21:03 12.10.2022
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հիվանդանոցում մահացել է Վայոց ձորի մարզի բնակիչ՝ 69-ամյա Սուրիկ Ե-ն։ Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ոստիկանության Վայքի բաժնում։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ Զառիթափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Խուդավերդի քար» կոչվող տարածքում իր իսկ կողմից փորված փոսի միջից դուրս են բերել Սուրիկ Ե․-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայք» բուժմիավորում։ Երեկ ահազանգ է […]
20:54 12.10.2022
Հոկտեմբերի 11-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում տված Վերին Դվին գյուղի բնակչուհին հայտնել էր, որ ժամը 10.00-ից 12.00-ն ընկած ժամանակահատվածում տան հետնամասի պատուհանը բացելով՝ մտել են տուն և ննջասենյակից գողացել մոտ 650 000 դրամ, ոսկյա մատանի: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, […]
20:35 12.10.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է հոկտեմբերի 12-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 403.73 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.29 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 392.30 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.37 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.23 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.10 դրամով։
20:14 12.10.2022
Հոկտեմբերի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի (CEDAW) 83-րդ նիստի շրջանակներում «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցի առցանց դիտարկման ընթացքում: Պաշտպանը հանդես է եկել ելույթով և ներկայացրել «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման […]
16:59 12.10.2022
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում Վրաստանը 178 ձայնով երկրորդ անգամ ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ 2023-2025 թվականների ժամանակահատվածի համար, փոխանցում է Aliq.ge-ն։ Վրաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) գնահատմամբ, Վրաստանի համար Մարդու իրավունքների խորհրդի անդամ ընտրվելը կարևոր հաջողություն է և լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում երկրին միջազգային հանրության հետ ավելի ակտիվ ներգրավվի մարդու […]
16:55 12.10.2022
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։ Հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանության քաղաքականության հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանը և ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը։ Հանդիպման ընթացքում ԱԻ նախարարը շնորհակալություն հայտնեց հանդիպման նախաձեռնության համար և նշեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը միշտ պատրաստ է […]
16:50 12.10.2022
Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարն ու Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել: Կողմերը ռուս-թուրքական հարաբերություններից բացի քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և պաշտպանությանն առչնվող հարցեր: Ermenhaber-ի փոխանցմամբ՝ Աքարը, փոխանցելով Էրդողանի խոսքերը, ընդգծել է Ուկրաինայում հրադադար հաստատելու անհրաժեշտությունը տարածաշրջանում կայունություն և հանգստություն ապահովելու համար: Ըստ Աքարի՝ հրադադարի հարցում կա ընդհանուր կոնսենսուս, ինչը թուրքական կողմը գոհունակությամբ է […]
16:38 12.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահա էլ-Դեսուկիին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու առթիվ: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից՝ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման չորս տարվա ընթացքում հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում նրա ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: ՀՀ նախագահն ընդգծել է […]
16:35 12.10.2022
Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամները Թեհրանում հանդիպել են Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր-Աբդոլլահիանի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը: «Իրանի արտգործնախարարը ևս մեկ անգամ վերահաստատեց մեր բարեկամ պետության դիրքորոշումը՝ կապված Հայաստանի սահմանների անխախտելիության հետ։ Քննարկվեցի երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր»,- գրել է Պապոյանը։
16:34 12.10.2022
Սույն թվականի հոկտեմբերի 11-ին 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Միքայելի Հարությունյանը, տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Վլադիմիր Հարությունյանը ծնվել է 1940թ-ին: Նա 1964թ-ին ավարտել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1969թ-ին՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի Էլեկտրոնիկայի և ռադիոֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան։ 1965-1974թթ-ին […]
16:26 12.10.2022
Սիսիան համայնքի նորընտիր ավագանին համայնքի ղեկավար է ընտրել Արմեն Հակոբջանյանին: Այս մասին հայտնել է Սիսիանի համայնքապետարանը: Սիսիանում համայնքի ղեկավարի ընտրությունը կայացել է երկու փուլով: Առաջին փուլում ավագանու անդամները չեն կարողացել համայնքի ղեկավար ընտրել: Երկրորդ փուլով ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Հակոբջանյանը:
16:20 12.10.2022
Այսօր ժամը 12:30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Մաշտոցի 5 ա հասցեում գտնվող քաղաքացուց ահազանգ էր ստացվել ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ իր որդին՝ 1990թ. ծնված Հ.Հ.-ն գտնվում է անհավասարակշիռ վիճակում և վտանգ է ներկայացնում շրջապատի համար: Ահազանգի հիման վրա ոստիկանության ծառայողները ներկայացել են հիշյալ հասցե, որտեղ ներկայացած քաղաքացի Հ.Հ.-ն մարտական […]
16:05 12.10.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շինարարական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։
15:44 12.10.2022
Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում դասադուլ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը կազմակերպված դասադուլի շրջանակում նշեց, որ հոկտեմբերի 11-ին են իմացել կառավարության որոշման նախագծի մասին, որով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ու Վալերի Բրյուսովի համալսարանը միավորվելու են Մանկավարժական համալսարանին: «Մենք համալսարանի անունից պաշտոնապես դիմելու ենք ԿԳՄՍ նախարարին, […]
15:39 12.10.2022
Համաշխարհային հակադոպինգային կոմիտեն (WADA) գոհ է ՀՀ կառավարության հետ համագործակցությունից: Այս մասին նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը` տեղեկացնելով, որ Լոզանում տեղի ունեցած համաժողովի ժամանակ WADA-ի նախագահ Վիթոլդ Բանկան պաշտոնապես հայտարարել է` հակադոպինգային պայքարում կարելի է օրինակ վերցնել ՀՀ կառավարությունից: «Մենք համագործակցում ենք WADA-ի հետ և ամեն ինչ անում ենք, որ խնդիր չունենանք և […]
15:30 12.10.2022
Թուրքիային 40 միավոր ամերիկյան F-16 կործանիչների վաճառքի ու 80 միավոր արդեն առկա կործանիչների արդիականացման հարցը շարունակվում է ակտիվորեն քննարկվել ԱՄՆ-ի Կոնգրեսում, փոխանցում է Ermenihaber-ը։ Ավելի վաղ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից քվեարկությամբ որոշում էր ընդունվել 2 նախապայման ավելացնել Թուրքիային կործանիչների վաճառքի որոշման մեջ: Կոնգրեսի դեմոկրատ անդամներ Ֆրենք Փալոնի ու Քրիս Փափասի օրակարգ բերած նախագծում առկա նախապայմաններն […]
15:23 12.10.2022
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Արագածոտնի մարզի Ակունք համայնքում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է համայնքի շչակը։ Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է համայնքի շչակը։ ԱԻՆ-ից խնդրում ենք չանհանգստանալ:
15:16 12.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետն արդյունավետ է գնահատել պարոն Դիսուկիի դիվանագիտական գործունեությունը ՀՀ-ում և հայ-եգիպտական կապերի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքը, ինչը նպաստել է երկկողմ հարաբերություններում դրական դինամիկայի արձանագրմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ […]
15:09 12.10.2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի և Շիրակի մարզային վարչության ծառայողները, համագործակցելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների հետ, համալիր գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզել են, որ Գյումրի քաղաքի բնակիչ Բ. Պ.-ն, տեղեկանալով, որ համաքաղաքացի Խ. Գ.-ի ազգականը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում […]
14:58 12.10.2022
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանության նոր տեսանյութի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․ «Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ադրբեջանական սոցիալական ցանցի տիրույթում տարածված տեսանյութը պատկերում է անզեն հայ ռազմագերիների խոշանգման հերթական դեպքը՝ հիմնավորելով այդ ռազմագերիներին հաջորդիվ սպանելու փաստը։ Այս անգամ էլ ադրբեջանական զինուժը տեսանկարահանում է իր պատերազմական հանցագործության փաստը։ Պաշտպանի հաստատությունը տեղորոշել […]
14:54 12.10.2022
ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել Ղրիմի կամրջի վրա իրականացված պայթյունի հետ կապված որոշ հրապարակումների վերաբերյալ․ «Մամուլում Ղրիմի կամրջի վրա իրականացված պայթյունի հետ կապված որոշ հրապարակումների վերաբերյալ ստորև ներկայացնում ենք «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊ ընկերության կողմից համապատասխան ապրանքների ներմուծման և, այնուհետև, տարանցիկ հայտարարագրով ՌԴ տեղափոխման գործընթացի մանրամասն նկարագրությունը։ Նախ հարկ է նշել, որ 2022 թ-ի սեպտեմբերի […]
14:38 12.10.2022
ԱՄՆ-ում նոյեմբերի 8-ին կայանալիք միջանկյալ ընտրություններին Փենսիլվանիա նահանգում հանրապետականներն առաջադրել են թուրք թեկնածու Մեհմեթ Օզին։ Վերջինս վայելում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անձնական աջակցությունը։ Բայց քանի որ Օզն ունի Թուրքիայի քաղաքացիություն, այդ հանգամանքը նախընտրական շրջանում դարձել թեժ քննարկումների և քննադատությունների պատճառ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ կուսակիցների մի մասը կողմնակից է, որ Օզը հրաժարվի իր թուրքական քաղաքացիությունից։ […]
14:26 12.10.2022
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ավտոհավաքակայանը համալրվել է 16 տոննա տարողությամբ 7 նոր բեռնատար և 2 ջրցան մեքենաներով: Առաջին խմբաքանակը ձեռք էր բերվել 2021 թվականին: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ ներկրված բեռնատարները մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում լուծելու են խնդիրներ, որոնք ավտոհավաքակայանի մեքենաների մաշվածության պատճառով նախկինում հնարավոր չէր լիարժեքորեն լուծել: Բեռնատարները ոլորտի կարիքներին […]
14:22 12.10.2022
Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն աշխատանքային այցով Վիեննայում է՝ մասնակցելու Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ/ICMPD) կողմից կազմակերպվող Վիեննայի 2022թ. միգրացիոն տարեկան համաժողովին, որն այս տարի տեղի է ունենում հոկտեմբերի 11-12-ը։ Ինչպես տեղեկացնում են Միգրացիոն ծառայությունից՝ համաժողովի բացման արարողության ժամանակ Ավստրիայի ներքին գործերի նախարար Գերհարդ Կարները և ՄՔՄՄԿ գլխավոր տնօրեն Միխայել Շպինդելեգերը իրենց մտահոգությունները հայտնեցին […]
14:13 12.10.2022
Ճապոնիայի կառավարությունը Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի (GGP) շրջանակում հաստատել է «Շիրակի մարզի մանկապարտեզներին և դպրոցներին կրթական սարքավորումներով ապահովելու նախագիծը»՝ 95.202 ԱՄՆ դոլարի չափով: Ծրագրի նպատակն է աջակցել երեխաների համար ուսուցման և զարգացման դրական միջավայրի ստեղծմանը` տրամադրելով կրթական սարքավորումներ Շիրակի մարզի 5 դպրոցներին և 5 մանկապարտեզներին: Արդյունքում ծրագրից տարեկան կօգտվի շուրջ 3000 երեխա: Այս կապակցությամբ ԿԳՄՍ […]
14:02 12.10.2022
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ կողմից քանդվել է պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը: Տարածքը մաքրվել է, շինարարական աղբը՝ տեղափոխվել: Բարեկարգվելու է նաև հարակից մայթը: Հոկտեմբերի 12-ից Քրիստափորի փողոցում տրանսպորտային միջոցների համար վերականգնվել է երկկողմանի երթևեկությունը:
13:57 12.10.2022
Իրանի արդյունաբերության նախարարը հայտարարել է. «Մենք ցանկություն ունենք մեքենաների արտադրություն հիմնել Հայաստանում: Վերջերս Հայաստանում անցկացված խոշոր շինարարական և ճանապարհաշինական մրցույթին մասնակցել են նաև իրանական ընկերությունները»։ Իրանի ռադիոհեռուստատեսության հայերեն ռադիոժամի հաղորդմամբ՝ SNN գործակալությանը տված հարցազրույցում, Ռեզա Ֆաթեմի Ամինին ասել է. «Հայաստանը մշակութային և սոցիալական հարթություններում պատմական շատ ընդհանրություններ ունի Իրանի հետ: Քաղաքական դաշտում մեր հարաբերությունները բարձր […]
13:51 12.10.2022
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալիստական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպել է ամերիկաբնակ պոլսահայ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուի և այլ գիտնականների հետ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Քըլըչդարօղլուն Twitter-ում հայտնել է, որ ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում կայացած հանդիպումների ժամանակ Թուրքիայի ապագայի մասին զրուցել են տնտեսագետներ Տարոն Աջեմօղլուի, Ջանան Դաղդևիրենի, Զեյնեփ Թոնի, Դանի Ռոդրիկի, Ասու Օզդաղլարի, Փընար […]
13:46 12.10.2022
Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել հանդիպում-քննարկում կոշիկի և կաշվե իրերի արտադրության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ հանդիպման ընթացքում փորձագետները ներկայացրել են կոշիկի և կաշվե իրերի արդյունաբերության զարգացման ռազմավարության ծրագիրը և ոլորտի զարգացմանն ուղղված պետության կողմից նախատեսվող աջակցության գործիքները։ Մտքեր են փոխանակվել արտահանման շուկաների ընդլայնման, որակյալ և […]