22:35 16.10.2022
Ակներ բնակավայրից դեպի Գորիս նոր ճանապարհ է կառուցվում։ Ակները Գորիսին էր կապվում Վերիշեն բնակավայրի միջոցով, մինչդեռ բնակավայրը Գորիսին կապող ուղիղ ճանապարհ ևս առկա էր, սակայն քանի որ անանցանելի էր, չէր գործում։ Տարիներ շարունակ չգործող ճանապարհն այժմ հիմնովին վերակառուցվում է։ Ծրագիրն իրականացվում է պետություն-համայնք համագործակցության շրջանակներում՝ 219 մլն ՀՀ դրամի շրջանակներում՝ որի 55 տոկոսը համայնքի ներդրումն […]
22:27 16.10.2022
Խառը ոճի ռուս մարտիկներ Բիբերթ Թումենովն ու Անդրեյ Գոնչարովը ծեծկռտուք են սարքել հեռուստաալիքի ուղիղ եթերի ժամանակ։ Սկզբում մարզիկները հայացքների մենամարտ են անցկացրել, իսկ հետո լեզվակռվի մեջ են մտել։ Թումենովը հայտարարել է, որ Գոնչարովը դողում է իր առջև ևառաջարկել է հարաբերությունները պարզել անմիջապես: Դրանից հետո մարտիկների միջև ծեծկռտուք է սկսվել։
22:12 16.10.2022
Հանրապետության տարածքում hոկտեմբերի 16-17-ը, 21-ի ցերեկն առանձին շրջաններում, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 17-18-ը հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 17-ի և 21-ի գիշերը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Երևան քաղաքում hոկտեմբերի 16-17-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև, 18-ին կեսօրից հետո […]
21:19 16.10.2022
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 16․45-ի սահմաններում Երևանի բնակիչ, 21-ամյա Վահագն Պողոսյանը իր վարած KIA մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-հարավ նոր կառուցված ճանապարհի՝ Սիլիկյան թաղամասից դեպի Հարավարևմտյան թաղամաս տանող հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով մեկ հոգի բժշկական օգնություն ստանալու […]
20:49 16.10.2022
Նյու Յորքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի մեծ երեկոյի ընթացքում TGB Promotion-ը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթանակի հասավ Մայքլ Քոֆիի նկատմամբ: 7-րդ ռաունդում Հովհաննիսյանը հաղթեց տեխնիկական նոկաուտով: Այսպիսով, Գուրգեն Հովհաննիսյանը պրոֆեսիոնալ ռինգում տարավ 4-րդ անընդմեջ հաղթանակը:
19:45 16.10.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10։00-16։00 Դավթաշեն 4-րդ թաղ․ 39, 41 շենքեր, թիվ 3 մանկապարտեզ, Ռ․Մելիքյան, Օտյան փողոցների բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Նուբարաշեն 6փ. 1/1, 1/2, 1/3, 1/4 շենքեր, 11։00-17։00 «Նաիրի» կուլտուրայի պալատ, Չեխովի փ․ 12ա, 24, 28, […]
19:17 16.10.2022
Երևանում անցկացվող սամբոյի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը հայ սամբիստներին հաջողվեց նվաճել երեք բրոնզե մեդալ: Մնացականյան Արփինե – 50 կգ /բրոնզ/ Նիկոյան Մեսրոպ – 64 կգ /բրոնզ/ Հարությունյան Գոռ -88 կգ/բրոնզ/ Ինչպես տեղեկացնում են Սամբոյի ֆեդերացիայից՝ այսպիսով, հայ սամբիստները Աշխարհի 2022թ. Երիտասարդական առաջնության ընթացքում նվաճել են 20 մեդալ / 1 ոսկի, 2 արծաթ, 17 բրոնզ/: […]
18:46 16.10.2022
2013 թվականից առ այսօր Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղը և շրջակա միջավայրի նախարարությունն իրականացնում են «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը, որին աջակցում են Գերմանիայի KfW զարգացման բանկը, Բնության համաշխարհային հիմնադրամը։ Ինչպես տեղեկացնում են ՇՄ նախարարությունից, Կովկասյան 14 առանձնյակը մեր երկիր բերվեց 2018 թվականին Իրանից: «Դիլիջան» ազգային պարկում դրանք նախ ադապտացվեցին նոր կլիմային: Մայրական խումբը […]
18:29 16.10.2022
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 15:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի թիվ 86/1 հասցեում գտնվող սուրճի գործարանից նկատվում է ծուխ։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման […]
18:19 16.10.2022
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը դիմային հատվածում վթարի է ենթարկվել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարված ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է 23 համարի երթուղին, իսկ այդ ավտոբուսները նոր են ներմուծվել Երևան։
18:00 16.10.2022
Բելառուսում մի քանի մարդ է ձերբակալվել Հանրապետության տարածքում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով, հայտնել է «Բելառուս-1» հեռուստաալիքը: Թե որտեղ և ինչ հանգամանքներում են ձերբակալվել տղամարդիկ, չի հաղորդվում։ Հայտնի է, որ նրանք անօրինական զինվորական կազմավորումների մասնակիցներ էին, որոնք ուսուցում էին անցնում Լեհաստանում, իսկ հետո մարտնչում էին Ուկրաինայի տարածքում։ Հատուկ ծառայությունների տվյալներով՝ կասկածյալները հավաքագրվել են «BIPOL կազմակերպության և փախած […]
17:40 16.10.2022
Իրանի խոշոր Էվին բանտում, որտեղ քաղբանտարկյալներ են պահվում, հրդեհի հետևանքով 4 մարդ է զոհվել, 61-ը՝ վիրավորվել։ Սա Իրանի իշխանությունների պաշտոնական տվյալներն են։ Հրդեհը բռնկվել է նախօրեին՝ ինչն է դրա պատճառ դարձել, հայտնի չէ, Իրանի իշխանությունները տեղի ունեցածի համար մեղադրում են բանտարկյալներին: Ինչպես պատմում են ականատեսները, որոնք հրապարակում են հրդեհի տեսագրությունը, բանտի համալիրից որոշ ժամանակ կրակոցներ […]
17:21 16.10.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք ցավակցություն են հայտնել Թուրքիայի ածխահանքերից մեկում պայթյունի կապակցությամբ։ Նա «Թվիթերում» գրառում է աևել ու հրապարակել է այդ երկրների դրոշները, որոնց թվում է նաև Հայաստանը: «Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում թուրք ժողովրդի անունից անկեղծ համերաշխության համար բարեկամ պետություններին ու ժողովուրդներին, որոնք կիսում են այն ցավը, որ […]
16:50 16.10.2022
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 16-ին, ժամը 15:09-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սևանի փողոցի թիվ 86/1 հասցեում գտնվող սուրճի գործարանից նկատվում է ծուխ։ Ինչպեստեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական […]
16:31 16.10.2022
Երեկ մասնակցել եմ Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի և Էնթերփրայզ Արմենիայի կազմակերպած բիզնես ֆորումին, որտեղ ներկայացրել եմ Հայաստանի ներդրումային գրավչությունների մի փոքր մասը։ Այս մասին գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Այնուհետև, Հայ-Բրիտանական Բիզնես Պալատի հետ քննարկել ենք բրիտանական մասնակցություն ունեցող ընկերությունների խնդիրները և հնարավորությունները։ Մի քանի ընկերություն օգտվում են կառավարության տնտեսության արդիականացման ծրագրից սարքավորումների սուբսիդավորման և […]
16:20 16.10.2022
Հադրութցի մոդել Վերա Սաֆարյանը երկրորդ տեղն է զբաղեցրել «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության հեղինակավոր մրցույթում` ներկայացնելով Հայաստանը։ Վերայի հայրը զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ` այդպես էլ չտեսնելով դստերը։ «Միսիս Եվրոպա» մրցույթն անցկացվում է 15 տարուց ավելի: Մրցույթի մասնակցության պարտադիր պայմանն այն է, որ մասնակիցները պետք է ամուսնացած լինեն և երեխաներ ունենան: Վերան մեկ որդի ունի, […]
15:55 16.10.2022
Քանաքեռցիների, զեյթունցիների և մանումենտցիների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են բնակիչներին հուզող խնդիրներ և ներկայացվել են առաջիկա ծրագրերը։ Այս մասին գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Բնակիչներին անհանգստացնող հարցերը հիմնականում վերաբերում էին տարածքների զավթված կանաչապատ տարածքներին։ Այս առումով հանրային շահը գերակա է մասնավորից, և կանաչ տարածքները փուլ առ փուլ կվերադարձվեն քաղաքին և երևանցիներին»,- գրել է նա։ […]
15:29 16.10.2022
Կիեւում պայթյուններ են լսվում, հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով ուկրաինական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Ուկրաինայի մայրաքաղաքում օրվա ընթացքում երրորդ անգամ օդային տագնապ են հայտարարել: Բացի այդ, հաղորդվում է Կիրովոգրադի մարզում պայթյունների մասին։ Ենթադրվում է, որ աշխատում է հակաօդային պաշտպանության համակարգը։ Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ուկրաինայի գրեթե բոլոր շրջաններում հոկտեմբերի 16-ին ադային […]
15:08 16.10.2022
Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է հոկտեմբերի 14-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վարորդների և վիրավորների ինքնությունը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է՝ «ՊԱԶ»-ը վարել է Երևանի բնակիչ՝ 70-ամյա Սուրեն Գրիգորյանը, իսկ «ՎԱԶ 2121»-ը վարել է Արագածոտնի մարզի բնակիչ՝ 47-ամյա Արա Քոչարյանը։ Վթարի հետևանքով «Աստղիկ» ԲԿ բուժօգնության են դիմել […]
14:55 16.10.2022
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինայի տարածքը։ Այս մասին Twitter-ում գրել է Global Times թերթը։ ՉԺՀ-ի ԱԳՆ-ը և Ուկրաինայում ՉԺՀ-ի դեսպանատունը շաբաթ օրը Ուկրաինայի տարածքում գտնվող Չինաստանի քաղաքացիներին կոչ են արել ուժեղացնել նախազգուշական միջոցները և տարհանվել, նշված է հաղորդագրության մեջ: Պարբերականը նաև նշում է, որ Ուկրաինայում ՉԺՀ-ի դեսպանատունը անհրաժեշտության դեպքում […]
14:37 16.10.2022
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցում՝ «Սիփան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Տ. Օ., ծնված 1990 […]
14:19 16.10.2022
Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուկ քաղաքում տեղի է ունեցել նոր միջազգային օդանավակայանի հանդիսավոր բացումը, հայտնել է Kurdistan24 տեղեկատվական պորտալը։ Առաջին ինքնաթիռը, որը վայրէջք է կատարել օդանավակայանի թռիչքուղու վրա, կառավարական ինքնաթիռ է, որով Քիրքուկ են ժամանել Իրաքի տրանսպորտի նախարար Նասեր աշ Շիբլին և երկրի ֆինանսների նախարարի պաշտոնակատար Հայամ Նիմաթը: «Քիրքուկի միջազգային օդանավակայանը համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին […]
13:55 16.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 10-ին ստորագրել է ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը: Ինչպես նշում է ՀՀ ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ աա նշանակում է, որ այսուհետ հնարավոր է Իրանից կամ Վրաստանից ցեմենտ ներկրել՝ մեկ տոննայի համար վճարելով 2 հազար դրամ տուրք (նախկին 14 հազարի փոխարեն): «Հիշեցնեմ, որ […]
13:41 16.10.2022
Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից: «Ի շարունակություն Աստանայում կայացած երկու երկրների ղեկավարների հանդիպման՝ նախարարները մտքեր են փոխանակել մի շարք հարցերի, այդ թվում՝ երկկողմ օրակարգի արդիական հարցերի շուրջ։ Կողմերը […]
13:15 16.10.2022
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի գազասպառողների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ գյուղի գազասպառողների գազամատակարարումը: Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև […]
12:51 16.10.2022
Չավուշօղլուն արձագանքել է Արարատ Միրզոյանի գրառմանը, որում ՀՀ արտգործնախարարը ցավակցել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին Թուրքիայի ածխահանքերից մեկում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի։ «Շնորհակալություն, պարոն նախարար, անկեղծ ցավակցությունների համար»,- նշել է նա Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ի երեկոյան Բարտին նահանգի ածխահանքում։ Պայթյունի վայրում գտնվել են 115 հանքափորներ, ովքեր հայտնվել են […]
12:38 16.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանn ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առիթով, որում նշված է. «Հայ մամուլի հարգելի ներկայացուցիչներ, Սիրելի գործընկերներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա կապակցությամբ: Այս տոնը կոչված է մեկ անգամ ևս արժևորելու և նշանավորելու ազատ խոսքի դերն ու կշիռը մեր հասարակության տարբեր շերտերում: Մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են, […]
12:13 16.10.2022
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդես է եկել երկրի վրա նոր, ավելի լավ խաղաղության ստեղծման կոչով, որը նա ձևակերպել է «Ես խնդրում եմ քեզ Աստծո անունով. տասը աղոթք ապագայի հույսի համար» գրքում: Հռոմի պապի նոր ստեղծագործությունից հատվածներ, որոնք լույս կտեսնեն հոկտեմբերի 18-ին, կիրակի օրը հրապարակել է թուրինյան La Stampa թերթը: Գրքում Հռոմի պապը հատուկ ուշադրություն է դարձրել […]
11:52 16.10.2022
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պատվով կհաղթահարեն ամրության փորձարկումները, հայտարարել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը համաժողովում: «Բոլորիս համար բարդ այս շրջանում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն անցնում են ամրության փորձարկումներ, և ես համոզված եմ, որ այդ փորձարկումը, անկախ որևէ խոչընդոտից, երկրները պատվով կհաղթահարեն։ Մենք գնահատում ենք այն դիրքորոշումը, որին մեր հայրենակիցները հավատարիմ են Ուկրաինայում հատուկ […]
11:29 16.10.2022
ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական կեղծ հաղորդագրությունն է տարածել այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: «ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ Ադրբեջանի ՊՆ նմանօրինակ ապատեղեկատվության ամենօրյա տարածումը ոչ այլ ինչ է, քան արհեստականորեն սահմանային լարվածություն ստեղծելու փորձ»,- ասված է հաղորդագրության […]