TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+24.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Հատուկ ներկայացուցիչների հանդիպումները Հայաստանում կամ Թուրքիայում անցկացնելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել. ՀՀ ԱԳՆ

16:25 14.10.2022

Պրահայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստան֊Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ Թուրքիայում կամ Հայաստանում հանդիպելու վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումներն այսուհետ կանցկացվեն Հայաստանում և Թուրքիայում: Հարց. […]

̰
«Բաքուն այլևս չի դիտարկում Փարիզը որպես միջնորդ Մակրոնի սադրիչ հայտարարություններից հետո»․ Ալիև

16:16 14.10.2022

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անհարկի և սադրիչ հայտարարություններից հետո Բաքուն ոչ մի հնարավորություն չի տեսնում Փարիզի համար՝ որպես միջնորդ մասնակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Ալիևն ընդգծել է, որ Մակրոնն իր հայտարարության մեջ ասել է, որ «Ֆրանսիան երբեք Հայաստանին չի թողնի»: «Դա, ինչպես ասում են, երկկողմ հարաբերությունների հարց է», – […]

̰
Չպետք է թույլ տալ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լինի Ադրբեջանի կառավարման ներքո. շվեյցարացի պատգամավոր

16:05 14.10.2022

Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչությունը պետք է ինքնորոշման իրավունք ունենա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ, Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը: Նա ընդգծեց, որ ինքնորոշման իրավունքը շատ կարևոր կետ է մարդու իրավունքների տեսանկյունից: «Հստակորեն տեսնում ենք, որ մարդկանց գոյության խնդիրը կա, և դա […]

̰
Փոխվարչապետն ու ՏԿԵ նախարարը հետևել են Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի հիմնանորոգմանը

15:56 14.10.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հոկտեմբերի 11-12-ը աշխատանքային այցով գտնվել է Սյունիքի մարզում։ Փոխվարչապետին և նախարարին ուղեկցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը։ Պաշտոնյաներն այցելել են սահմանապահ Ներքին Հանդ, Սրաշեն, Կոռնիձոր գյուղեր, ծանոթացել բնակիչներին հուզող խնդիրներին, տեղում տվել համապատասխան հանձնարարականներ կարճաժամկետ և երկարաժամկետ […]

̰
Ադրբեջանի ԱԳՆ-ն Մակրոնին մեղադրել է «կողմնակալության» և  Հայաստանին բացահայտ աջակցության մեջ

15:49 14.10.2022

Ադրբեջանի ԱԳՆ-ն կողմնակալ և անընդունելի է համարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Հարավային Կովկասում և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: «Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի նախագահի՝ 2022թ. հոկտեմբերի 12-ին տված հարցազրույցում արած հայտարարությունն անընդունելի, միակողմանի է համարում, որում բացահայտ աջակցություն է հայտնվում Հայաստանին։ ԱԳՆ-ը նաև կտրականապես մերժում է Ադրբեջանի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի անհիմն հայտարարությունները»,- ասվում է ԱԳՆ հայտարարության […]

̰
Էրդողանը՝ Փաշինյանի հետ հանդիպման և «Զանգեզուրի միջանցքի» մասին

15:41 14.10.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աստանայից Անկարա վերադառնալիս զրուցել է իրեն ուղեկցող լրագրողների հետ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ բազմաթիվ այլ հարցերի շարքում նա պատասխանել է նաև ՀՀ վարչապետ հետ հանդիպմանը և «Զանգեզուրի միջանցքի» թեման վերաբերող հարցին: Ստորև ներկայացնում ենք հարցուպատասխանի այդ դրվագը։ Լրագրող – Ինչպես գիտենք, «Զանգեզուրի միջանցքի» հարցում դեռ կան խնդիրներ։ Ինչ եք կարծո՞ւմ, Պրահայում եղած […]

̰
Բաքուն վճռականորեն մերժել է Ադրբեջանի տարածք քաղաքացիական առաքելություն ուղարկելու ԵՄ-ի փորձը․ Ալիև

15:38 14.10.2022

ԵՄ-ն փորձել է քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստանի հետ սահմանի ադրբեջանական կողմ, Բաքուն այն վճռականորեն մերժել է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Հոկտեմբերի 6-ին Պրահայում եվրոպական քաղաքական հանրության նոր պլատֆորմի շրջանակներում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում՝ Ֆրանսիայի նախագահի, Եվրախորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում բազմաժամ բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել հայ-ադրբեջանական սահմանի […]

̰
Եթե մեղավոր եմ, պատրաստ եմ պատասխան տալ օրենքի առաջ. Կալաձեն՝ այգում տեղի ունեցած ողբերգությանն մասին

15:28 14.10.2022

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն խոսելով Վակեի այգում տեղի ունեցած ողբերգությանն մասին՝ ասել է, որ, եթե ինքն ինչ-որ մեղավորություն ունի, ապա պատրաստ է պատասխան տալ օրենքի առաջ: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Կալաձեն նշել է, որ կլինիկայում գտնվող մյուս դեռահասի վիճակը կայուն է։ Ըստ Կալաձեի, հետաքննությունն ամեն ինչ կպարզի, և հանցագործության մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի առջև։ «Ուզում եմ ցավակցությունս […]

̰
Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ

15:21 14.10.2022

Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարական կազմը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների, մասնավորապես՝ ձմեռային փուլի նախապատրատական միջոցառումների, ինժեներական և թիկունքային ապահովման հետ կապված մի շարք հարցեր: Բարձրացված խնդիրների առնչությամբ պաշտպանության նախարարը համապատասխան […]

̰
Քննարկվել է Արցախ-Ադրբեջան ձևաչափով առանձին բանակցությունների տարբերակը, ՀՀ-ն այն մերժել է. ԱԺ նախագահ

15:17 14.10.2022

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ քննարկվել է Արցախ-Ադրբեջան ձևաչափով առանձին բանակցությունների տարբերակը, սակայն Հայաստանն այդ տարբերակը մերժել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը պետք է մաքսիմալ ներգրավված լինի այդ խոսակցությունների մեջ: «Քննարկվել է, եղել է մի տարբերակ, որտեղ Արցախը միայնակ մնա, Հայաստանը դրան չի համաձայնվել: Քննարկվում […]

̰
Մենք Հայաստանի հետ ենք. Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտեց Ադրբեջանի ագրեսիան

15:14 14.10.2022

Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտում է Ադրբեջանի վերջին ագրեսիան Հայաստանի դեմ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը: «Հայաստանը մեր համայնքի մի մասն է, կիսում է մեր արժեքները: Այդ իսկ պատճառով մենք այստեղ ենք պաշտպանելու այդ արժեքները: Մենք այստեղ ենք դատապարտելու ռազմական ագրեսիան, որը […]

̰
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել

15:07 14.10.2022

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ՀՀ Կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 1204-ն որոշման առաջին հավելվածով հաստատված «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ»-ի գործարկման պահանջների համաձայն՝ էլեկտրոնային եղանակով ՀՀ ոստիկանություն ներկայացվող դիմումները (բողոքները) անհրաժեշտ է այսուհետ ուղարկել «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ» (e-reguest.am) կայքի միջոցով։

̰
ՊԵԿ-ը բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

15:01 14.10.2022

Պետական եկամուտների կոմիտեն, շինարարության ոլորտի և հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում, 2022 թ․ 3-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում՝ շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող […]

̰
Ալեն Սիմոնյանի տվյալներով Ադրբեջանը իր իսկ սանձազերծած ագրեսիայի պատճառով 431 զոհ ունի

14:57 14.10.2022

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի տվյալներով Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի պատճառով Ադրբեջանի զինված ուժերի զոհերի թիվը 431 է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արցախի պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: «Այո, մենք ունեցանք զոհեր, մեր հակառակորդը ունեցավ ավելի շատ զոհեր: Այո, Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտպանենք՝ […]

̰
SHANTNEWS

14:55 14.10.2022

̰
Ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից առաջնահերթ խնդիր է. Ալեն Սիմոնյանը հանդիպել է շվեյցարացի գործընկերներին

14:48 14.10.2022

ՀՀ ԱԺ նախագահը հոկտեմբերի 14-ին ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորներ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատին եւ Միշել Մարտերին, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Պատգամավորները Հայաստանում են աշխատանքային այցով, նախատեսում են այցելել ադրբեջանական զինուժի կողմից հրաձգության ենթարկված բնակավայրեր: Հանդիպմանը կողմերը փաստել են՝ փոխգործակցության լայն ասպարեզ կա խորհրդարանների համար, ուստի, անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները: Այս համատեքստում կարեւորվել […]

̰
Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր․ Փաշինյանի ելույթը

14:41 14.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել ԱՊՀ առաջնորդների արարողակարգային տեսալուսանկարահանման արարողությունը, ապա նեղ կազմով նիստը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, Մինչ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգին անցնելը, ցանկանում եմ շնորհակալություն […]

̰
Միրզոյանն ու Բորելը քննարկել են ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը վերաբերող հարցեր

14:32 14.10.2022

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկել են Պրահայում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն իրականացվելիք ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին, գործունեությանը և տեղակայմանը վերաբերող հարցեր:

̰
ԱԱԾ-ն բացահայտել է ՔԿ-ում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպք

14:30 14.10.2022

Կոռուպցիայի հակազդման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքների շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ քննչական կոմիտեի կողմից համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, բացահայտվել է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Մասնավորապես՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ՀՀ քննչական կոմիտեից ստացված տվյալների […]

̰
Փաշինյանի ելույթը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

14:21 14.10.2022

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը։ Ներկայացնում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԱՀ նախագահը Ալեն Սիմոնյանին է ներկայացրել Արցախի իշխանությունների սկզբունքային դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ

14:17 14.10.2022

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-ին Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Քննարկվել են արտաքին քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր: ԱՀ նախագահը ներկայացրել է Արցախի Հանրապետության իշխանությունների սկզբունքային դիրքորոշումը Արցախի հիմնախնդրի խաղաղ ու արդարացի կարգավորման շուրջ՝ ընդգծելով այդ հարցում խորհրդարանական դիվանագիտության լիարժեք օգտագործման […]

̰
Վրացական մանգանի արտահանումը միլիոնների եկամուտ է բերել

14:11 14.10.2022

Վրացական մանգանի առևտրային Steel International Trading Company ընկերությունը հրապարակել է 2021 թվականի ֆինանսական հաշվետվությունը, որից պարզ է դառնում, որ վերջին մեկ տարվա ընթացքում ընկերությունն իր եկամուտն ավելացրել է 546 մլն լարիով՝ հասցնելով 710 մլն լարիի։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հաշվետվության համաձայն, ընկերության հիմնական գործունեությունը ֆերոսիլիկոմանգանիումի, կոքսի և քարածխի առևտուրն է։ Ընկերության եկամուտները, ըստ իրացված ապրանքների, բաշխվում են […]

̰
Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում բարձր ահաբեկչական վտանգի ռեժիմ են սահմանել

14:04 14.10.2022

Բելառուսում բարձր ահաբեկչական վտանգի ռեժիմ է սահմանվել։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ գագաթնաժողովի կուլիսներում։ «Սրացման պատճառով նման բարձր ահաբեկչական վտանգի ռեժիմ է սահմանվել։ Դրա համար էլ մենք սկսել ենք միութենական տեղակայման ընթացակարգեր»,- նշել է Լուկաշենկոն: Հոկտեմբերի 10-ին Լուկաշենկոն հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի և եվրոպական երկրների ղեկավարությունը դիտարկում է Բելառուսի դեմ հնարավոր […]

̰
Հանդիպել են Թուրքիայի և Հունաստանի պաշտպանության նախարարները

13:58 14.10.2022

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երկկողմ հանդիպումներ է անցկացնում ՆԱՏՕ-ի (NATO) բրյուսելյան կենտրոնակայանում, որտեղ նա մեկնել է մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս շրջանակներում Հուլուսի Աքարը հանդիպել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Պանայոտոպուլոսի հետ։ Կողմերը քննարկել եմ տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցեր։ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Աքարը հանդիպել է նաև այլ երկրների իր […]

̰
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության հետ

13:53 14.10.2022

Հոկտեմբերի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում էին հայ-շվեյցարական բարեկամության խմբի անդամ Շտեֆան Մյուլեր Ալտերմատը, դաշնային պատգամավոր Միշել Մատերը, ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրացը և հայ-շվեյցարական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը: ԱԽ քարտուղարը ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիան և դրա հետևանքները: Գրիգորյանն […]

̰
Դեմ չենք Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը, սակայն բանակցությունը չպետք է տեղի ունենա միջազգային ճանաչված հարթակից դուրս. Արցախի ԱԳ նախարար

13:44 14.10.2022

Արցախում դեմ չեն Բաքվի հետ երկխոսությանը, սակայն բանակցությունը պետք է տեղի ունենա միջազգայնորեն ճանաչված հարթակի շրջանակում, իսկ միակ ճանաչված հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ ՀՀ ազգային ժողովի նախագահի ու Արցախի պատվիրակության հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Երևանից հնչող այն հայտարարությանը, որ կարևոր են […]

̰
ՀՀ ԱԳՆ-ը մանրամասներ է ներկայացրել Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպումից

13:35 14.10.2022

Հոկտեմբերի 14-ին Աստանայում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից՝ կողմերը քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ կատարել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների շրջանակներում, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Հանդիպման […]

̰
Երևանում երեկ ծնվել է 43 երեխա

13:33 14.10.2022

Երևանում երեկ ծնվել է 43 երեխա՝20 տղա, 23 աղջիկ։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Ավարտվել է երկու տասնյակից ավելի անձանցից և ֆինանսական կազմակերպություններից կատարված համակարգչային հափշտակության վարույթի նախաքննությունը

13:23 14.10.2022

Ավարտվել է երկու տասնյակից ավել անձանցից և ֆինանսական կազմակերպություններից կատարված համակարգչային հափշտակության վարույթի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը: Քննությամբ հիմնավորվել է, որ 36-ամյա տղամարդը՝ 2021 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2022 թվականի ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում, զանգահարելով տարբեր […]

̰
Ալեն Սիմոնյանը արցախցի գործընկերներին է ներկայացրել ՌԴ կատարած այցի մանրամասները

13:12 14.10.2022

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են արցախահայությանը, ՀՀ քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր: Ալեն Սիմոնյանը ներկայացրել է վերջին շրջանում միջազգային գործընկերների հետ հանդիպումների, ինչպես նաեւ օրեր առաջ ՌԴ կատարած այցի մանրամասները: Կողմերն արձանագրել են, որ Հայաստանի և Արցախի միջեւ բարձր մակարդակի շփումները երբեք չեն դադարում: […]

̰
BACK_TO_TOP