմայիլ Օսմանովը։ «Երեխայի օրգանիզմն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք նախատրամադրում են հիվանդությունների զարգացման բարձր ռիսկի։ Սրանք զարգացման, այսպես կոչված, կրիտիկական շրջաններ են, երբ նյութափոխանակության մակարդակի բարձրացումը, որն ուղղված է ինտենսիվ աճի ապահովմանը, հանգեցնում […]
17:14 20.11.2022
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։03-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջանի ազգային պարկ»-ի տարածքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 10 հա խոտածածկույթ։
16:58 20.11.2022
Որովայնի ճարպից ազատվելու համար հարկավոր է ավելի քիչ նյարդայնանալ և նվազեցնել ալկոհոլի օգտագործումը, կարծում է բժիշկ Մայք Բոլը: Բոլը բացատրել է, որ կան մարմնի ճարպի տարբեր տեսակներ, և որովայնի շրջանում հաճախ առաջանում է ներքին օրգանների ճարպ: Այն կուտակվում է որովայնի օրգանների շուրջ և կարող է առաջացնել սրտի հիվանդությունների, հիպերտոնիայի և այլ վտանգավոր հիվանդությունների զարգացում: Առաջին […]
16:28 20.11.2022
Նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, որի մեկնարկին Պաշտպանը ստորագրել է խորհրդի ձևավորման վերաբերյալ որոշումը։ Խորհրդի նպատակն է երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության ոլորտում աջակցել Պաշտպանի գործունեությանը որպես խորհրդատվական մարմին: Խորհրդի խնդիրներն են՝ աջակցել Պաշտպանին երեխաների և երիտասարդների հետ համագործակցության զարգացմանը, խթանել երեխաների […]
16:17 20.11.2022
Ինչպես տեղեկացրել ենք՝ Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին սոցցանցի իրենց էջերում տեղադրել են լուսանկար, որին կից գրել են․ «Հաղթանակը հոգեվիճակ է»։ Ինչպես նշել է Ռոնալդուն՝ լուսանկարն արվել է Louis Vuitton-ի գովազդի համար։ Հրապարակվել է նրանց մասնակցությամբ տեսահոլովակը։
15:59 20.11.2022
Հնդկական անտառային ծառայության սպա Սյուզանթա Նանդան Twitter-ում տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես է մանգուստը կոբրային սատկացնում իր հողատարածքում: News 18 հեռուստաալիքի կայքը ուշադրություն է հրավիրել կենդանիների մասնակցությամբ տեսանյութի վրա։ «Ինձ բախտ է վիճակվել կիսել իմ հողամասը կոբրաների, մանգուստների, մողեսների հետ»,- գրել է Նանդան տեսանյութի վերնագրում։ Տեղանյութում երևում է, թե ինչպես է մանգուստը հարձակվում […]
15:25 20.11.2022
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Գարեգին Նժդեհ Վերաքննիչ քրեական գործերով դատարանի հարևանությամբ գտնվող «Տաշիր պիցցա-ի դիմաց բախվել են Toyota Camry, Toyota Corolla և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը: Վթարի հետևանքով Toyota Camry-ն բախվել է ճամփեզրի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի ավտմեքենային, ինչի հետևանքով 1 հոգի մարմնական […]
15:09 20.11.2022
D վիտամինն օրգանիզմի համար անհրաժեշտ տարր է։ D վիտամինի մոտ 20%-ը մենք ստանում ենք սննդի միջոցով, մնացած 80%-ը սինթեզվում է մեր մաշկի մեջ՝ արևի լույսի ազդեցության տակ։ Կարելի է ասել, որ D վիտամինը հորմոնանման նյութ է։ Այն մասնակցում է բջիջների բաժանման գործընթացին, կարգավորում է կալցիումի և ֆոսֆորի յուրացումը, ազդում է հակաբորբոքային պրոցեսների վրա և պատասխանատու […]
14:32 20.11.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ հակաբիոտիկները չեն բուժում վիրուսային հիվանդությունները։ Մանրամասները՝ տեսանյութում։
14:15 20.11.2022
Թայվանի հարցը «կարմիր գիծ» է Թայվանի և ԱՄՆ-ի միջև, որը չի կարելի հատել։ Այդ մասին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նշել է G20 գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ երկկողմ հանդիպման ժամանակ։ Ինչպես հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Չինաստանի արտգործնախարար Վան Յիի մեկնաբանությանը, Չինաստանի ղեկավարը Բայդենին բացատրել է Թայվանի հարցի էությունը և Պեկինի դիրքորոշումը։ Ցզինպինն ասել […]
13:58 20.11.2022
Եգիպտոսում բախվել են մարդատար ավտոբուսն ու բեռնատարը։ Վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել, նոյեմբերի 20-ին հաղորդում է al-Masry al-Youm թերթը։ «Վթարի հետևանքով զոհվել է 12 մարդ, տուժել՝ 30-ը»,- թերթին հայտնել են հիվանդանոցի աղբյուրները: Վթարը տեղի է ունեցել կիրակի առավոտյան Ռաս Ղարիբ և Զաաֆարան քաղաքների միջև մայրուղու 40-րդ կմ-ին: