21:41 18.10.2022
Հանրապետության տարածքում hոկտեմբերի 19-ի և 20-ի գիշերը և երեկոյան, 22-ին առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 18-20-ն առանձին հատվածնեորւմ հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով: […]
21:15 18.10.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «միջանցքի» թեմային։ «Կարո՞ղ է որևէ մեկը Հայաստանի տարածքին վերաբերող «միջանցքի» մասին որևէ հիշատակում գտնել 11/9 եռակողմ հայտարարության մեջ: Իհարկե, ոչ: Արդյո՞ք 11/9-ի եռակողմ հայտարարության մեջ «միջանցքի» մասին որևէ հիշատակում կա: Այո՛, կա, դա Լաչինի միջանցքն է Լեռնային Ղարաբաղում։ Սա միակ տարբերակն է»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը։
21:05 18.10.2022
Բազկամարտի աշխարհի առաջնությունը նշանավորվել է սկանդալային իրավիճակով կանանց մրցումներում պարգևատրման արարողության ժամանակ: Հաղթող ճանաչված Թուրքիայի ներկայացուցիչը ծածկել է իր երկրի ազգային դրոշով մյուս երկու մեդալակիրների դրոշը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են ղազախստանցի մարզուհիները: Պատվանդանի վրա նրանք ծածանել են իրենց երկրի դրոշը, սակայն բարձրացած թրքուհին նրանց դրոշը ծածկել է թուրքականով։ Մի որոշ ժամանակ մրցակիցները փորձել […]
20:49 18.10.2022
Գիտենք, որ Հայաստանի, այս տարածաշրջանի համար ծանր ժամանակաշրջանում ենք եկել: Հասկանում ենք՝ ողբերգական դեպքեր են տեղի ունեցել. դեռ հակամարտության զոհերի հիշատակը վառ է, եւ եւս մեկ բռնկում տեղի ունեցավ: Բայց թույլ տվեք նշել եւս մեկ անգամ, որ երկկուսակցական, երկպալատային ջանքեր են ներդրվում ԱՄՆ-ի կողմից, մասնավորապես, գերիների վերադարձի ուղղությամբ: Մենք դեմ ենք ներխուժմանը, որը տեղի է […]
20:43 18.10.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է․ «11/9 եռակողմ հայտարարության մեջ գոյություն ունի՞ արդյոք Հայաստանի միակողմանի պարտավորություն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև նոր ճանապարհներ կառուցելու վերաբերյալ: Ո՛չ։ Արդյո՞ք դա կարող է տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածության դեպքում։ Այո՛: Հայաստանը պատրաստ է դա անել իր օրենսդրության համաձայն։ Անհրաժեշտ է Ադրբեջանի դրական […]
20:34 18.10.2022
Հնդկաստանի Ռայ-Բարելի քաղաքում Ուտար-Պրադեշ նահանգի հսկայական պիթոնը այծի է կուլ տվել և մտել դպրոցական ավտոբուս, որտեղ հանգստացել է: NDTV-ն տեսանյութ է հրապարակել։ Հնդկաստանի Ռայ-Բարելի քաղաքի շրջանի միջազգային դպրոցին պատկանող ավտոբուսը կայանված է եղել մոտակա գյուղի մոտ։ Տեղի բնակիչները պատմել են, որ տեսել են, թե ինչպես է խոշոր պիթոնը կերել այծին, որից հետո մտել ավտոբուս։ Դեպքի […]
20:26 18.10.2022
Պետական այցով Բուլղարիայի Հանրապետությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, հանդիպել է Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆանդակովայի հետ։ Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ լինելով հարուստ մշակութային ժառանգության կրողներ՝ Հայաստանն ու Բուլղարիան անցած 30 տարվա ընթացքում ակտիվորեն համագործակցել են հատկապես մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման ասպարեզում։ Հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության շրջանակում փորձի փոխանակմանը, […]
20:21 18.10.2022
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու հանձնաժողովների անդամներն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակության հետ հանդիպմանը մանրամասն ներկայացրել են անվտանգային հարցերը, հետպատերազմական իրավիճակը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների գործընթացը: Նշվել է, որ Ադրբեջանի գործողությունները լուրջ […]
20:19 18.10.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ հոկտեմբերի 18-ին հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի պատգամավորների հետ։ Ազգային ժողովին է ներկայացվել երևանյան մանրամասները։ Նախագահ Հարությունյանը և պատվիրակության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին և դրանց ազդեցությանը Արցախի վրա։ Պատասխանելով հարցերին՝ նախագահ Հարությունյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Արցախի իշխանությունները հավատարիմ են […]
20:15 18.10.2022
Հոկտեմբերի 17-ին ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունից ստացվել է դիմում, որ Լեհաստանի Հանրապետության քաղաքացին «Մերսեդես» մակնիշի տաքսի ավտոմեքենայում թողել է փաստաթղթերով դրամապանակը: Քաղաքացին զանգել է տաքսու վարորդին ու խնդրել դրամապանակը և փաստաթղթերը փոխանցել Լեհաստանի դեսպանատուն, սակայն տաքսու վարորդը հրաժարվել է՝ պահանջելով 200 եվրո: Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների և ՔՈԳՎ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական […]
20:05 18.10.2022
Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թ. սեպտեմբերի 12-ի հրամանագրով ստեղծվել է Հանրային խորհուրդ, հաստատվել Խորհրդի կանոնադրությունը և նշանակվել 8 անդամ, որոնք կազմակերպել են Խորհրդի մյուս 17 անդամների ընտրության գործընթացը: Հանրային խորհրդի անդամության թեկնածուի հայտ ներկայացրած 27 քաղաքացիներից հոկտեմբերի 12-ի քվեարկությամբ ընտրվել են Խորհրդի մյուս անդամները: Հանրային խորհուրդը ունի հետևյալ կազմը՝ Հանրապետության Նախագահի կողմից նշանակված ՀԽ անդամներ՝ […]
15:59 18.10.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու դեպք: Ձեռնարկված բազմաբնույթ և արդյունավետ […]
15:57 18.10.2022
Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտն իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը վերահաստատել է Նորվեգիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանության հաստատմանը և տարածքային ամբողջականության պահպանմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հյութֆիլդտն այս մասին ասաց Երևանում ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցում: «Գիտակցում եմ, որ իմ այցը Հայաստան տեղի է ունենում Հարավային Կովկասի և ձեր երկրի համար խիստ լարված […]
15:54 18.10.2022
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը մշտապես վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանով ներմուծվող առանց ակցիզային դրոշմանիշների ապրանքների տեղափոխման նկատմամբ։ Վերջին ամիսների ընթացքում ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի և Հարավային մաքսատուն վարչության Մեղրիի կետ-բաժնի աշխատակիցները համատեղ թիրախային հսկողություն են իրականացրել Ագարակ պետական սահմանի անցակետով Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի […]
15:51 18.10.2022
Հոկտեմբերի 17-ին, ժամը 20.55-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Րաֆֆու փողոցում վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Սերոբ Չախալյանին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
15:44 18.10.2022
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Նորվեգիայի արտգործնախարար Աննիկեն Հյութֆիլդտը քննարկել են ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակը: Միրզոյանը նոր ագրեսիայի կանխարգելման համատեքստում շեշտել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը և այս հարցում միջազգային գործընկերների՝ այդ թվում Նորվեգիայի աջակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցում […]
15:35 18.10.2022
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
15:26 18.10.2022
Վրաստանի մաքսավորները կանխել են վրաց-թուրքական սահմանի «Սարպի» հսկիչ անցակետով հրաձգային զենքի երկիր ներմուծման փաստը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ: Գերատեսչության տեղեկատվության համաձայն, չհայտարարված զենքը փորձել Է երկիր ներմուծել Վրաստանի քաղաքացին: Ավտոմեքենայի զննության ընթացքում, որը վարում Էր ձերբակալվածը, հայտնաբերվել են երկու միավոր հրաձգային զենք, ինչպես նաեւ […]
15:18 18.10.2022
Թուրքական մամուլում լայնորեն քննարկվում է Հունաստանի գործարքը Գերմանիայի հետ, որով վերջինս պատրաստվում է 5 միլիարդ եվրոյի ռազմական տեխնիկա մատակարարել Թուրքիայի հետ բավականին սրված հարաբերություններ ունեցող Հունաստանին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ թուրքական կողմն այս գործարքը դիտարկում է որպես առկա լարվածությունն էլ ավելի սրող քայլ: Հունաստանը 2020 թվականին Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի հետ ճգնաժամից հետո շարունակում է […]
15:11 18.10.2022
14 և 16 տարեկան աղջիկները որոնվում են որպես անհետ կորած: ՀՀ ոստիկանությունը խնդրում է տեսնողներին ահազանգել նշված հեռախոսահամաներով։
14:55 18.10.2022
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ, քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։ ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և […]
14:51 18.10.2022
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 17-ին, ժամը 04.00-ին, Էջմիածին քաղաքի Կոմիտասի հրապարակի հարակից տարածքից, ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածանքով, բաժին են տեղափոխել Աղավնատուն գյուղի 26-ամյա մի բնակչի: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են գաղտնի փականով ծալովի դանակ՝ 9 սմ շեղբի երկարությամբ, և «Բայկալ» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 11 փամփուշտով: […]
14:45 18.10.2022
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հոկտեմբերի 18-ին թույլատրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ, որտեղ հոկտեմբերի 24-27 տեղի է ունենալու ԵԽ Տեղական և Տարածքային իշխանությունների կոնգրեսի լիագումար նիստը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես նշում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը, պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդել է թույլատրել Գևորգյանին հոկտեմբերի 22-29-ը […]
14:37 18.10.2022
Մեկնարկել է Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտի պաշտոնական այցը Հայաստան։ Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարարների առանձնազրույցը, այնուհետև` ընդլայնված կազմով հանդիպումը։
14:24 18.10.2022
Ռուսաստանի նախագահի հայտարարությունը կամ երկրում մասնակի մոբիլիզացիայի ավարտի մասին հրամանագրի հրապարակումը դեռ չի նախատեսվում։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն այսպես է պատասխանել լրագրողների հարցին, նրան մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով, որոշ մարզեր արդեն հասել են զորահավաքային պահանջվող ցուցանիշներին զորակոչիկների թվաքանակով և կատարել են ՊՆ-ի կողմից սահմանված պլանը։ Այդ կապակցությամբ սուբյեկտների մի մասում մոբիլիզացիոն գործընթացը դադարեցվել […]
14:07 18.10.2022
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ տիկին Քրիստինե Վայգանդին: Հանդիպմանը մասնակցել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի Կլիմայի փոփոխության ծրագրի ղեկավար Վիգեն Շիրվանյանն և ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը։ Նախարար Փամբուխչյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ 2010 թվականից մեկնարկած համագործակցությունն և վստահություն հայտնել արդյունավետ գործակցության շարունակականության վերաբերյալ: Գերատեսչության ղեկավարը համագործակցության […]