TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Մահվան ելքով վրաերթ Արտանիշ-Ջիլ ճանապարհին

12:50 13.07.2022

Հուլիսի 12-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղի մոտ տեղի է ունեցել վթար, ինչի հետևանքով Վլադիմիր Գրիգորյանը մահացել է: Պարզվել է, որ հուլիսի 12-ին, ժամը 10.00-ին, Արտանիշ-Ջիլ ճանապարհի 10-րդ կմ-ին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 69-ամյա Վլադիմիր Գրիգորյանին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Սպանության փորձ Երևանում. նախաձեռնվել է քրեական վարույթ

12:42 13.07.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Երևանում կատարված սպանության փորձի և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ ահազանգերը ստացվել են հուլիսի 13-ին՝ […]

̰
«Գյումրի. վարպետաց քաղաք». Գյումրիում կանցկացվի արհեստների փառատոն

12:30 13.07.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գյումրու համայնքապետարանի համագործակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը հուլիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, Գյումրու «Վարդանանց» հրապարակում կանցկացնի «Գյումրի. վարպետաց քաղաք» խորագրով արհեստների փառատոնը: Փառատոնն ավելի փոքր ձևաչափով կշարունակվի հուլիսի 17-ին Երևանում՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում: Այնուհետև՝ մինչև սեպտեմբեր, այդ միջոցառման շրջանակում թանգարանում պարբերաբար կանցկացվեն մշակութային […]

̰
Կապանի տներից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է

12:23 13.07.2022

Հուլիսի 13-ին՝ ժամը 10:25-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մինաս Պապյան 10ա հասցեում այրվում է երկու փայտե տնակ՝ 25 քմ և 15 քմ: Հրդեհը […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չեռնոգորիայի վարչապետին

12:16 13.07.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեռնոգորիայի վարչապետ Դրիտան Աբազովիչին՝ Պետականության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չեռնոգորիայի բարեկամ ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին ու ժողովրդին խաղաղություն և առաջընթաց։ Հայաստանը բարձր է գնահատում Չեռնոգորիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը և […]

̰
Թուրքիան նոր դեսպան ունի Վրաստանում

12:08 13.07.2022

Վրաստանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Ալի Քաան Օրբայն իր հավատարմագրերն է հանձնել Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիային։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, վերջինս հավատարմագրերն ընդունելու ժամանակ շեշտել է, որ Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերն է և լավ բարեկամը։ «Մենք գնահատում ենք մեր ռազմավարական գործընկերությունը և հետևողական ենք լինելու հետագա տարիներին ևս մեր համագործակցությունը զարգացնելու հարցում»: […]

̰
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Չեռնոգորիայի նախագահին

11:59 13.07.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչին Պետականության տոնի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում նախագահը մասնավորապես նշել է. «Շնորհավորում եմ Ձեզ և Չեռնոգորիայի բարեկամ ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ։ Հայաստանը կարևորում է Չեռնոգորիայի հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված փոխշահավետ գործակցության և բարեկամական կապերի խորացումն ու ամրապնդումը: Առանձնահատուկ ջերմությամբ և սիրով եմ հիշում վերջերս Հայաստան կատարած […]

̰
Վրաստան ցորենի ներմուծմամբ ՌԴ-ն 1-ին, ՀՀ-ն 3-րդ տեղում է

11:50 13.07.2022

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին երկիր ցորենի ներմուծումը նվազել է, իսկ ալյուրի ներմուծումը զգալիորեն աճել է։ Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն, ցորեն, ալյուր, հաց արտադրողները որպես այս ամենի պատճառ նշում են Ռուսաստանից ցորենի արտահանման համար սահմանված սակագինը և ալյուրի զրոյական հարկը, ինչը ցորենի ներկրումը դարձնում է ոչ եկամտաբեր։ Արդյունքում՝ հունիսից Վրաստան […]

̰
Կապանի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ

11:43 13.07.2022

Հուլիսի 13-ին՝ ժամը 10:25-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

̰
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 67 դեպք

11:37 13.07.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 67 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 20, հարկերից խուսափելու՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 6-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, սեքսուալ բնույթի բռնի […]

̰
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Ազգային անվտանգության հատկացումների ակտին ներկայացված հայամետ լրացումները

11:30 13.07.2022

Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովը հավանություն է տվել և պալատի վերջնական քննարկմանն է ներկայացրել Ազգային անվտանգության հատկացումների ակտին ներկայացված չորս հայամետ լրացումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: Լրացումներով մասնավորապես կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, հետաքննել հակահայկական պատերազմական հանցագործությունները, որոնք իրականացվել են թուրքական անօդաչու թռչող սարքերի միջոցով՝ ԱՄՆ […]

̰
Ինչպես խուսափել աղիքային վարակիչ հիվանդություններից

11:23 13.07.2022

Առողջապահության նախարարությունը խորհուրդներ է ներկայացրել՝ ինչպես խուսափել աղիքային վարակիչ հիվանդություններից։ Մանրամասնն՝ ինֆոգրաֆիկայում։

̰
«Արար» ծրագիրը շարունակում է գործել՝ ի նպաստ համայնքների զարգացման

11:15 13.07.2022

«Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագիրը 2017 թվականից իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի և «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ու փոխանցման միջոցով նպաստել ՀՀ համայնքների մշակութային և տնտեսական կայունացմանը, բնակիչների հոգևոր […]

̰
Ուժեղացված ծառայություն ԱԻՆ-ում՝ հնարավոր հրդեհները կանխարգելելու ուղղությամբ

11:09 13.07.2022

Այսօր՝ հուլիսի 13-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը հրավիրել է հրատապ խորհրդակցություն: Եղանակի կտրուկ տաքացմանը զուգահեռ՝ հրդեհների առաջացման վտանգն ավելանում է: Գերատեսչության ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են այս պահին տիրող իրավիճակի մասին, ներկայացրել են իրականացվող աշխատանքները կանխարգելելու հրդեհների առաջացումը և այն գործիքակազմը, որով հարկ եղած դեպքում կիրականացվի հրդեհաշիջում: Ըստ զեկույցների, հանրապետության բոլոր ՀՓՋ-ները տեխնիկապես պատրաստ են […]

̰
Կանաչուտ գյուղում ավտոմեքենայում բռնկված հրդեհը մարվել է

11:00 13.07.2022

Հուլիսի 13-ին՝ ժամը 09։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Կանաչուտ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարգսյան փողոցում կայանած «GAZel» մակնիշի ավտոմեքենայում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:01-ին, մարվել՝ 10:27-ին:

̰
Շրի Լանկայի նախագահը լքել է երկիրը․ իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել կղզու ամբողջ տարածքում

10:53 13.07.2022

Շրի Լանկայի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել այն բանից հետո, երբ բողոքի ցույցերի ֆոնին պաշտոնաթող նախագահ Գոթաբայ Ռաջապաքսը լքել է երկիրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը ՝ վկայակոչելով վարչապետի դիվանատունը: Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգհեն, որպես նախագահի պաշտոնակատար, կարգադրել է պարետային ժամ սահմանել երկրի արևմտյան նահանգում, որի կազմի մեջ մտնում է Կոլոմբոյի մայրաքաղաքը, և արտակարգ […]

̰
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի

10:50 13.07.2022

Պլանային աշխատանքները իրականացվելու նպատակով հուլիսի 14-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 15-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, այդ թվում Ցամաքաբերդ, Գոմաձոր թաղամասերի, Վարսեր, Ծաղկունք, Գեղամավան, Ծովագյուղ, Սեմյոնովկա գյուղերի գազասպառողների, Սևանի թերակղզում, լճափնյա տարածքում («Հայկ Ղուկասյան» սեփականատիրոջից մինչև սեփականատեր «Նինա Վարտանովա») գործող տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Էներգոսերվիս», «Սմբատյան Ռաֆիկ», «ՄՄՄ և Ռ», «Արծափ Շին», «Ալիք» […]

̰
Արագածոտնի մարզում բախվել են Nissan Juke-ը, «06»-ն ու քարով բարձված Hovo բեռնատարը․ վերջինս կողաշրջվել է

10:43 13.07.2022

Երեկ՝ հուլիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի՝ Սասունիկ գյուղի վարչական տարածքում բախվել են 43-ամյա Սևակ Դ-ի վարած քարով բարձված Hovo մակնիշի բեռնատարը, 31-ամյա Մարինա Հ-ի վարած Nissan Juke մակնիշի և 28-ամյա Աբրահամ Բ-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, […]

̰
Կանաչուտ գյուղում ավտոմեքենա է այրվում

10:35 13.07.2022

Հուլիսի 13-ին՝ ժամը 09։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Կանաչուտ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

̰
Այսօր հնարավոր կլինի տեսնել գերլուսին

10:28 13.07.2022

Գերլուսինը, որը աստղագետները անվանում են լիալուսին, տեղի է ունենում այն ​​օրերին, երբ Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը կրճատվում է մինչև մեկ տարվա նվազագույնը, և տեղի կունենա այսօր: «Լուսինը [Երևանի ժամանակով ժամը 13:09-ին] կմոտենա Երկրին 357263 կմ հեռավորության վրա և 2022 թվականին կգտնվի նրանից նվազագույն հեռավորության վրա: Լուսնի տեսանելի տրամագիծը 33 րոպե 27 վայրկյան է»,- ասել […]

̰
Լիտվայի նախագահը կոչ է արել արևմտյան երկրներին խզել տնտեսական կապերը ՌԴ-ի հետ

10:20 13.07.2022

Լիտվայի նախագահը կոչ է արել արևմտյան երկրներին հետևել Վիլնյուսի օրինակին և խզել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ։ երկրի նախագահը հիշեցրել է, որ Լիտվան, ի տարբերություն այլ եվրոպական երկրների, իրեն լիովին անկախ է հայտարարել ռուսական էներգակիրներից: Նա նշել է, որ որքան շուտ նույն ճանապարհն ընտրեն մյուս երկրները, այնքան ավելի հեշտ կլինի բոլորի համար:

̰
Երևանում այրվել են «Volkswagen golf»-ի շարժիչի հատվածը և սրահը

10:13 13.07.2022

Հուլիսի 13-ին՝ ժամը 03։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սաֆարյան փողոցի թիվ 142 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։29-ին, մարվել՝ 03։45-ին։ Այրվել են «Volkswagen golf» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ:

̰
SHANTNEWS

09:55 13.07.2022

̰
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

09:47 13.07.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորքի 7-րդ զանգ.՝ Կարախանյան փ. 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 47, 49, 50 շենքերը, Հ․ Ավետիսյան փ. 4, 5, 6, 7, 9, 10, 11, 12, 14, 15, […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 15․2 հա տարածքում բռնկված հրդեհները

09:36 13.07.2022

Հուլիսի 10-13-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 32 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 1200 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 800 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1500 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 300 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1000 քմ, […]

̰
Թուրքիան, Ռուսաստանը, Ուկրաինան և ՄԱԿ-ը կհանդիպեն հացահատիկի արտահանման հարցով

09:27 13.07.2022

Այսօր Ստամբուլում տեղի է ունենալու Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի ռազմական պատվիրակությունների հանդիպումը ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ՝ Ուկրաինայի տարածքից հացահատիկի արտահանման հարցով: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարը: Հուլուսի Աքարը նշել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ավելի վաղ մեկնել է Մոսկվա՝ հանդիպելու ռուսական ռազմական պատվիրակության հետ, իսկ Ուկրաինայի զինվորականների պատվիրակությունը բանակցություններ է վարել Անկարայում՝ Թուրքիայի […]

̰
Էրթիչի հանքավայրի տարածքում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն

09:15 13.07.2022

հուլիսի 8-ին՝ ժամը 16-ից մինչև 16:30 ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Էրթիչի քվարցիտների բաց հանքավայրի տարածքում մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:

̰
Օձերի ակտիվացման շրջան է․ 7 ահազանգ է ստացվել

09:06 13.07.2022

Հուլիսի 11-13-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Տավուշի մարզի Ոսկեվան, Արարատի մարզի Մրգավան գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 գյուրզա, 2 սահնօձ, 2 շահմար, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Հուլիսի 9-13-ը ԱԻՆ-ում ստացվել է հրդեհի 6 ահազանգ

08:58 13.07.2022

Հուլիսի 9-13-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, Արմավիրի մարզի Հովտամեջ և Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղերում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 49 քմ) և […]

̰
Կանադայում «Օմիկրոն»-ի նոր շտամով վարակման դեպքեր են հայտնաբերվել

08:49 13.07.2022

Կանադայում հայտնաբերվել է Omicron BA.2.75 կորոնավիրուսային շտամի ենթատեսակով վարակման հինգ դեպք։ Այս մասին հուլիսի 12-ին CTV հեռուստաալիքին հայտնել է երկրի առողջապահության նախարարության աղբյուրը։ Աղբյուրի խոսքով ՝ հիվանդների թվի մասին տվյալները կարող են ճշգրտվել, քանի որ հետազոտությունները դեռ շարունակվում են:

̰
BACK_TO_TOP