14:47 11.11.2022
Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և Կենտրոն վարչական շրջանի ուժերով ապամոնտաժվել են Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ տեղադրված կրպակները: Գործընթացը լինելու է շարունակական և հանգստի գոտու տարբեր հատվածներում ինքնակամ տեղադրված սրճարանային կառույցներն ու կրպակները փուլ առ փուլ վերածվելու են կանաչապատ տարածքների:
14:35 11.11.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի, Ճամբարակ քաղաքներում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների […]
14:22 11.11.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին։ Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել երկու երկրների միջև արդեն իսկ հաստատված վստահելի գործընկերային հարարաբերություններն ու տարբեր ոլորտներում առկա փոխշահավետ համագործակցությունը։ Դեսպանն իր հերթին ողջունել է նախարարի այցն Իրան՝ այն գնահատելով կարճ, բայց արդյունավետ։ Հանդիպման […]
14:10 11.11.2022
Նոյեմբերի 19-20-ը Թունիսի Ջերբա քաղաքում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողովը, որի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագահությունը փոխանցելու է Թունիսին: Գագաթնաժողովի շրջանակում նոյեմբերի 13-20-ը Ջերբա քաղաքում գործելու է Ֆրանկոֆոնիայի ավան։ Մասնակից երկրները, ՖՄԿ գործընկերներն ու գործակալությունները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց երկրների մշակութային բազմազանությունը. ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունների, արվեստի ու […]
13:57 11.11.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է հայ-իտալական երկարամյա բարեկամության կարևորությանն ու Գյումրիում Իտալիայի հյուպատոսության հետ համագործակցված աշխատանքին․ «Ուրախ եմ ձեզ տեսնելու Շիրակի մարզում, այսօրվա հանդիպումը պարտավորեցնող է և առիթ կրկին խոսելու մեր երկու երկրների դարավոր բարեկամության մասին։ […]
13:47 11.11.2022
Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն նոյեմբերի 10-ին կանչվել է Իրանի ԱԳՆ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ինչպես նշվում է՝ պատճառը Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարություններն են և ադրբեջանական ԶԼՄ-ներում ոչ բարեկամական հակաիրանական հրապարակումները: Իրանի ԱԳՆ-ում հույս են հայտնել, որ այս գործընթացը հնարավորինս արագ կդադարեցվի: «Մենք ակնկալում ենք, որ այս գործընթացը հնարավորինս շուտ կդադարեցվի, և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն դրա […]
13:36 11.11.2022
Նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում առանձնապես ծանր հանցագործություն էր կատարվել։ Ժամը 12.28-ին Արթիկի հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Պեմզաշենի դպրոցի դիմացի տան դուռը փակ է: Հրշեջ-փրկարարները բացել էին դուռը։ Տան ննջասենյակում հայտնաբերվել էին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր և 8-ամյա որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով։ Դեպքի վայր մեկնեցին իրավապահ մի շարք կառույցների […]
13:20 11.11.2022
«Թյուրքական պետությունների կազմակերպության» 9-րդ գագաթնաժողովին մասնակցող համար Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլամ Ալիևի հետ։ Մամուլի համար դռնփակ ռեժիմով անցկացված հանդիպումը տևել է 1 ժամ։ Դրանից առաջ էլ Էրդողանը հանդիպել էր Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։ Վերջինս Թուրքիայի նախագահին էր հանձնել Ուզբեկստանի կարևորագույն պարգևներից «Բարձր մակարդակի […]
13:05 11.11.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ, «Տվել» ԲԸ նախագահ Յուրի Օլենինի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել «Ռոսատոմ»-ի հետ համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել է ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված մի շարք հարցեր։
12:58 11.11.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը մասնակցել են Շիրակի մարզի Կառնուտ գյուղի միջնակարգ դպրոցի «Սմարթ» ընթերցասրահի բացման արարողությանը: «Սմարթ» ընթերցասրահը հիմնվել է «Դասավանդի՛ր, Հայաստան», «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ-ների և անհատ անձանց աջակցությամբ: «Այս նախաձեռնությունը, հիրավի, ողջունելի է: Ընթերցասրահի բացումը հնարավոր է դարձել համայնքի միասնականության շնորհիվ: Սա վառ […]
12:50 11.11.2022
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ մինչ աշխարհը սուզվում է էներգետիկ ճգնաժամի մեջ, Թուրքիան աստիճանաբար բարձրացնում է իր զբաղեցրած աշխարհագրական դիրքի էներգետիկ կարևորությունը, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Այսպես՝ Թուրքիայի տարածքով են անցնում նավթի 2 և բնական գազի 5 միջտարածաշրջանային էներգուղիներ։ Գազի և նավթի համաշխարհային պաշարների 60 տոկոսն ունեցող Մերձավոր Արևելքի ու Կասպից ծովի ավազանի համար Թուրքիան, որպես […]
12:43 11.11.2022
Երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում, այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ «Վիրահատությունը բարեհաջող է անցել։ Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- ասել է Թորոսյանը։ Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական […]
12:33 11.11.2022
Նոյեմբերի 10-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները Շամիրամ համայնքի վարչական տարածքում շրջագայություն կատարելիս, գողություն կատարելու անմիջական ծագած կասկածանքի հիման վրա, ձերբակալել և, «Ֆորդ» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են տարել 21 և 26 տարեկան երկու երիտասարդի: Բաժնում նրանք հայտնել են, որ Շամիրամ համայնքի վարչական տարածքի հողատարածքի ցանկապատի երկաթյա խողովակները զոդիչով կտրելով՝ փորձել էին տեղափոխել […]
12:24 11.11.2022
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Յուրի Բաբախանյանը նշանակվել է Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուրի […]
11:44 11.11.2022
Նախագահ Ալիևն իր վերջին ելույթում կոպտորեն խախտել է Սոչիի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու պայմանագիրը, Тwitter-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Տարօրինակ կերպով նա մեղադրում է Հայաստանին փոխհամաձայնեցված հայտարարությունները խախտելու մեջ»,- գրել է Փաշինյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարություններին։ Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր՝ միջազգային հանրությանն ուղղված անհասցե […]
11:39 11.11.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախկին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում «Լեքսհաբ» ՍՊ ընկերության տնօրեն Պ.Թ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում: Ընկերության տնօրենը, լինելով 100 տոկոս մասնակցություն ունեցող բաժնետեր և տնօրեն, պատրաստել և օգտագործել է բովանդակությամբ կեղծ փաստաթուղթ և Նախարարության պաշտոնատար անձանց հետ համատեղ […]
11:30 11.11.2022
Թբիլիսիի Աղմաշենեբելի պողոտայում Վրաստանին ու վրացիներին վիրավորած Ռուսաստանի քաղաքացի Պավել Կոպիլկովը որոշել է հեռանալ Վրաստանից։ Կոպիլկովն իր պահվածքը բացատրել է որպես նյարդային խանգարում և ներողություն է խնդրել հանրությունից։ Հիշեցնենք՝ նոյեմբերի 5-ին տեսանյութ էր հրապարակվել, ըստ որի՝ Թբիլիսիի Մարջանիշվիլիի փողոցում կանգնած երիտասարդը ռուսերեն վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Վրաստանի և վրացիների հասցեին. դեպքից հետո վերջինս բերման է […]
11:18 11.11.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի, Ճամբարակ քաղաքներում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային […]
11:07 11.11.2022
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:
00:00 11.11.2022
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 168.7 կմ հատվածում Volvo մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 15 մետր սահել դեպի դաշտամիջյան հատված ու կողաշրջվել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի միջին ծանրության ախտորոշմամբ տեղափոխվել են «Սիսիան» ԲԿ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում […]
23:52 10.11.2022
Բելգորոդի մարզում ռազմական բժիշկներն իրականացրել են եզակի վիրահատություն՝ հեռացնելով զինվորի կրծքավանդակում խրված չպայթած զինամթերքը։ Բժիշկներն ու բուժքույրերը ստիպված են եղել զրահաբաճկոններ կրել։ Նախապատրաստվում էր միանգամից երկու վիրահատարան։ Մեկը՝ վիրավորի համար, երկրորդը՝ ռեզերվը՝ բժիշկների համար։ «Այն ժամանակ մենք չգիտեինք՝ զինամթերքը պայթե՞լ է, թե՞ չի պայթել, սիրտը դրա վերևում էր»,- ասել է բժիշկ Դմիտրի Կիմը։ Բժշկական խալաթների […]
23:37 10.11.2022
Նոյեմբերի 10-ին` ժամը 21։10-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի գյուղի մոտակայքում գտնվող ձորը քաղաքացի է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտ 7 մ խորությունից պատգարակով դուրս են բերել Ա. Օ.-ին […]
23:25 10.11.2022
Շունը, որի բերանում մարդկային ձեռք էր, վախեցրել է վարորդին ԱՄՆ Միսիսիպի նահանգի Ջեքսոն քաղաքում և օգնել է գտնել դիակը։ Այս մասին հայտնում է Daily Star պարբերականը։ Վարորդը տեսել է գերմանական հովվաշանը, որի բերանում մարդու ձեռք էր և ոստիկանություն է կանչել: Ոստիկանությունը խուզարկել է շրջակայքը և հաջորդ օրվա առավոտյան անտառի մեջտեղում գտնվող լքված տանը հայտնաբերել է […]
23:12 10.11.2022
Հանրապետության տարածքում նոյեմբերի 11-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում նոյեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:59 10.11.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակությանը: Փոխվարչապետը ողջունել է հյուրերին և կարևորել Ռուսաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները, այդ թվում նաև՝ օրենսդիր մարմինների համագործակցության շնորհիվ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է […]
15:57 10.11.2022
ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում շմոլ գազից թունավորման կասկածանքով նոյեմբերի 9-ի գիշերը հոսպիտալացվել են նույն ընտանիքի 3 երեխա (3, 5, 7 տարեկան): Շմոլ գազից թունավորվել է նաև երեխաների մայրը, որը առաջին բուժօգնություն է ստացել նույն կլինիկայում: Ինչպես հայտնեցին Երևանի պետական բժշկական համալսարանից, համալսարանական մասնագետների կողմից որոշվել է երեխաների թունավորման մակարդակը, նշանակվել […]
15:52 10.11.2022
Նոյեմբերի 10-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։ Ղարիբաշվիլին շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք Վրաստանում։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների և բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի, ընդգծվեց Հարավային […]
15:47 10.11.2022
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 10-ին ժամը 21:00-ից մինչև նոյեմբերի 11-ի 07:00-ն, փակ կլինի Աբովյան-Պուշկին խաչմերուկից Հանրապետության հրապարակ տանող ճանապարհահատվածը: