14:34 08.09.2022
Վրաստանի իշխանությունները սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ից մինչև 23:00-ն, կփակեն Հայաստանի հետ սահմանի «Նինոծմինդա» մաքսային անցակետը՝ մաքսատան կառավարման նոր տեղեկատվական համակարգի անցնելու պատճառով: Սեպտեմբերի 8-ին այդ մասին հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Հայտնում ենք, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ից մինչև 23:00-ն, նոր տեղեկատվական համակարգի իրականացման/թեստավորման և ընթացիկ տեխնիկական աշխատանքների […]
14:26 08.09.2022
Վրաստանի մունիցիպալիտետներից մեկում փնտրում են 12-ամյա աղջկա առևանգման համար մեղադրվողին։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ երեխային առևանգելու համար մեղադրվում է 60 տարեկանից մեծ մի տղամարդ, որը տաքսու վարորդ էր աշխատում։ Այս փուլում հայտնի չէ, թե ինչ հոդվածով է հետաքննությունն սկսել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: Նախնական տեղեկություններով` երեխայի հարևանները հայտնել են, որ տղամարդը փախել է, իսկ ընտանիքը մեկ օր […]
14:19 08.09.2022
Լիբանանի տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Ալի Համիզի տան այգում նռնակ է պայթել։ Միջադեպի հանգամանքները պարզվում են։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` միջադեպը տեղի է ունեցել երկրի արևելքում գտնվող Ստարայա գյուղում: Նշվում է, որ զինամթերքին լարեր են միացվել։ Տուժածների և զոհվածների մասին չի հաղորդվում։ Մասնագետները հետազոտում են դեպքի վայրը։
14:11 08.09.2022
Ռուսաստանի իշխանությունները ռումինացի դիվանագետին պերսոնա նոն գրատա են հայտարարել։ Այս միջոցառումն ընդունվել է որպես Ռումինիայի ԱԳՆ ոչ բարեկամական գործողությունների պատասխան։ Ինչպես հաղորդում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ հինգշաբթի Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Կոնստանտին Իոնիցեն նոտա է ստացել, որի համաձայն` Մոսկվայում դեսպանատան աշխատակիցներից մեկը հայտարարվել է պերսոնա նոն գրատա: Ավելի վաղ Բուխարեստը համանման ակցիա էր նախաձեռնել […]
14:02 08.09.2022
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արաբական լիգայի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում Թուրքիային վերաբերող որոշումներին ու հայտարարություններին ի պատասխան: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Արաբական լիգայի ԱԳ նախարարների խորհրդի 158-րդ նիստը, որը տեղի ունեցավ 2022թ. սեպտեմբերի 6-ին, հերթական անգամ ուղեկցվեց մեր երկրի հասցեին անհիմն մեղադրանքներ պարունակող որոշումներով և հայտարարություններով: […]
13:44 08.09.2022
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել Ուկրաինային 675 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելուն: Այդ մասին սեպտեմբերի 8-ին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը: «Երեկ նախագահը հավանություն է տվել Ուկրաինային օգնության նոր տրանշին, որը գնահատվում է 675 մլն դոլար»,- հայտարարել է նա։ Օգնության նոր փաթեթը ներառում է HARM հակառադարային հրթիռներ, M101 105 մմ […]
13:37 08.09.2022
Կրեմլում դեռևս հաստատված չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցը, հայտարարել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը: «Ես ոչ մի հաստատում չունեմ։ Առայժմ մեր կողմը պաշտոնապես այդ մասին չի ասել»,- ասել է Ուշակովը լրագրողներին՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք նման այց նախապատրաստվո՞ւմ է։ Նա հավելել է, որ Ռուսաստանի առաջնորդի և Հայաստանի […]
13:21 08.09.2022
Նավթի պաշարների թեմայով դեռևս մարտին Ստամբուլում հրավիրված գագաթնաժողովի ժամանակ Թուրքիան ու Ադրբեջանը համագործակցության համաձայնագիր էին ստորագրել։ Ըստ այդմ՝ ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերությունը կարողանալու է Թուրքիայի Բաթման նահանգում իրականացնել նավթային պաշարների որոնողական աշխատանքներ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Բաթմանի նահանգապետն արդեն ընդունել է SOCAR-ի ներկայացուցիչներին և տեղեկացել կատարվելիք հորատման աշխատանքների բնույթի և բովանդակության մասին։ SOCAR-ի ներկայացուցիչ Զեքիուլա Քերիմլին […]
00:00 08.09.2022
Այսօր համացանցի հայկական տիրույթում տարածվեց մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է հայ զինծառայողը մի ձեռքում պահել ինքնաձիգը, իսկ մյուսով՝ նռնակը և ադրբեջանցի զինվորներին զգուշացնում՝ չմոտենալ իրեն։ Սոցիալական ցանցի օգտատերերը նշում են, որ դեպքը տեղի է ունեցել հակառակորդի՝ Կուբաթլու (Սանասար) ներխուժման ժամանակ։ Ադրբեջանցիներն առաջարկում են հայ զինծառայողին հանձնվել և խոստանում են խնայել նրա կյանքը, […]
23:57 07.09.2022
Այն դեպքում, երբ համաշխարհային հանրության և, Ռուսաստանի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, մեր տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման մտավախություններ կան: Այս մասին Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին». այս խորագիրն է կրում Արևելյան տնտեսական 7 -րդ համաժողովը: Չնայած տնտեսական անվանը՝ իրականում թեմաների քննարկումը առավել լայն ընդգրկում ունի: […]
23:52 07.09.2022
Apple ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Apple iWatch Ultra խելացի ժամացույցների նոր մոդելը։ Այս մասին տեղեկությունը ներկայացվել է ընկերության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ, որը հեռարձակվել է Apple-ի YouTube-ալիքում։ Նոր գաջեթն ունի տիտանից 49 մմ չափսի հարվածակայուն պատյան, մարտկոց, որը առանց լիցքավելու 60 ժամ կաշխատի, և Alpine Loop թևնոց՝ տիտանի ճարմանդով։ Մոդելը կստանա նաև առաջադեմ կապի մոդուլներ՝ L1 […]
23:40 07.09.2022
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղու թիվ 18 հասցեում այրվում են ջերմոցային տնտեսության թափոններ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:13-ին:
23:29 07.09.2022
Մեծ Բրիտանիայից 81-ամյա Իրեյն Վամպլյուն երկու ամիս կոմայի մեջ է եղել, և այն անվանել է կյանքի լավագույն պահ: Այս մասին հայտնում է The Mirror-ը ։ Բրիտանուհին կոմայի մեջ է ընկել 2016 թվականին այն բանից հետո, երբ ինսուլտ է տարել։ Նա պնդում է, որ հիշում է լիակատար հանգստության զգացումը։ «Դա պարզապես խավար և լռություն էր, ես […]
23:00 07.09.2022
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Սեպտեմբերի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 9-12-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում`15-19 մ/վրկ:
22:50 07.09.2022
Սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելլիի հետ։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Սուրեն Պապիկյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության և Կանզաս նահանգի միջև երկար տարիների պատմություն ունեցող և բարձր մակարդակի հարաբերությունները։ ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության, մասնավորապես` Կանզասի ազգային գվարդիայի և ՀՀ […]
22:34 07.09.2022
Ամերիկյան Apple ընկերությունն առաջին անգամ պաշտոնապես ցուցադրել է սմարթֆոնների նոր շարքը ՝ iPhone 14 և iPhone 14 Max։ Նորույթներն առաջին անգամ պաշտոնապես ցուցադրել են ընկերության աշնանային շնորհանդեսի ժամանակ, որը հեռարձակվում է YouTube-ում: Շարքի հիմնական փոփոխությունը 5,4-դյույմանոց iPhone mini-ից հրաժարվելն է։ Այժմ երկրորդ մոդելը iPhone 14 Plus-ն է։ Գաջեթը ստացել է նոր մեծ 6,7-դյույմանոց էկրան, նույնն […]
22:23 07.09.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 27, 31, 33, 35, 37, 71, 73, 75, 79, 85 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մազմանյան փ. 2, 4, 6, 14, 16 շենքեր, Արարատյան 1-ին […]
22:11 07.09.2022
Պոլիտեխնիկի ավագ դպրոցը դարձել է Միջազգային բակալավրիատի (International Baccalaureate – IB) դպրոցների ցանցի «Դիպլոմա» ծրագրի (Diploma Programme – DP) թեկնածու-դպրոց։ Այս մասին տեղեկացրել է ՀԱՊՀ հոգաբարձուների և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհուրդների նախագահ Տիգրան Ավինյանը: ««Դիպլոմա» ծրագիրը նախ հնարավորություն է բազմակողմանիորեն զարգացած, լայն աշխարհայացքով ու քննական մատածողությամբ անհատականություն ձևավորելու համար։ Ծրագրի շրջանավարտները կդառնան պատրաստի […]
21:26 07.09.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը երկկողմանի բաց է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]
21:18 07.09.2022
РЕН TV-ի տրամադրության տակ հայտնվել է Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներից Սոլնեչնոգորսկից տաքսու վարորդի փախուստի տեսանյութը: Տղամարդը բեռնախցիկում տանում էր սպանված պարտապանի մարմինը, որն էլ խուզարկության ժամանակ հայտնաբերել էին իրավապահները ։ Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ի առավոտյան։ Նշվում է, որ սպանությունից հետո տաքսու վարորդը դիակը թաքցրել է իր բեռնախցիկում գտնվող սև պարկերի մեջ և […]
21:05 07.09.2022
Սեպտեմբերի 7-ին Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: Հանդիպման սկզբում նախարարի տեղակալը և դեսպանը փոխանակեցին Հայաստանի և Ճապոնիայի վարչապետերի, ինչպես նաև ԱԳ նախարարների շնորհավորական նամակները՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ նշելով տարեդարձի կարևորությունը երկկողմ օրակարգն առավել […]
20:55 07.09.2022
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և նույն հիմնարկի օպերատիվ բաժիններում ստացված տեղեկությունները, 2022 թվականի սեպտեմբերի 5-ին ձերբակալել են քաղաքացուհու, որը ենթադրյալ կեղծ անձնագրով և ամուսնության վկայականով եկել էր կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության, տեղեկացնում են ՔԿՀ-ից։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն […]
20:47 07.09.2022
Հնդկաստանի Օդիշա նահանգում տղամարդը որոշել է վրեժխնդիր լինել իրեն խայթած կոբրայից և կծել է նրան։ Այս մասին հայտնում է Kalinga TV-ն ։ Սալիմ Խանը աշխատել է բրնձի դաշտում, երբ նրա վրա թունավոր կոբրա է հարձակվել։ Բժշկական օգնություն խնդրելու փոխարեն հնդիկը բռնել է սողունին և կծել։ Դրանից հետո տղամարդը եկել է հայրենի գյուղ և սկսել է […]
20:38 07.09.2022
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղու թիվ 18 հասցեում այրվում են ջերմոցային տնտեսության թափոններ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
20:28 07.09.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 7-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 404.90 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.10 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 400.93 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.04 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.63 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.02 դրամով։
20:15 07.09.2022
Բրազիլիայում կողոպտիչները փողոց են նետել մերկ սիրեկաններին և խլել նրանց ավտոմեքենան ։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Տեղի ունեցածն արձանագրվել է տեսախցիկով։ Կադրերում երևում է, թե ինչպես է երեք տղամարդ մոտենում փողոցում կայանված մեքենային: Նրանք ուժով բացում են դռները, դուրս հրավիրում մերկ զույգին, նստում ավտոմեքենան և հեռանում։ Հանցագործները ձերբակալված են, թե ոչ և […]
16:57 07.09.2022
Նոր գրանցվող բիզնեսները, իրավական հակասությունների հետևանքով առաջացող խնդիրներով պայմանավորված, հաճախ ունենում են հարկման՝ իրենց համար նախընտրելի համակարգն ընտրելու հետ կապված դժվարություններ: Առաջարկվում է խնդիրը կարգավորել պետական ռեգիստրի գործակալության կողմից գրանցվող հարկ վճարողի հարկման համակարգի մասին նշման իրավասություն վերապահող նորմի վերացման միջոցով: ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման […]