TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Երկաթյա ձողով մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդը ձերբակալվել է

11:55 07.10.2022

Հոկտեմբերի 6-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած, թափանցող վերքերով բուժօգնության է տեղափոխվել մայրաքաղաքի բնակիչ 30-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: «Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների և Էրեբունու վետերանների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 19.20-ի սահմաններում Նոր Արեշի 22-րդ փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 30-ամյա երիտասարդը փայտե […]

̰
4 տարի անց Թուրքիան Իսրայելում դեսպան է նշանակել

11:49 07.10.2022

Թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումը փաստացի նոր փուլ է մտել։ 2018-ից այս կողմ գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով տարվող միջպետական հարաբերությունների նշաձողը արդեն բարձրացվել են դեսպանի մակարդակի։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հարաբերությունների կարգավորման շրջանակներում Իսրայելը Թուրքիայում դեսպան էր նշանակել Իրիթ Լիլլիանին։ Իսկ Էրդողանի հրամանագրով Թուրքիան 4 տարի անց Թել Ավիվում նշանակեց իր դեսպանին՝ Շաքիր Օզքան Թորունլարին, ով 2010-2014թթ. զբաղեցրել է […]

̰
Կուտականի հատվածում ինտենսիվ փոխհրաձգություն չի արձանագրվել. ՊՆ

11:41 07.10.2022

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից արձագանքել են Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գրառմանը, թե ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 7-ի առավոտից Գեղարքունիքի հատվածում կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը նշել է, որ այսօր ինտենսիվ փոխհրաձգություն հիշյալ ուղղությամբ չի արձանագրվել, զոհեր ու վիրավորներ չկան: […]

̰
Տղամարդը ձերբակալվել է 41-ամյա կնոջ սպանության կասկածանքով

11:33 07.10.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Նուբարաշենի 41-ամյա բնակչուհու սպանության դեպք առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում առերևույթ հանցագործություն կատարած 37-ամյա […]

̰
ՊԵԿ նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանին

11:25 07.10.2022

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից՝ հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը դրական է գնահատել հարկային և մաքսային վարչարարության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված արդյունավետ փոխհամագործակցությունը և բարձր է գնահատել դեսպանի անձնական ներդրումը՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ ՊԵԿ […]

̰
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր է հասնել Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության. Փաշինյանը՝ Պուտինին

11:18 07.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիրի Պուտինին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ։ Պետական և քաղաքական գործչի Ձեր ողջ հարուստ փորձը ուղղված է ռուսաստանյան պետականության ամրապնդմանը, երկրի տնտեսական զարգացմանը և Ռուսաստանի ժողովրդի բարեկեցության բարելավմանը: Հայաստանում բարձր են գնահատում Ձեր վերաբերմունքը Հայաստանի […]

̰
Հայաստանում բարձր են գնահատում մեր երկրների և ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանն ուղղված քայլերը. ՀՀ նախագահը՝ Պուտինին

11:15 07.10.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Այսօր հայ-ռուսական հարաբերությունների գունապնակը հարուստ է մեր երկրների միջև համագործակցության նոր ոլորտներ ընդգրկող համատեղ նախաձեռնություններով։ Հայաստանում բարձր են գնահատում մեր երկրների և ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանն ուղղված քայլերը, որոնք ամուր հիմք են բոլոր […]

̰
Հայ գերիների սպանության տեսանյութը Ադրբեջանի դատախազությունը արդեն կեղծ է որակել․ Թաթոյան

11:07 07.10.2022

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է, որ հայ գերիներին ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի կողմից դաժան սպանության տեսանյութն Ադրբեջանի դատախազությունը արդեն կեղծ է որակել, իսկ մյուս տեսանյութերի մասով լուրջ կասկածներ է հայտնել: «Ի՞նչ էլ արագ են «բազմակողմանի» քննությունն արել: Բա ի՞նչ պետք է անեին: Իրենք իրե՞նց էին դատելու: Այդքան փաստերով ապացուցել եմ, որ այդ հանցանքները խրախուսում […]

̰
Ադրբեջանն այլևս չի կարող որևէ տարածքային պահանջ ներկայացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ․ Մարուքյան

10:48 07.10.2022

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Պրահայում կայացած հանդիպման արդյունքներին։ «Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման արձանագրումներն են. 1. Ադրբեջանը համաձայնել է համագործակցել ԵՄ քաղաքացիական առաքելության հետ, որը կլինի սահմանի երկայնքով։ Հետևաբար Ադրբեջանի ապագա ագրեսսիան մոնիթորինգի կենթարկվի տեղում, ավելին նաև կարձանագրվի Հայաստանի սուվերեն տարածքի արդեն, […]

̰
Հայկական և բելառուսական կողմերը քննարկել են բժշկական և կրթական զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հնարավորությունները

10:42 07.10.2022

Վահան Քերոբյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Բելառուսի սպորտի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Կովալչուկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանում ակտիվորեն զարգացնում է լեռնադահուկային զբոսաշրջությունը՝ այս համատեքստում ներկայացնելով «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» լեռնադահուկային համալիրի կառուցման ներդրումային խոշոր ծրագիրը: Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանում մեկ այլ լեռնադահուկային հանգստավայր հանդիսացող Ջերմուկ քաղաքին։ Սերգեյ Կովալչուկը նշել […]

̰
Ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին

10:25 07.10.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի կոմպոզիտորների միությունը Հայաստանի ազգային արխիվի և Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի համագործակցությամբ կազմակերպում է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված արխիվային նյութերի ցուցահանդես: Ցուցահանդեսը կբացվի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ին, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում և կգործի շուրջ մեկ ամիս: Ցուցադրությունը ներառում է տեղեկություններ Հայաստանի կոմպոզիտորների միության ստեղծման, վարչական շենքի և Դիլիջանի Է. […]

̰
Պրահայում ես ևս մեկ անգամ հաստատեցի մեր առաջարկը․ Փաշինյան

10:17 07.10.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քառակողմ հանդիպումից հետո գրառում է կատարել՝ նշելով․ «Պրահայում ես ևս մեկ անգամ հաստատեցի մեր առաջարկը բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին։ Ադրբեջանը կրկին դրական չի պատասխանել։ Կրկնում եմ ՝ Հայաստանը պատրաստ է բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ մեր ինքնիշխանությունն ու օրենսդրությունը լիովին հարգելով»։ Հիշեցնենք՝ Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի և Միշելի՝ 2022-ի հոկտեմբերի 6-ին կայացած […]

̰
Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․ Մակրոնը՝ քառակողմ հանդիպումից հետո

07:47 07.10.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումից հետո։ «Հանուն Կովկասում խաղաղության։ Այսօր երեկոյան Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձառությունը Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որտեղ երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն […]

̰
Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի և Միշելի՝ 2022-ի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հայտարարությունը

06:56 07.10.2022

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում: «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն […]

̰
Պրահայում շարունակվում է քառակողմ հանդիպումը․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

01:12 07.10.2022

Պրահայում ընդմիջումից հետո շարունակվում է քառակողմ հանդիպումը։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։ Ավելի վաղ  տեղեկացրել էինք՝ Պրահայում մեկնարկել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը։ ՀՀ վարչապետը Պրահայում մասնակցել է նաև Եվրոպական քաղաքական համայնքի […]

̰
«Հանուն Կովկասում հարատև խաղաղության». Մակրոնը լուսանկար է հրապարակել

00:30 07.10.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր էջում քառակողմ հանդիպումից լուսանկար է հրապարակել՝ մակագրելով. «Հանուն Կովկասում հարատև խաղաղության»: Հիշեցնենք՝ Պրահայում տեղի է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը։

̰
Հայաստանի սահմանների և տարածքի խախտումը որևէ կերպ չի կարող արդարացվել․ Բունդեսթագի SPD խմբակցության հայտարարությունը

00:21 07.10.2022

Բունդեսթագի SPD/ՍԴԿ խմբակցությունը հայտարարություն է տարածել՝  ի դեմս արտաքին քաղաքականության խոսնակ Նիլս Շմիդի և պատասխանատու զեկուցող Դիտմար Նիտանի, որի թարգմանությունը ներկայացրել է Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը։ «SPD խորհրդարանական խմբակցությունը մեծ անհանգստությամբ է հետևել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության վերջին սրմանը, ներառյալ հայկական տարածքում բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներին: «Ադրբեջանի զանգվածային ռազմական գործողություններով Հայաստանի սահմանների և […]

̰
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

00:05 07.10.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Սեբաստիայի փ. 23, 25, 27 շենքեր, Մելիքյան, Քուչակի և Տիչինայի փողոցների բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նուբարաշեն խճ 1, 2, 3, 4, 5 շենքեր, Ավան՝ Նարեկացի փ. 38, Բաբաջանյան փ. 72 […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

00:01 07.10.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Փաշինյանն ու Էրդողանը  քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

23:27 06.10.2022

Պրահայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Հայաստան-Թուրքիա կարգավորման համատեքստում երկուստեք կարևորվել են ուղիղ շփումներն ու բարձր մակարդակի հանդիպումները: Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը: Շեշտվել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք […]

̰
Լիբանանը խստորեն դատապարտում է հայ զինվորականների նկատմամբ ադրբեջանական զինվորականների գործողությունները

23:19 06.10.2022

Լիբանանի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարած պատերազմական հանցագործությունների տեսանյութերի վերաբերյալ։ «Լիբանանը խստորեն դատապարտում է հրապարակված տեսանյութերում հայ զինվորականների նկատմամբ ադրբեջանական զինվորականների գործողությունները, որոնք Ժնևի 1949 թվականի բանաձևի կոպտագույն խախտումներ են։ Ողջունում ենք Ադրբեջանի դատախազության որոշումը` տեսագրության առթիվ հետաքննություն անցկացնելու վերաբերյալ։ Լիբանանը վերահաստատում է Ադրբեջանի իշխանություններին ուղղված իր պահանջը՝ անհապաղ ազատ արձակել բոլոր […]

̰
Էրդողանը հայտարարել է՝ հավատում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը

23:08 06.10.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավատում է Հայաստանի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը: «Հանդիպում ենք ունեցել նաև ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք կկարողանանք հասնել մեր նպատակին՝ մեր տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների հիման վրա»,- ասել է Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ […]

̰
Վարչապետը հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլերի հետ

22:37 06.10.2022

Պրահայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի: Վարչապետը մանրամասներ է փոխանցել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, անդրադարձել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության համարժեք արձագանքը: Նոր ագրեսիաների […]

̰
Սպասվում է անձրև և ամպրոպ

22:30 06.10.2022

Հանրապետության տարածքում hոկտեմբերի 7-8-ը, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի գիշերը առանձին շրջաներում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-9-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 7-8-ին, 10-ի […]

̰
SHANTNEWS

22:00 06.10.2022

̰
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը

21:50 06.10.2022

Պրահայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Հունաստանի վարչապետներ` Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքներին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության, այդ թվում` Հունաստանի կողմից […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

21:40 06.10.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից՝ քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են […]

̰
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը

21:15 06.10.2022

Տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։

̰
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին

16:00 06.10.2022

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Գարեգին Խաչատրյանին: Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել նախկին ղեկավար Գեղամ Շախբազյանին՝ համատեղ աշխատանքի և տեսչական մարմնի ինստիտուցիոնալ կայացման փուլում ունեցած ներդրման համար: Պարոն Հարությունյանը շնորհավորել է Գարեգին Խաչատրյանին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա գլխավորությամբ […]

̰
Լուսանկարներ Պրահայից․ սպասվում է Փաշինյանի հանդիպումը Ալիևի և Էրդողանի հետ

15:59 06.10.2022

Արդեն տեղեկացրել ենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Վարչապետին ուղեկցում են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պաշտոնատար այլ անձինք: Telegram-յան ալիքներում լուսանկարներ են հրապարակվել։ Վարչապետն այսօր կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Այցի շրջանակում Պրահայում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի […]

̰
BACK_TO_TOP