21:51 09.11.2022
Հանրապետության տարածքում նոյեմբերի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 10-11-ն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում նոյեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
21:39 09.11.2022
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում խաղարկվել է աշխարհում ամենամեծ ջեքփոթը, որի գումարը կազմել է 2,04 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է CNN-ը։ Ամերիկյան Powerball վիճակախաղի խաղարկության ժամանակ ընկել են 10-33-41-47-56 համարները։ Դրանք համընկել են վաճառված տոմսերից մեկի համարների հետ։ Ի սկզբանե, Jackpot-ի չափը կազմում էր 1,9 միլիարդ դոլար, բայց մինչև վիճակահանությունը աճել է մինչև 2,04 միլիարդ դոլար՝ […]
21:25 09.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Պեմզաշեն գյուղի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ: Պեմզաշեն գյուղի 1-ին փողոցի 10-րդ տան բնակիչների՝ դռան թակոցներին և հեռախոսազանգերին չարձագանքելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 12:28-ին: Անմիջապես հիշյալ հասցե է մեկնել օպերատիվ խումբը և բացելով տան դուռը՝ ննջասենյակում […]
21:00 09.11.2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հարցը։ Հայկական կողմը ներկայացրել է համակարգի ներդրման մեխանիզմները, ընդգծել, որ այն իրագործվելու է մի շարք բարեփոխումներին զուգահեռ։ Ներկայացվել են նաև ապահովագրական ֆոնդի վերաբերյալ մանրամասներ։ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները գոհունակությամբ ընդգծել են, որ ապահովագրական համակարգի անցմանը զուգահեռ բարեփոխվելու են […]
20:53 09.11.2022
Նոյեմբերի 9-ին, ժամը 19։37-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա մեկ զոհ և տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» (վարորդ՝ Լ․ Ա․, ծնված 1966 թ.) […]
20:38 09.11.2022
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զորքերի միացյալ խմբավորման հրամանատար Սերգեյ Սուրովիկինին հանձնարարել է ձեռնարկել բոլոր միջոցները Դնեպրի աջ ափից Խերսոնի ուղղությամբ դաշնակից ուժերի անվտանգ տեղափոխման համար: «Ձեռնամուխ եղեք զորքերի դուրսբերմանը և ձեռնարկեք բոլոր միջոցները՝ ապահովելու անձնակազմի, զենքի և տեխնիկայի անվտանգ տեղափոխումը Դնեպր գետից այն կողմ»,- հանձնարարել է ռազմական գերատեսչության ղեկավարը զորքերի միացյալ խմբավորման հրամանատարական կետում: […]
20:22 09.11.2022
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 17։52-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուկաշին գյուղի Թամանյան փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:15-ին, մարվել՝ 18:41-ին: Այրվել են խոհանոցի, հյուրասենյակի և ննջասենյակների փայտե դռները՝ մասամբ և կենցաղային իրեր (մոտ 30 […]
20:15 09.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները քննարկել են ս/թ նոյեմբերի 23-ին Երեւանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովին, ինչպես նաեւ դրա շրջանակում ՌԴ նախագահի՝ Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի օրակարգին վերաբերվող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաեւ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մի շարք իրադարձությունների, ինչպես նաեւ […]
17:00 09.11.2022
Բրիտանական Յորք քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է չարագործին, որը մի քանի հավկիթ է նետել Չարլզ III թագավորի և կոնսորտ թագուհի Կամիլայի վրա։ Թագավորական զույգը ժամանել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու արձանի բացման արարողությանը, հաղորդում է GBNews հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել Միկլգեյթ Բար զբոսանքի ժամանակ։ Կադրերում երևում է, թե ինչպես է անհայտ անձը մի քանի ձու նետել […]
16:55 09.11.2022
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ Սաբուրթալո թաղամասում նախատեսվում է նոր հանգստի գոտի բացել: Կալաձեն նշել է, որ քաղաքային իշխանությունների համար կարևոր է մայրաքաղաքում հանգստի գոտիների կազմակերպումը, այդ թվում՝ եղածների վերանորոգումը, փոխանցում է Aliq.ge-ն։ «Մենք մի շարք ծրագրեր ենք իրականացրել… Քաղաքաշինության ոչ պատշաճ զարգացման արդյունքում հանգստի գոտիների պակաս կա։ Փորձում ենք գտնել տարածքներ, որտեղ […]
16:50 09.11.2022
Ձկնաբուծության և, հատկապես, ձկան ներմուծման ու արտահանման ոլոտում առկա խնդիրների քննարկման և դրանց համագործակցված լուծումներ տալու նպատակով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել ձկնաբուծությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները: Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը խոսել է ձկան արտահանման, մասնավորապես՝ այլ երկրներից ձուկ ներմուծելու և ապա այն որպես հայկական արտահանելու հետ կապված խնդրի մասին՝ նշելով, որ այդ […]
16:37 09.11.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է ««Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Հոգեբուժական օգնության մասին» […]
16:31 09.11.2022
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը խստացված ռեժիմով վերահսկողություն է իրականացրել նաև Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզի գազալցակայաններում։ Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական աշխատանքներ են իրականացրել 𝟔 մարզի 𝟒𝟖 գազալցակայանում, որի արդյունքում դիտարկվել է 𝟏𝟓𝟖 տրանսպորտային միջոց։ Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 𝟏𝟓𝟎․𝟏𝟓𝟑 հոդվածի՝ վերահսկողական գործառույթների արդյունքում հայտնաբերված իրավախախտումների դեպքով կազմվել […]
16:23 09.11.2022
Ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ տաշիրցի երկու տղամարդ քաղաքի Անի թաղամասի շենքերից մեկի տանիքը ապամոնտաժելուց հետո տախտակները գողացել են: Նոյեմբերի 8-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, նրանք Տաշիր քաղաքի Երևանյան և Ջահուկյան փողոցների խաչմերուկում կանգնեցրել են «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան: 31-ամյա և 38-ամյա տղամարդիկ, մեքենայում առկա գողոնով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Տաշիրի բաժին: Մեքենան […]
16:08 09.11.2022
Եվրախորհրդարանի արտաքին կոմիտեն ձայների 47 կողմ, 5 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ հավանություն է տվել Վրաստանի կողմից ԵՄ Ասոցացման համաձայնագրի կատարման մասին զեկույցին, փոխանցում է Aliq.ge-ն։ Եվրախորհրդարաննների հավանությանն է արժանացել նաև այն ուղղումը, որը խոսում է անազատության մեջ գտնվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին։ Ավելի կոնկրետ, զեկույցի փոփոխված տարբերակում ասվում է, որ նախկին նախագահ […]
15:59 09.11.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ հանրապետական գործադիր մարմինների ղեկավար կազմի, Ստեփանակերտի քաղաքապետի և վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ. Մինչ աշխատանքներին անցնելը՝ Ռուբեն Վարդանյանը խորհրդակցության մասնակիցներին առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի և հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հերոսների հիշատակը: «Երկու տարի առաջ այս օրը շատ […]
15:48 09.11.2022
Հունաստանի խորհրդարանի պատգամավորները նոյեմբերի 9-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Փոխտնօրենն անդրադարձ է կատարել անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին Ծիծեռնակաբերդի տարածքում […]
15:35 09.11.2022
Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրում տներից մեկում հայտնաբերվել են երեք դիեր՝ մայրն իր երկու անչափահաս երեխաների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 9-ին ժամը 12։25-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Պեմզաշեն գյուղի տներից մեկը, որի բնակիչները չէին արձագանքում դռան և հեռախոսի […]
15:27 09.11.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, խորհրդականների հետ միասին, այսօր այցելել է Ստեփանակերտի զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին: Ռուբեն Վարդանյանն իր զորակցությունն է հայտնել հուշահամալիր այցելած զոհվածների հարազատներին:
15:20 09.11.2022
Նոյեմբերի 8-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱԳՆ-ի 2023թ․ բյուջեյի քննարկման ժամանակ համառոտակի անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ «Մեր կարգավորման քաղաքականությունները 2022-ին Թուրքիայի ակտիվ արտաքին քաղաքականության կարևոր հատվածն են կազմել։ Հարավային Կովկասում խաղաղության և բարօրության համար Հայաստանի հետ կարգավորման գործընթացն ենք իրականացնում։ Ադրբեջանի հետ համակարգմամբ շարունակվելու ենք Հայաստանին խաղաղության մասը դարձնելու մեր փորձերը»։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ […]
15:14 09.11.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 11-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Հ․ Ներսիսյան, Դ․ Անհաղթի, Վ․ Սուրենյանց, Բաբայան, Ա․ Տիգրանյան, Վրթ․ Փափազյան, Չոլաքյան, Վարշավյան փողոցների, Կ․ Ուլնեցի փողոցի շենքերի […]
13:45 09.11.2022
Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են հոկտեմբեր ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Խորհրդակցությունը վարել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: Զեկույցներով հանդես են եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի դիտացանցի և մոնիտորինգի վարչության պետ Վալերա Արզումանյանը, ‹‹Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը, Ճգնաժամային […]
13:27 09.11.2022
Երևան – Սիսիան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 8 քաղաքացի, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից; Նրանցից 5-ը գտնվում են մարզային բժշկական կենտրոնի հսկողության տակ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը միջին ծանրության են գնահատում: Վթարից մյուս 3 տուժածներին տեղափոխել են մայրաքաղաքի բժշկական կենտրոններ: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում և տեղափոխումն իրականացվել է սանավիացիայի […]
13:01 09.11.2022
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը կրակ են բացել Արցախի Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
13:00 09.11.2022
Ուկրաինայի զինված ուժերը մի փոքր առաջխաղացում են ունեցել Լուգանսկի մարզի՝ ռազմավարական նշանակություն ունեցող Սվատովո բնակավայրից դեպի հյուսիս-արևմուտք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը՝ նշելով, որ Սվատովոն ճանապարհ է բացում դեպի Լիսիչանսկ և Սևեռոդոնեցկ: Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ռուսական ուղղաթիռները հարված են հասցրել ուկրաինական ուժերին Նովոսելովսկի շրջանում, որը […]
12:53 09.11.2022
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նոյեմբերի 7-9ը աշխատանքային այցով գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում: Ինչպես հայտնում են Ֆինանսների նախարարությունից, այցի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ ԻԻՀ նախագահի տեղակալ Մասուդ Միրքազեմի, ԻԻՀ ֆինանսների և տնտեսական հարցերով նախարար Էհսան Խանդուզիի և բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնյաների հետ: Տիգրան Խաչատրյանի և Էհսան Խանդուզիի՝ […]
12:45 09.11.2022
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքի Խորենացու փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Արարատի մարզի Խաչփար գյուղի 37-ամյա մի բնակչի՝ իր վարած «ԲՄՎ X5»-ով, և Երևանի 36-ամյա մի բնակչի: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են փող, ժամացույց, ոսկյա մատանի և ականջօղեր՝ գնապիտակներով ու բջջային հեռախոսներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում […]
12:35 09.11.2022
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 196 կմ հատվածում՝ Անգեղակոթ գյուղի վարչական տարածքում, բախվել են ՎԱԶ 2103 և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու […]