16:56 13.07.2022
Հուլիսի 2-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 83-րդ կմ-ին «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 32-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հուլիսի 13-ին՝ ժամը 08.00-ին, վարորդը՝ 32-ամյա Վարդան Հակոբյանը, հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն:
16:54 13.07.2022
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն ճանաչել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը։ «Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունն այսօր ճանաչեց Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը։ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության միջազգային կարգավիճակը և նրա պետականությունը շարունակում են ամրապնդվել։ Սա մեր դիվանագիտության հերթական հաղթանակն է»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։ ԴԺՀ-ի ներկայացուցչությունը հայտնել է, որ ԿԺԴՀ-ի դեսպանը չորեքշաբթի օրը […]
16:47 13.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ՄԱԿ-ի «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրի ամփոփիչ քննարկմանը և եզրափակիչ նիստին: Քննարկմանը ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՄԱԿ-ի […]
16:45 13.07.2022
ԱՀ Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել նույն շրջանի Խնածախ գյուղի բնակիչ Ս. Ա.-ի և վերջինիս փեսա Վ. Ն.-ի միջև 2022 թ. մայիսի 28-ին առաջացած վիճաբանության ընթացքում Վ. Ն.-ի կողմից ուրիշի գույքը ոչնչացնելու դիտավորությամբ Ս. Ա.-ին պատկանող ավտոմեքենան հրկիզելու և 340.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ […]
16:40 13.07.2022
Հուլիսի 14-ին՝ ժամը 12:00-ին, Լոռու մարզի Լոռի բերդ համայնքի Լեջան բնակավայրում իրականացվելու է «Քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
16:32 13.07.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հուլիսի 12-ին մասնակցել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերատոր ծրագրի մեկնարկին: Ծրագիրը նախագծվել է ՀԲԸՄ-ի կողմից՝ «Ստեղծարար Հայաստանի» հետ համագործակցությամբ։ Նպատակն է Հայաստանում մշակութային և ստեղծարար արդյունաբերության էկոհամակարգի ձևավորման խթանումը, մասնագետների կարողությունների հզորացումը և զարգացող ստեղծարար տնտեսությանն աջակցումը: Միջոցառման ընթացքում էկոնոմիկայի նախարարության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]
16:25 13.07.2022
Ստեփանակերտի Առաքելյան փողոցում գտնվող 6-րդ դպրոցի նախկին մասնաշենքերից երկրորդի վերապրոֆիլավորումը որպես բազմաբնակարան շենք ավարտական փուլում է։ Նշենք, որ առաջին մասնաշենքը՝ բաղկացած 15 բնակարաններից, արդեն հանձնվել է շահագործման։ Երկրորդ մասնաշենքը ևս բաղկացած է 15 բնակարաններից, որից 11-ը երկու սենյականոց է, իսկ 4-ը՝ երեք սենյականոց։ Ներկայումս ընթանում են ներքին հարդարման վերջնական աշխատանքներ։ Վերջում կիրականացվի նաև բակային տարածքի […]
16:22 13.07.2022
Հուլիսի 13-ին՝ ժամը 15։27-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ Ջրաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
16:07 13.07.2022
Հուլիսի 13-ին՝ ժամը 09։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Կանաչուտ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:01-ին, մարվել՝ 10:27-ին: Այրվել է Կանաչուտ գյուղի Սարգսյան փողոցում կայանած «GAZel» մակնիշի ավտոմեքենան:
15:52 13.07.2022
Ստամբուլում սկսվել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի բանակցությունները Ուկրաինական հացահատիկի արտահանման հարցով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Իշխանությունները հրաժարվել են բացահայտել հանդիպման վայրը, այն ընթանում է փակ դռների հետևում։ Աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ այսօրվա հանդիպման կոնսենսուսի հույսերը մեծ են: Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում հաշվի են առնվում ինչպես Մոսկվայի մտավախությունները, այնպես […]
15:44 13.07.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մասնակիցներին՝ օսկարակիր ռեժիսոր, սցենարիստ Թերի Ջորջին, փառատոնի պատվավոր հյուր, օսկարակիր ռեժիսոր և սցենարիստ Կոստա-Գավրասին, դերասան, ռեժիսոր, սցենարիստ Մայքլ Գյուրջյանին և գրող, հումանիստ, ակտիվիստ Միրզա Դինայիին՝ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր Հարություն Խաչատրյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և «Ոսկե ծիրան»-ի […]
15:40 13.07.2022
Պակիստանցի լրագրողուհին սոցցանցերում հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ապտակել է դեռահասին ուղիղ եթերում, գրում է The Indian Express-ը: Մայրա Հաշմին ուղիղ եթեր է վարել Կուրբան Բայրամի տոնակատարության ժամանակ։ Մինչ կինը խոսում էր տեսախցիկի առջև, նրան փորձել է խանգարել դեռահասը, որը փորձել է ձեռքով հասնել օբյեկտիվին։ Լրագրողուհին փորձել է պահպանել ինքնատիրապետումը, սակայն չի կարողացել՝ […]
15:29 13.07.2022
«Բնապահպանական համագործակցությունը՝ հանուն ավելի լավ ապագայի» խորագրով հանդիպմանը մասնակցելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը երկկողմ հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, Իրանի բնապահպանության կազմակերպության նախագահ Ալի Սալաջաղեի հետ, տեղեկացնում են ՇՄ նախարարությունից։ Նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին հյուրընկալության համար և կարևորել տարածաշրջանում բնապահպանական խնդիրների լուծմանն […]
15:25 13.07.2022
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։08-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի 27-րդ փողոցում տուն է այրվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ֊փրկարարական ջոկատ երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Այգեհովիտ գյուղի 27-րդ փողոցում գտնվող ավտոտնակում այրվում են ավտոմեքենա և անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
15:23 13.07.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային ու քաղաքային իշխանությունների հետ հյուրընկալել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին, կոմիտեի ներկայացուցիչներին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը Գյումրիում կազմակերպելուն առնչվող հարցեր։ Նազելի Բաղդասարյանը ողջունել է հյուրերին և նշել, որ ուրախ է […]
15:12 13.07.2022
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված տեղեկության համաձայն՝ Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողներից մեկը խոշոր չափերի կաշառքի դիմաց կազմակերպում է առանց քննություններ հանձնելու վարորդական իրավունքի վկայականի տրամադրման գործընթաց: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ծառայողական քննության արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, որ մի խումբ անձինք վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով հանդիպել են ոստիկանության կապիտանին։ Վերջինս տեղեկացրել է, […]
14:39 13.07.2022
Երևանում և մարզերում այս պահին արդեն գործում է գազաբալոնների վկայագրման 23 լիցենզավորված կազմակերպություն։ ՏԿԵ նախարարությունը ներկայացրել է լիցենզավորված կազմակերպությունների ցանկը՝ 1. «ՊՐԵՄԻՈՒՄ ԳԱԶ» ՍՊԸ – ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Ն. Տիգրանյան փ., 1-ին փակուղի 1 2. «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆԵՐ» ՍՊԸ – ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Ն. Սիսակյան փ. 4/2 3. «ՄԻՔԱՅԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ» ՍՊԸ – […]
14:31 13.07.2022
Մինչ Կարսի բնակիչները սպասում են «Դողուքափը» սահմանային անցկակետի բացմանը, Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման աշխատանքներ են սկսվել։ Այս մասին, Ermenihaber-ի փոխանցմամբ, հրապարակում է արել թուրքական «GazeteKars» լրատվական կայքը։ Աղբյուրի համաձայն՝ իսրայելական մի ընկերություն հայ-թուրքական սահմանային գոտում իրականացնում է ականազերծման աշխատանքներ: Նշվում է, որ Կարսի Աքյաքա շրջանի Իբիշ գյուղի տարածքում արդեն 20 օր է, ինչ ընթանում են ականազերծման […]
14:28 13.07.2022
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացու դի է նկատվել Երևանյան լճում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ: Փրկարարները դուրս են բերել Երևանյան լճից քաղաքացի Ս. Ս.-ի (ծնված 1959 թ․) դին:
14:20 13.07.2022
Թումոն և STARMUS-ը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Starmus VI գիտության և արվեստի համաշխարհային փառատոնն այս տարի անցկացվում է Երևանում` «50 տարի Մարսի վրա» խորագրով: Փառատոնը միավորում է առաջատար գիտնականներին, արտիստներին և լեգենդար տիեզերագնացներին, որոնք իրենց գիտելիքներով կիսվում են հանրության հետ: Starmus-ի և Թումոյի ընդհանուր նպատակն է գիտության, կրթության և նորարար տեխնոլոգիաների խթանումը: Կողմերը պատրաստվում են […]
14:02 13.07.2022
Ռուս արտահանողները հուլիսին կսկսեն Բուլղարիա հեղուկ գազ (LPG) մատակարարել վրացական սևծովյան Փոթի նավահանգստով, քանի որ արտահանման ավանդական ուղիները փակ են, փոխանցում է Aliq.ge-ն։ Refinitiv Eikon-ի տվյալներով՝ մոտ 3 000 տոննա հեղուկ գազ այս ամիս Սուրգուտից երկաթուղով կուղարկվի Փոթի, ապա ծովային լաստանավով՝ Բուլղարիայի Վառնա: «LPG-ի մատակարարումը քննարկվում է Փոթիով՝ այլ խոշոր արտահանման ուղիներով վաճառքի սահմանափակ հնարավորությունների […]
13:54 13.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) աշակերտների միջազգային գնահատման «PISA» ծրագրին մասնակցության նախապատրաստական աշխատանքների քննարկմանը, որը կազմակերպվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում: Ծրագրին մասնակցությանն ընդառաջ` կարողությունների զարգացմանն աջակցության նպատակով Հայաստանում է գտնվում Ավստրալիայի կրթական հետազոտությունների խորհրդի ներկայացուցիչ Էնդրյու Մանոնին, որը հուլիսի 11-15-ն աշխատանքային […]
13:47 13.07.2022
ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հուլիսի 14-ին արտահերթ նիստ կանցկացնի: Օրակարգում ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդի արտահերթ նիստը նախատեսված է ժամը 18:30-ին: ԱԺ խորհրդի որոշման նախագծի համաձայն՝ պատգամավորների ցանկում բացակայում են «Պատիվ ունեմ» խմբակցության քվոտայով խորհրդարան անցած Թագուհի Թովմասյանի ու Իշխան Զաքարյանի անունները: Իշխան Զաքարյանը ավելի վաղ հայտարարել […]
13:39 13.07.2022
Հուլիսի 13-ին` ժամը 10:25-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:26-ին, մարվել՝ 12։20-ին: Մինաս Պապյան փողոցի թիվ 10ա հասցեում այրվել է երկու փայտե տնակ […]
13:31 13.07.2022
Կոլոմբոյում ցուցարարները ներխուժել են Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրամասինգհեի գրասենյակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Մինչ այդ տեղի ուժայինները փորձել են ցրել ակցիայի մասնակիցներին և նրանց դեմ արցունքաբեր գազ կիրառել։ Պետության ղեկավարը, ինչպես գրում են ԶԼՄ-ները, լքել է երկիրը: Երկրի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել։ Հուլիսի 20-ին խորհրդարանում տեղի կունենան նոր նախագահի ընտրություններ, որից հետո կնշանակեն […]
13:24 13.07.2022
Հուլիսի 12-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսաոսկրային ալյուրի, կերի, լրացակերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծման արգելանքը։ Սահմանափակումները հանվել են՝ հիմք ընդունելով Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքում […]
13:11 13.07.2022
Թուրքիայի հայկական հիմնադրամների միությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հայտարարության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցը դարձել է Թուրքիայի հայ համայնքի օրակարգային թեման։ Անհատների մակարդակում նկատվող անվիճելի լավատեսությունը համայնքն ամբողջովին կիսում է նաև վարչական/ինստիտուտուցիոնալ մակարդակում։ Այս համատեքստում հետևյալ շեշտադրումն է արվել․ «Մեր […]
13:05 13.07.2022
ՇՄ նախարարությունից տեղեկացնում են, որ այսուհետ գործում է «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք քաղաքացիների այցելության նոր կարգ․ մուտքը թույլատրվում է շաբաթվա բոլոր օրերին՝ առավելագույնը 3 ժամով, ժամը 10:00-18:00-ն ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից տրված անցագրերով և տեսուչների հսկողության ներքո։ Տարածք միաժամանակ կարող են մուտք գործել ոչ ավելի, քան 30 անձ։ Արգելոցի և […]