21:00 19.07.2022
Սևծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանման թեմայով ոչ բոլոր հարցերն են լուծված, բայց այն, որ շարժ կա, արդեն լավ է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ: Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը պարենային բնույթի խնդիրների, Սև ծովով հացահատիկի արտահանման խնդիրների շուրջ բանակցությունների համար թուրքական հարթակ տրամադրելու միջնորդական […]
20:57 19.07.2022
Հանգստյան օրերին պարեկային ծառայության Շիրակի մարզի ստորաբաժանումը ուժեղացված ծառայություն է իրականացրել մարզում։ Այդ կապակցությամբ Գյումրի էր մեկնել ծառայության ղեկավարությունը։ Մեկնարկից առաջ պարեկային ծառայության պետ, գնդապետ Արթուր Ումրշատյանը հրահանգավորեց անձնակազմին՝ շեշտելով, որ անհրաժեշտ է քաղաքացիների հետ շփումներում լինել բարեկիրթ, միևնույն ժամանակ՝ անհանդուրժողականություն դրսևորել օրինախախտումների նկատմամբ՝ իրենց օրենքից վեր դասողներին ենթարկելով պատասխանատվության։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեց ճանապարհային […]
20:45 19.07.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Վայոց ձորում հետևել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին։ Նախարարը մարզպետ Արարատ Գրիգորյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» դիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, համայնքապետերի ուղեկցությամբ Ռինդ բնակավայրում ծանոթացել է ֆուտբոլի դաշտի կառուցման և փողոցային լուսավորության ցանցի շինարարական աշխատանքներին։ Այս ծրագրերի բյուջեն կազմում է 153,1միլիոն դրամ։ Իրականացվում է պետություն/համայնք համաֆինանսավորմամբ։ Նախարարը […]
20:44 19.07.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լեհաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Լեհաստանի Սեյմի նախագահ Էլժբետա Վիտեկի հետ։Հանդիպման ընթացքում կարևորվել է խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում: Անդրադարձ է կատարվել Լեհաստանում հայկական համայնքի նշանակությանը:
20:32 19.07.2022
Թեհրանում մեկնարկել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը , հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։ Պուտինը մեկօրյա այցով Թեհրանում է։ Ինչպես սպասվում է, Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները կքննարկեն երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև հացահատիկի արտահանման հետ կապված իրավիճակը։ Դրանից հետո կսկսվի Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը, որտեղ նրանք կքննարկեն […]
20:22 19.07.2022
Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են Հայաստանի մասին Իրանի հոգևոր առաջնորդի խոսքերին Թուրքական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի հանդիպմանը: Կայքերից որոշների՝ թեմայի վերաբերյալ արած հրապարակումներում անդրադարձ կան Խամենեիի՝ Հայաստան-Իրան սահմանի ու Արցախի վերաբերյալ խոսքերին: Թուրքական լրատվամիջոցներում թեմայի վերաբերյալ մասնավորապես ասվում է. «Խամենեին նշել է. «Ղարաբաղի […]
20:11 19.07.2022
Հուլիսի 19-ին Լեհաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Նախարարները շնորհավորել են միմյանց Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և նշել, որ անցած երեսուն տարիների ընթացքում ձևավորված փոխգործակցությունն ամուր հիմք է ապահովել միջպետական հարաբերությունների հետևողական զարգացման և ամրապնդման համար։ Այս համատեքստում […]
16:01 19.07.2022
Ռուս բլոգեր և լրագրող Ալեքսեյ Ռոմանովի խոսքերով՝ իրեն թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան, փոխանցում է Aliq.ge-ն։ Ըստ Ռոմանովի՝ պատճառը Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին աջակցող ակցիաների մասին իր պատրաստած ռեպորտաժներն են։ «Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սահմանին ինձ 6 ժամ պահելուց հետո որոշել է մերժել իմ մուտքը Վրաստան»,- գրել է բլոգերը: Ռոմանովի խոսքերով՝ իրեն փաստաթուղթ […]
15:55 19.07.2022
Ղազախստանի կառավարությունը նախատեսում է ավելացնել հացահատիկի, մասնավորապես՝ ցորենի և ալյուրի արտահանումը և աշխատում է նոր շուկաներ գտնելու ուղղությամբ։ Առաջնահերթ ուղղություններից մեկը լինելու է կովկասյան տարածաշրջանը և, բնականաբար, Վրաստանը, փոխանցում է Aliq.ge-ն։ «Գյուղատնտեսության նախարարությունն աշխատում է դեպի Չինաստան, կովկասյան երկրներ, այդ թվում՝ Ադրբեջան և Վրաստան, ինչպես նաև դեպի Պակիստան, Թուրքիա, Իրան և եվրոպական այլ նոր շուկաներ […]
15:54 19.07.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 25-ին քառօրյա այց է կատարելու Լատինական Ամերիկա։ Նա լինելու է Մեքսիկայում, Վենեսուելայում և Արգենտինայում, փոխանցում է Ermenihaber-ը։ Քննարկվելու են այդ երկրների հետ Թուրքիայի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանի երկրների հետ առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն ուղղված քայլերը։ Էրդողանն իր վերջին այցը Մեքսիկա կատարել է 7 տարի առաջ։ Նա այս անգամ նախ […]
15:51 19.07.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն հայտնել է COVID-19 նոր ալիքի մասին, որն առաջացել է «Օմիկրոն» շտամի պատճառով, և Եվրոպայի երկրներին կոչ է արել օպերատիվ միջոցներ ձեռնարկել պատվաստումների և դիմակների կրման վերաբերյալ: «Ակնհայտ է, որ մենք այնպիսի իրավիճակում ենք, ինչպիսին անցյալ ամառ էր, միայն այս անգամ COVID-19-ի շարունակվող ալիքը պայմանավորված է «Օմիկրոն» […]
15:44 19.07.2022
«Դիմադրության» շարժումը հետաձգել է հուլիսի 21-ին նախատեսված հանրահավաքը՝ պայմանավորված առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է շարժման համակարգող, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Սիրելի հայրենակիցներ, մի շարք գործընկերներ և քաղաքացիներ առաջարկել են հետաձգել հինգշաբթի օրը՝ հուլիսի 21-ի հանրահավաքը՝ հաշվի առնելով առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակը: Մենք քննարկել […]
15:41 19.07.2022
Հուլիսի 18-ին կայացել է Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում հումանիտար առաքելություն իրականացնող 10-րդ խմբի հերթափոխը: Այս մասին հայտնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Ականազերծողներից և բժիշկներից բաղկացած հերթական խումբը մեկնել է Հալեպ և այնտեղ կիրականացնի իր առաքելությունը: Համաձայն հակաականային գործողությունների միջազգային չափորոշիչների 10-րդ խմբի սակրավորները, անցնելով ուսումնական նախավարժանք, կսկսեն դաշտային աշխատանքները:
15:38 19.07.2022
Անցած շաբաթվա ընթացքում (10.07-17.07.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7 812 նոր դեպք։ Առողջացել է 4 764 հիվանդ, իսկ 7 պացիենտ մահացել է։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը տարածել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։ Հատկանշական է, որ դեպքերի մեծ մասը՝ 4 979-ը, գրանցվել է Թբիլիսիում: Ըստ տվյալների՝ մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում 72 հազար 073 թեստավորում […]
15:34 19.07.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Պրոբացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի […]
15:28 19.07.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկն է Իրան: Նրան Սադաբադ պալատում պաշտոնական արարողությամբ դիմավորել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, փոխանցում է Ermenihaber-ը։ Էրդողանի հետ Իրան են մեկնել պաշտպանության, ներքին ու արտաքին գործերի նախարարները, գանձապետարանի և ֆինանսների նախարարը, էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարը, երիտասարդության և սպորտի նախարարը, առևտրի նախարարը, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը, ազգային հետախուզական կազմակերպության […]
15:24 19.07.2022
ԵՄ կողմից ֆինանսավորվող «EU4Culture» («ԵՄ-ը մշակույթի համար») ծրագիրը հայտարարում է շարժունակության դրամաշնորհների երկրորդ մրցույթը՝ աջակցելու Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Մոլդովայի արվեստագետներին և մշակույթի ոլորտի մասնագետներին: Դիմելու իրավունք ունեն մշակութային բոլոր բնագավառներում գործունեություն ծավալող 18 տարեկանից բարձր արվեստագետները կամ մասնագետները, ովքեր նշված երկրների քաղաքացիներ են կամ օրինական բնակիչներ: Մրցույթը բաց է պրակտիկայի, ճանաչողական այցերի, համաժողովների, մասնագիտական […]
15:20 19.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հուլիս 18-ին աշխատանքային այցով ՀՀ Շիրակի մարզում էր: Այցը մեկնարկել է Ախուրյան գյուղից. այստեղ Արա Խզմալյանը հյուրընկալվել է քանդակագործ Ալբերտ և նկարիչ Հրաչյա Վարդանյանների արվեստանոցում: Նախարարի տեղակալը ծանոթացել է արվեստագետների աշխատանքներին, առաջիկա ծրագրերին: Զրույցի ընթացքում նախարարի տեղակալն ու արվեստագետները քննարկել են ազատ արվեստագետների գործունեության, դերակատարության, […]
15:18 19.07.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
15:15 19.07.2022
Օրեր առաջ օձի խայթոցից «Մուրացան» համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել 12-ամյա տղա: Ինչպես տեղեկացնում են ԲԿ-ից՝ երեխան Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Բազմաղբյուր գյուղից է: Հողամասում՝ հորն օգնելիս, գյուրզա օձը երկու տեղով՝ աջ ոտնաթաթի կոճերի շրջանում խայթել է, ոտքի վրա կծածի 4 հետքեր են նկատվել: Ոտքը սկսել է ցավել, այտուցվել, երեխան ունեցել է անհանգստություն, սրտխառնոց, փսխումներ: Նրան […]
15:12 19.07.2022
Հուլիսի 19-ին՝ ժամը 11:38-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 11-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ամառային խոհանոցի և խորդանոցի տանիքներում (մոտ […]
15:08 19.07.2022
Հուլիսի 17-19-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Հրազդան, Արագածոտնի մարզի Թալին քաղաքներում, Մաստարա գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 գյուրզա, 2 սահնօձ, 3 շահմար, 1 իժ և տեղափոխել անվտանգ տարածք:
15:05 19.07.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հյուրընկալել էր Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Շտեֆան Մալերիուսին: Հանդիպմանը մասնակցել են «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի փոխտնօրեն Մաթիաս Հեսպեն և հիմնադրամի Երևանյան գրասենյակի ղեկավար Լիաննա Մարուքյանը: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Շտեֆան Մալերիուսին նշանակման կապակցությամբ և բեղմնավոր համագործակցություն մաղթել: Հիմնադրամի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել […]
14:48 19.07.2022
Միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու համար ազգային վարորդական վկայականի հիման վրա, առանց քննությունների մասնակցելու, մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրվում է միջազգային վարորդական վկայական։ Այն ստանալու համար անձը ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանում է ներկայացնում․ անձը հաստատող փաստաթուղթ մեկ գունավոր լուսանկար՝ 3×4 չափսի վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր (12.000 ՀՀ դրամ) գործող ազգային վարորդական […]
14:36 19.07.2022
ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել «Մաթեմատիկա» առարկայի 63-րդ միջազգային օլիմպիադայում։ Հայաստանի թիմը ներկայացրել է 6 աշակերտ՝ 5-ը Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից, իսկ մեկը՝ «Քվանտ» վարժարանից: Ֆիզմաթ հատուկ դպրոցի սաներ Վահագն Հովհաննիսյանը և Ռուբեն Համբարձումյանն արժանացել են արծաթե, իսկ նույն դպրոցի աշակերտներ Հայկ Կարապետյանը, Վահրամ Ասատրյանն ու Արեգ Մկրտչյանը, […]
14:20 19.07.2022
Լոռու մարզի Գուգարքի համայնքապատկան հողամասերն օրենքի խախտմամբ և պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ վարձակալության, ապա ենթավարձակալության հանձնելու վերաբերյալ քրեական գործով կայացվել է մեղադրական դատավճիռ: Քննությամբ հիմնավորվել էր, որ 2005թ.-ից մինչև 2020թ. Լոռու մարզի Գուգարք համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Ա. Աշուղյանը, 2007թ. ի պաշտոնե տեղեկացված է եղել համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրի տարածքում հեռահաղորդակցության օպերատոր ընկերության կողմից ալեհավաք կայան […]
14:17 19.07.2022
Հուլիսի 18-ին պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները Վանաձոր քաղաքի Դեմիրճյան և Շիրակացու փողոցների խաչմերուկում ճանապարհային երթևեկության կանոն խախտելու համար կանգնեցրել են «Կիա Սորենտո» մակնիշի ավտոմեքենա։ Վարչական իրավախախտման փաստով արձանագրություն կազմելու ժամանակ մեքենայի 35-ամյա ուղևորը արձանագրություն չկազմելու համար 5-հազարանոց թղթադրամը փորձել է դնել պարեկի գրպանը։ Նա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Տարոնի […]
14:06 19.07.2022
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով։ Ինչպես փոխանցում է Sputnik Արմենիան՝ տեղեկությունը հայտնել է նրա փաստաբան Հայկ Ալումյանը։ Այսօր Քոչարյանը պետք է մասնակցեր իր և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստին։ Փաստաբանը դատավոր Աննա Դանիբեկյանին հայտնեց, որ հուլիսի 14-ին իր պաշտպանյալը COVID-19-ի թեստ է հանձնել, որի արդյունքը եղել է դրական։ Դատավորը ստիպված […]