15:56 13.10.2022
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ամիսներ տևած հետևողական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 11-ին տեղեկություններ ստացան առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ։ Գլխավոր վարչության ծառայողները տեղեկություններն իրացրին վաղ առավոտյան՝ Վաղարշապատի բաժնի գործընկերների հետ։ Երևանի Ազատամարտիկների փողոցում հայտնաբերվեց ու ձերբակալվեց մայրաքաղաքի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ։ Նա հետախուզվում էր քրեական օրենսգրքով նախատեսված մի քանի հանցանքի, այդ թվում՝ […]
15:55 13.10.2022
Թբիլիսիի Վակեի այգում՝ մուտքի մոտ, շատրվանների ավազան մտած երեխաները հոսանքահարվել են. նրանց վիճակը ծանր է, փոխանցում է Aliq.ge-ն։ Ականատեսները պատմել են, որ երեխաները գնդակ են նետել ցայտաղբյուրի մեջ, որից հետո նրանցից երկուսը մտել են ջուրը՝ գնդակը հետ բերելու համար, իսկ երբ հոսանքը հարվածել է նրանց, երրորդ անչափահասը շտապել է օգնության և նույնպես հոսանքահարվել է։ Ըստ […]
15:44 13.10.2022
Ինչպես Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, այնպես և հետպատերազմյան շրջանում չեն դադարել հայոց հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի կողմից ոտնձգությունները և բարբարոսական գործողությունները ։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակը: «Օրերս ԱՄՆ Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch կառույցի կողմից հրապարակված արբանյակային տեսագրությունների հետազոտության արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանը […]
15:39 13.10.2022
Թուրքիային 40 միավոր ամերիկյան F-16 կործանիչների վաճառքի ու 80 միավոր արդեն առկա կործանիչների արդիականացման հարցով կրքերը չեն հանդարտվում ԱՄՆ-ի Կոնգրեսում, փոխանցում է Ermenihaber-ը։ Նախ ամիսներ առաջ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Թուրքիայի հետ հնարավոր գործարքի վերաբերյալ 2 նախապայման էր առաջ քաշել՝ ընդունելով համապատասխան նախագիծ: Նախապայմանները հետևյալն էին. 1. Վաճառքը պիտի իրականացվի ԱՄՆ-ի ազգային շահերին համապատասխան։ 2. Պիտի […]
15:37 13.10.2022
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կենսաթոշակառուների, նպաստառուների անկանխիկ գործարքներից գոյացող հետվճարների համակարգին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մանրամասներ է ներկայացրել գործընթացի վերաբերյալ. «Ծրագրի մեկնարկի համեմատ սեպտեմբերին ծավալները եռապատկվել են. արդեն ունենք շուրջ 1 մլրդ 200 մլն անկանխիկ գործարքներ: Այսինքն՝ ամփոփելուց հետո 120 մլն դրամ մենք կվերադարձնենք մեր թոշակառուներին և նպաստառուներին: Սակայն […]
15:31 13.10.2022
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի կարիքների համար թունելային հզոր օդափոխիչներ և СП-6 սլաքային փոխադրիչների պահեստամասերի ձեռք բերելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է ապահովել մետրոպոլիտենով անվտանգ ուղևորափոխադրումներ և բարելավել դրա հետագա գործունեությունը՝ հաշվի առնելով մետրոպոլիտենի ռազմավարական և խիստ կարևոր կենսական կառույց լինելու հանգամանքը: Հիմնավորման համաձայն՝ թունելային հզոր օդափոխության համակարգն ապահովում է մետրոյի […]
15:23 13.10.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրը հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Ըստ հիմնավորման՝ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը […]
15:14 13.10.2022
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի խմբի Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեի, տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Կուն Դավիդսեի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Համաշխարհային բանկի խումբ համագործակցության օրակարգային հարցերն ու գործընկերային հարաբերությունների հետագա խորացման […]
15:08 13.10.2022
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստի օրակարգում համայնքի ղեկավարի ընտրությունն էր։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, ավագանու նիստին մասնակցել են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության համամասնական ցուցակով ընտրված բոլոր 21 պատգամավորները։ Օրենքի ուժով՝ Ճամբարակ համայնքի ղեկավար է ընտրվել Վազգեն Ադամյանը, ով նույն պաշտոնում աշխատել է 2017-2022 թվականներին։ Նա շնորհակալություն է […]
15:02 13.10.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գրել է, որ անշարժ գույքի շուկայում այս տարվա ընթացքում տեղի են ունեցել էական փոփոխություններ․ «Բազմաբնակարան շենքերում այս տարվա սկզբին եղել է 462,129 բնակարան, որից հունվար ամսին չբնակեցված է եղել 70,827 (15.32%), իսկ արդեն օգոստոսին՝ 62,066 (13.43%)։ Երևանում՝ 266,284 բնակարանից հունվարին չբնակեցված է եղել 28,692 (10.77%), իսկ օգոստոսին՝ 23,350 (8.77%) Գյումրիում՝ […]
14:35 13.10.2022
Հոկտեմբերի 7-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր տվել Կապան քաղաքի մի բնակչուհի: Հայտնել էր, որ հոկտեմբերի 5-ից հոկտեմբերի 7-ի ժամը 15.00-ն ընկած ժամանակահատվածում մուտք են գործել թոշակառու մոր բնակարան և գողացել 900 000 դրամ ու ոսկյա երեք զարդ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կապանի ոստիկանները պարզել են, որ գողությունն արել են […]
14:14 13.10.2022
Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 14-ին ժամը 09:00-21:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցի թիվ 2-ից 32-ը (զույգ) բազմաբնակարան շենքերի, Աբելյան փողոցի թիվ 3, 5, 7 բազմաբնակարան շենքերի, թիվ 7/3, 7/4, 8/3, 8/4 առանձնատների, Էստոնական փողոցի թիվ 3-ից 14-ը, Արզումանյան փողոցի թիվ 3-ից 10-ը, Լենինգրադյան փողոցի թիվ 2-ից 30-ը, Հալաբյան փողոցի […]
14:07 13.10.2022
Պաշտպանության բանակի կողմից ականների տեղադրումը եղել է բացառապես Ադրբեջանի զինված ուժերի հետ շփման գծում, և այդ գործընթացը կատարվել է երկուստեք: Այս մասին «Արցախպրես»-ի հարցադրմանն ի պատասխան ասել է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը: Հոկտեմբերի 13-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին Ադրբեջանի նախագահ Իլհամ […]
14:03 13.10.2022
Առաջիկայում Հայաստան կայցելի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մեծ պատվիրակություն։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ «Ի տարբերություն Փելոսիի պատվիրակության՝ այս 7 կոնգրեսականները չունեն հայամետ դիրքորոշում, նրանցից միայն մեկն է հայկական պատվիրակության անդամ Նախաձեռնությունը Պալատի ժողովրդավարության գործակցությանն է պատկանում: Սովորաբար այս նախաձեռնության անդամներն այցելում են Ուկրաինա, Վրաստան և Հայաստան»։
13:55 13.10.2022
Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվում է մայրուղուց Աստղաշեն և Պատարա համայնքներ տանող ավտոճանապարհը։ 8․4 կմ երկարությամբ ճանապարհը սկիզբ է առնում Պատարա համայնքից և անցնելով Աստղաշեն համայնքով, այդ թվում նաև համայնքի վարչական տարածքում կառուցվող նոր բնակավայրի հարևանությամբ, միանում Ստեփանակերտ – Դրմբոն մայրուղուն։ Հողային հիմքի և խճային շերտի կառուցումից հետո արդեն իրականացվում է երկշերտ ասֆալտապատումը։ Ճանապարհաշինական աշխատանքները […]
13:48 13.10.2022
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրել է․ «Իլհամ Ալիևը հասկանում է, որ շատ բարդ կլինի ադրբեջանցիներին բնակեցնել Արցախում գրավված հայկական գյուղերում և տներում: Ահա դա է պատճառը, որ նա որպեսզի միջազգային հանրությանը բացատրի, թե ինչու չի բնակեցնում իր պնդմամբ` իրենց բնակավայրերը, նա խոսում է իբր տեղադրված մեկ միլիոն ականների մասին և պնդում, որ դրանք մաքրելու […]
13:40 13.10.2022
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում։ «Շնորհակալություն, տիկի՛ն նախագահող, Շնորհակալություն, սիրելի՛ գործընկերներ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքական խմբերին, որոնք աջակցում եւ փաստացիորեն ներկայացնում են իրականությունը: Ցանկանում եմ անդրադառնալ պարոն Սամադ Սեիդովի վեր հանած հարցերին: Պարո՛ն Սեիդով, դուք շատ բարդ դեր եք խաղում: Դուք նույնիսկ չեք […]
13:27 13.10.2022
Թուրքիա-Ադրբեջան էներգետիկ համաժողովից հետո Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հանրությանը հայտնել է, որ որոշում է կայացվել կրկնապատկել Տրանսանատոլիական գազատարի (TANAP – Trans Anatolian Pipeline) թողունակությունը։ «Թողունակման հզորությունը 16 մլրդ խմ-ից հասցնելու ենք 32 մլրդ խմ-ի»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ասել է նախարար Դյոնմեզը՝ շեշտելով, որ գազատարի հզորության ավելացումը շահավետ կլինի թե Եվրոպայի և թե […]
13:18 13.10.2022
2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից սկսված ռազմական գործողությունների հետևանքով Տավուշի ու Գեղարքունիքի մարզերում սահմանամերձ համայնքների բնակիչների համար ստեղծված խոցելի իրավիճակով պայմանավորված՝ Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խմբերը 2022 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին այցեր են կատարվել Տավուշի և Գեղարքունիքի մարզեր՝ տեղում առկա խնդիրներին ծանոթանալու, Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական մանդատի շրջանակներում դրանց լուծման ուղղությամբ գործողությունների […]
13:08 13.10.2022
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը հոկտեմբերի 11-15-ը մասնակցում են Վաշինգտոնում ընթացող Համաշխարհային բանկի խմբի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի 2022 թվականի տարեկան հանդիպումներին: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից՝ նախարար Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար, փոխվարչապետ Սիգրիդ Քաագի գլխավորած պատվիրակության հետ: Ընդգրկված լինելով Արժույթի միջազգային հիմնադրամի եւ […]
22:00 12.10.2022
Հանրապետության տարածքում hոկտեմբերի 13-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-17-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև, 13-ի ցերեկը հնարավոր է նաև ամպրոպ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով: Երևան քաղաքում hոկտեմբերի 15-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ը սպասվում […]
21:59 12.10.2022
Եվրոպական միությունը արդեն որոշում ունի Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առաքելություն ուղարկելու մասին։ Այս մասին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵՄ ներկայացուցիչ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Պրահայում հանդիպում է տեղի ունեցել, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել, համաձայն որի՝ ԵՄ առաքելություն […]
21:45 12.10.2022
Օդային տագնապ է հայտարարվել Կիևում Այս մասին հայտնել է Կիևի քաղաքային պետական վարչակազմը։ «Ուշադրություն։ Կիևում հայտարարվել է օդային տագնապ։ Խնդրում ենք բոլորին շտապ գնալ քաղաքացիական պաշտպանության պատսպարան»,- Telegram-ալիքում հայտնում է Կիևի քաղաքային պետական վարչակազմը։ Երկուշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր Ուկրաինայի ռազմական կառավարման, կապի և էներգետիկայի օբյեկտների ուղղությամբ […]
21:31 12.10.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Ռոստոմյան, Ջանիբեկյան, Բաշինջաղյան փողոցներ, Վեգների և Սեբաստիայի փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենք, 11:00-16:00 Նուբարաշենի 1փ. 6-27, 21; 9փ. 1-32; 18փ. 1-8; 20փ. 1-15 առանձնատներ, 11:00-17:00 թիվ […]
21:23 12.10.2022
Հոկտեմբերի 12-ին` ժամը 15։41-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վերին Արտաշատ գյուղում՝ գազալցակայանի սպասասրահի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատամարտիկների փողոցի թիվ 4 հասցեում՝ ավտոսպասարկման կետի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:04-ին, […]
21:15 12.10.2022
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը որոշ մանրամասներ է հայտնել ՀՀ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Երևան կատարած այցի մասին: Նա նշել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակը։ Անդրադառնալով «Արցախպրես»-ի հարցին, թե ինչո՞ւ Արցախի պատվիրակությունը ևս չի մասնակցել հանդիպմանը, […]
21:10 12.10.2022
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 12-ին կայացած Սիսիանի նորընտիր ավագանու առաջին նիստում համայնքի ղեկավարի ընտրության երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Հակոբջանյանը։ «Ապրելու երկիր» կուսակցությունը բոյկոտել էր նիստի աշխատանքը։ Ապրելու երկիր» կուսակցությունը Սիսիանում վայր է դնում ավագանու իր մանդատները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ավագանու ցուցակը գլխավորող Արա […]