13:14 10.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ-ուռուցքաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Իվան Ստիլիդիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել ռուսական կողմի ցուցաբերած աջակցությունը Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի վերազինման ու վերանորոգման ծրագրերում: Նախագահը հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական է լինելու մասնավորապես ՌԴ Բլոխինի անվան […]
13:08 10.10.2022
Հոկտեմբերի 9-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում կայացավ Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանի ազգային հավաքականը հայտնվեց D խմբում և կմրցի Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հավաքականների հետ: ՈՒԵՖԱ-ն հաստատել է հանդիպումների խաղացանկը. 25.03.2023 Հայաստան – Թուրքիա 16.06.2023 Ուելս – Հայաստան 19.06.2023 Հայաստան – Լատվիա 08.09.2023 Թուրքիա – Հայաստան 11.09.2023 Հայաստան-Խորվաթիա 12.10.2023 Լատվիա – Հայաստան 18.11.2023 […]
00:06 10.10.2022
Հանրապետության տարածքում hոկտեմբերի 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-12-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով: Երևան քաղաքում hոկտեմբերի 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի […]
11:58 08.10.2022
Սեպտեմբերի 30-ին` ժամը 15.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում մի քաղաքացի տվել է հաղորդում, որ րոպեներ առաջ անվճար ավտոկայանատեղիում, երբ տաքսի գտնելու համար հեռացել է իրերից, գողացել են իր ուղեբեռը, որի մեջ կային փաստաթղթեր, անձնական իրեր և փող: Գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Բաղրամյան գյուղի բնակիչ, […]
11:56 08.10.2022
Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցածին ուժեղ պատասխան կտրվի առանց շտապելու, հայտարարել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ Անդրեյ Գուրուլևը: «Մեզ, անշուշտ, ուժեղ պատասխան է պետք, մենք այն կտանք։ Բայց պետք չէ շտապել, պետք է ամեն ինչ մանրակրկիտ հաշվարկել, հիմա գլխավորը զգացմունքներին չտրվելն է։ <…> Մեր գերագույն հրամանատարը գիտի, թե ինչպես պետք է հավասարակշռված, ուժեղ որոշումներ կայացնել, […]
11:50 08.10.2022
րեկ՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Ազատամարտիկների և Դավթի Բեկ փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes և VAZ 2121 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով էլ մեքենաները դուրս են երթևեկելի գոտուց։ Niva-ն բախվել է բետոնե 2 սյուների, ինչի […]
11:50 08.10.2022
Հոկտեմբերի 5-ին` ժամը 22.25-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առաջնային պատի և ձախ արմնկային հոդի ծակած-կտրած վերք» ախտորոշումով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի: Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են Տավուշի մարզի Պտղավան բնակավայրի 17-ամյա բնակչին մարմնական վնասված պատճառողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 01.30-ին նույն մարզի Հաղթանակ բնակավայրի 17-ամյա բնակիչը […]
11:44 08.10.2022
Հոկտեմբերի 7-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 35-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վարորդը՝ 21-ամյա Գրիգոր Հակոբյանը, մահացել է, իսկ 20-ամյա և 37-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
11:36 08.10.2022
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 07:12-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասին հարակից սարում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։17-ին, մարվել՝ 10։50-ին։ Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ։
11:21 08.10.2022
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից հետո ասել է, որ սա սկիզբն է։ «Ղրիմ, կամուրջ, սկիզբ: Պետք է ոչնչացնել այն, ինչ անօրինական է, գողացվածը պետք է վերադարձվի Ուկրաինային, Ռուսաստանի կողմից օկուպացված ամեն ինչ պետք է վտարվի»,- գրել է Պոդոլյակը Twitter-ի իր միկրոբլոգում։ Ավելի վաղ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել էր, […]
11:12 08.10.2022
Հոկտեմբերի 7-ին` ժամը 07.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Արտաշատ քաղաքի բնակիչ 45-ամյա տղամարդ: Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 07.30-ի սահմաններում 45-ամյա տղամարդը Արտաշատի բնակիչ իր երկու ընկերների հետ, նրանցից մեկի «Նիսան» մակնիշի մեքենայով, որս անելու նպատակով գտնվել են Տափերական գյուղի վարչական տարածքի հանդամիջյան տարածքում: Այդ […]
11:02 08.10.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Սյունիքի մարզի Կապան-Քաջարան և Քաջարան-«Մեղրու սար» ավտոճանապարհին մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]
10:50 08.10.2022
ԶԼՄ-ները և սոցցանցերը հոկտեմբերի 8-ին տեսանյութ են հրապարակում, ենթադրաբար, Ղրիմի կամրջի վրա պայթյունի պահին։ Տեղեկատվության հաստատում այն մասին, որ տեսագրությունում հենց այդ պահն է, չկա։ Ավելի վաղ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել էր, որ Ղրիմի կամրջի վրա վաղ առավոտյան բեռնատար ավտոմեքենայի պայթեցում է տեղի ունեցել, որը հանգեցրել է վառելանյութով ցիստեռների բռնկմանը: Տեղի է ունեցել կամրջի երկու ավտոմոբիլային […]
10:24 08.10.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարական հանձնաժողով ստեղծել ՝ կապված Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Վլադիմիր Պուտինը Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի կապակցությամբ ստացել է ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի, փոխվարչապետ Մարատ Հուսնուլինի, արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովի և […]
10:11 08.10.2022
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 07:12-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասին հարակից սարում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 15 հա խոտածածկույթ:
09:38 08.10.2022
Ուկրաինան Կուրիլյան կղզիները ճանաչել է Ճապոնիայի մաս։ Այս մասին տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Ուկրաինան վերահաստատել է իր հարգանքը Ճապոնիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, ներառյալ նրա հյուսիսային տարածքները, որոնք դեռևս գտնվում են Ռուսաստանի օկուպացիայի տակ։ Այսօր ես ստորագրել եմ համապատասխան հրամանագիրը։ Համապատասխան հայտարարություն կա Գերագույն Ռադայի կողմից։ Եվ մենք կոչ ենք անում […]
09:14 08.10.2022
Ղրիմի կամրջի հատվածներից մեկում վառելանյութով բաք է բռնկվել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, հայտարարել է Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը։ «Նախնական տվյալներով՝ հատվածներից մեկում վառելանյութով ցիստեռն է այրվում։ Պատճառների ու հետևանքների մասին դեռ վաղ է խոսել։ Աշխատանքներ են տարվում հրդեհը մարելու ուղղությամբ»,- ասվում է Կրյուչկովի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Ղրիմի կամրջով ավտոմեքենաների երթևեկությունը ժամանակավորապես […]
08:59 08.10.2022
Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը հայտարարել Է արտակարգ դրության մասին՝ քաղաք ժամանող անօրինական միգրանտների մեծ հոսքի պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Պաշտոնյայի խոսքով ՝ արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել անօթևանների կացարանների համակարգի ծանրաբեռնվածության պատճառով, քաղաքում գիշերակաց է փնտրում ավելի քան 60 հազար մարդ։ Նրանցից գրեթե 20 հազարը երեխաներ են: Ադամսը տեղի ունեցածն անվանում է […]
08:46 08.10.2022
Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը որոշում է կայացրել հրաժարվել համայնքի ավագանու իմ մանդատից: Այս մասին տեղեկացնում է «Զորավոր համայնք» դաշինքի ֆեյսբուքյան էջը։ «Սիրելի’ հայրենակիցներ, Օրեր առաջ մենք միասին հաղթեցինք մեր համայնքում և հերթական անգամ ապացուցեցինք, որ թասիբով ու պատվով ժողովուրդ ենք: Այսօր ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել հրաժարվել համայնքի ավագանու իմ մանդատից: Այդ […]
08:39 08.10.2022
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 00։33-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի երկաթգծի մոտակայքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հեռուստաաշտարակի մոտակա սարում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:55-ին, մարվել՝ 03:17-ին: Այրվել է մոտ 10 հա […]
08:28 08.10.2022
ԱՊՀ երկրների առաջնորդները երեկ՝ հոկտեմբերի 7-ին, հավաքվել էին Սանկտ Պետերբուրգում ոչ պաշտոնական հանդիպմանը: Այն անցկացվել է Կոնստանտինովյան պալատում ՝ Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի ղեկավարների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինը կոչ է արել զարգացնել ԱՊՀ երկրների միջև տնտեսական համագործակցությունը: Նա նշել է, որ անցյալ տարի ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունն ավելացել է […]
08:14 08.10.2022
Ֆրանսիայի ԱԳՆ-ը խորհուրդ է տալիս Իրանում գտնվող քաղաքացիներին հնարավորինս արագ լքել երկիրը: «Ֆրանսիայի քաղաքացիներին, որոնք գտնվում են Իրանում, առաջարկվում է հնարավորինս արագ լքել երկիրը՝ հաշվի առնելով կամայական ձերբակալության ռիսկերը»,- ասված է գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Նախարարության տվյալների համաձայն՝ Իրանում գտնվող ֆրանսիացիները ենթարկվում են կալանքի և անարդար դատաքննության ռիսկերի։ «Այս համատեքստում Իրանում ձերբակալված կամ կալանավորված […]
16:57 07.10.2022
Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերին ընդառաջ մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին սպորտային նպաստ է հատկացվում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն սպորտի ոլորտի պետական աջակցության ծրագրերով իրականացվող միջոցառումներից առանձնակի կարևորում է Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերին նախապատրաստական աշխատանքները: Այդ շրջանակում վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողները, մրցանակակիրները, ինչպես նաև օլիմպիական խաղերում, […]
16:44 07.10.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Մասացուգու Ասակավայի հետ: Փոխվարչապետն ընդգծել է ԱԶԲ-ի հետ համագործակցության կարևորությունը առանցքային ոլորտներում իրականացվող բարեփոխումների շրջանակներում՝ մասնավորապես նշելով հանրային կառավարման բարեփոխումների, թվայնացման և մարդկային կապիտալի զարգացման ուղղություններով իրականացվող աշխատանքները: Մհեր Գրիգորյանը կարևորել է նաև ԱԶԲ-ի՝ մասնավոր հատվածի հետ ուղղակի համագործակցության ընդլայնումը, մատնանշել Հայաստանում կապիտալի շուկայի […]
16:23 07.10.2022
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց սեպտեմբերի 13-ից մեկնարկած Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական զինված ուժերի հարձակման ու դրան հաջորդած օրերի ընթացքում Պաշտպանի հաստատության կողմից հրապարակված արձանագրված, փաստագրված մարդու իրավունքների շարունակական ու համատարած խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույցները։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են՝ սեպտեմբերի 16-ին հրապարակված զեկույցում ներկայացվել են […]
16:08 07.10.2022
Հոկտեմբերի 6-ին, ժամը 6.50-ին, ոստիկանություն ահազանգած քաղաքացին խնդրել էր, որ Նուբարաշենի 6-րդ փողոց շտապ ոստիկան մոտենա, հնարավոր է տան տղամարդը բռնություն կիրառի կնոջ նկատմամբ: Ահազանգով մեկնել է ոստիկանության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը։ Բնակարանի դուռը փակ էր, բացող չկար, տարածքում էլ արնանման հետքեր կային։ Ոստիկանության ծառայողները դիմում են հրշեջ-փրկարարների օգնությանը։ «Վերջիններս էլ տեխնիկական միջոցների […]
16:01 07.10.2022
Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժեի մարզերի ՌԴ-ին վերամիավորման մասին․ «Նկատի առնելով Ռուսաստանի Դաշնության կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչումը և դրան հաջորդած 2022 թ. սեպտեմբերի 30-ին վերոհիշյալ երկրամասերի, Խերսոնի և Զապորոժեի մարզերի վերամիավորումը ՌԴ-ին՝ ԱՀ ԱԺ խմբակցությունները արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991թ. իրավական […]
15:52 07.10.2022
Հայաստանի նման սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրների զարգացումը հնարավոր է մեկ ճանապարհով՝ ժողովրդավարությամբ: Այն մեր երկրի համար կենսական նշանակություն ունի: Իր ելույթում այս համոզմունքն է հայտնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Վահագն Հովակիմյանը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ազգային ժողովը հոկտեմբերի 7-ին պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ […]