08:52 14.07.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Հ․ Ավետիսյան փ. 13, 23, 24, 25, 26, 27, 44, 46, 59 շենքեր, Խորենացի փ. 1, 2, 3, 28, 29, 30, 39, 40, 41 շենքեր, Կարախանյան փ. 18, […]
08:34 14.07.2022
Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտնել է հանգստյան գոտում շարունակվող անտառային հրդեհների հետեւանքով 19 տուժածի մասին։ Չորեքշաբթի օրը Թուրքիայի Դաչա հանգստյան գոտում բռնկված անտառային հրդեհը շարունակվում է մինչ օրս, ուժեղ քամին թույլ չի տալիս կրակը մարել։ Հրդեհի մարմանը ներգրավվել է ավելի քան 10 ինքնաթիռ և ուղղաթիռ, տեղակայվել է ռազմական տեխնիկա։ Իշխանությունները չեն բացառում դիվերսիաներն ու դիտավորյալ հրկիզումը։ […]
08:25 14.07.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
08:17 14.07.2022
Կիևը ԿԺԴՀ-ի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչմանը «բոլոր մակարդակներում շատ կոշտ» կարձագանքի: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ավելի վաղ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման պատճառով Ուկրաինայի ԱԳՆ-ը հայտարարել էր դիվանագիտական հարաբերությունների խզման, ԿԺԴՀ-ի հետ քաղաքական և տնտեսական շփումների դադարեցման մասին: Նախարարությունը նշել է, որ Կիևը դատապարտում է հանրապետությունը […]
08:08 14.07.2022
Հուլիսի 13-ին Ռումինիայում կայացավ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Կլուժ» (Ռումինիա)-«Փյունիկ» պատասխան հանդիպումը: Հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով, որտեղ «Փյունիկը» հաղթեց 4:3 հաշվով, փոխանցում է ՀՖՖ-ն։ Գոլերը՝ Ադջեյ-Բոատենգ, 6, Գայիչ, 89, 119, Պետրիլա, 90+4 11 մետրանոց հարվածաշար Դուգաչիչ՝ 1:0, Կոչուկ՝ 1:1, Պետրիլա՝ 1:1, Դաշյան՝ 1:2, Բուրկե՝ 2:2, Հարությունյան 2:3, Մուհար՝ 3:3, Ավագյան՝ 3:4, […]
23:58 13.07.2022
«Global Firepower» միջազգային վերլուծական ընկերությունը կազմել է պետությունների վարկանիշային աղյուսակը՝ հաշվի առնելով ռազմաօդային ուժերի հզորության ցուցանիշը, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ այդմ՝ 2022 թվականի դրությամբ Թուրքիան զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը՝ իր զինանոցում ունենալով 1057 միավոր ռազմաօդային տեխնիկա: Ցուցակը նախկինի պես գլխավորում է ԱՄՆ-ն 13.247 միավոր տեխնիկայով: Երկրորդ հորիզոնականում Ռուսաստանն է 4.173 միավոր ռազմաօդային տեխնիկայով: Եռյակը եզրափակում […]
23:46 13.07.2022
Տանզանիայի հարավում ավելի քան 10 մարդ է վարակվել անհայտ հիվանդությամբ, որին բնորոշ է քթից արյունահոսությունը, հայտնել է տեղական Citizen հրատարակությունը: «Հուլիսի 12-ի դրությամբ եղել է ընդամենը 11 հիվանդ, որոնցից երեքը մահացել են»,- հայտարարել է երկրի բժշկական ծառայության ղեկավար Այֆելո Սիչվալեն: Նրա խոսքով ՝ բռնկումը տեղի է ունեցել Լինդիի շրջանում։ Հուլիսի 5-7-ը հիվանդանոցներ տեղափոխվածների մոտ եղել […]
23:45 13.07.2022
Հունիսի 12-ին և 13-ին «Բաղրամյան» զորավարժարանում N զորամասի հրետանային ստորաբաժանումներն իրականացրել են մարտավարական պարապմունքներ։ Խաղարկվել են պաշտպանողական, հարձակողական և հակահարձակողական բնույթի մարտավարական դրվագներ՝ հաշվի առնելով ժամանակակից համազորային մարտի կանոնները։
23:35 13.07.2022
Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունները պայմանավորվածություն են ձեռք բերել Ստամբուլում հացահատիկի արտահանման համակարգող կենտրոն ստեղծելու մասին, հայտնել է ընդունող երկրի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: «Դրական և կառուցողական մթնոլորտում անցած հանդիպման արդյունքում համաձայնեցվել են հիմնական տեխնիկական հարցերը, ինչպիսիք են համակարգող կենտրոնի ստեղծումը, որտեղ ներկա կլինեն բոլոր կողմերի ներկայացուցիչները, համատեղ հսկողություն նավահանգստից ելքի վրա և […]
23:27 13.07.2022
ՀՀ ՊՆ-ը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել՝ հայտարարելով, թե իբր հուլիսի 13-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ «Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»,- ասվում է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության […]
23:24 13.07.2022
Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 13-18-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է […]
23:12 13.07.2022
Նիդեռլանդներում հայտնաբերվել է «Օմիկրոն» BA.2.75 կորոնավիրուսային շտամի նոր ենթատեսակ, որը կոչվում է կենտավր, չորեքշաբթի հայտնել է երկրի Առողջապահության ազգային ինստիտուտը (RIVM): BA.2.75 տարբերակը հայտնաբերվել է Նիդեռլանդներում՝ Գելդերլանդ հյուսիսարևելյան նահանգում, ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ կորոնավիրուսի այս մուտացիան հայտնաբերվել է Հնդկաստանում և առնվազն տասը այլ երկրներում, ներառյալ Ավստրալիան, Գերմանիան, Մեծ […]
23:04 13.07.2022
Կանանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը սկսեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում: Ինչպես տեղեկացնում են ֆեդերացիայից, առաջին խաղում Հայաստանի հավաքականը 61-43 հաշվով հաղթեց Մոլդովայի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 25 միավորով: Նա նաև 9 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 1 արդյունավետ փոխանցում: Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի […]
22:48 13.07.2022
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Քրիս Փափասը փաստաթուղթ է պատրաստել, որը նախատեսում է խիստ վերահսկողության տակ առնել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16 կործանիչների հնարավոր վաճառքը, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ կոնգրեսականն այս նախագիծը ներկայացրել է Հունաստանի ունեցած մտահոգությունների պատճառով: Դրանում նախատեսվում է «Պաշտպանության ազգային հատկացումների մասին օրենքում» 2 նախապայման ավելացնել: Նախապայմաններից մեկն այն է, որ […]
22:40 13.07.2022
Զինծառայողների՝ հաստիքային զենքից կրակ վարելու ունակությունները զարգացնելու նպատակով հուլիսի 13-ին N զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, անձնակազմը կրակային տարբեր վարժաձևերից հանձնել է ստուգարքներ։
22:29 13.07.2022
Մեծ Բրիտանիայի վարչապետի ընտրությունների երկրորդ փուլ է անցել վեց թեկնածու, հայտարարել է Պահպանողական կուսակցության ղեկավար կոմիտեի ղեկավար գրեմ Բրեյդին: Մասնավորապես՝ առնվազն 30 և ավելի ձայն են հավաքել ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը, միջազգային առևտրի փոխնախարար Փենի Մորդոնտը, արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը, Համայնքների պալատի կոմիտեի նախագահ Թոմ Տուգենդհատը, կանանց և իրավահավասարության հարցերով նախկին փոխնախարար Քեմի […]
22:12 13.07.2022
Հուլիսի 13-ին՝ ժամը 19։19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն ականապատված է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը և […]
21:43 13.07.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Երևան քաղաքի բնակչուհի Թ.Ենոքյանի՝ ՀՀ դատախազությունից ստացված, ինչպես նաև վերջինիս մոր կողմից տրված հաղորդումներում մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից, մասնավորապես, Երևան քաղաքի բնակչուհի Ենոքյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2022թ. հունիսի […]
21:37 13.07.2022
Ադրբեջանի հատուկ ծառայությունները կեղծ լուրեր են տարածում՝ փորձելով վախի մթնոլորտ ստեղծել Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ ԱԱԾ-ն։ «Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ […]
21:07 13.07.2022
Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման պատճառով Ուկրաինայի ԱԳՆ-ը հայտարարել է դիվանագիտական հարաբերությունների խզման, ԿԺԴՀ-ի հետ քաղաքական և տնտեսական շփումների դադարեցման մասին: «Ի պատասխան նման ոչ բարեկամական ակտի՝ Ուկրաինան հայտարարում է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։ ԿԺԴՀ-ի հետ քաղաքական և տնտեսական շփումներ չեն իրականացվում այդ երկրի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցների պատճառով»,- ասված […]
20:57 13.07.2022
Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված՝ Հանրապետության տարածքում կտրուկ ավելացել է հրդեհի առաջացման վտանգները, տեղեկացնում է ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանը։ «ԱԻ պետական ծառայությունը հրդեհավտանգ շրջանին ընդառաջ նախապատրաստվել և ի մի է բերել ողջ հնարավորությունները` հրդեհային վտանգները ժամանակին կանխելու և դրանցից բխող վտանգները չեզոքացնելու համար։ Նախապես թարմացվել՝ նոր սարքավորումներով ու տեխնիկական միջոցներով համալրվել է կենտրոնական […]
20:50 13.07.2022
COVID-19-ի դեմ բուստեր պատվաստումները խթանում են իմուն համակարգը՝ ամրապնդելով ժամանակի ընթացքում հնարավոր թուլացած պաշտպանությունը, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։ Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում։
20:35 13.07.2022
Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում: Ինչպես փոխանցում են ֆեդերացիայից, երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 30-101 հաշվով զիջեց Գերմանիայի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը գերմանցի Լինա Սոնտագն էր՝ վաստակած 39 միավորով: Անցկացրած առաջին խաղում Հայաստանը 49-46 հաշվով հաղթել էր Վրաստանին, իսկ երկրորդ խաղում պարտվել էր Իսրայելի հավաքականին:
20:27 13.07.2022
Հուլիսի 13-ին՝ ժամը 19։19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն ականապատված է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը և […]
20:15 13.07.2022
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Ռամիլ Ուսուբովի պաշտոնական հրավերով կմեկնի Ադրբեջան, փոխանցում է Ermenihaber-ը։ Նա Բաքվում կլինի հուլիսի 15-ին։ Շամխանին այցի շրջանակներում Ռամիլ Ուսուբովից զատ հանդիպելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Նրանք քննարկելու են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները։ Հիշեցնենք, որ Շամխանին հուլիսի 7-ին Հայաստանի անվտանգության խորհրդի […]
17:01 13.07.2022
Հուլիս 13-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Կանադայի «Խորհրդարանական կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Իվո Բալինովին և տեղական ծրագրերի համակարգող Հովհաննես Մարգարյանցին։ Հանդիպման սկզբում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ողջունել է ՀՀ-ում ռեզիդենտ դեսպանով դեսպանություն բացելու Կանադայի պատրաստակամությունը, որը կնպաստի հայ-կանադական համագործակցության առավել խորացմանը, այդ թվում նաև […]
16:58 13.07.2022
Ներկայիս Թուրքիայի արևելյան Վան նահանգի Սարայ շրջանում գտնվող ուրարտական դարաշրջանի սեպագիր արձանագրությունը գանձագողերի թիրախում է հայտնվել, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Գանձագողերը ոսկի գտնելու մոլուցքով փորձել են ծակել ժայռի վրա փորագրված հնագույն հայկական պատմական արձանագրությունները։ Նշենք, որ այս ուրարտական «դարպասն» ունի 5 մետր բարձրություն։ Ժամանակի ընթացքում արձանագրության ժայռապատն ամբողջովին պղծել են տարբեր միջամտություններով։ Իսկ թուրքական պատկան մարմիններն […]