12:17 09.11.2022
Նոյեմբերի 8-ին ժամը 21:25-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Վ. Մամիկոնյան և Շիրվանզադե փողոցների խաչմերուկում վրաերթ է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 21:20-ի սահմաններում, դեպքով չպարզված անձը, անհայտ ավտոմեքենայով նշված փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 42-ամյա Ա. Պետրոսյանին (հաշվառված է Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքում), ով փակ գանգուղեղային […]
12:09 09.11.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 85 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, անձնական ունեցվածքի գողության՝ 13, սառը զենքի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, զենք-զինամթերքի առգրավման` 5, խարդախության՝ 4, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 3, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, համարժեք նյութերի կամ դրանց […]
11:58 09.11.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս տարի լրանում է Լեհաստանի հայ համայնքի պաշտոնական կազմավորման 655-ամյակը՝ հավելելով, որ Հայաստանը բարձր է գնահատում եւ երախտապարտ է այն ջերմ վերաբերմունքի եւ […]
11:45 09.11.2022
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշման անհրաժեշտություն է տեսնում, շեշտում՝ Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ գերիներին: Պատգամավորը նման տեսակետ է հայտնել «Արմենպրես»-ի հետ զրույցում: -Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանի տարբեր ուղղություններով հարձակում գործեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը: Հարձակման հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի […]
11:36 09.11.2022
Տնտեսվարող սուբյեկտը 2004 թվականին համայնքից 125 մլն 963 հազար դրամով ձեռք է բերել պետական բաժնեմասով ընկերությանը պատկանած գույք՝ մարզահամալիր: 2006 թվականին նշված գույքը գրավադրվել է բանկում 3 մլն 500 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, իսկ 2014 թվականին, Կառավարության որոշման հիման վրա, պետական բյուջեի նկատմամբ ունեցած 9 մլրդ 45 մլն դրամ հարկային պարտավորությունների դիմաց հանձնել է պետությանը: […]
22:03 08.11.2022
Նոյեմբերի 7-ին Ստրասբուրգի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձև, որը ներկայացրել էր խորհրդի անդամ Պիեռ Յակուբովիչը (M. Pierre JAKUBOWICZ)։ Բանաձևում ընդգծվում է, որ Հայաստանն իր հողի վրա հերթական անգամ Ադրբեջանի կողմից ենթարկվել է ագրեսիայի, խախտվել են նրա սահմանները և միջազգային իրավունքը։ Նշվում է, որ Հայաստանը, Եվրոպայի խորհրդի անդամ բարեկամ, եղբայրական երկիր […]
21:56 08.11.2022
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին նոյեմբերի 8-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի նախագահի առաջին տեղակալ Ռոժե Կարուչին: Ֆրանսիայի Սենատի փոխնախագահը ջերմորեն ողջունել է հայ գործընկերոջը` վերահաստատելով Ֆրանսիայի, մասնավորապես, Սենատի համերաշխությունը Հայաստանին եւ հայ ժողովրդին: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ բարձր գնահատել Ֆրանսիայի հասցեական, […]
21:53 08.11.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-ին կայացրած որոշմամբ հանձնարարել է ստեղծել բուհական ուղղությունների ցանկը և բովանդակությունը մշակող աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը: Վարչապետի համապատասխան որոշումը հրապարակվել ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում: Որոշման մեջ նշված է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի […]
21:46 08.11.2022
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտնել է DragonFire հեռահար լազերային ուղղորդված էներգետիկ զենքի փորձարկումների մասին: Դա բխում է նոյեմբերի 8-ին հրապարակված հայտարարությունից։ Նշվում է, որ փորձարկումն անցել է Պորտոն Դաունի պաշտպանության նախարարության պաշտպանական գիտատեխնոլոգիական լաբորատորիայում (Dstl): Ինչպես նշվում է բրիտանական կառավարության կայքում, DragonFire-ի բնութագրերը դասակարգված են։ Այնուամենայնիվ, հայտնի է, որ նախկինում լազերի կարողությունը բարձր ճշգրտությամբ փորձարկվել է […]
21:33 08.11.2022
Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-ին, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 10-11-ն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում նոյեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
21:20 08.11.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Անդրանիկի փ. 138, 142, 144, 146, 148, 150, 152, 156 շենքեր, Նազարբեկյան փ. 17, 18, 19, 21 շենքեր, Նորք Մարաշ՝ Արմենակյան փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ, Նորքի Այգիներ փ. 234, 275 առանձնատեր, […]
21:08 08.11.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ավստրիայի Հանրապետության դաշնային նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելլենի հետ։ Ողջունելով ավստրիացի պաշտոնակցին, նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Ավստրիայի և Հայաստանի միջև ձևավորվել է քաղաքական երկխոսության գնահատելի ավանդույթ, որը լավագույն նախապայմանն է բազմոլորտ գործընկերության զարգացման համար։ Հանրապետության նախագահը կարևորել […]
20:55 08.11.2022
Բրիտանիայի Նորթհեմփթոնշիր նահանգի Վելինգբորո քաղաքից 23-ամյա Թաշա Լեյնը գիշերվա կեսին արթնացել է վերմակի տակ եղած շարժումներից և անկողնում օձ է հայտնաբերել: Այս մասին հայտնում է The Mirror-ը։ Սկզբում կինը կարծում էր, որ Հարլի անունով շունն է դիպչում նրա ոտքին։ Երբ Լեյնը միացրել է լապտերը և նայել վերմակի տակ, նա տեսել է, որ իր շան վրա […]
20:42 08.11.2022
Մանրաթելերով հարուստ կանաչ բանջարեղենից պատրաստված սմուզիներն օգնում են ազատվել որովայնի ճարպից, կարծում է սննդաբան Լորեն Մանագերը: Նա երկու բաղադրատոմս է անվանել Eat This, Not That-ի նյութում: «Սմուզին կարող է օգնել ձեզ նիհարել: Կարիք չկա ամեն օր նման սմուզի խմել, բայց չափավոր քանակությամբ ըմպելիքը կարող է օգնել ձեզ բավարարել օրգանիզմի՝ բանջարեղենի կարիքները և իրականացնել քաշի կորստի […]
20:28 08.11.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ: Ողջունելով կիպրացի պաշտոնակցին նախագահ Խաչատուրյանը նշել է, որ երկու եղբայրական երկրների միջև հարաբերությունները հիմնված են ամուր պատմական, մշակութային և քաղաքակրթական կապերի վրա, ինչն ապահովում է միջպետական հարաբերությունների շարունակականությունն և դրանք է՛լ ավելի ընդլայնելու պատրաստակամությունը: Երկու […]
16:00 08.11.2022
Աշտարակի ոստիկանները նոյեմբերի 7-ին, ժամը 03.30-ի սահմաններում, գիշերային շրջիկ ծառայություն իրականացնելիս Բյուրական համայնքի կենտրոնական փողոցում, ապօրինի հրազեն պահելու կասկածանքով, կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենան: Ոսկեվազցի 34-ամյա վարորդը, ոստիկանների պահանջով, ավտոմեքենայի բեռնախցիկից ներկայացրել է «ՄՌ-27 ԵՄ» մոդելի որսորդական հրազեն և 2 փամփշտակալ՝ լիցքավորված 38 փամփուշտով, իսկ համագյուղացի 35-ամյա ուղևորը ներկայացրել է որսորդական ողորկափող հրազեն՝ քանդված վիճակում, […]
15:57 08.11.2022
Հաշվի առնելով մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի պաշտպանության կազմակերպման հիմնախնդիրները, նպատակ ունենալով պարզել, թե որքանով է իրատեսական բնակչության կցագրումը, ինչպես նաև հնարավոր խնդիրները վեր հանելու և շտկելու նպատակով, Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի շքամուտքերում փորձնական կփակցվեն բնակչության կցագրման վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից: Այդ թերթիկների միջոցով բնակչությունը կիրազեկվի պատսպարման վայրի գտնվելու […]
15:54 08.11.2022
«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինի Snap ստեղծագործությունը պլատինե երգի կարգավիճակ է ստացել: Այս մասին գրում է Sony Music Italy-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը: Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Snap երգը մրցույթի պատմության մեջ ամենալսված հինգ երգերից մեկն է դարձել: Snap երգի հեղինակներն են կոմպոզիտորներ Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, […]
15:49 08.11.2022
Այսօրվա օկուպացված և հայաթափված Շուշին Արցախն էթնիկ զտման ենթարկելու թուրք-ադրբեջանական դարավոր և անփոփոխ քաղաքականության իրական օրինակ է, գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքի բռնազավթման երկրորդ տարելիցին: «2020 թվականի աշնանն Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթվել են Արցախի Հանրապետության շուրջ 200 բնակավայրեր՝ այդ թվում հայկական մշակույթի […]
15:47 08.11.2022
Քննարկվել են առողջապահության նախարարության և ԱՀԿ վերականգնողական ծառայությունների գնահատման առաքելության առաջիկա անելիքներն ու գործակցության օրակարգը: Հայաստանում վերականգնողական բժշկական ծառայությունների զարգացման և մարզային հասանելիության պետական ծրագրերին կաջակցեն նաև միջազգային փորձագետները: Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը հանդիպել է ԱՀԿ վերականգնողական ծառայությունների գնահատման առաքելության ներկայացուցիչներին: «Բժշկական ծառայությունների հասանելիության ապահովումը ներառում է նաև վերականգնողական բժշկական օգնությունը: Գործող համակարգը մրցունակ […]
15:34 08.11.2022
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանն այսօր նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: 2022 թվականի նոյեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը կազմակերպել և անցկացրել է գլխավոր դատախազի տեղակալի թափուր պաշտոնի համալրման նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 4-ին հայտարարված մրցույթը: Մրցույթին դիմել և մասնակցել է Անահիտ Արտյոմի Մանասյանը: Մրցույթի […]
15:24 08.11.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 8-ին ժամը 14:00-ից մինչև նոյեմբերի 9-ը ժամը 14:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Կալինինի փողոցի և 1-ին նրբանցքի, Իվանովի փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
15:21 08.11.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Հար-Մա Եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը (Արարատի մարզ, գ. Գեղանիստ): Ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում ոչ միայն խախտվել են իրավական ակտերով սահմանված բոլոր սանիտարահիգիենիկ, այլև արտադրական շինությունների նախագծմանը, դրանց կառուցվածքին, դասավորվածությանը ներկայացվող պահանջները, չի ապահովվել արտադրամասի պաշտպանությունը կենդանիների, […]
15:10 08.11.2022
Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնեցրել են ազգային արժույթներով փոխհաշվարկների հարցը, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը: «Ռուսաստանի հետ առևտուրը շարունակվում է բազմաթիվ ուղղություններով։ Էներգետիկան, անկասկած, ծախսերի ամենամեծ կետերից մեկն է։ Բայց դա վերաբերում է նաև զբոսաշրջությանը, պարենամթերքին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական գազը ռուբլով վճարելու մասին։ Անհրաժեշտ է ավարտել որոշ տեխնիկական աշխատանքներ»,– […]
15:05 08.11.2022
Ամերիկացի բժիշկները, որոնք հետազոտել են Միխեիլ Սաակաշվիլիին, ենթադրել են, որ Վրաստանի նախկին նախագահի մոտ ավելի քան 30 տարբեր ծանր հիվանդություններ կան: «Դեռ վերջնականապես հաստատված չէ, մենք սպասում ենք պատասխանների։ Մենք կասկածներ ունենք, և աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։ Ես նկատի ունեմ դեմենցիան, տուբերկուլյոզը և ևս 34 հիվանդություն»,- «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է քաղաքական գործչի փաստաբան Շալվա […]
14:46 08.11.2022
Հայ-լեհական հարաբերությունների օրակարգում միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը կարեւոր տեղ է զբաղեցնում. Հայաստանը մեծ նշանակություն է տալիս դրանց զարգացմանը՝ որպես միջպետական հարաբերությունների կարեւոր բաղկացուցչի: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 8-ին կայացած Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ, Ազգային […]
14:38 08.11.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 7-ին Շարմ Էլ Շեյխում ընթացող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին հանդես է եկել ելույթով: Նախագահը նշել է, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարը համաշխարհային օրակարգի կարևոր բաղկացուցիչն է, որը պահանջում է բոլորի համատեղ հանձնառությունը: «Կլիմայի փոփոխությունն ընթանում է նույնիսկ ավելի արագ, քան նախկինում գնահատվում էր: Մարդկությունը ոչ […]