TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

09:55 10.09.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 9-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ` չի համապատասխանում իրականությանը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:

̰
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել 6 օձ

09:49 10.09.2022

Սեպտեմբերի 8-10-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Արարատի մարզի Արարատ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ քաղաքներում և Քանաքեռավան գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 գյուրզա, 2 սահնօձ, 2 շահմար և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Իդլիբում օդատիեզերական ուժերը ոչնչացրել են «Ջեբհաթ ան Նուսրայի» ավելի քան 20 բարձրաստիճան անդամների

09:32 10.09.2022

Իդլիբում օդատիեզերական ուժերի հարվածով ոչնչացվել են «Ջեբհաթ ան Նուսրայի» ավելի քան 20 բարձրաստիճան անդամներ, որոնք պատասխանատու են ահաբեկիչների պատրաստման և խմբավորման ֆինանսավորման համար, հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Եգորովը: «Ոչնչացվել են նաև «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպության ավելի քան 20 բարձրաստիճան անդամներ, որոնք պատասխանատու են զինյալների մարտական և […]

̰
Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ վարորդը հոսպիտալացվել է

09:15 10.09.2022

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 04։53-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 164-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան […]

̰
Հավատացած եմ՝ STARMUS-ի բերած ոգևորությունը կվերածվի գիտության ու արվեստի ակնառու նվաճումների. Վահագն Խաչատուրյան

23:20 09.09.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր երեկոյան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել գիտության ու արվեստի միջազգային STARMUS VI փառատոնի փակման արարողությանը: Նախագահ Խաչատուրյանը հանդես է եկել ելույթով. «Հարգելի ներկաներ, հյուրեր, Սիրելի հայրենակիցներ, Ավարտին է մոտենում STARMUS գիտության և արվեստի 6-րդ միջազգային փառատոնը, որը նոր շունչ ու նոր ոգևորություն բերեց Հայաստանին: 5 օր […]

̰
Թագավոր Չարլզ III-ն առաջին անգամ տեսաուղերձով դիմել է ժողովրդին

23:11 09.09.2022

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը հանդես է եկել ազգին ուղղված առաջին հեռուստատեսային ուղերձով: Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Միապետը ելույթը սկսել է իր մոր՝ Նորին Մեծություն Եղիսաբեթ II-ի հիշատակին ուղղված ուղերձով։ Նա նրան անվանել է մի մարդ, ով ոգեշնչել և օրինակ է ծառայել իր և ողջ թագավորական ընտանիքի համար։ «Եղիսաբեթ թագուհին արժանավայել է ապրել։ […]

̰
Սպասվում է անձրև

22:50 09.09.2022

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 14-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, 14-ին նաև ամպրոպ: Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 16-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 9-13-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Առեղծվածային դեպք Երևանում. հնչել են կրակոցներ. տատ ու թոռ տեղափոխվել են հիվանդանոց

22:43 09.09.2022

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի շենքերից մեկի բնակարանից հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխել 2 քաղաքացու: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վիրավորները տատ ու թոռ են: Թոռը 25 տարեկան է, տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, իսկ  89-ամյա տատը՝ «Շենգավիթ» ԲԿ: Այս պահին նշված հիվանդանոցներ են ժամանել ոստիկանության […]

̰
Օրինակելի կերպար. ՀՀ-ում ՄԹ դեսպան Ջոն Գալագերը՝ Եղիսաբեթ երկրորդի մասին

22:36 09.09.2022

Օրինակելի կերպար. այսպես էր Եղիսաբեթ երկրորդ թագուհուն բնորոշել ՀՀ -ում Միացյալ թագավորության դեսպան Ջոն Գալագերը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Հարցազրույցի առիթն այդ ժամանակ թագուհու գահակալության պլատինե հոբելյանն էր: Հիշեցնենք՝ Բուքինգհեմյան պալատը երեկ՝ սեպտեմբերի 8-ին հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, որը երկիրը կառավարում էր ավելի քան 70 տարի, մահացել է Շոտլանդիայում 96 տարեկանում: […]

̰
Արտարժույթների փոխարժեքները՝ ըստ Կենտրոնական բանկի

22:10 09.09.2022

Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 9-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 405.32 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.21 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 408.32 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 2.85 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.72 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.05 դրամով։

̰
SHANTNEWS

22:00 09.09.2022

̰
Նախագահ Խաչատուրյանը գրառում է կատարել Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում

21:48 09.09.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Բրիտանական դեսպանատուն և գրառում կատարել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում: Նախագահ Վահագն Խաչատուրյանը, մասնավորապես, գրել է. «Խորապես ցավակցում եմ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին ու թագավորական ընտանիքին՝ Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ, ով […]

̰
Հայաստան ներմուծվող սպիտակ շաքարի նկատմամբ սակագնային քվոտայի կիրառման ժամկետը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 31-ը

21:40 09.09.2022

Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սպիտակ շաքարի նկատմամբ սակագնային քվոտայի կիրառման ժամկետը երկարաձգվել է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «2022 թվականի մարտի 21-ի ՀՀ կառավարության N 348-Ն որոշմամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սպիտակ շաքարի /ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ծածկագիր/ նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու ընթացակարգը, որի […]

̰
Սուրեն Պապիկյանն այցելել է ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարան

21:28 09.09.2022

Սեպտեմբերի 8-ին, ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Վաշինգտոնում գտնվող Ազգային պաշտպանության համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ Մայքլ Փլենի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի միջև […]

̰
Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի մահը մեծ կորուստ է ոչ միայն բրիտանացի ժողովրդի, այլև միջազգային հանրության համար. ՀՀ նախագահ

16:58 09.09.2022

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեռագրում մասնավորապես ասվում է. «Խորապես ցավակցում եմ Ձեզ, թագավորական ընտանիքին և բրիտանացի բարեկամ ժողովրդին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ։ Գահակալության յոթ տասնամյակների ընթացքում թագուհի Եղիսաբեթ Երկրորդը եղել […]

̰
Հրապարակվել է Բիճվինթան Ռուսաստանին փոխանցելու պայմանագրի տեքստը

16:50 09.09.2022

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում Ռուսաստանի դե ֆակտո դեսպանատունը հրապարակել է Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասը Ռուսաստանին փոխանցելու պայմանագրի տեքստը։ Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն՝ փաստաթուղթը կրում է «Համաձայնագիր Ռուսաստանի Դաշնության կառավարության և Աբխազիայի Հանրապետության կառավարության միջև Աբխազիայի Հանրապետության տարածքում գտնվող օբյեկտը Ռուսաստանի Դաշնության սեփականությանը հանձնելու և դրա օգտագործման ձևի մասին» խորագիրը. հրապարակված է […]

̰
Իրանը կարևորել է Մոսկվայի, Բաքվի և Թեհրանի միջև վիզաների տրամադրման պարզեցումը

16:43 09.09.2022

Մոսկվային, Բաքվին և Թեհրանին կարևոր է սահմանների հատման և վիզաների տրամադրման գործընթացի պարզեցումը, ուրբաթ օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ռուստամ Ղասեմին: «Մեզ (Ռուսաստան, Ադրբեջան, Իրան-խմբ.) անհրաժեշտ է պարզեցնել սահմանները հատելու և վիզա ստանալու հարցը։ Դա կհանգեցնի մի շարք ծախսերի կրճատման, այդ թվում՝ կվերացվեն ապօրինի և ոչ դատավարական արգելքները»,- նշել է իրանցի […]

̰
Մանրամասներ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի նիստից

16:34 09.09.2022

Սեպտեմբերի 8-ին Ղրղզստանի Չոլպոն Աթա (Իսիկ Կուլ) քաղաքում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին և ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարներին ընդունեց Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը։ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների […]

̰
Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրեն Նիքսին

16:28 09.09.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի իննին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին։ Փոխվարչապետը կարևորել է կառավարության և Միջազգային հանրապետական ինստիտուտի համագործակցության հաջողված փորձը՝ ուղղված հանրային հաղորդակցության բարելավմանն ու հանրային կարծիքի ուսումնասիրության ոլորտներում բազմաթիվ ծրագրերի և միջոցառումների իրականացմանը։ Դրանցից հատկանշական են համարվել ապատեղեկատվության դեմ պայքարին ուղղված միջոցառումները, «Կառավարության խոսնակների դպրոց» նախաձեռնությունը և, հաշվի […]

̰
Հայաստանը կարևորում է երկու երկրների միջև փոխշահավետ գործակցության զարգացումը. Փաշինյանը՝ Ռահմոնին

16:09 09.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Տաջիկստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանը կարևորում է երկու երկրների միջև փոխշահավետ գործակցության զարգացումը՝ հիմնված բարեկամության, վստահության և փոխադարձ հարգանքի վրա: Համոզված եմ, որ մեր ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները […]

̰
Կանզասի ամենաբարձր շենքը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով

16:00 09.09.2022

Կանզասի ամենաբարձր շենքը սեպտեմբերի 7-8-ը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը և կից լուսանկար հրապարակել։

̰
Դատապարտյալներն արդեն կարող են միջնակարգ կրթություն ստանալ

15:53 09.09.2022

Ուսումնական այս տարվա սկիզբը քրեակատարողական համակարգում առանձնահատուկ է նրանով, որ այսուհետև պետական աջակցության միջոցով 19 տարեկանից բարձր տարիք ունեցող դատապարտյալները կկարողանան ստանալ միջնակարգ կրթություն, ինչն աննախադեպ երևույթ է համակարգի պատմության մեջ: Պետական օժանդակությամբ դատապարտյալները կանցնեն խտացված և անհատական ուսումնական ծրագիր՝ պատրաստվելով միջնակարգ կրթության վկայական ստանալու համար պահանջվող քննություններին: Ինչպես տեղեկացնում են արդարադատության նախարարությունից՝ արդարադատության նախարարի […]

̰
Արցախի քաղաքացին Ադրբեջանի հետախուզության ծառայություններին է փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ

15:49 09.09.2022

2022 թ. մայիսի 28-ին Արցախի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում պետական դավաճանության դեպքով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննության շրջանակներում իրականացված դատավարական և քննչական բազմածավալ աշխատանքների արդյունքում պարզվել է, որ 1977թ. ծնված, Արցախի քաղաքացի Ա. Հ.-ն, համացանցի «Ֆեյսբուք» սոցիալական կայքէջի միջոցով շփում հաստատելով Ադրբեջանի Հանրապետության հետախուզության ծառայության ներկայացուցչի հետ, 2021 և 2022թթ.. ընթացքում նրանց […]

̰
Այսօր «Starmus VI Armenia» փառատոնի հիմնական ծրագրի մուտքն ազատ է

15:46 09.09.2022

Այսօր «Starmus VI Armenia» փառատոնի հիմնական ծրագրի մուտքն ազատ է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Երեկոյան ծրագրում` ✅ Պանելային քննարկում – 18:10 – 19:00 ✅ Փակման արարողություն -19:00 – 20:30 ✅ Ֆիլմի պրեմիերա -19:00 – 20:30 «Համեցեք Մարզահամերգային համալիրի հիմնական սրահ և լսեք տիեզերական տեխնոլոգիաների ապագայի, տիեզերքի բացահայտման միջոցով աշխարհը փոխելու, տիեզերական թռիչքների […]

̰
Պետական նախարարի մոտ քննարկվել է բարձրագույն կրթության համակարգի ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը

15:38 09.09.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 8-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն բարձրագույն կրթության համակարգի ուսման վարձերի փոխհատուցման ծրագրի շուրջ՝ մասնակցությամբ ԿԳՄՍ նախարարության պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների, բուհերի և միջին մասնագիտական հաստատությունների ղեկավարների: «Հանրապետության նախագահի ծրագրի հիման վրա, ինչպես նաև 2020թ. հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված՝ արդեն 2 տարի է, ինչ գրեթե բոլոր ուսանողները ուսման վարձի փոխհատուցում են […]

̰
Դատախազությունը 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին ստացել է 42 հաղորդում

15:35 09.09.2022

Դատախազությունը 2016թ.-ից 2022թ.-ի հունիսը ներառյալ ստացել է 71455 դիմում-բողոք: 1038 դիմումի քննարկման արդյունքում նախաձեռնվել են քրեական վարույթներ: 2020թ.-ի 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին դատախազությունը ստացել է 226 դիմում: 19 դիմումի հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ: 2-ը ուղարկվել է արդեն իսկ առկա քրեական վարույթին կցելու և համատեղ ընթացքը լուծելու համար: Դատախազությունը 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության […]

̰
Գերությունից վերադարձած զինվորները Քննչական կոմիտեում հարցաքննվում են. Factor.am

15:27 09.09.2022

Երեկ երեկոյան Բաքվի գերությունից հայրենադարձված հինգ զինվորները Երևանի քննչական կոմիտեի զինվորական վարչությունում են: Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը Factor.am-ին հայտնել է՝ գերեվարված անձինք վերադառնալուց հետո նախ հարցաքննվում են, ապա նրանց կարգավիճակը հստակեցվում է: Նա նաև հայտնել է, որ ռազմագերիներից չորսը գերեվարվել էին Խծաբերդի դիրքերից` 44-օրյա պատերազմի ավարտից հետո, իսկ մեկը` Էդիկ Հովսեփյանը` 2021-ի նոյեմբերի 16-ին` […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆիլիպ Ռիքերին

15:22 09.09.2022

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին: Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել վերջինիս այս պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցերի, մտքեր փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային […]

̰
Քննարկվել են ՀՀ քաղաքացիներին Բելառուսում վերականգնողական ծառայությունների տրամադրմանը վերաբերող հարցեր

15:16 09.09.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին, ՀՀ քաղաքացիներին՝ Բելառուսում վերականգնողական ծառայությունների տրամադրմանը, Հայաստանում պրոթեզների արտադրության համատեղ ձեռնարկության ստեղծմանն առնչվող մի շարք հարցեր։ Շեշտվել է նաև փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ […]

̰
Եղիսաբեթ 2-րդի մահվան կապակցությամբ ՀՀ-ում Բրիտանական դեսպանատանը բացվել է ցավակցությունների գիրք

15:06 09.09.2022

Նորին Մեծություն Եղիսաբեթ 2-րդի մահվան կապակցությամբ Բրիտանական դեսպանատանը հանրության համար բացվել է ցավակցությունների գիրք: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանությունից, նշելով, որ ցավակցությունների գիրքը բաց կլինի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-16։00-ն, և սեպտեմբերի 12-16-ը՝ ժամը 14։00-16։00-ն: Առցանց ցավակցությունների համար հանրությունը կարող է այցելել արքայական ընտանիքի պաշտոնական կայք:

̰
BACK_TO_TOP