TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

13:20 22.07.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հերմինե Ղահրամանյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Սյունիքի մարզ, ք. Կապան): Որոշման հիմքը Տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահասկողական միջոցառումների ընթացքում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են: Մասնավորապես՝ այդ արտադրամասում արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր և նորոգ վիճակում չեն եղել, տարածքը գտնվել է ոչ […]

̰
Կապուտան գյուղում այրվում է անասնակեր. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

00:48 22.07.2022

Հուլիսի 21-ին` ժամը 21:41-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապուտան գյուղի 6-րդ փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։11-ին։

̰
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

00:01 22.07.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան՝ 1, 3, 4, 5, 6 փողոցների սեփական տներ, Ավան՝ 6-րդ փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքների սեփական տներ, նախկին «Գեղարդ» կինոթատրոնի շենք, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոն» ՊՈԱԿ և հարակից […]

̰
Երևանում բախվել են Opel-ն ու ՎԱԶ 21099-ը․ վերջինս կողաշրջվել է

23:58 21.07.2022

Այսօր՝ հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են 29-ամյա Վարազդատ Չոբանյանի վարած ՎԱԶ 21099 մակնիշի և 25-ամյա Նարեկ Մովսիսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 099-ը կողաշրջվել է՝ հայտնվելով բաժանարար գոտում, Opel-ը նույնպես հայտնվել է բաժանարար գոտու վրա։ Օպերատիվորեն ժամանել են շտապօգնության բժիշկների […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:55 21.07.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Իտալիայի 16 քաղաքներում եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակն է սահմանվել

23:49 21.07.2022

Իտալիայի առողջապահության նախարարությունն ուրբաթ օրը օդերևութաբանական վտանգի «կարմիր» (ամենաբարձր) մակարդակ է ներկայացրել երկրի 27 խոշոր քաղաքներից 16-ում։ Հինգշաբթի օրն այն գործում էր 14 քաղաքում։ Առողջապահության նախարարության տեղեկագրի համաձայն՝ խոսքը, մասնավորապես, Հռոմի և այնպիսի վարչական կենտրոնների մասին է, ինչպիսիք են Միլանը, Թուրինը, Ֆլորենցիան և Ջենովան, որտեղ ջերմաստիճանը գերազանցում է 40 աստիճանը։ Հունիսի վերջին Իտալիայի 19 խոշոր […]

̰
Գորիս քաղաքում վաղը վթարային ջրանջատում կլինի

23:38 21.07.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 22-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Ս.Խանզադյան, Սարյան 1-ին նրբանցքի, Սևյան, Արզումանյան, Ավանգարդ թաղամասի 1-4 փողոցների, Արցախյան խճուղու, Վանքի Տափ 1-15, Ավանգարդ 5-րդ թաղամասի 1-16 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն […]

̰
Հրդեհ Վանաձորում․ այրվել է փայտե խորդանոց

23:33 21.07.2022

Հուլիսի 21-ին` ժամը 22:07-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Լալվարի փողոցի տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։20-ին, մարվել՝ 22։52-ին: Այրվել է փայտե խորդանոցը (մոտ 9 քմ)։

̰ ̰
Հայաստանում աշխատաշուկան շարունակում է վստահորեն աճել․ Քերոբյան

23:20 21.07.2022

Հայաստանում աշխատաշուկան շարունակում է վստահորեն աճել՝ հունիս ամսին թարմացնելով իր լավագույն ցուցանիշը։ Ունեցել ենք 681,050 աշխատատեղ, ինչը մոտ 8,000-ով ավել է, քան դրա նախորդ ամիսը, իսկ անցած տարվա հունիսի նկատմամբ աճը կազմել է ավելի քան 37,000։ Այս մասին գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

̰
Վաղվանից օդի ջերմաստիճանը կնվազի

23:11 21.07.2022

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Նշված շրջաններում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ Հանրապետության տարածքում Հուլիսի 21-26-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում […]

̰
Գյումրիում կատարված կողոպուտը բացահայտվել է

22:45 21.07.2022

Հուլիսի 16-ին, ժամը 21.35-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում տվեց 33-ամյա մի կին: Մոտ մեկ ժամ առաջ անհայտ անձը Շիրակացու փողոցում նրա ձեռքից հափշտակել էր դրամապանակը, մեջը` գումար և բանկային քարտ: Դեպքի վայր մեկնած բաժնի օպերատիվ խումբը ձեռնարկեց միջոցառումներ` կողոպուտը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ: Քրեական հետախույզներն ուսումնասիրեցին տարածքը, ու թեև դեպքին ականատես չկար, բայց […]

̰
Քննարկվել են հյուպատոսական ոլորտում  Հայաստանի և Ղազախստանի համագործակցությանն առնչվող հարցեր

22:37 21.07.2022

Ս.թ. հուլիսի 21-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Ղազախստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ադիլ Տուրրսունովի հետ։ Հանդիպմանը դիտարկվել են Մերձավոր և Միջին Արևելքում, ինչպես նաև Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Մտքեր են փոխանակվել մի շարք պետությունների հետ Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների շուրջ։ Քննարկվել են նաև հյուպատոսական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն […]

̰
Հայաստանի 27 բնակավայրերում խմելու ջրի ենթակառուցվածքներ կնորոգվեն և կկառուցվեն

22:23 21.07.2022

Կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ 2022թ. պետական բյուջեում վերաբաշխում և փոփոխություններ կատարելու և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու վերաբերյալ: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ որոշման նպատակն է՝ գնման գործընթաց կազմակերպել ՀՀ 3 մարզի 27 բնակավայրի համար. ամիսներ առաջ հայտարարվել է պայմանով մրցույթ գնման նման ընթացակարգով՝ այդ բնակավայրերում խմելու ջրի մատակարարման ցանցերը/ջրի […]

̰ ̰
Երևանի Բագրևանդ թաղամասի մոտ հայտնաբերված ականը տեղափոխվել է անվտանգ տարածք

22:09 21.07.2022

Հուլիսի 21-ին, ժամը 18։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդ թաղամասի մոտակայքում քաղաքացիները հողային աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերել են հրետանու արկ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: Սակրավորներն ականանետի ականը տեղափոխել են […]

̰
SHANTNEWS

22:00 21.07.2022

̰
Կառավարությունը գումար է հատկացրել 4 մարզում Պարեկային ծառայության համար 175 ավտոտրանսպորտային միջոց ձեռք բերելու համար

21:49 21.07.2022

Գործադիրը որոշում է ընդունել ՀՀ 2022թ. պետբյուջեում վերաբաշխում ու փոփոխություններ կատարելու և Ոստիկանությանը գումար հատկացնելու վերաբերյալ: Ոստիկանապետ Վահե Ղազարյանը զեկուցել է, որ որոշման նպատակն է՝ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում 2023թ. հունվարից նոր ձևավորվող պարեկային ծառայության համար ավտոտրանսպորտային միջոցների ձեռքբերման իրավական հիմքի ապահովումն ու ֆինանսավորումը: Մասնավորապես, նախատեսվում է ձեռք բերել 175 ավտոտրանսպորտային միջոց՝ հատկացնելով […]

̰
Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Ավստրալիայի դեմ

21:29 21.07.2022

Ռուսաստանի ԱԳՆ-ն փոխադարձության հիման վրա արգելել է Ավստրալիայի 39 քաղաքացիների մուտքը Ռուսաստան, ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ: «Ի պատասխան Մագնիտսկու ակտի ավստրալական անալոգի համաձայն պատժամիջոցներ կիրառելու պաշտոնական Կանբերայի ավելի վաղ որոշման, Ռուսաստանի Դաշնությունը փոխադարձության հիման վրա լրացուցիչ 39 հոգու ավելացնում է ազգային «ստոպ ցուցակում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ Նախարարությունում նաև […]

̰
Էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է Զարգացման Ֆրանսիական գործակալության խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներին

21:10 21.07.2022

Նախարարի տեղակալ Անի Իսպիրյանն ընդունել է Զարգացման Ֆրանսիական գործակալության խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներին, փոխանցում են Էկոնոմիկայի նախարարությունից։ Անի Իսպիրյանը ներկայացրել է Հայաստանի հանրային ներդրումների կառավարման համակարգի ընդհանուր նկարագիրը և վերջինիս բարելավման ուղղությամբ իրականացվող ընթացիկ աշխատանքները։ Խորհրդատվական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման նպատակն էր հանրային ներդրումների կառավարման համակարգի շրջանակում նախանշել համագործակցության հետագա հնարավոր ուղղությունները։

̰
Օրենսդրական բարեփոխումներ մթնոլորտային օդի պահպանության ոլորտում

15:59 21.07.2022

Կառավարության այսօրվա նիստին հավանության արժանացավ շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված ««Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծի նպատակն է իրավական հենքի ստեղծման միջոցով ապահովել մթնոլորտային […]

̰
Երևանում բախվել են BMW X5-ն ու 2 Opel Zafira-ներ

15:57 21.07.2022

Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Դավիթ Անհաղթ փողոցում բախվել են BMW X5 և 2 Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

̰
Հակակոռուպցիոն դատարաններ, էլեկտրոնային արդարադատություն․ ինչ բարեփոխումներ են նախատեսվում

15:54 21.07.2022

Հայաստանում առաջին անգամ ընդունվել է վարչապետի 2021 թ. որոշմամբ հաստատված՝ նոր մեթոդական հրահանգին համապատասխան մշակված և հստակ չափելի գործողությունների ծրագիր ունեցող ռազմավարություն: Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարությունը նախանշում է արդարադատության ոլորտի մարմինների գործունեության և դատաիրավական ոլորտում իրականացվելիք բարեփոխումների ուղղությունները առաջիկա 5 տարիների համար: Արդարադատության նախարարության կողմից վերջին վեց ամիսների ընթացքում մշակված ռազմավարության նախագիծը […]

̰
Արցախցիներին 40 000 դրամ աջակցություն ստանալու համար հայտերի ընդունումը կմեկնարկի օգոստոսին

15:50 21.07.2022

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցություն ստանալու համար հայտերի ընդունումը կմեկնարկի օգոստոսին: Հայտերի ընդունման ուշացումը պայմանավորված է էլեկտրոնային ծրագրի մշակմամբ: Իսկ մինչ այդ կարող եք ծանոթանալ կարգի կիրառման վերաբերյալ ուղեցույցին՝ https://bit.ly/3PGnw2j, որտեղ կարող եք գտնել Ձեզ հուզող հարցերի […]

̰
Վանաձորի ԲԿ-ից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

15:48 21.07.2022

Երեկ՝ հուլիսի 20-ին, գլխի և կրծքավանդակի փակ վնասվածքներով, աջ կոնքազդրի հոդախախտ ախտորոշմամբ «Վանաձորի բժշկական կենտրոն» է տեղափոխվել 1978թ-ին ծնված տղամարդ՝ ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին հայտնում է «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի մամուլի ծառայությունը: «Ըստ հարազատների՝ վնասվածքն ստացել է շինաշխատանքներ կատարելու ժամանակ: Անմիջապես կատարվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, տրամադրվել անհրաժեշտ բուժօգնություն, միացվել արհեստական […]

̰
Հիմնանորոգվում է Մ- 4, Երևան – Սևան – Իջևան – Ադրբեջանի սահման միջպետական ճանապարհի հատվածը

15:34 21.07.2022

Հիմնանորոգվում է Մ- 4, Երևան – Սևան – Իջևան – Ադրբեջանի սահման միջպետական ավտոճանապարհի կմ91+176-կմ96+176 հատվածը։ 5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Տավուշի մարզով և ընդգրկում է Դիլիջանի ոլորանների մի հատվածը մինչև Դիլիջանի օղակաձև հատված՝ Մ-4 և Մ-8 միջպետական ճանապարհի հատման կետ։ Կատարվել են ասֆալտբետոնե ծածկի ֆրեզման աշխատանքներ։ Ծրագրով նախատեսված են մայթերի կառուցում, հենապատի նորոգում, ասֆալտբետոնե […]

̰
Պապուա Նոր Գվինեայում միջցեղային թշնամանքի պատճառով 18 մարդ է սպանվել․ հիվանդանոցը փակվել է

15:29 21.07.2022

Պապուա Նոր Գվինեայում նախօրեին տեղի ունեցող ընտրությունների ֆոնին նահանգներից մեկում 18 մարդ է սպանվել, իսկ տեղի հիվանդանոցը փակվել է, քանի որ նրա անձնակազմի տները թալանվել և այրվել են: Այս մասին հայտնել է National թերթը: Ողբերգությունը տեղի է ունեցել Էնգա նահանգի Բորգերի շրջանում։ «Նման բան դեռ չի եղել, դա բարբարոսություն է և անմարդկային»,- թերթը մեջբերում է […]

̰
Անցած 6 ամսում նախորդ տարվա համեմատ Ստեփանակերտում հանցագործությունների թիվը կրկնակի աճել է

15:19 21.07.2022

2022 թվականի առաջին կիսամյակի կատարած աշխատանքներն ամփոփել է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։ Վարչության պետ փոխգնդապետ Բորիս Ջալավյանն ասում է, որ անցած 6 ամիսների ընթացքում Ստեփանակերտ քաղաքում բոլոր ծառայությունների գծերով գրանցվել է հանցագործության 772 դեպք, նախորդ տարվա 379-ի համեմատ: Հանցագործությունների աճին զուգահեռ՝ մայրաքաղաքում բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունների բացահայտման ցուցանիշը ևս աճել է, կազմելով 47.8 տոկոս: 2022 […]

̰
402,240 հազար դրամ՝ Ներքին Գետաշեն, Վարսեր, Վահան, Կարմիրգյուղ և Սարուխան բնակավայրերի խմելու ջրամատակարարման համակարգերի վերակառուցման համար

15:15 21.07.2022

ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի նիստում որոշում է կայացվել 54 351,5 դրամ հատկացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարսեր, 167 339,1 դրամ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն, 138 284,5 դրամ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ և Սարուխան, 42 264,9 ՀՀ Գեղարքունիքի մարզի Վահան բնակավայրերի խմելու ջրամատակարարման համակարգերի վերակառուցման համար։

̰
Ավարտվել է Պենդերեցկու անվան փառատոնը

15:10 21.07.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուլիսի 9-19-ը Երևանում անցկացրել է Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը: Փառատոնն ամփոփվել է համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներով։ «Աղոթքներ» խորագիրը կրող երեկոյի ընթացքում տեղի են ունեցել Վալենտին Սիլվեստրովի Իններորդ սիմֆոնիայի և Կառլ Ջենկինսի Երգչախմբային պասակալիայի համաշխարհային պրեմիերաները, ինչպես նաև Տիգրան Մանսուրյանի Յոթ աղոթք սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» […]

̰
BACK_TO_TOP