TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+20.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

ՌԴ ՔԿ-ն Իրկուտսկում Սու-30-ի կործանման երկու նախնական վարկած է հայտնել

12:09 24.10.2022

Իրկուտսկում մասնավոր հատվածում բնակելի տան վրա Սու-30 ինքնաթիռի կործանման նախնական պատճառները տեխնիկայի խափանումն է ու օդաչուների սխալը, երկուշաբթի օրը ՝ հոկտեմբերի 24-ին, հայտարարել են ՌԴ Քննչական կոմիտեում: Այս պահին, ըստ քննիչների, կատարվում է արտակարգ դրության վայրի լրացուցիչ զննում, նշանակվել են քիմիական և դատաբժշկական փորձաքննություններ, իրականացվում են այլ քննչական և դատավարական գործողություններ: Սու-30ՍՄ ինքնաթիռն ընկել է […]

̰
SHANTNEWS

12:00 24.10.2022

̰
Ավարտվել է Վանաձորում սպանության գործով քրեական վարույթի նախաքննությունը

11:52 24.10.2022

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում են Քննչական կոմիտեից։ Նախաքննության ընթացքում ձեռնարկված վարութային և քննչական անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն […]

̰
Ատամնաբույժը` ատամների տնային սպիտակեցման վտանգի մասին

11:44 24.10.2022

Տնային պայմաններում ատամների սպիտակեցումը կարող է վտանգավոր լինել առողջության համար։ Այս մասին հոկտեմբերի 23-ին հայտարարել է ատամնաբույժ Դիանա Չերտանովան։ Նրա խոսքով՝ տանը մարդիկ և՛ մեխանիկական, և՛ քիմիական սպիտակեցում են անում։ Այսպիսով՝ տանը մեխանիկական սպիտակեցման համար առավել հաճախ օգտագործվում են հղկող սպիտակեցնող ատամի մածուկ, սոդա կամ ծովի աղ: «Այո, դրանք իսկապես օգնում են տեսողականորեն սպիտակեցնել ատամները, […]

̰
Շիրակի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

11:35 24.10.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 26-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 💎Արթիկ քաղաքի, 💎Նոր Կյանք, 💎Վարդաքար, 💎Հովտաշեն, 💎Անուշավան գյուղերի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Ալիևը մեկնում է Վրաստան

11:27 24.10.2022

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն այսօր աշխատանքային այցով կժամանի Վրաստան։ Ինչպես տեղեկացնում է Новости-Грузия-ն՝ Իլհամ Ալիևի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում: Իլհամ Ալիևին կընդունի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

̰
Մահվան ելքով վրաերթ Կոմիտասի պողոտայում

11:21 24.10.2022

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 23.36-ին, Կոմիտասի պողոտայում «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան տղամարդու: Նա մարմնական վնասվածներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ կատարվում է նախաքննություն։

̰
Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում

11:13 24.10.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում հոկտեմբերի 17-23-ը։ Մեկ շաբաթում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 231 նոր դեպք, 415 մարդ առողջացել է։

̰
Երևանում հոկտեմբերի 21-23-ը 169 երեխա է ծնվել

11:10 24.10.2022

Երևան քաղաքում հոկտեմբերի 21-23-ը ծնվել է 169 երեխա՝100 տղա, 69 աղջիկ։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Հայ հրատարակիչը դարեր շարունակ կորած համարվող գրքի լույս ընծայման համար Հռոմի պապից մեդալի է արժանացել

11:02 24.10.2022

«Անկյունաքար» հրատարակչությունը 1999 թվականից ի վեր հրատարակում, թարգմանում և աշխարհում տարածում է հայ քրիստոնեական գրականությունը՝ փորձելով ճանաչելի դարձնել հայ եկեղեցու ավանդույթներն ու առանձնահատկությունները: Իսկ հայոց լեզուն զարգացնելու նպատակով լույս է ընծայում բառարաններ, զրուցարաններ, գեղարվեստական և այլ գրականություն: Ամիսներ առաջ հրատարակչության տնօրեն, թարգմանիչ և խմբագիր Խաչիկ Գրիգորյանը Կյուրեղ Ալեքսանդրացու «Մեկնութիւն Եբրայեցւոց թղթոյն» բացառիկ գիրքն ուղարկել է […]

̰
2022-ի 9 ամիսներին պետական բյուջե է հավաքագրվել 1 տրլն 412 մլրդ դրամի հարկային եկամուտ

10:53 24.10.2022

2022 թվականի 9 ամիսների ընթացքում պետական բյուջե հավաքագրվել է 1 տրլն 412 մլրդ դրամի հարկային եկամուտներ, ինչը նախորդող տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ աննախադեպ ցուցանիշ է։ Հարկային եկամուտների հավաքագրման ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 77․2 մլրդ դրամով կամ 5․8%-ով, տեղեկացնում են ՊԵԿ-ից։ Հարկային եկամուտները 2022թ․ առաջին 9 ամիսներին շուրջ 275 մլրդ դրամով կամ 24.2%-ով գերազանցել են 2021թ․ […]

̰
Աշտարակ համայնքում շչակներ են փորձարկվելու

10:44 24.10.2022

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում շչակներ են փորձարկվելու։ ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:

̰
Եթե մենք միասին կարողանանք երգել, միասին այս երկիրը կկառուցենք․ այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է

10:35 24.10.2022

1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում ծնվել է հայ կինոյի մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ  Սոս Սարգսյանը։ Սիրված դերասանն այսօր կդառնար 93 տարեկան: 1948 թվականին Սարգսյանը տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան։ 1954 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական […]

̰
Վրաստանը Հայաստանից ձեթ և յուղ է ներկրում

10:32 24.10.2022

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ այս տարվա 9 ամսում Վրաստան են ներմուծվել 89,6 մլն դոլար ընդհանուր արժեքով ձեթ և յուղ, փոխանցում է Aliq.ge-ն։ Ըստ տվյալների, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծումն աճել է 39,4 տոկոսով։ Վրաստանում ձեթի ամենախոշոր ներկրողն այս տարի Ռուսաստանն է, որտեղից ներմուծումը պատմական առավելագույնի վրա է՝ 55,5 մլն դոլար, ինչը 46,4 […]

̰
Սարի թաղ տանող ճանապարհին ավտոմեքենան կախվել է դեպի ձորակը

10:25 24.10.2022

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 00։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայից դեպի Սարի թաղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները «Opel […]

̰
Սյունիք է այցելել ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը

10:16 24.10.2022

ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը հոկտեմբերի 23-ին հանդիպում ունեցավ Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչների հետ: Հանդիպան ընթացքում ԵԱՀԿ պատվիրակությանը ներկայացվեցին սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքները։ ԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելեցին նաև սահմանամերձ բնակավայր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:

̰
Արտարժույթների փոխարժեքները հոկտեմբերի 24-ի դրությամբ

10:00 24.10.2022

Rate.am-ը ներկայացրել է հոկտեմբերի 24-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 401.26 դրամ է, վաճառքը՝ 410.76 դրամ: Եվրոյի առքը միջինը 388.94 դրամ է, վաճառքը՝ 406.65 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.02 դրամ է, վաճառքը՝ 6.78 դրամ:

̰
Փաշինյանն ու Ալիևը դեմ առ դեմ բանակցություններ կանցկացնեն․ Ведомости

09:51 24.10.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Ռուսաստանում և եռակողմ բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Հանդիպման մշակման մեկնարկի մասին հայտնել է «Ведомости»-ի դիվանագիտական աղբյուրը։ Նրա խոսքով՝ աշխատանքը սկսվել է հոկտեմբերի 14-ին Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովում Պուտինի հաշտարար ելույթից հետո, որտեղ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի տարածքային վեճերը: «Ведомости»-ի մեկ այլ աղբյուր […]

̰
Երևանի Գայի պողոտայում մեքենաներ են բախվել

09:43 24.10.2022

Հոկտեմբերի 23-ին, ժամը 23։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երկու ավտոմեքենա, առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գայի պողոտայի թիվ 51 շենքի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz G500» […]

̰
Աշոցքի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում

09:30 24.10.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 9։15-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
6 օձ է հայտնաբերվել հանրապետության տարբեր տարածքներում

09:14 24.10.2022

Հոկտեմբերի 19-24-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Սյունիքի մարզի Կապան քաղաքում և Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 իժ, 2 շահմար, 2 սահնօձ, 1 գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ը արձագանքել են Ուկրաինայում «կեղտոտ ռումբի» մասին հայտարարությանը

09:00 24.10.2022

Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Ջեյմս Քլիվերլին և Կատրին Կոլոննան, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել են, որ իրենց երկրները մերժում են Ռուսաստանի պնդումներն այն մասին, որ Ուկրաինան պատրաստվում է իր տարածքում, այսպես կոչված, «կեղտոտ ռումբ» կիրառել: «Մեր երկրները հասկացրել են, որ մենք բոլորս մերժում ենք Ռուսաստանի բացահայտ կեղծ պնդումներն այն մասին, որ […]

̰
Դիլիջանում մեքենա է կողաշրջվել․ տուժածների վիճակը միջին ծանրության է

08:51 24.10.2022

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 23:55-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կամոյի փողոցի վերջնամասում «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․) ճամփեզրին կողաշրջվել […]

̰
Թերապևտը նշել է կյանքը երկարացնող սովորությունները

08:42 24.10.2022

Հավասարակշռված սննդակարգը, առողջ քունը, կանոնավոր վարժությունները, ծխախոտից ու ալկոհոլից հրաժարվելը, սթրեսի նվազեցումը կօգնեն երկար տարիներ պահպանել առողջությունը: Երկուշաբթի՝ հոկտեմբերի 24-ին, ասել է գաստրոէնտերոլոգ Միխայիլ Կոբրյանովը։ «Ապացուցված է, որ կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը նպաստում է ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը և բուժմանը, ինչպիսիք են սրտի հիվանդությունը, ուղեղում արյան շրջանառության խանգարումը, շաքարախտը: Այն նաև օգնում է կանխել հիպերտոնիկ հիվանդությունը, […]

̰
Ավտոտնակում հայտնաբերվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքով տղամարդու դի

08:33 24.10.2022

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 15․50-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության կայանից Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սուխումի փողոց, որտեղ շենքերից մեկի հարևանությամբ գտնվող ավտոտնակում հայտնաբերել են տղամարդու դի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վանաձորի բնակիչ, […]

̰
Զելենսկին պատասխանել է «կեղտոտ ռումբով» սադրանք նախապատրաստելու մասին հաղորդագրություններին

08:24 24.10.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է կիրակի օրը հայտնված հաղորդագրությանը, թե Կիևը սադրանք է պատրաստում «կեղտոտ ռումբով»՝ «ռուսական սպառնալիքի» մասին խոսքերով և Արևմուտքից Ուկրաինային «ավելի մեծ» աջակցություն ցուցաբերելու կոչով։ «Սկսվող շաբաթվա ընթացքում դա մեր դիվանագիտության թիվ մեկ խնդիրն է լինելու՝ բացատրել, թե ինչ է կատարվում։ Աշխարհը մեզ հետ կլինի: Աշխարհը կհասկանա», – նշել է Զելենսկին […]

̰
Երևանում և մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

08:15 24.10.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Աբելյան փ. 47 շենքի բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Նուբարաշեն 11 փողոցի առանձնատներ, 11:00-16:00 Նուբարաշեն 6փ. 26, 28; 8փ. 2-18; 10փ. 1-12; 12փ. 1-12 առանձնատներ, 11:00-17:00 «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, թիվ 143 մանկապարտեզ, «Ա. […]

̰
Իրաքյան Քուրդիստանում ապրող հայ կարիքավոր ընտանիքներին Հայաստանի կողմից հումանիտար օգնություն է տրամադրվել

22:42 23.10.2022

Հոկտեմբերի 21-ից 22-ը Էրբիլում ՀՀ գլխ․ հյուպատոսությունը իրականացրեց ՀՀ կառավարության 1809-Ն որոշմամբ նախատեսված միջոցներով Իրաքյան Քուրդիստանում բնակվող հայ կարիքավոր ընտանիքներին և Շեյխանի եզդի փախստականներին հումանիտար օգնության տրամադրումը: ՀՀ ԱԺ պատգամավոր Ռ. Բաքոյանը և գլխ. հյուպատոս Ա. Մանուկյանը Էրբիլ, Դհոկ և Զախո քաղաքներում, հայկական Ավզրուկ և Հավրեզք գյուղերում, կարիքավոր հայերին հանձնեցին գլխ. հյուպատոսության կողմից պատրաստված կտրոններ, […]

̰
Ոտքից վիրավոր լրագրող Պեգովը պատմել է իր առողջական վիճակի մասին

22:28 23.10.2022

Ոտքից վիրավորված լրագրող Սեմյոն Պեգովը վիրահատությունից հետո հայտնել է, որ իր հետ ամեն ինչ լավ է, շնորհակալություն է հայտնել Դոնեցկի բժիշկներին ցուցաբերած օգնության համար: «Ամեն ինչ լավ է։ Աշխատել ենք առաջնագծում, արդեն հետ ենք վերադարձել, հրետակոծություն է եղել… օպերատիվ են շարժվել … դաշտերով շատ բան է ցրված՝ կոնկրետ ինչի վրա եմ ոտքս դրել, դժվար է […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

22:22 23.10.2022

Հանրապետության տարածքում hոկտեմբերի 24-ի գիշերը, 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 24-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում են տեղումներ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, 24-ին սպասվում է քամու ուժգնացում`15-17 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 23-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում hոկտեմբերի 24-ի գիշերը, 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 24-ի առավոտյան ժամերին և ցերեկը […]

̰
BACK_TO_TOP