20:15 07.11.2022
Համաձայն ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի տրամադրած տեղեկատվության՝ 2022 թվականի հոկտեմբեր ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 154.847: Ընթացիկ տարվա առաջին 10 ամիսների ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.400.000 մարդ: 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ գրանցած հինգ երկրներն են Ռուսաստանը ( շուրջ 46 %), Վրաստանը (8%), Իրանը (7%), ԱՄՆ-ն […]
16:00 07.11.2022
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կարծում է, որ գազալցման կայանները պատշաճ կերպով համապատասխան ստուգումներ չեն իրականացնում: Նրա գնահատմամբ՝ գազաբալոնների պարտադիր ստուգման համակարգն այնպես չի աշխատում, ինչպես պլանավորված էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Սանոսյանն ասաց, որ հոկտեմբերի 24-ից մինչև նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում տեսչության մասնագետները 173 կայան են այցելել: «Մեր […]
15:56 07.11.2022
Նոյեմբերի 4-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ստացվել է հաղորդում, որ մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Կարբի գյուղի բնակիչ, 73-ամյա մի կին: Հարազատները հայտնել էին, որ նա ծեծի է ենթարկվել: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Պարզվեց, որ թոռն է այցելել տատին և նրան հայտնաբերել ծեծված վիճակում: Մինչ ոստիկանները ձեռնարկում էին միջոցառումներ` կինը, […]
15:52 07.11.2022
Բրիտանական Duran Duran խմբի հիմնադիրներից և նախկին կիթառահար Էնդի Թեյլորը ծանր հիվանդ է։ Այս մասին հայտնել է խմբի վոկալիստ Սայմոն Լե Բոնը։ Նոյեմբերի 5-ին Էնդի Թեյլորը ներկա չէր Լոս Անջելեսի ռոքնռոլի Փառքի սրահ մտնելու արարողությանը: The Hollywood Reporter-ը հայտնում է, որ երաժիշտը ծրագրում էր խմբի մյուս անդամների հետ միասին կատարել «Duran Duran» խմբի հիթերի պոպուրին […]
15:46 07.11.2022
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու տարբերակը հարցերի լուծման ճիշտ ուղղությունն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սանոսյանը նման կարծիք հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում: «Բայց պարբերաբար նշվել է՝ խաղաղության պայմանագիրը ենթադրում է նաև մեր սուվերեն տարածքի վերականգնում», – նշեց նա՝ հավելելով, որ խաղաղության պայմանագիրը կկնքվի […]
15:42 07.11.2022
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պարզաբանում է տարածել, որտեղ նշվում է, որ Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում նոյեմբերի 6-ին ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու նկատմամբ դեռևս 2013 թվականից Ծառայությունում առկա են տարբեր պահանջատերերի օգտին հարուցված կատարողական վարույթներ, ընդհանուր պարտավորությունը կազմում է ավելի քան 2 մլն. դրամ։ «Մամուլում տարածվել էր տեղեկություն, որ քաղաքացին ինքնահրկիզում է կատարել, որի պատճառը, ըստ քաղաքացու […]
15:34 07.11.2022
Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում նոյեմբերի 1-6-ը ծնվել է 61 երեխա։ Լույս աշխարհ է եկել 29 տղա, 32 աղջիկ։ Ծնունդներից 2-ը զույգ է եղել։
15:32 07.11.2022
Իզմիր քաղաքի սահմանային անցակետի մաքսային ծառայության աշխատակիցները 6 ժամ սպասեցրել են Թուրքիա մուտք գործել ցանկացող Հունաստանի Միջին Մակեդոնիա շրջանի նահանգապետ Ապոստոլիս Ձիձիկոստասին, փոխանցում է Ermenihaber-ը։ Ջրային ճանապարհով Թուրքիա եկած հույն պաշտոնյան պետք է Իզմիրում մասնակցեր նոյեմբերի 7-8-ը կայանալիք Եվրոպամիջերկրածովյան տարածաշրջանային և տեղական խորհրդի լիագումար նիստին: Նշվում է, որ 6 ժամ սպասեցնելուց հետո նրան հայտնել են, […]
15:26 07.11.2022
Նոյեմբերի 6-ին ոստիկանությունում հաղորդում տված 27-ամյա ՌԴ քաղաքացին հայտնել էր, որ նոյեմբերի 2-ին, բնակարան վարձակալելու պատրվակով, 660 000 դրամ է փոխանցել «Լիստ.ամ» կայքում Էրիկ Կ. ներկայացած տղամարդուն, սակայն նա որևէ գործողություն չի արել՝ խաբեությամբ տիրանալով փողին: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են նշված արարքը կատարողի ինքնությունը: 28-ամյա երիտասարդը Հյուսիսային պողոտայում հայտնաբերվել, […]
15:23 07.11.2022
2023 թ. Երեւանի քաղաքապետարանին նախատեսվում է հատկացնել 42 մլրդ 316 մլն դրամ, որից խոշորը՝ կրթական ծրագրերով պետության կողմից Երեւան համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորություններն են՝ 18 մլրդ դրամի շրջանակում: Այս մասին տեղեկացրել է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ ներկայացնելով 2023 թ. բյուջետային հատկացումները: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ քաղաքապետի խոսքով՝ Երևանի մետրոպոլիտենով ուղևորափոխադրման ծառայությունների կազմակերպման համար 2023 թ. […]
15:17 07.11.2022
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 09:00-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Գորիս միջպետական ավտոճանապարհի «Ազատ Արցախ» հուշահամալիրի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Մեկնած տեղամասային տեսուչ Ա.Արզումանյանը պարզել է, որ նույն օրը ժամը 08:50-ի սահմաններում, Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 63-րդ կիլոմետրին, նշված հուշահամալիրի մոտակայքում, Երևան քաղաքի 27-ամյա բնակիչ Ա.Նիկոյանը, վարելով «Մերսեդես-Բենց» ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի հանդիպակած գոտի և […]
14:51 07.11.2022
Backstreet Boys խմբի մենակատար Նիք Քարթերը համերգի ժամանակ լիրիկական երգի կատարելիս չի կարողացել զսպել զգացմունքները և արտասվել է Ահարոնի՝ կրտսեր եղբոր մահվան պատճառով։ Համաշխարհային շրջագայության շրջանակներում Լոնդոնում ելույթից մի քանի ժամ առաջ խումբը հայտնել է, որ ողբերգական լուրի պատճառով չի չեղարկի համերգը, հաղորդում է Daily Mail պարբերականը: Քևին Ռիչարդսոնը կատարումը սկսելուց առաջ շնորհակալություն է հայտնել […]
14:42 07.11.2022
Գեղարքունիքի մարզում Եվրամիության դիտորդներն արդեն արձանագրել են ու վստահ են, որ Ադրբեջանի կողմից ագրեսիա է եղել Հայաստանի սահմանների ուղղությամբ և կան օկուպացված տարածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: «Խախտումներ արձանագրվել են, բայց վերջին օրերին ակնհայտ երևում է, որ նվազել են դրանք: Ամեն դեպքում, դիտորդներն իրենց պարեկային գործունեությունն […]
14:37 07.11.2022
Ղազախստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Այդոս Երբոսինուլիին արհեստական կոմայի մեջ են մտցրել կուբացի Դավիթ Մորելի դեմ խաղում կրած ծանր պարտությունից հետո: Մարտի վայրից մարզիկին պատգարակով ուղարկել են հիվանդանոց։ Երբոսինուլիի և Մորելի միջև մենամարտը տեղի է ունեցել ամերիկյան Մինեապոլիսում՝ բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը պաշտպանելու համար։ Մի շարք պարբերականներ հայտնել են, որ ղազախ 30-ամյա բռնցքամարտիկին […]
14:22 07.11.2022
Բրազիլացի զբոսաշրջիկը սեփական հետաքրքրասիրության զոհ է դարձել։ Ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին ձյունածածկ Կուևա դե Ջիմբո քարանձավում, որի դիմաց սառույցի անկման սպառնալիքի պատճառով անցումն արգելող նշան է տեղադրվել։ Դենիս Կոսմո Մարինն անտեսել է զգուշացումը և ընկերների աչքի առաջ մտել զարմանալի բնական «կառույց», բայց հեռու չի գնացել՝ կոտրված սառցե բեկորն ընկել է նրա գլխին։ […]
14:02 07.11.2022
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի Փարպի բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը։ Նոյեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Արագածոտնի մարզի Ղազարավան բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը։ ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
13:57 07.11.2022
Տարեկան ծրագրով ավարտվել է Աշտարակի խճուղու արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագիրը. նատրիումային լամպերը փախարինվել են էներգախնայող LED լուսատուներով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ բոլոր մալուխները տեղափոխվել են դիտահորեր, տեղադրվել է 125 նոր հենասյուն: Ամբողջությամբ ավարտվել են նաև Արաբկիր վարչական շրջանի 25 փողոցի և բակային տարածքների արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: Վերակառուցվել և արդիականացվել […]
13:50 07.11.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին (COP27) ընդառաջ հարցազրույց է տվել Middle East լրատվական գործակալությանը: Հարցազրույցի ընթացքում նախագահը մասնավորապես անդրադարձել է համաժողովի շրջանակում Եգիպտոսի կողմից նախագահությանը, կլիմայական խնդիրների լուծումներին, այդ համատեքստում Հայաստանի սահմանած առաջնահերթություններին, համաժողովից ակնկալիքներին, ինչպես նաև հայ-եգիպտական հարաբերություններին: «Համաժողովի նախագահող կողմ լինելով՝ Եգիպտոսը հնարավորություն ունի զարգացած […]
13:39 07.11.2022
Մեկնարկել է 44-օրյա պատերազմի արդյունքում տեղահանված և բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման համար՝ օգոստոս ամսվա 40 000 դրամ աջակցության տրամադրումը: Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից։ Այն կիրականացվի փուլային տարբերակով, ըստ բանկերի և փոստերի: Առաջին փուլով իրականացվել են են ՀայՓոստ նշած շահառուների փոխանցումները: Այդ մասին նշված է ԱՀ բնակարանային հարցերի կամիտեի տարածած հայտարարության մեջ:
13:33 07.11.2022
Նոյեմբերի 7-ին` ժամը 09:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Շիրակի փողոցում՝ «Շեն Դեկոր» խանութ-սրահի մոտակայքում, բախվել են «DAF» (վարորդ՝ Ս․ Կ․, ծնված 1971 թ․, ԻԻՀ […]
13:25 07.11.2022
Վրաստանի ազգային բանկի (ԱԲ) տվյալներով, 2022 թվականի սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զբոսաշրջությունից Վրաստանի ստացած եկամուտն աճել է 132,1 տոկոսով, փոխանցում է Aliq.ge-ն։ ԱԲ-ի փոխանցմամբ, այս տարվա սեպտեմբերին զբոսաշրջությունից ստացած եկամուտը կազմել է 375,6 մլն դոլար: ԱԲ-ի տվյալների համաձայն, Վրաստանն ամենաշատ եկամուտը ստացել է ՌԴ քաղաքացիներից՝ 95,5 մլն դոլար։ Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 35,8 […]
13:11 07.11.2022
Ստեփանակերտ-Դրմբոն մայրուղու շուրջ 30-րդ կիլոմետրից սկսած իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներ։ Մայրուղու 4 կմ հատվածում կատարվում է ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածների հեռացման և նոր շերտի տեղադրման աշխատանքներ։ Աշխատանքները կատարում է «Կապավոր» ՍՊ ընկերությունը։
13:09 07.11.2022
Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում ծնվել է 177 երեխա ծնունդ՝ 83 տղա և 94 աղջիկ: Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների` ✔ Չարենցավանի ծննդատուն՝ 26 երեխա ✔ Նաիրիի ծննդատուն՝ 10 երեխա ✔ Աբովյանի ծննդատուն՝ 69 երեխա ✔ Հրազդանի ծննդատուն՝ 72 երեխա:
13:05 07.11.2022
Համացանցում է հայտնվել BBC-ի թղթակցի ձայնագրությունը, որում վերջինս հստակ բացահայտում է, թե ինչպես են անկարգությունները հրահրողներն ու նրանց աջակցող լրատվամիջոցները հետևում Իրանը պառակտելու նպատակին, փոխանցում է ParsToday-ը։ Ձայնագրության մեջ Ռանա Ռահիմփուրը բացեիբաց տեղեկացնում է Իրանի մասնատման ու կազմաքանդման նպատակի մասին և շեշտում, որ խռովարարների կուլիսային նպատակը ոչ թե ժողովրդավարությունն է, այլ Իրանի կազմաքանդումը։ Ռահիմփուրը նշում […]
12:59 07.11.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Հանրակրթական հիմնական ընդհանուր և այլընտրանքային ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնական խմբակների ձևավորման ու գործունեության և ուսումնական նախագծերի իրականացման կարգը»: Ուսումնական խմբակների ձևավորումը Ուսումնական խմբակների անհրաժեշտությունը որոշվում է սովորողների առաջարկությամբ, հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առաջնահերթություններով, դպրոցի զարգացման նպատակներով։ Խմբակը կարող է վարել ուսուցիչը կամ համապատասխան որակավորում […]
12:33 07.11.2022
Ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի ոտքն անդամահատել են։ Այս մասին հայտնել է ինքը՝ Պեգովը։ «Այո, նրանք իսկապես կտրեցին իմ ոտքը, բայց հենց հիմա ՌԴ ԳԱ Սիբիրի մասնաճյուղի ցիտոլոգիայի և գենետիկայի ինստիտուտի աշխատակիցներն այն աճեցնում են իմ ցողունային բջիջներից և խոստանում են աճեցնել մեկ ամսվա ընթացքում, այնուհետև, իհարկե, բարդ վիրահատություն, բայց ամեն ինչ շատ դրական է։ […]
12:24 07.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 47-ամյա տղամարդու կողմից ինքնահրկիզում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 23:25-ին, ՀՀ ԱՆ այրվածքաբանության […]
12:16 07.11.2022
Կարսի նահանգում Թուրքիա-Հայաստան սահմանին ականազերծման աշխատանքներ կատարող մասնավոր ընկերության աշխատակից Հ․Ա․-ն ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է ոտքից։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 5-ին հայտնել է թուրքական NTV-ն։ Դեպքը տեղի է ունեցել Կարսի Դիգորի շրջանի Հալըքըշլաք գյուղում՝ Հայաստանի հետ սահմանին։ Դեպքի վայր ժամանած բուժանձնակազմը Հ․Ա․-ին առաջին օգնություն է ցույց տվել, ինչից հետո վիրավորը շտապօգնության մեքենայով տեղափոխվել […]