TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Վարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխնախագահին

15:04 12.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդենին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է ՀՀ-ՀԲ գործընկերությունը, որի 30-ամյակը լրանում է այս տարի սեպտեմբերին, և որի շրջանակում մեր երկրում իրագործվում են տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրեր՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածներում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրի […]

̰
Կրեմլը՝ Պուտինի և Զելենսկու հնարավոր բանակցությունների մասին

14:53 12.09.2022

Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու բանակցությունների նախադրյալները ներկայումս բացակայում են, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ներկայումս չենք տեսնում բանակցային ինչ-որ հեռանկար և առաջվա պես արձանագրում ենք նման բանակցությունների համար նախադրյալների բացակայությունը»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ ի պատասխան այն հարցին, թե այժմ Կրեմլում տեսնո՞ւմ են նման բանակցությունների հնարավորությունը, և արդյո՞ք դրանք անհրաժեշտ են […]

̰
Թաքցնելու նպատակով դիակը նետել էր լիճը․ Գետահովիտի 57-ամյա բնակիչը կալանավորվել է

14:41 12.09.2022

Սեպտեմբերի 6-ին Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի լճի մեջ հայտնաբերվել էր ինքնությունը չպարզված տղամարդու դիակ` մարմնական վնասվածքներով: Տեղի իրավապահների միջոցառումները փաստեցին, որ 61-ամյա Վրեժ Պետրոսյանի դին էր։ Տղամարդը սեպտեմբերի 3-ից ոստիկանության Իջևանի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած: Իջևանի քրեական հետախույզները պարզել էին, որ Վրեժ Պետրոսյանը հաշվառված է Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում։ Ամիսներ առաջ նա […]

̰
Եղիսաբեթ 2-րդ թագուհու դագաղի մոտ դիպուկահարներ են նկատել

14:30 12.09.2022

Շոտլանդիայի Թագավորական բանկի տանիքին դիպուկահարի են նկատել, որն ապահովել է Եղիսաբեթ 2-րդ թագուհու դագաղով թաղման ավտոշարասյան անվտանգ անցումը Էդինբուրգի դղյակ տանող ճանապարհին: Այս մասին հայտնում է Edinburgh Live-ը։ Associated Press-ի հատուկ նորությունների բաժնի ղեկավար Նիկո Մաունիսը դիպուկահարի հետ տեսագրություն է հրապարակել Twitter-ում։ Հրաձիգը, որը հսկում էր ավտոշարասյունը, գտնվել է Էդինբուրգի Փրինսես-սթրիթ փողոցում։ Daily Mail-ի փոխանցմամբ՝ […]

̰
Թուրքիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժությունները

14:17 12.09.2022

Թուրքիայում ՆԱՏՕ-ի 15 երկրների զինծառայողների մասնակցությամբ մեկնարկել են ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժությունները։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Milliyet թերթը։ Աղբյուրի տվյալներով՝ Միջերկրական և Էգեյան ծովերում Dynamic Mariner-Mavi Balina-Nusret-2022 անվանումով լայնածավալ վարժանքները սկսվել են նախօրեին և կտևեն մինչև սեպտեմբերի 22-ը: Հրատարակությունը նշում է, որ հանրապետությունում անցկացվող զորավարժությունները կարևոր են Անկարայի համար, քանի որ 2023 թվականի հունվարի 1-ից […]

̰
Հունաստանի վարչապետը կրկին անդրադարձել է Էրդողանի սպառնալիքներին

14:00 12.09.2022

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Աթենքը կփորձի բաց պահել Անկարայի հետ կապի խողովակները՝ չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած սպառնալիքներին: Օրերս Էրդողանը թուրք-հունական լարվածության համատեքստում հայտարարել էր. «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ի պատասխան դրան՝ Միցոտակիսն ասել է. «Ո՛չ պարոն Էրդողան, Հունաստանի դեմ փաստորեն ավելի ուրիշ դատարկախոսություն չունեք»: Նրա […]

̰
Նախագծի ընդունմամբ ցեմենտի շուկայում կվերականգնվի հավասարակշիռ մրցակային վիճակը

13:51 12.09.2022

Առաջարկվում է Հայաստան ներկրվող ցեմենտի համար այսօր կիրառվող 14.000 դրամ պետական տուրքը նվազեցնել՝ դարձնելով 9.000 դրամ, իսկ ցեմենտի հումքի՝ կլինկերի համար կիրառվող 2.000 դրամ տուրքը հանել ընդհանրապես: Այս մասին հայտնել է պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ իր և Հովիկ Աղազարյանի հեղինակած ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ: Նախագծի ընդունումը […]

̰
Արտարժույթների փոխարժեքները սեպտեմբերի 12-ի դրությամբ

13:44 12.09.2022

Rate.am-ը ներկայացրել է սեպտեմբերի 12-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 404.38 դրամ է, վաճառքը՝ 414.09 դրամ: Եվրոյի առքը միջինը 402.91 դրամ է, վաճառքը՝ 419.22 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.26 դրամ է, վաճառքը՝ 6.85 դրամ:

̰
Միջազգային թիրախավորված արձագանքը կարող է կանխել Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր սադրանքը. Մարուքյան

13:38 12.09.2022

Միջազգային հանրության բոլոր դերակատարները, ովքեր հետաքրքրված են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացով և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, պետք է շատ ուշադիր հետևեն և հստակ գիտակցեն, որ հերթական անգամ Ադրբեջանը սադրանքի նախապատրաստական գործընթաց է սկսել։ Այս իրավիճակում միջազգային թիրախավորված արձագանքը կարող է կանխել նախապատրաստվող այդ նոր սադրանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել  է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն […]

̰
Ռիքերն ու Ղարիբաշվիլին զրուցել են Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհամաձայնության շուրջ

13:31 12.09.2022

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ժնևում հանդիպել է ԱՄՆ պետդեպարտամենտի գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ, զրուցել են կովկասյան բանակցությունների և միջազգային քննարկումների շուրջ։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ զրույցում անդրադարձ է եղել նաև, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ և Ֆիլիպ Ռիքերի ներգրավմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, որի արդյունքում Ադրբեջանն ազատ է արձակել հայ գերիներին, իսկ Հայաստանը կարևոր […]

̰
Լուսանկարում պատկերված տղամարդը որոնվում է քրեական վարույթի շրջանակներում

13:24 12.09.2022

ՀՀ ոստիկանությունից հայտնում են՝ լուսանկարում պատկերված տղամարդը որոնվում է քրեական վարույթի շրջանակներում։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հանրապետության հրապարակի շատրվանների գունաերաժշտական շոուն սեպտեմբերի 14-ից 1 ժամ շուտ կմեկնարկի

13:18 12.09.2022

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ աշնանային ժամանակացույցի անցնելով պայմանավորված, Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրի գունաերաժշտական շոուն սեպտեմբերի 14-ից 1 ժամ շուտ կմեկնարկի: Ներկայիս 21:00-23:00-ի փոխարեն՝ շոուն կսկսվի 20:00-ին և կավարտվի 22:00-ին: Սանիտարական մաքրման օրը կմնա երեքշաբթին: Շատրվանային համալիրը կգործի մինչև նոյեմբերի 1-ը:

̰
Կառավարությունն ազդարարման համակարգը բարելավելուն ուղղված քայլեր է նախաձեռնել

13:10 12.09.2022

«Ազդարարման համակարգի մասին» և մի շարք այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են ազդարարման համակարգի զարգացման և կատարելագործման, ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ: ԱԺ կայքի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 12-ի ԱԺ նիստում հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը՝ ներկայացնելով հիմնական կարգավորումները: Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է ազդարարման հետ կապված հարաբերությունները տարածել նաև մասնավոր ոլորտի կազմակերպությունների […]

̰
ՊԲ ստորաբաժանումները չեն գնդակոծել ադրբեջանական դիրքերը. ԱՀ ՊԲ

10:41 12.09.2022

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11֊ին գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության հյուսիս֊արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

̰
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ

10:32 11.09.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: Սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:

̰
«Սուրմալու»-ի և «Փեթակ»-ի մի խումբ աշխատակիցներ պահանջում են երկկողմանի բացել Քրիստափորի փողոցը

13:01 10.09.2022

«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոնների մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով երկկողմանի բացել Քրիստափորի փողոցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո փակ էր Քրիստափորի փողոցը։ Այնուհետև որոշում կայացվեց բացել փողոցի մի հատվածը՝ պահպանելով անվտանգության կանոնները։ Առևտրականները նշում են, որ ճանապարհի փակ լինելու պատճառով չեն կարողանում առևտուր անել, հաճախորդ […]

̰
34-ամյա մոտոցիկլավարը հիվանդանոցում մահացել է

12:48 10.09.2022

Օգոստոսի 30-ին` ժամը 23.50-ի սահմաններում, Նորաշեն-Դվին ճանապարհին իրար էին բախվել մոտոցիկլ և անհայտ մակնիշի ավտոմեքենա. 34-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Պարզվել էր, որ մոտոցիկլին բախվել էր «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենա: Բացատրական աշխատանքի արդյունքում մեքենայի 61-ամյա վարորդը ներկայացել էր ոստիկանություն: Սեպտեմբերի 9-ին 34-ամյա Արմեն Գևորգյանը հիվանդանոցում մահացել է: Քննությունը շարունակվում է:

̰
Քննարկվել է Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման նախագծային աշխատանքների ընթացքը

12:42 10.09.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ԱՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի մի խումբ անդամների՝ Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման նախագծային աշխատանքների շուրջ քննարկումների նախնական արդյունքներին տեղեկանալու և պետական լիազոր մարմնի անելիքները հստակեցնելու նպատակով: Խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ճարտարապետ Սերգեյ Գալստյանը ներկայացրել են կատարված աշխատանքները […]

̰
Փաշինյանն ու Ռիքերը քննարկել են ԼՂ հիմնախնդրին, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

12:36 10.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին: Վարչապետը շնորհավորել է պարոն Ռիքերին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ողջունել նրա այցը տարածաշրջան: Կառավարության ղեկավարը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ընդգծել է ԱՄՆ կարևոր դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՄԽ […]

̰
Շղթայական վթար «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում. բախվել են 3 Mercedes, Ford Transit-ն ու Opel-ը

12:12 10.09.2022

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։15-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Երևանյան փողոցում՝ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում, բախվել են 3 Mercedes, Ford Transit և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։

̰
Ապօրինի պահվող ատրճանակով կրակել և վնասվածք էր պատճառել իրեն ու տատին

12:08 10.09.2022

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Մանանդյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել 25-ամյա երիտասարդի և 89-ամյա կնոջ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Շենգավիթի բաժնի և Շենգավիթի քննչական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ 25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող «Մակարով» տիպի ատրճանակով անզգուշությամբ կրակել է իր որովայնին, ինչից […]

̰
Ոստիկանությունը բացահայտել է Տավուշի մարզում աղմկահարույց սպանությունը

11:51 10.09.2022

Սեպտեմբերի 6-ին Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի լճի մեջ հայտնաբերվել էր ինքնությունը չպարզված, մարմնական վնասվածքներով տղամարդու դիակ, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Իջևանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ սեպտեմբերի 3-ից ոստիկանության Իջևանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 61-ամյա Վրեժ Պ.-ի դիակն է: ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ոստիկանության […]

̰
Վահագն Խաչատուրյանն այցելել է Science Camp

11:35 10.09.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ երեկոյան այցելել է STARMUS VI միջազգային փառատոնի շրջանակում Ազատության հրապարակում բացված գիտության ճամբար (Science Camp): Նախագահը շրջայց է կատարել ներկայացված տաղավարներում, ծանոթացել ցուցադրություններին։ Թեմատիկ տաղավարներում ներկայացված են գիտության նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները: Գիտության ճամբար ծրագիրն անցկացվեկու է մինչև սեպտեմբերի 11-ը:

̰
17 անուն 153 երաժշտական գործիք՝ համայնքային արտադպրոցական հաստատություններին

11:28 10.09.2022

Երևանի քաղաքապետարանը համայնքապատկան արտադպրոցական հաստատությունների համար ձեռք է բերել 17 անուն 153 երաժշտական գործիք` շուրջ 70 մլն ՀՀ դրամ ընդհանուր բյուջեով: Երաժշտական գործիքները կնվիրաբերվեն Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի 24 դպրոցներին: «Բոլորովին վերջերս, «Երևանի օրերը Գյումրիում» ծրագրի շրջանակում Գյումրու «Անի» մանկական փողային նվագախմբին նվիրաբերվեցին թանկարժեք և հազվագյուտ գործիքներ: Այս տարեսկզբին Արցախի Հանրապետությանը նվիրատվության կարգով փոխանցեցինք […]

̰
Հրապարակվել է Եղիսաբեթ II-ի վերջին լուսանկարի պատմությունը

11:03 10.09.2022

Լուսանկարիչ Ջեյն Բարլոուն, որը Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի վերջին լուսանկարն է արել նրա մահից երկու օր առաջ, նոր վարչապետ Լիզ Թրասի հետ միապետի հանդիպման ժամանակ, պատմել է այդ կադրի պատմությունը: Նրա խոսքը մեջբերում է Sky News պարբերականը։ Բարլոուն թագուհու մի քանի դիմանկարներ է արել, մինչ նա սպասում էր Պահպանողական կուսակցության առաջնորդի ժամանմանն իր շոտլանդական […]

̰
Ռուբինյանը Ռիքերին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը

10:55 10.09.2022

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին: Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը, անդրադարձել այս առնչությամբ Հայաստանի դիրքորոշումներին: Ընդգծվել է հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ ձեռք […]

̰
Արտարժույթների փոխարժեքները սեպտեմբերի 10-ի դրությամբ

10:31 10.09.2022

Rate.am-ը ներկայացրել է սեպտեմբերի 10-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 404.38 դրամ է, վաճառքը՝ 414.09 դրամ: Եվրոյի առքը միջինը 402.56 դրամ է, վաճառքը՝ 419.06 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.27 դրամ է, վաճառքը՝ 6.85 դրամ:

̰
Երևանում տեղի է ունեցել էլեկտրոմոբիլների շքերթ

10:22 10.09.2022

Արդեն երրորդ տարին է, ինչ էլեկտրոմոբիլների համաշխարհային օրը Հայաստանում նշվում է էլեկտրոմոբիլների խորհրդանշական շքերթով: Շքերթը մեկնարկել է Ստեփան Շահումյանի անվան հրապարակից և ընդգրկել մայրաքաղաքի տասնյակ փողոցներ: Շքերթի մասնակիցները նաև ավանդական ծառատունկի մասնակից են եղել: Շրջակա միջավայրի նախարարութան ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը մասնակցել է էլեկտրոմոբիլների շքերթին՝ մասնակիցների շրջանում ներկայացնելով վերջին տարիներին նախարարության գործողությունները […]

̰
Բայդենը մեկ տարով երկարաձգել է արտակարգ դրությունն ԱՄՆ-ում

10:13 10.09.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ երկարաձգել է երկրում արտակարգ դրությունը ՝ ընտրություններին օտարերկրյա միջամտության սպառնալիքի կամ դրանց նկատմամբ վստահության խարխլման պատճառով: Արտակարգ դրության ռեժիմն ուժի մեջ է մնում սեպտեմբերի 12-ից հետո, ասվում է Կոնգրեսի պալատների առաջնորդներին ուղղված Սպիտակ տան ղեկավարի նամակում: «Ես հրապարակման համար ծանուցում եմ ուղարկել դաշնային ռեգիստր, որ ընտրություններին օտարերկրյա միջամտության սպառնալիքի […]

̰
ՀՀ ՔԿ նախագահն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների

10:04 10.09.2022

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Քյարամյանն ընդունել է 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների, տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն։ Հանդիպման շրջանակներում քննարկվել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ պատերազմական գործողությունների տարբեր դրվագներով քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքին վերաբերող հարցեր: Շուրջ 30 ծնողների մասնակցությամբ, ավելի քան երեք ժամ […]

̰
BACK_TO_TOP