17:00 20.07.2022
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել նույն շրջանի Ծովատեղ համայնքի բնակիչ Գ. Մ.-ի կողմից 2022թ. հուլիսի 16-ին նույն համայնքում գտնվող իրենց տանը իր մոր՝ Ա. Մ.-ի հետ վիճաբանության մեջ մտնելու ընթացքում նրան դիտավորությամբ ծեծի ենթարկելու և մարմնի տարբեր մասերին ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելու դեպքի առթիվ ԱՀ քրեական […]
16:58 20.07.2022
Հուլիսի 20-ին՝ ժամը 14:25-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մովսես-Այգեպար ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:06-ին, մարվել՝ 16:45: Այրվել է մոտ 15 […]
16:56 20.07.2022
Հուլիսի 19-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ոստիկանությունում անցկացրին աշխատանքային խորհրդակցություն։ Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալներ, ճանապարհային ոստիկանության ղեկավարությունն ու քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարը: Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը ներկայացրեց Հայաստանում տրանսպորտային պարկի վիճակագրական տվյալներ, երթևեկության վերաբերյալ միջազգային փորձն ու իրականացված վերլուծությունները։ Մայրաքաղաքում խցանումներն ու հապաղումները հնարավորինս նվազեցնելու […]
16:52 20.07.2022
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինն ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնների վկայագրման լիցենզավորված կազմակերպություններին նախազգուշացնում ու հիշեցնում է․ «Հայաստանի Հանրապետությունում 𝟐𝟎𝟐𝟏 թվականի դեկտեմբերի 𝟗-ից սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության նկատմամբ լայնածավալ աշխատանքներ են իրականացվում։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական […]
16:51 20.07.2022
Արդեն 20 երեխա է ծնվել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներում` անպտղության հաղթահարման ծրագրի արդյունքում: Ընդհանուր ծրագրի կիսամյակային արդյունքներով 44 երեխա է ծնվել, ունենք 104 հղիություն։ Ինչպես տեղեկացնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նմանատիպ ծրագրերի նպատակը անպտղություն ունեցող զույգերին օգնելն է` նպաստելով մեր երկրում ծնելիության աճին: Ծրագրի մասին ավելին՝ այստեղ։
16:42 20.07.2022
Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Քամփ Արմեն» անունով հայտնի հայկական որբանոց-ամառային ճամբարի վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն ընթացիկ տարվա հոկտեմբերին, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցուն պատկանող ճամբարի տարածքում նախատեսվող լայնածավալ շինաշխատանքներին կաջակցի ամերիկահայ բողոքական եկեղեցիների միությունը: Հաղորդվում է, որ ճամբարի տարածքում կառուցվելիք նոր համալիրն ունենալու է 100 երեխայի տեղավորելու հնարավորությամբ կացարան, մշակութային կենտրոն, ճեմասրահ, գրադարան, համընդհանուր […]
16:37 20.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Արթուր Մարտիրոսյանն ընդունել են Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր, մասնավորապես՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծումը և Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի մեկնարկային գործունեության ծրագրային ձևաչափերը: […]
16:31 20.07.2022
ՀՀ վարչապետի խորհրդական է նշանակվել Ալեքսանդր Ավետիսյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Ալեքսանդր Ավետիսյանին նշանակել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
16:30 20.07.2022
Հուլիսի 20-ին` ժամը 14:25-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մովսես-Այգեպար ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:06-ին: Այրվում է մոտ 10 հա խոտածածկույթ:
16:18 20.07.2022
Հուլիսի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ ազգային անվտանգության խորհրդի նիստ կհրավիրվի, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվել է, որ օրակարգում է լինելու ահաբեկչության դեմ պայքարը։ Ժողովին մասնավորապես անդրադարձ է լինելու Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտին ընդլայնելու հարցը։ Քննարկվելու են ահաբեկչության դեմ նոր անդրսահմանային գործողության նախապատրաստությունները։ Հրապարակման մեջ նշվել է, որ նիստի օրակարգային մյուս հարցը Սև ծովով […]
16:11 20.07.2022
Հուլիսի 20-ին՝ ժամը 12։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: Ժամը 13։30-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են։ […]
16:07 20.07.2022
ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: «Հանդիպմանը քննարկել ենք հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր։ Հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում Հայաստանի և Լիտվայի միջև առկա իրավապայմանագրային հարաբերությունները հնարավորություն են տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ մակարդակում, ինչպես նաև միջազգային հարթակներում: Բարձր եմ […]
16:00 20.07.2022
Հուլիսի 20-ին՝ ժամը 13:31-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խարբերդ գյուղի օղակաձև խաչմերուկի հարևանությամբ այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվել է «GAZ-53» մակնիշի բիտումով լցված ավտոցիստեռնի հետնամասը՝ մասնակի: Հրդեհի հետևանքով վարորդը (Է. Ղ.) ստացել է այրվածքներ: […]
15:53 20.07.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
15:46 20.07.2022
Հուլիսի 20-ին՝ ժամը 12։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: Ժամը 13։30-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են։ […]
15:39 20.07.2022
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ վերջին տասնամյակների ընթացքում աստղագետները հայտնաբերել են երիտասարդ աստղերից ուղղորդված մեծ թվով արտահոսքեր, որոնք բարձր արագությամբ տարածվում են միջաստղային միջավայրում: Նրանց ուսումնասիրության ուղղությամբ կատարվել են բազմաթիվ աշխատանքներ, սակայն դեռևս առկա են մի շարք չլուծված հարցեր: ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները Բյուրականի […]
15:31 20.07.2022
Մեքսիկայի կառավարությունը տրամադրում է կրթաթոշակներ` Մեքսիկայի կրթական հաստատություններում սովորելու ցանկություն ունեցող օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար: Ծրագրին պետք է դիմել առցանց մինչև 2022 թվականի հուլիսի 24-ը (Մեքսիկայի ժամանակով մինչև ժամը 23:59-ը): Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.gob.mx/amexcid/acciones-y-programas/becas-para-extranjeros-29785: Լրացուցիչ հարցերի դեպքում գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:
15:26 20.07.2022
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսրայելում է, փոխանցում է ԱԺ մամուլի ծառայությունը։ Հուլիսի 18-ին պատվիրակությունն այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան և հանդիպել Երուսաղեմի հայ պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայոց պատրիարքարանի գործունեությանը, Երուսաղեմի Հայոց պատրիարքության և Հայաստանի միջև կապին: Վահան Նարիբեկյանը […]
15:20 20.07.2022
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թեհրանյան հանդիպման ընթացքում: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, նախատեսված հանդիպումից ու ձեռքսեղմումից առաջ ՌԴ նախագահը տեսախցիկների առաջ սպասել է իր թուրք գործընկերոջը մոտ 45 վայրկյան՝ այդ ընթացքում անհանգիստ շարժումներ անելով։ Այս դրվագը չի վրիպել թուրքական և ռուսական լրատվամիջոցների ուշադրությունից: Որոշ թուրքական […]
15:05 20.07.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ընդունել է ամերիկահայ բարերար, ԱՄՆ Վեստբրուկ քաղաքի խորհրդի նախագահ Աննա Աստվածատուրյան-Թերքոթին: Ա. Բեգլարյանը կարևորել է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի գործունեությունը Արցախում, որի շնորհիվ պատերազմից հետո բազմաթիվ հումանիտար խնդիրներ են լուծվել: «Ձեր հայրենանվեր աշխատանքն արտահայտվում է առաջնահերթորեն «Սեր Արցախ» բարեգործական ծրագրի միջոցով Արցախի նորածիններին և նրանց մայրերին ցուցաբերվող աջակցությամբ, քանի որ […]
15:01 20.07.2022
Հաշվի առնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքում լայնածավալ փոփոխություններ նախատեսող նախագծի շուրջ հանրային հետաքրքրությունը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացնում է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակը։ Նախագծի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
14:53 20.07.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
14:47 20.07.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ալբանիայի նորանշանակ դեսպան Լուելա Հայդարագային (նստավայրը՝ Աթենք): Նախագահ Խաչատուրյանը շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ բեղուն աշխատանք է մաղթել: Դեսպան Հայդարագան շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և շեշտել, որ երկու երկրների միջև առկա է կրթական, տուրիստական և մշակութային սերտ համագործակցության զգալի ներուժ: Զրուցակիցները մտքեր են […]
14:42 20.07.2022
Հուլիսի 10-17-ը տեղի է ունեցել Ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադան, որն անցկացվել է առցանց ձևաչափով: Հայաստանի թիմը, որի կազմում ընդգրկված էին 5 աշակերտներ, նվաճել է 3 բրոնզե մեդալ: Մասնակիցներից երկուսն արժանացել են գովասանագրերի: Ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադային մասնակցել են 79 երկրների ավելի քան 300 աշակերտներ: Հայաստանյան թիմից բրոնզե մեդալների են արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) […]
14:34 20.07.2022
Օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կայքում տեղադրվել էր «Հաղորդագրություն ԱՄՆ քաղաքացիների համար» վերտառությամբ հրապարակումը, որով դեսպանությունը փնտրում էր համայնքի հետ կապի կամավորներ (https://am.usembassy.gov/clo-message-us-citizens/)։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից, ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանությունները պարբերաբար հավաքագրում են համայնքի հետ կապի կամավորների, որոնք օգնում են տեղեկությունների փոխանցման և այլ երկրում բնակվող կամ ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու […]
14:26 20.07.2022
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանցագործության կանխման ընթացքում ցուցաբերած խիզախության և անձնազոհության համար ՀՀ քաղաքացի Արայիկ Անանյանին պարգևատրել է շնորհակալագրով: Ընդունելով նրան՝ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել, ընդգծել քաղաքացիների աջակցության կարևորությունը թե՛ հանցագործությունների կանխման, թե՛ բացահայտման գործում: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարևորել է քաղաքացի Արայիկ Անանյանի այդ քայլը, դեպքին անմիջական մասնակցությունը, ինչի շնորհիվ հաջողվել […]
14:24 20.07.2022
Շիրակի մարզի Անի համայնքի Հայկաձոր բնակավայրում այսօր տեղի է ունեցել նորակառույց «Բոմ» ՍՊԸ սպանդանոցի բացման արարողությունը, որին ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր։ Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից, խոսելով մարզում սպանդանոցների կարևորության մասին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ սա Անիի տարածաշրջանում երկրորդ նորակառույց սպանդանոցն է՝ Ձորակապից […]
14:18 20.07.2022
Հիմնադրվել է Հայաստանի սպորտային ծրագրավորման ֆեդերացիան` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ: «Հայաստանի սպորտային ծրագրավորման ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը ՀՀ քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և իրավաբանական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ: Կազմակերպության նպատակներն են Հայաստանում սպորտային ծրագրավորման զարգացումը, ծրագրավորման օլիմպիադաների դերի մեծացումը և մասսայականացումը` նպաստելով […]