TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+20.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Հրապարակվել են վիրավոր Սեմյոն Պեգովի տարհանման կադրերը

21:51 23.10.2022

WarGonzo Telegram ալիքը հրապարակել է վիրավոր ռազմական թղթակից Սեմյոն Պեգովի տարհանման կադրերը։ Լրագրող Սեմյոն Պեգովին վիրահատած բժիշկը լրագրողներին հայտնել է, որ նրա վիճակը անհանգստություն չի առաջացնում: Ավելի վաղ սոցցանցերում տեղեկություններ էին հայտնվել Դոնեցկի մերձակայքում Սեմյոն Պեգովի վիրավորվելու մասին։ Նրան հոսպիտալացրել էին ոտքի վնասվածքներով, կյանքին վտանգ չէր սպառնում:  

̰
Թբիլիսիում ուղևորն ընկել է մետրոյի ռելսերի վրա

21:46 23.10.2022

Թբիլիսիում մետրոյի «Ազատության հրապարակ» կայարանում ուղևորն ընկել է մետրոյի ռելսերի վրա. նա տեղափոխվել է վրաց-ամերիկյան կլինիկա, փոխանցում է Aliq.ge-ն։ Մետրոյի աշխատանքը մասամբ վերականգնվել է։ Այս պահին փակ է մետրոյի «Ազատության հրապարակ» կայարանը. այնտեղ կատարվում են քննչական գործողություններ։

̰
Բժիշկը՝ Սեմյոն Պեգովի առողջական վիճակի մասին

21:26 23.10.2022

Լրագրող Սեմյոն Պեգովին վիրահատած բժիշկը լրագրողներին հայտնել է, որ նրա վիճակը անհանգստություն չի առաջացնում: «Ոտքի վնասվածք, ոտքը տեղում է, մատները նորմալ են»,- ասաց բժիշկը: Ավելի վաղ սոցցանցերում տեղեկություններ էին հայտնվել Դոնեցկի մերձակայքում Սեմյոն Պեգովի վիրավորվելու մասին։ Նրան հոսպիտալացրել էին ոտքի վնասվածքներով, կյանքին վտանգ չէր սպառնում:

̰
Լրագրող Սեմյոն Պեգովը ականի պայթյունից վիրավորում է ստացել

21:03 23.10.2022

Լրագրող Սեմյոն Պեգովը վիրավորվել է Դոնեցկի մոտ, իր Telegram ալիքում հայտնել է ռազմական թղթակից Եվգենի Պոդդուբնին։ Ըստ բժիշկների՝ նա վիրավորվել է հակահետևակային «Лепесток» ականի պայթեցման հետևանքով։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Պոդդուբնին պարզաբանել է, որ լրագրողի կյանքին ոչինչ չի սպառնում։ «Վիրավոր ոտք. Պեգովի բախտը բերել է՝ նա ինքնուրույն կքայլի»,- գրել է Պոդդուբնին։

̰
Արսեն Հարությունյանը` Աշխարհի չեմպիոն․ Մ23 ԱԱ

20:54 23.10.2022

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Արսեն Հարությունյանը դարձել է Աշխարհի չեմպիոն։   Արսեն Հարությունյանը մեկնարկել էր որակավորման փուլից, որտեղ 11-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Եգիպտոսի ներկայացուցիչ Յուսեֆ Մոհամեդ Յուսեֆի նկատմամբ, ապա 11-0 հաշվով առավելության էր հասել պուերտորիկացի Ջոզեֆ Անդրես Սիլվայի նկատմամբ: Արսեն Հարությունյանը 1/4 եզրափակիչում 9-3 հաշվով […]

̰
Շոյգուն մեկ օրում բանակցություններ է վարել չորս երկրների պաշտպանության նախարարների հետ

20:17 23.10.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հոկտեմբերի 23-ին զրուցել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի, Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուի և ԱՄՆ-ի գործընկեր Լլոյդ Օսթինի հետ: Բանակցությունների ընթացքում նախարարները քննարկել են Ուկրաինայի իրադրությունը։ Շոյգուն նշել է, որ այն կայուն միտում ունի անվերահսկելի էսկալացիայի։ Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և Ֆրանսիայի գործընկերների հետ […]

̰
Գուրգեն Հովհաննիսյանից կարելի է մեծ սպասելիքներ ունենալ․ ամերիկյան մամուլը՝ հայ բռնցքամարտիկի մասին

19:35 23.10.2022

Գուրգեն Հովհաննիսյանի հաղթական մենամարտից հետո ամերիկյան մամուլը չի դադարում գովեստի խոսքեր գրել հայ բռնցքամարտիկի մասին: Հիշեցնենք, որ Մայքլ Քոֆին 6-րդ ռաունդից հետո չէր կարողացել շարունակել մենամարտը: «Հայ բռնցքամարտիկը լավ կոմբինացիաներ էր կիրառում և ուժեղ հարվածներ էր հասցնում: Քոֆին պատասխան հակահարված չուներ անպարտելի հեռանկարային բռնցքամարտիկի դեմ, որը ցույց էր տալիս սիրողական բռնցքամարտում ունեցած իր ամուր կարիերան: […]

̰
Թերապևտը նախազգուշացրել է վտանգավոր սննդակարգերի մասին

19:23 23.10.2022

Սննդային սահմանափակումները կարող են ոչ թե առողջությանը օգտակար լինել, այլ վնասել: Այս մասին «ՊՐԱՅՄ» գործակալության հետ զրույցում զգուշացրել է բժիշկ-թերապևտ Օլգա Ալեքսանդրովան։ Ալեքսանդրովայի խոսքով՝ հայտնի սննդակարգերը, որոնք սահմանափակում են որոշակի մթերքների օգտագործումը, կարող են մեծ վնաս հասցնել օրգանների աշխատանքին։ Կետոդիետան մեծացնում է բոլոր հիվանդություններից մահվան վտանգը՝ սննդակարգում ածխաջրերի համամասնության անբնական նվազման պատճառով: «Բացի այդ, եթե […]

̰
Տեսախցիկն արձանագրել է՝ Արարատի մարզում ինչպես է ՎԱԶ 21120-ը վրաերթի ենթարկում փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտին. վերջինս հիվանդանոցում մահացել է

18:51 23.10.2022

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հիվանդանոցում մահացել է հոկտեմբերի 21-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի 30 կմ հատվածում վրաերթի ենթարկված Արարատի մարզի բնակիչ՝ 39-ամյա Նորայր Մ-ն։ SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է հետիոտնը չթույլատրված հատվածով անցնում հանդիպակաց երթևեկելի գոտի, իսկ Արարատի մարզի բնակիչ՝ 37-ամյա Սեդրակ Գ.-ն ՎԱԶ 21120 մակնիշի ավտոմեքենայով հանդիպակաց երթևեկելի գոտում վրաերթի է […]

̰
Ինքնիշխանությունից հրաժարվելու գործողությունների և կոչերի համար կսահմանվի պատիժ․ նախագիծ

18:19 23.10.2022

ՀՀ արդարադատության նախարարությունն «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում» քննարկման է դրել ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծ, որով նախատեսվում է բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ինքնիշխանությունից հրաժարվելու գործողություններ կատարելու համար սահմանել տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկում։ «Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 421-րդ հոդվածում՝ 1) […]

̰
Անի Հովսեփյանի չեմպիոնական մենամարտը

00:08 23.10.2022

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշայինների եզրափակչում հայ մարզուհին 4:1 հաշվով առավելության է հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդի նկատմամբ և արժանացել չեմպիոնի կոչմանը։ Նշենք՝ հայ բռնցքամարտիկները պատմության մեջ առաջին անգամ են մեդալներ նվաճում բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում։

̰
Դեսպան Աշոտ Հովակիմյանն իր հավատարմագրերն է հանձնել Բոսնիայի և Հերցեգովինայի նախագահության նախագահողին

23:52 22.10.2022

Հոկտեմբերի 21-ին Բոսնիայում և Հերցեգովինայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա) իր հավատարմագրերը հանձնեց Բոսնիայի և Հերցեգովինայի նախագահության նախագահող Շեֆիկ Ջաֆերովիչին (Šefik Džaferović), տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Ջաֆերովիչը հաջողություն մաղթել է նորանշանակ դեսպանին՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը, տնտեսական և մշակութային կապերը կունենան իրենց զարգացումը։ Երախտագիտություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Հովակիմյանը վերահաստատել է իր […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:33 22.10.2022

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով։ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 23-26-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 22-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Հայ ծանրորդները մեկ օրում երկամարտի 3 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել. ծանրամարտի Մ20 և Մ23 ԵԱ

23:13 22.10.2022

Հայ ծանրորդները մեկ օրում երկամարտի 3 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում: Մ20 տարեկանների մրցաշարի աղջիկների 81 կգ քաշայինների պայքարում երկամարտի 223 կգ արդյունքով չեմպիոնի կոչումը նվաճել է Լիանա Գյուրջյանը՝ կարիերայում երրորդ անգամ արժանանալով այս տիտղոսին։ Գյուրջյանը երկամարտի 223 կգ արդյունքով է նվաճել չեմպիոնությունը […]

̰
Պատմական նվաճում հայկական բռնցքամարտում․ Անի Հովսեփյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:03 22.10.2022

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշայինների եզրափակչում հայ մարզուհին 4:1 հաշվով առավելության է հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդի նկատմամբ և արժանացել չեմպիոնի կոչմանը։ Անի Հովսեփյանն առաջնության քառորդ եզրափակչում ավելի վաղ հաղթանակ էր տարել հունգարացի Ռեգինա Լակոսի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 5։0 հաշվով առավելության էր հասել Չեռնոգորիայի ներկայացուցիչ Թամարա Ռադունովիչի նկատմամբ: Հայաստանն […]

̰
Ութ երեխաների հայրը խնդրել է ներգրավել իրեն մարտական հերթապահություն իրականացնելու համար

22:56 22.10.2022

Ջանք ու եռանդ չխնայել լավ զինվորական դառնալու ճանապարհին: Զինուժի օբյեկտիվում երիտասարդ կուրսանտներն են։ Հայրենասիրությունն ամեն ինչից առավել։ Ութ երեխաների հայրը խնդրել է ներգրավել իրեն մարտական հերթապահություն իրականացնելու համար։ Դժվար զրույցներ և հոգեբանական վնասվածքի ամոքում գնդերեցների մասնակցությամբ։ Զինուժի հոգևոր կազմի օրակարգում հետպատերազմյան շրջանի կարևոր ուղղությունն է։ Եվ գեղեցկուհի զինվորականը. Քսանյոթամյա Վերա Սաֆարյանը երկրորդ տեղն է զբաղեցրել […]

̰
Չինաստանում բացատրել են, թե ինչու է ՉԺՀ նախկին նախագահը վաղաժամ լքել համագումարը

22:48 22.10.2022

Չինաստանի «Սինհուա» գործակալությունը բացատրել է, թե ինչու է Չինաստանի նախկին նախագահ Հու Ցզինտաոն վաղաժամ հեռացել Պեկինում Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարից: Ըստ հրապարակման՝ 79-ամյա քաղաքական գործիչն իրեն վատ է զգացել, ուստի երկու երիտասարդների օգնությամբ լքել է հանդիպումը։ Ցզինտաոն նստած էր Չինաստանի ներկայիս նախագահ Սի Ցզինպինի ձախ կողմում։ Նրա բացակայությունը անհանգստություն է առաջացրել հասարակության և լրատվամիջոցների […]

̰
Գյումրեցի Արա Աղանյանը՝ Եվրոպայի չեմպիոն․ Մ23

22:34 22.10.2022

Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հերթական չեմպիոնական տիտղոսը նվաճեց Արա Աղանյանը (96 կգ), փոխանցում է vnews.am-ը։ Մ23 մրցաշարում հայ ըմբիշը ոսկե մեդալ նվաճեց երկամարտի 363 կգ (168+195) արդյունքով՝ հաղթելով նաև պոկում ու հրում վարժություններում: Երկրորդ տեղը գրավեց վրացի ծանրորդ Իրակլի Գոբեջիշվլինի (354 կգ): Հայաստանի թիմը երկամարտում մեդալների […]

̰
Թուրքիայում ՌԴ քաղաքացի է սպանվել

22:30 22.10.2022

Թուրքիայի Ալանյա հանգստավայրում վիճաբանության հետևանքով դանակահարված Ռուսաստանի քաղաքացին մահացել է, փաստացի կալանավորվել են վեց կասկածյալներ, հաղորդում է տեղական Yeni Alanya թերթը։ «Բժիշկներին չի հաջողվել փրկել ռուսաստանցու կյանքը։ Իրավապահները գործի հետաքննության շրջանակներում բերման են ենթարկել վեց հոգու»,– «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ թերթը հայտնել էր, որ ՌԴ քաղաքացի Բաշիր Ալիգաջիևի և Խ.Դ.Ս.-ի […]

̰
Գերլարված պայքարում Արման Ավագյանը նվաճեց բրոնզե մեդալ. Մ23 ԱԱ

22:13 22.10.2022

Իսպանիայում ընթացող առաջնությունում 79 կգ քաշային Արման Ավագյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում 5։4 հաշվով դժվարին հաղթանակ տանելով հույն Գեորգիոս Կուգիումցիդիսի նկատմամբ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վազգեն Թևանյանը 65 կգ քաշայինների եզրափակչում 8։4 հաշվով վստահ հաղթանակ է տարել թուրք Համզա Ալաջայի նկատմամբ և հռչակվել չեմպիոն: Թևանյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 10:0 […]

̰
SHANTNEWS

21:55 22.10.2022

̰
Վթար Արտաշատ-Ազատավան ավտոճանապարհին․ տուժածներից մեկի վիճակը ծանր է

21:38 22.10.2022

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 18:08-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արտաշատ-Ազատավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ կամրջի մոտակայքում, բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Մ. Ս., ծնված 1995 թ․), […]

̰
Վազգեն Թևանյանը հաղթեց թուրք Ալաջային և դարձավ Աշխարհի չեմպիոն․ Մ23 ԱԱ

21:19 22.10.2022

Իսպանիայում ընթացող առաջնությունում Վազգեն Թևանյանը 65 կգ քաշայինների եզրափակչում 8։4 հաշվով վստահ հաղթանակ է տարել թուրք Համզա Ալաջայի նկատմամբ և հռչակվել չեմպիոն: Թևանյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 10:0 հաշվով հաղթանակ էր տարել կանադացի Դանիել Տրոյ Քոլեսի նկատմամբ: 1/8 եզրափակչում նույն հաշվով առավելության էր հասել անգլիացի ըմբիշի նկատամբ։ Քառորդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը 4:3 հաշվով […]

̰
Թուրք ծանրորդը սադրել է Մ20 Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանին

21:08 22.10.2022

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հերթական չեմպիոնական տիտղոսը նվաճել է Գարիկ Կարապետյանը (96 կգ): Մ20 մրցաշարում հայ ըմբիշը պայքարից դուրս էր 96 կգ քաշային կարգում: Նա ոսկե մեդալ նվաճեց երկամարտի 367 կգ (171+196) արդյունքով՝ հաղթելով նաև պոկում ու հրում վարժություններում: Երկրորդ տեղը գրաված […]

̰
Ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են Nissan-ն ու Volkswagen-ը․ կա վիրավոր

20:59 22.10.2022

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 17 կմ հատվածում բախվել են Երևանի բանկիչներ 28-ամյա Հարություն Ռ․-ի վարած Nissan մակնիշի և 36-ամյա Մարինե Տ․-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով Մարինե Տ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Նախաձեռնվել է վարույթ։

̰
Բրիտանուհին մահացել է ականջին կայծակի հարվածից

20:47 22.10.2022

Մեծ Բրիտանիայի բնակչուհին մահացել է կայծակի հարվածի հետևանքով, երբ երկու երեխաների հետ հանգստանում էր Խորվաթիայի Սպլիտ քաղաքում: Այս մասին հայտնում է The Sun պարբերականը ։ Լողափում կայծակը հարվածել է 48-ամյա Դանիելա Դիմամբրոյի ականջին, որի հետևանքով բրիտանուհին սրտի կանգ է ունեցել։ Ականատեսները փորձել են սիրտ-թոքային վերակենդանացում իրականացնել, ապա կնոջը տեղափոխել են հիվանդանոց։ Ավելի ուշ նրան տեղափոխել […]

̰
50-ամյա կին բլոգերը դաջվածքապատ արտաքինով զարմացրել է հետևորդներին

20:28 22.10.2022

50-ամյա կին բլոգերը ցուցադրել է դաջվածքներով ծածկված մարմին՝ դեռահասի հագուստով և զարմացրել հետևորդներին իր երիտասարդ արտաքինով։ Համապատասխան կադրերով նա կիսվել է սեփական YouTube ալիքով։ Տեսանյութը՝ այստեղ։  

̰
Լոռու մարզում Opel-ը մխրճվել է КамАЗ-ի մեջ․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

20:15 22.10.2022

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Opel Vectra և КамАЗ մակնիշի ավտոմեքենաները; Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սպիտակի […]

̰
Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ հատվածը` թռչնի բարձունքից

23:59 21.10.2022

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ հատվածը` թռչնի բարձունքից։ Երկարությունը՝ 18.7կմ։      

̰
Ստեփանակերտում մեքենաներ են բախվել

23:29 21.10.2022

Հոկտեմբերի 21-ին ժամը 16։20-ին, ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության, միաժամանակ Ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոններում հաղորդում է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Գ.Նժդեհ փողոցում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին։ Բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման և ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության օպերատիվ հերթապահ խմբերը։ Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ 35-ամյա Ա.Ս.-ն […]

̰
BACK_TO_TOP