15:42 07.10.2022
ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որի արդյունքներով ԲԴԽ նախագահ է ընտրվել Խորհրդի նորընտիր գիտնական անդամ Կարեն Անդրեասյանը: Այս մասին տեղեկացրել է Բարձրագույն դատական խորհրդի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը։
15:40 07.10.2022
ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը մեկնարկել է 2024 թվականի միջոցառումների ծրագրի ձևավորման գործընթացը: ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են՝ ծրագրում ընդգրկելու համար հիմնադրամն ընդունում է միջոցառումներ իրականացնելու հայտեր հետևյալ ուղղություններով. ընդհանուր-հումանիտար մշակութային կրթության և գիտության ԱՊՀ երկրների երիտասարդության միջև համագործակցության զարգացում տեղեկատվություն, զանգվածային հաղորդակցություն և գրահրատարակչություն սպորտ զբոսաշրջություն ԱՊՀ անդամ երկրներում 2024 թվականին հայտարարված թեմատիկ տարվա […]
15:36 07.10.2022
Հոկտեմբերի 2-ին, գիշերվա ժամը երկուսին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 57-ամյա մի կին և հայտնել, որ մոտ ժամուկես առաջ Խորենացու փողոցում անհայտ անձը ձեռքից հափշտակել է իր բջջային հեռախոսն ու դիմել փախուստի: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Ձեռնրակվել են անհրաժեշտ գործողություններ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել […]
15:22 07.10.2022
Հունա-հայկական բարեկամության ընկերակցությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրագործված մահապատժի վերաբերյալ․ «Հունա-հայկական բարեկամության ընկերակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրագործված մահապատիժը և կոչ է անում անհապաղ բացահայտել և պատժելու մեղավորներին։ Հունա-հայկական բարեկամության ընկերակցությունը ողջունում է Հունաստանի և Կիպրոսի Հանրապետությունների Արտաքին գործերի նախարարությունների դատապարտող հայտարարությունները և կոչ է անում միջազգային […]
15:14 07.10.2022
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ. Նժդեհ փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:12-ին, մարվել՝ 11:29-ին: Այրվել […]
15:00 07.10.2022
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները հոկտեմբերի 6-ին առանձին հանդիպումներ ու զրույցներ են ունեցել ՀՀ վերադարձած 17 գերիներից 16-ի հետ, որի արդյունքներով կներկայացնեն առանձին զեկույց: Այնտեղ կարձանագրվեն բոլոր այն փաստական տվյալները, որոնք հայտնել են տղաները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ Նա նաև ընդգծեց, որ հայ զինծառայողներն […]
14:49 07.10.2022
Հոկտեմբերի 7-ին ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում՝ Երևանում կայացան «բարձր մակարդակի խմբի» ձևաչափով անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների տեղակալների խորհրդակցություններ՝ Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի նախագահությամբ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀԱՊԿ Քարտուղարության և միացյալ շտաբի պատվիրակությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի գլխավորությամբ։ Հանդիպման մեկնարկին փոխնախարար Սաֆարյանը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում […]
14:35 07.10.2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ հոկտեմբերի 7-ին, մեկնել է Սանկտ Պետերբուրգ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ալիևը կմասնակցելի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ: Վարչապետն այսօր կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
14:20 07.10.2022
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը մասնակցել է հայ-վրացական սահմանի՝ «Նինոծմինդա» արդիականացված մաքսային անցակետի բացման արարողությանը, տեղեկացնում են ՊԵԿ-ից։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ողջունելով ներկաներին՝ ընդգծել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև կառուցողական գործընկերությունը ներառում է միջպետական կապերի բազմաթիվ կարևոր ուղղություններ, այդ թվում՝ մաքսային ոլորտում բարձր մակարդակի համագործակցությունը: «Այս համատեքստում, մեծապես կարևորում ենք հայ-վրացական […]
14:03 07.10.2022
ՔՏՀԱՏՄ-ն հայտնում է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի՝ 𝟐𝟎𝟐𝟏 թվականի հունիսի 𝟏𝟎-ի հանձնարարագրի համաձայն՝ հունիսի 𝟏𝟒-𝟏𝟖-ը ստուգում էր իրականացվել «Փեթակ» ՍՊ ընկերությունում։ Դրա արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության կանոնների 𝟏𝟐 խախտումներ։ Դրա հիմքով կազմվել էր վարչական արձանագրություն, և ընկերության տնօրենը ենթարկվել էր վարչական պատասխանատվության։ Բացի այդ՝ Տեսչական մարմնի կողմից ընկերությանը […]
13:57 07.10.2022
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 09։16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ […]
13:51 07.10.2022
ՄԻՊ-ը դիմել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և խնդրել, որպեսզի իրեն տրամադրի այն տեսանյութերը, որոնք, Կլաարի համոզմամբ, կարող են խոսել ադրբեջանական գերիների կամ դիերի խոշտանգումների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով Կլաարի թվիթերյան գրառմանը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը: Նշենք, որ ադրբեջանցիների […]
13:44 07.10.2022
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 08։33-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան քաղաքի մարզային փրկարարական վարչության մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արցախյան փողոցի թիվ 4 հասցեի մոտակայքում բախվել են «Isuzu» մակնիշի բեռնատարը […]
13:40 07.10.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 7-ին կայացել է ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։ Մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարների տեղակալները, Գերմանական Միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW) ներկայացուցիչներ։ Քննարկվել են երկկողմ համագործակցության […]
13:34 07.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ: Վարչապետն այսօր կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
13:27 07.10.2022
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։ «Բանակցությունների ընթացքում քննարկվել են ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման հարցերը, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Էրդողանն ասել է, որ Անկարան պատրաստ է անել ամեն ինչ՝ ուկրաինական ճգնաժամի խաղաղ լուծում գտնելու համար՝ ի շահ բոլորի։
13:21 07.10.2022
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մասնակցել է Ազգային պաշտպանության համալսարանի ռազմաօդային ուժերի ակադեմիայի 2022-2023 ուսումնական տարվա հատուկ միջոցառմանը: Վերջինս հանդես է եկել ելույթով և դժգոհել Հունաստանից։ Աքարը նշել է, որ Հունաստանը դեռ 1956-ին է սկսել ռազմականացնել ապառազմական կարգավիճակ ունեցող կղզիները (Արևելամիջերկրածովյան կղզիներ-խմբ.), փոխանցում է Ermenihaber-ը։ «1997-ի Քարդաքը սահմանագիծ է: Դրանից հետո ո՛չ իրական հողի վրա, […]
13:16 07.10.2022
2021 թվականի հունվարի 1-ից հանրակրթական ուսհաստատությունների մանկավարժներն ու սովորողներն օգտվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցումից: 2021 թ. փոխհատուցման կարգից օգտվել են 5030 մանկավարժ և 2769 դպրոցահասակ սովորող, փոխհատուցվող տրանսպորտային ծառայությունների ծախսը կազմել է 401 մլն 578 հազար ՀՀ դրամ: 2022 թ. մեկ […]
13:10 07.10.2022
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով Լիանա Թովմասյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական։ Լիանա Թովմասյանը 2022 թվականից զբաղեցնում էր նախարարության Կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող ԱՆ խորհրդականի պաշտոնը 2013-2017 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը: 2017-2019 թվականներին սովորել և ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ստացել մագիստրոսի […]
13:06 07.10.2022
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել մամուլում հրապարակված հոդվածներից մեկի վերաբերյալ, թե «Փեթակ» առևտրի կենտրոնն այսօրվանից չի գործի: «Հոկտեմբերի 7-ին Yerevan.Today.am լրատվական կայքի «Փեթակն այսօրվանից չի գործի. Կառավարության մոտ հիմա առևտրականները գալիս են միտինգի» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ հայտնում ենք, առ այն որ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները թույլ չեն տվել «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցներին մուտք […]
12:57 07.10.2022
Հոկտեմբերի 6-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ 31-ամյա տղամարդ: Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Արագածոտն-Կոշ ճանապարհին իր «ԳԱԶ-53» մակնիշի մեքենայի սրահում 31-ամյա երիտասարդը համագյուղացու «ՏՕԶ 63» որսորդական ողորկափող հրազենից անզգուշաբար կրակել է իր ոտքին: 31-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է: Հրազենը […]
12:50 07.10.2022
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ սեպտեմբերի 7-ից 12-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Հին Շեն համայնքի վարչական տարածքի բլրի վրա տեղակայված ադրբեջանական հենակետում գտնվող ադրբեջանցիների կողմից, մոտ 150 մետր հեռավորությամբ գտնվող նույն համայնքի տարածք իջնելու և համայնքի բնակիչներին պատկանող, ընդհանուր՝ 2.025.000 ՀՀ դրամ գումարի 4 […]
12:41 07.10.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն – ինստիտուտի փորձագետներ Լարիսա Ալավերդյանին, Թաթուլ Մանասերյանին և Ալեքսանդր Մանասյանին։ Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված արտաքին քաղաքական իրավիճակը, առկա մարտահրավերներն ու դրանց դիմակայելուն ուղղված քայլերը։ Իր խոսքում երկրի ղեկավարը կարևորել է «Արարատյան ալյանս» – ի գործունեությունը և փորձագիտական խորքային ուսումնասիրությունները՝ նշելով, […]
12:33 07.10.2022
2022 թվականի հունիսի 7-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել առանձնակի դաժանությամբ սպանության մեջ մեղադրվող Կ. Ք. – ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց գրավ ընտրելու մասին: Գրավի չափ էր սահմանվել 15 մլն դրամը, որը 2022թ.-ի հունիսի 16-ին վճարվել էր, և ամբաստանյալը ազատվել է […]
12:25 07.10.2022
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել։ «Քննարկել ենք կայուն ապաէսկալացումն ու խաղաղ ջանքերի ակտիվացումը, որոնց ԵՄ-ն պատրաստ է աջակցել։ Սկզբունքորեն պայմանավորվել են ԵՄ-ի քաղաքացիական առաքելության մասին: Դա կօգնի ամրապնդել վստահությունը և աջակցել սահմանային հանձնաժողովների աշխատանքին, որը տեղի կունենա […]
12:17 07.10.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական խոսք է հղել գրադարանավարի օրվա կապակցությամբ․ «Գրադարանայի՛ն գործի հարգելի աշխատակիցներ, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2004 թվականից մեր երկրում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես «Գրադարանավարի օր»: Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ, մաղթում եմ քաջառողջություն, հաջողություններ կյանքում և ձեր շնորհակալ գործում: Կրթական և մշակութային գործընթացներում անփոխարինելի է […]
12:10 07.10.2022
Միջուկային ապոկալիպսիսի ռիսկն այժմ առավելագույնն է 1962 թվականի Կարիբյան ճգնաժամից ի վեր, կարծում է Ջո Բայդենը: Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը չի կատակում, երբ սպառնում Է միջուկային զենքով, քանի որ «նրա զինված ուժերը, կարելի է ասել, զգալիորեն հետ են մնում»: «Ես չեմ կարծում, որ հնարավորություն կա հեշտությամբ կիրառել մարտավարական միջուկային զենք և չավարտել Արմագեդոնը»,- նշել է […]