15:47 17.10.2022
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին։ Հանդիպման ընթացքում առաքելության անդամները ներկայացրել են մինչ այս Հայաստանում տեղի ունեցած հանդիպումների ու այցելությունների արդյունքները։ Կողմերը քննարկել են հոկտեմբերի 6֊ի պրահյան հայտարարության համաձայն Հայաստան-Ադրբեջան սահմանի երկյանքով տեղակայվելիք ԵՄ մշտադիտարկման առաքելության լիազորությունների, տեղակայման վայրերի և այլ մանրամասները։ ԵՄ մշտադիտարկման առաքելության նպատակն է […]
15:43 17.10.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել հանդիպում ԱՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների և անցած շաբաթ Երևանում ՀՀ իշխանությունների հետ քննարկումներին մասնակցած պատվիրակության անդամների միջև։ Ներկայացվել են հանդիպումների մանրամասները, պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծված իրավիճակում շարունակել քաղաքական խորհրդակցությունները ՀՀ և ԱՀ տարբեր կառույցների միջև։ Քննարկումները կշարունակվեն վաղը հրավիրված ԱՀ […]
15:35 17.10.2022
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հոկտեմբերի 17-ին դրամական աջակցություն է տրամադրել «Սուրմալու» տոնավաճառի տարածքում բռնկված հրդեհի և հաջորդած պայթյունի հետևանքով տուժած տնտեսվարողներին և նրանց աշխատակիցներին: Այս մասին տեղեկացնում է ՀԿԽԸ-ն։ ՀԿԽԸ-ի կողմից իրականացրած խոցելիության գնահատման արդյունքների հիման վրա, տուժած խոցելի 42 տնտեսվարողներ և նրանց ընտանիքի 211 անդամները, ինչպես նաև 38 գրանցված աշխատակիցներ և նրանց ընտանիքի […]
15:07 17.10.2022
Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադա կամուրջը այժմ բաց է և գործում է. ավարտվել են կամուրջի վերանորոգման աշխատանքները։ Այս մասին գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Հիշեցնենք, որ վերանորոգման աշխատանքների հրատապությունը առաջնային էր, քանի որ վթարված էին կամուրջի 2 դեֆորմացիոն կարերը, որի հետևանքով հեծանները և ամբողջ հարթակը վնասվել էին։ Նման վթարային իրավիճակը կարող էր […]
14:48 17.10.2022
Հոկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին: Պաշտպանության նախարարը ողջունել է առաքելության այցը Հայաստան, հայտնել առաքելության հետ համագործակցելու և առաքելությանն աջակցելու պատրաստակամություն: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարին են ներկայացվել առաքելության հիմնական նպատակներն ու խնդիրները: Զրուցակիցները քննարկել են առաքելության գործունեության տեխնիկական և կազմակերպչական հարցեր:
14:15 17.10.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհուրդ ձևավորելու, խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և […]
14:04 17.10.2022
Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում ներառված է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲԸ-ն անվանափոխելու, կանոնադրության փոփոխությունը հաստատելու և «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ» ՓԲԸ-ը միացման ձևով վերակազմակերպելու մասին հարցը: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ հաշվի առնելով, որ նախագիծը բավականին հակասական արձագանքներ էր ստացել՝ մայրաքաղաքի առողջապահության ոլորտը համակարգող Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ավագանու անդամների հետ այցելել է […]
13:49 17.10.2022
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել 2022 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 02:50-ից մինչև 03:40-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձի (անձանց) կողմից շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ԱՀ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքի համայնքապետարանի առաջին հարկում գտնվող, «Արցախբանկ» ՓԲ ընկերությանը պատկանող բանկոմատի թղթադրամների պահոցը սղոցի […]
13:30 17.10.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]
13:24 17.10.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պոմպակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով, հոկտեմբերի 17-ից մինչև հոկտեմբերի 20-ը կդադարեցվի Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի ջրամատակարարումը: Այդ ընթացքում գյուղի ջրամատակարարումը կիրականացվի շրջիկ ավտոմեքենաների միջոցով: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
13:17 17.10.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: ՀՀ ԱԺ նախագահը բարեմաղթանքներ է հղել նորանշանակ դեսպանին առաքելության իրականացման գործում տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների միջխորհրդարանական ձեւաչափին՝ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովում ձեւավորվել է Հայաստան-Բրազիլիա բարեկամական խումբ՝ հույս […]
12:55 17.10.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 24-28-ը արձակուրդ կմեկնի: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին […]
12:41 17.10.2022
Հոկտեմբերի 18-ին աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտը: Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարների հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Այցի շրջանակներում Նորվեգիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի հետ:
12:26 17.10.2022
Հոկտեմբերի 15-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը, որի կազմում էին խորհրդարանականներ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը, Միշել Մատերն ու Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։ Հանդիպմանը մասնակցել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցը։ Քրիստիննե Գրիգորյանը, ողջունելով Շվեյցարիայի խորհրդարանականների պատվիրակությանը, շնորհակալություն է հայտնել Հայաստան և ՀՀ ՄԻՊ գրասենյակ այցի […]
12:14 17.10.2022
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը «կամիկաձե» ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել: Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Նրա խոսքով՝ «Կամիկաձե» դրոնների հարվածի հետևանքով վնասվել է մի քանի շենք։ «Մի քանի պայթյուններ են տեղի ունեցել Կիևի կենտրոնում՝ Շևչենկոյի շրջանում: Հարվածի հետևանքով վնասվել են մի քանի բնակելի շենք, հրդեհ է բռնկվել ոչ բնակելի շենքում»։ Տուժածների […]
11:35 17.10.2022
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հովհաննես Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ավիացիայի պետ-վարչության պետ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Հովհաննես ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ»,- ասված […]
11:31 17.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 17-ին պետական այցով կմեկնի Բուլղարիայի Հանրապետություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Հայաստանի նախագահը կհանդիպի Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ: Երկու երկրների նախագահների առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում: Նախագահները հանդիպումների արդյունքները կամփոփեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Պետական այցի շրջանակում նախատեսված են նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումները Բուլղարիայի […]
11:27 17.10.2022
Ոստիկանության ծառայողի նկատմամբ կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցված քրեական գործով Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Հ.Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը), 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (Սպանության […]
11:17 17.10.2022
«Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մի քանի ամիս է, ինչ պաշտոնապես շրջանառվում է։ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»,- այս մասին Twitter-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Հայաստանը չկատարի իր […]
11:09 17.10.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում հոկտեմբերի 10-16-ը։ Մեկ շաբաթում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 387 նոր դեպք, 791 մարդ առողջացել է, 6 մարդ՝ մահացել։
00:00 17.10.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի […]
23:57 16.10.2022
Գերմանիայում էներգետիկ ճգնաժամի պատճառով շուտով կարող են փակվել հիվանդանոցները։ Iz.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 16-ին հայտնել է Գերմանիայի առողջապահության նախարար Կարլ Լաուտերբախը RND-ի խմբագրությանը տված հարցազրույցում։ Գերմանական առողջապահական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ռուսական էներգառեսուրսների մատակարարման խափանումների պատճառով առաջացած խնդիրները կարող են հարվածի տակ դնել բոլոր սոցիալական օբյեկտները, այդ թվում՝ հիվանդանոցները: Լաուտերբախը մտահոգություն է հայտնել […]
23:45 16.10.2022
Մոսկվայի 2-րդ Կարպատյան փողոցում գտնվող աղբավայրերում մարդկային մասունքներ են հայտնաբերել, հայտնում է քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան՝ նշելով, որ քննիչները ստուգում են անցկացնում «Կենցաղային թափոնների տեսակավորման ժամանակ, հայտնաբերվել են մարդկային մասունքներ։ Փաստի առթիվ կատարվում է նախաքննական ստուգում»,- ասել է Իվանովան։ Քննիչներն ու քրեագետները դեպքի վայրում զննում են իրականացնում։ Անձը պարզելու […]
23:36 16.10.2022
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 19:40-ի սահմաններում Արարատի մարզի Բարձրաշեն գյուղից դեպի Նուբարաշեն ավտոճանապարհին Opel Zafira մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր մի քանի պտույտ շրջվելով գլխիայր հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, մեծահասակը […]
23:31 16.10.2022
Վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարում մի շարք համեմունքների օգտագործման օգուտների մասին «Газетa.Ru»-ին պատմել է իմունադիետոլոգ, միջազգային նուտրիցիոլոգ Աննա Շուտովան։ Հայտնի է դարձել, որ դրանցից ոմանք կարող են հակազդել նույնիսկ օնկոլոգիական հիվանդություններին։ «Վերջերս գիտնականները պարզել են, որ որոշ համեմունքներ ունեն ընդգծված հակաքաղցկեղային հատկություններ: Օրինակ՝ օրական ընդամենը մեկ պճեղ սխտոր ուտելը կարող է զգալիորեն նվազեցնել քաղցկեղի զարգացման ռիսկը: […]
23:09 16.10.2022
Գերծանր քաշային հայ ծանրորդ Գոռ Մինասյանը, որն արդեն հանդես է գալիս Բահրեյնի հավաքականի կազմում, նորամուտը նշանավորել է նոր ռեկորդով ու չեմպիոնությամբ, փոխանցում է armsport.am-ը։ Մանամա քաղաքում ընթացող առաջնությանը նա երկամարտում գրանցել է 452 կգ ու Ասիայի ռեկորդ սահմանել՝ գրավելով առաջին տեղը: Պոկում վարժությունում Գոռը բարձրացրել է 210 կգ, իսկ հրումում՝ 242: Հիշեցնենք, որ Հայաստանը ծանրամարտի […]
22:46 16.10.2022
Հայաստանը երկրորդ հաղթանակն է տոնել բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում։ Այս անգամ ռինգից հաղթանակած է հեռացել 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան։ Մեր մարզուհին մրցել է վրացի Անա Կունջուայի հետ։ Թեև մրցակիցը ֆիզիկապես պինդ էր, բայց Սիչևան տեխնիկապես ավելի գրագետ էր գործում ու բոլոր ռաունդներում մենամարտը թելադրողի դերում էր։ «Արդյունքում՝ մրցավարները 5։0 հաշվով հաղթանակը շնորհեցին մեզ։ հոկտեմբերի […]