TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+15.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Լոռու մարզում վրաերթի է ենթարկվել պորտուգալացի հեծանվորդ, որը հիվանդանոցում մահացել է

23:16 21.10.2022

Հոկտեմբերի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 59-ամյա Եղիշե Չիտկարովն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հեծանվով հանդիպակաց երթևեկող Պորտուգալիայի քաղաքացի՝ 38-ամյա Անա Տոլեդատե Տեիխեիռային, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» ԲԿ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթից հետո ավտոմեքենան դուրս է […]

̰
Քերոբյանն ու Ռեշետնիկովը մասնակցել են «Ինտելեկտուալ հարթակ» համաժողովին

22:51 21.10.2022

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 21-ին կայացել է ՀՀ Էկոնոմիկայի և ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունների որոշմամբ 2022 թ․ սեպտեմբերին ստեղծված Ռազմավարական զարգացման կենտրոնի «Ինտելեկտուալ հարթակ» համաժողովը։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։ «Ռազմավարական զարգացման կենտրոնն արդեն դառնում է ոչ միայն Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում ինստիտուցիոնալ […]

̰
Թաց ձյուն, անձրև․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

22:15 21.10.2022

Հանրապետության տարածքում hոկտեմբերի 22-ին և 23-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 21-22-ն առանձին լեռնային շրջաններում կտեղա թաց ձյուն։ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև 23-26-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում hոկտեմբերի 22-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև: Հոկտեմբերի […]

̰
SHANTNEWS

21:55 21.10.2022

̰
Կառավարությունում ամփոփվել են «Սթարմուս 6» գիտության և արվեստի փառատոնի արդյունքները

21:42 21.10.2022

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանի համանախագահությամբ Կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Starmus F VI. 50 տարի Մարսի վրա» 6-րդ փառատոնի կազմակերպչական աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ։ Նիստում ամփոփվել են 2022 թ. սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում կայացած «Սթարմուս» գիտության և արվեստի 6-րդ միջազգային փառատոնի արդյունքները։ Նիստին մասնակցել են «Սթարմուս»-ի միջազգային և […]

̰
Վանաձորի մի շարք փողոցների գազամատակարարումը հոկտեմբերի 24-ին կդադարեցվի

17:00 21.10.2022

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 24-ին ժամը 11:00-13:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մարգարյան, Պռոշյան, Տիգրանյան, Կալինինի փողոցների, «Քիմիագործներ» թաղամասի 1-ին և 2-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» -ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:

̰
Սևանա լճում իրականացվել են ջրի որակի հետազոտություններ

16:55 21.10.2022

Հոկտեմբերի 11-15 հերթական անգամ Սևանա լճում իրականացվեցին ջրի որակի հետազոտություններ և ջրի նմուշառումներ՝ լաբորատոր անալիզներ իրականացնելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ ջրի ջերմաստիճանը Մեծ Սևանի հատակամերձ շերտերում դիտվել է 7.6-11.7°C, իսկ Փոքր Սևանի հատակամերձ շերտում՝ 4.1-4․8°C։ Ջրում լուծված թթվածնի պարունակությունը Մեծ Սևանի մակերևութային շերտում դիտվել է 7.2-8.0մգ/լ տիրույթում, հատակամերձ շերտում՝ 0.8-5.4մգ/լ։ Փոքր […]

̰
ԱՊՀ անդամ պետությունների քաղաքաշինության ոլորտի պատասխանատուները Կազանում քննարկել են ոլորտային համագործակցության հարցեր

16:49 21.10.2022

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը Ռուսաստանի Դաշնության շինարարության և բնակարանային-կոմունալ տնտեսության նախարար Իրեկ Ֆայզուլինի հրավերով հոկտեմբերի 5-7-ը Կազանում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների շինարարության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի 43-րդ նստաշրջանին և Եվրասիական շինարարական կոնգրեսին: Միջկառավարական խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում քննարկվել են քաղաքաշինության ոլորտում միջպետական համագործակցության հարցեր: Նիստի մասնակիցները տեղեկություններ են փոխանակել ոլորտի զարգացման ծրագրերի և […]

̰
Հուշարձանների տարածքներում ապօրինի տեղադրված խաչերը, խաչքարերը և նոր կառույցներն ապամոնտաժվում են

16:42 21.10.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունը և «Պատմամշակութային հուշարձանների արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ապամոնտաժել են մի շարք հուշարձանների և դրանց պահպանական գոտիներում ապօրինի տեղադրված նոր խաչերը, խաչքարերը և նոր կառուցված շինությունները։ Բազմաթիվ են դեպքերը, երբ պատմության և մշակույթի հուշարձանների տարածքներում ու դրանց պահպանական գոտիներում, խախտելով ոլորտի օրենսդրությունը, տեղադրվում […]

̰
Իրանը համարժեք հակազդեցություն կցուցաբերի, եթե որևէ երկիր իր սահմաններից դուրս գործողություններ իրականացնի. ԻԻՀ հյուպատոս

16:37 21.10.2022

Իրանը տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն չի ճանաչելու. եթե որևէ երկիր իր սահմաններից դուրս գործողություններ իրականացնի, Իրանը կցուցաբերի համարժեք հակազդեցություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը՝ անդրադառնալով Հայաստանի տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հարցին: «Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները հստակ և բազմիցս հայտարարել են` թե երկրների տարածքային ամբողջականությունը, և թե […]

̰
Շագանակագեղձի գերաճ․ որ տարիքում և ինչ հաճախականությամբ հետազոտվել

16:28 21.10.2022

Հիպերպլազիան շագանակագեղձի հյուսվածքի գերաճն է, որն աստիճանաբար ճնշելով միզուկն առաջացնում է միզարձակության խանգարումներ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ շագանակագեղձի գերաճը կարող է լինել ինչպես բարորակ, այնպես էլ` չարորակ։ Այս խնդրով պացիենտների մեծ մասը կարևորություն չեն տալիս կամ նույնիսկ չեն նկատում տարիների ընթացքում միզարձակության փոփոխությունը, քանի որ շագանակագեղձի աճը դանդաղ պրոցես է։ Շագանակագեղձի գերաճի պատճառով […]

̰
Ներկայացվել են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները. ԱԺ պատգամավորները Սանկտ Պետերբուրգում են

16:21 21.10.2022

ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Հովիկ Աղազարյանն ու Միքայել Թումասյանը մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդին կից անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության կոմիտեների հանձնաժողովների նախագահների համակարգող խորհրդակցությանը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այն տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում: Արմեն Խաչատրյանը, ի թիվս այլ ուղղությունների, ներկաներին փոխանցել է տվյալներ սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքների դեմ սկսված […]

̰
Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը. ԻԻՀ արտգործնախարար

16:16 21.10.2022

Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը, և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու Իրանի կառավարության որոշումն այն կարևորության դրսևորումն է, որ ԻԻՀ-ն տալիս է հայ ժողովրդի հետ հազարամյա հարաբերություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հոկտեմբերի 21-ին Կապանում գլխավոր հյուպատոսության բացման արարողությանն իր ելույթում: Իրանի ԱԳ նախարար Հոսեյն […]

̰
Կապանում բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը

16:07 21.10.2022

Կապանում պաշտոնապես բացվեց Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այն համարում է երկու բարեկամ և հարևան երկրների ջերմ հարաբերությունների ցուցիչ, տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման յուրօրինակ հանգրվան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 21-ին Կապանում հյուպատոսության բացման արարողությանը կարմիր ժապավենը կտրեցին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: «Այսօր […]

̰
Ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է ԲԿ

15:58 21.10.2022

Հոկտեմբերի 21-ին, ժամը 12։45-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող ավտոմեքենայի սրահից նկատվում է ծուխ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ Տ․ Բ․, ծնված 1984 թ) սրահում․ կա […]

̰
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

15:50 21.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։ Նիստին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդ պետությունների կառավարությունների […]

̰
«Հյուսիսային հոսքի» հարձակումների մասին ճշմարտությունը կզարմացնի Եվրոպային. Պեսկով

15:44 21.10.2022

Եթե «Հյուսիսային հոսքերում» ահաբեկչության կատարողները հրապարակայնացվեն, Եվրոպայում շատերը կզարմանան, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով` Ռուսաստանը դիվանագիտական ​​ուղիներով աշխատում է ահաբեկչական գործողության հետաքննության վրա, սակայն մինչ այժմ բախվում է «որևէ կերպ փոխգործակցելու չցանկանալու և միասին ճշմարտության խորքը հասնելու ցանկության պատին»: «Որը, հավանաբար, շատերին կզարմացնի եվրոպական այս երկրներում, եթե այն հրապարակայնացվի», […]

̰
Կնոջ և նրա ծնողների նկատմամբ պարբերաբար բռնություն կիրառող տղամարդը կալանավորվել է

15:36 21.10.2022

Ա.Գ.-ն 2021 թվականի փետրվարի 25-ից մինչև 2022 թվականի օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար բռնություն է գործադրել իր նախկին կնոջ՝ Ջ.Մ.-ի, վերջինիս ծնողներ Հ.Մ.-ի և Մ.Ա.-ի նկատմամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ այս մասին վկայող առերևույթ փաստական տվյալները ստացվել էին Քննչական կոմիտեի Հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում: Բռնությունը զուգորդվել էր […]

̰
Արմեն Գրիգորյանը Անդրեյ Կովաչևին է ներկայացրել բանակցային գործընթացի որոշ մանրամասներ

15:24 21.10.2022

Հոկտեմբերի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: ԱԽ քարտուղարը ողջունել է Անդրեյ Կովաչևի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ փոխհամագործակցությունը նպաստելու է դրական […]

̰
Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար. Իրանի գլխավոր հյուպատոս․News.am

15:15 21.10.2022

Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշեց Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը: Հարցին՝ ինչպե՞ս է Կապանում Իրանի հյուպատոսությունը պատրաստվում նպաստել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների ամրապնդմանը, նա պատասխանել է․ «Դեռ շաբաթներ առաջ մենք ակտիվ աշխատանքներ ենք տարել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հարցում՝ նախապատրաստվելով […]

̰
Աշոցքի և Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում

15:05 21.10.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Շիրակի մարզի Աշոցքի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
SHANTNEWS

14:55 21.10.2022

̰
Թուրքիան գլխավոր հյուպատոսություն է բացում Շուշիում

14:41 21.10.2022

Թուրքիան գլխավոր հյուպատոսություն է բացում Շուշի քաղաքում, հայտնել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալուց հետո։ «Մենք Շուշիում գլխավոր հյուպատոսություն ենք բացում»,- ասել է Էրդողանը լրագրողներին Ադրբեջանից վերադարձող ինքնաթիռում, որտեղ նա մասնակցել է Զանգելանի (Կովսական) օդանավակայանի բացմանը Հայաստանի և Իրանի հետ սահմանից ոչ հեռու: Շուշիում գլխավոր հյուպատոսությունը կլինի այս կարգի երրորդ թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունը Ադրբեջանում։

̰
Ալեն Սիմոնյանը Հայկոյի հուշամեդալը հանձնել է երգչի եղբորը

14:29 21.10.2022

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանի (Հայկո) պարգեւը` հետմահու հուշամեդալը, հանձնել է երգչի եղբայր Վահե Հակոբյանին: Շնորհակալություն հայտնելով Ալեն Սիմոնյանին` Վահե Հակոբյանը նշել է, որ հուշամեդալն իր պատվավոր տեղը կունենա Հայկոյի ստուդիայի հատուկ անկյունում: Նա նշել է, որ ստուդիան Հայկոյի մահից հետո վերածվել է թանգարանի, որտեղ այցելում […]

̰
Չավուշօղլուն քննադատել է Արևմուտքի դիտորդական առաքելությունները հայ-ադրբեջանական սահմանին

14:21 21.10.2022

2023-ի համապետական ընտրություններին ընդառաջ «Քաղաքային հանդիպումների» շրջանակներում Մերսին մեկնած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ուշագրավ հայտարարություններ է արել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խնդիրների վերաբերյալ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն ԵԱՀԿ-ին մեղադրել է ղարաբաղյան հիմնախնդիրը 30 տարի շարունակ հետաձգելու և չլուծելու մեջ։ Հիմա էլ քննադատում է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին։ «Դիտորդներ կամ որևէ այլ պատվիրակություն […]

̰
Բարձր ենք գնահատում բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը ՀՀ-ի տարածքային ամբողջականության վերաբերյալ․ Միրզոյան

00:03 21.10.2022

Ներկայացնում ենք ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքը Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսին․ «Հարգարժա՛ն պարոն նախարար, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ուրախ եմ Երևանում ողջունել իմ գործընկեր և լավ բարեկամ, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին: Պարո՛ն նախարար, շնորհակալ եմ հրավերս ընդունելու և մեր երկիր այցելելու համար: Թեև վերջին […]

̰
Ի՞նչ փուլում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը․ հարց Միրզոյանին

23:58 20.10.2022

Հաշվի առնելով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ ի՞նչ առաջընթաց կա այդ կապակցությամբ՝ մանավանդ հաշվի առնելով Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին և նաև վերջին իրենց բանակցությունների ընթացքում իրենց հայտարարությունը Ադրբեջանին աջակցելու կապակցությամբ, ի՞նչ փուլում է, և ի՞նչ ակնկալիքներ կան, հետաքրքրվել են լրագրողները ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի […]

̰
Ի՞նչ փուլում է գտնվում Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը

23:54 20.10.2022

Ի՞նչ փուլում է գտնվում Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը, և ինչ հեռանկարներ այն կարող է բացել տարածաշրջանի երկրների համար, նաև ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այլ երկրներին, մասնավորապես Հնդկաստանին այս ծրագրում ներգրավելու ուղղությամբ, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է լրագրողների հարցերին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսին։ «Ավելացնելով հարգարժան […]

̰
Ճանապարհները պետք է մնան մեր սուվերենության ներքո և գործեն մեր օրենսդրության ներքո․ Միրզոյան

23:47 20.10.2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է լրագրողների հարցերին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսին։ Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապող միջանցքի կառուցման մասին հարցին։ «Կարծում եմ, այնուամենայնիվ, հարցի ձևակերպման մեջ որոշակի սխալ կար: Անշուշտ, 2020թ. Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայից հետո եռակողմ հայատարարությամբ ռազմական գործողությունները դադարեցվեցին, և դրան […]

̰
Նախագահ Խաչատուրյանը հանդիպել է Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

23:29 20.10.2022

Բուլղարիայի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման մեկնարկին Հանրապետության նախագահը Երախտագիտության մեդալով է պարգևատրել Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր, Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի նախագահ Աթանաս Զաֆիրովին՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած ավանդի համար: «Ինձ համար մեծ պատիվ է ստանալ […]

̰
BACK_TO_TOP