18:15 12.06.2022
Հունիսի 12-ին` ժամը 15:07-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՌԴ քաղաքացին (Մ․ Կ․՝ ծնված 2002 թ․) երեք ընկերների հետ բարձրացել է Արագած լեռը, սակայն հեռացել է ընկերներից և մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը […]
17:45 12.06.2022
Նախօրեին` ժամը 19:00-ի սահմաններում, Մարտակերտում վթարվել է ջրամատակարարման ներքին ցանցի 225 մմ խողովակը, որի հետևանքով քաղաքում խաթարվել է կանոնավոր ջրամատակարարումը: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են «Ջրամատակարարում» ՓԲԸ-ից։ Ըստ աղբյուրի` ընկերության մասնագետներն անհրաժեշտ գործիքակազմով մեկնել են դեպքի վայր. իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը և հավաստիացնում, որ գործադրվում են բոլոր ջանքերը՝ Մարտակերտում ջրամատակարարումը […]
16:45 12.06.2022
Մարմնամարզուհի Էլլադա Ալավերդյանը Մալթայում կայացած Եվրոպայի փոքր երկրների առաջնութունում հաղթող է ճանաչվել։ Ինչպես տեղեկացնում է Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցը, նա չեմպիոն է դարձել 800 մ վազքատարածությունում։
16:32 12.06.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ իր նախնիները հասարակ գյուղացիներ էին, իսկ հետո` բանվորներ։ «Հիմա խոսելիս Նիկիտա Սերգեևիչ Միխալկովը մի զարմանալի բան պատմեց, մի զարմանալի պատմություն ժամանակների, սերունդների կապի մասին։ Նրա նախնին Ռոմանովներից առաջինի կնիքի պահապանն էր։ Մոտավորապես նույն ժամանակներից, եկեղեցական արձանագրություններով փաստագրված, իմ նախնիները եղել են հասարակ գյուղացիներ, իսկ հետո՝ հասարակ աշխատողներ: Այո, […]
15:55 12.06.2022
Հունիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Արևելյան հայոց թեմի Բոստոն քաղաքի Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ եկեղեցու ուխտավորներին՝ առաջնորդությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Շնորհք քահամա Սուինի։ Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ Տեր Շնորհքը ներկայացրեց ուխտավորաբար Մայր Աթոռ ժամանած հավատացյալներին: Իր հայրական օրհնությունը փոխանցելով ուխտավորներին՝ […]
15:46 12.06.2022
Հունիսի 14-ին՝ Երևանում, կկայանա Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի չորրորդ տուրի Հայաստան-Շոտլանդիա հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Վահան Բիչախչյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում՝ հունիսի 13-ին՝ ժամը 18:00-ին, և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա հունիսի 13-ին՝ […]
15:32 12.06.2022
2022թ.-ի հունիսի 11-ին «Վերին Լարս» անցակետում տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հանդիպումը Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ: Ակնկալվում է, որ վերակառուցումից հետո «Վերին Լարսի» անցակետային թողունակությունն կմեծանա 6,4 անգամ՝ օրական դրանով կկարողանա անցնել ավելի քան 2,5 հազար ավտոտրանսպորտային միջոց՝ մինչև 3000-ը հասցնելու հնարավորությամբ։
15:15 12.06.2022
անրապետության զորավարժարաններում շարունակվում է հրաձգությունը: Ուսումնական փուլի եզրափակիչ ակորդը՝ մարտական կրակով: Հայաստանը պատրաստվում է մասնակցել բանակային միջազգային 8-րդ խաղերին: Մրցաձևերից հերթականը հրետանու կրակի վարպետն է: Մարտական հերթապահություն բարձր զգոնությամբ և նվիրումով: Հատուկ ռեպորտաժ հյուսիսարևելյան սահմանագոտու պահապան տղաների մասին: Զինված Ուժերը պատրաստվում է համալրման ամենամեծ գործընթացին: Ամառային զորակոչին ընդառաջ մեկնարկել են քննող հանձնաժողովների նիստերը: 29 տարի […]
14:58 12.06.2022
ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Օլբանի քաղաքի դատարանը ստիպված են եղել փակել դեզինսեկցիայի համար այն բանից հետո, բանից հետո, երբ ցուցարարները վիճաբանության ժամանակ խավարասերներ եմ բաց թողել դահլիճ: Այս մասին հայտնում է ABC 8 News-ը։ Միջադեպը տեղի է ունեցել նահանգի Կապիտոլիայում բողոքի ակցիաների ժամանակ 4 մարդու ձերբակալման գործով լսումների ժամանակ։ Պատասխանողին, ով սկսել է դատական նիստը […]
14:41 12.06.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Այս հատկանշական օրը, որը խորհրդանշում է Ռուսական պետության բազմադարյա ավանդույթները, ամրությունը և ոգին, միավորում է բոլոր ռուսաստանցիներին, որոնք հիշում են իրենց Հայրենիքի անցյալը և հավատում նրա ապագային։ Այս տարի Հայաստանը և Ռուսաստանը նշում […]
14:15 12.06.2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահ է, որ Ռուսաստանի հետ իր երկրի հարաբերություններն այսուհետ ևս կամրապնդվեն և կընդլայնվեն: «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերություններն այսուհետ ևս անշեղորեն կամրապնդվեն և կընդլայնվեն ի շահ մեր ժողովուրդների և երկրների»,- երկրի պետական տոնի ՝ Ռուսաստանի օրվա առթիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական նամակում […]
13:59 12.06.2022
Արջի քոթոթները Քաջարանի հանքի մոտակայքում վազվզում են։ «Սյունիքի մարզ» ֆեյսբուքյան էջում արջի քոթոթների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվել։
12:59 12.06.2022
Հունիսի 12-ին` ժամը 10։58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Երևանյան լճում ձկնորսները դի են նկատել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը՝ ջրասուզակով։ Փրկարարները լճից դուրս են բերել քաղաքացու դին։
12:33 12.06.2022
Երեկ՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 15:35-ի սահմաններում Վազգեն Սարգսյան փողոցի 1 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչներ, 33-ամյա Միսակ Ղ.-ի վարած BMW մակնիշի, 34-ամյա Վահան Ա.-ի վարած Mercedes մակնիշի և 59-ամյա Գագիկ Խ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Mercedes-ի ուևղոր, Շիրակի մարզի բնակիչ, […]
12:19 12.06.2022
Հունիսի 13-19-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կկայանա Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Հայաստանի հավաքականները հանդես կգան հետևյալ կազմերով․ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃ 45 կգ Սամվել Խաչատրյան 48 կգ Տիգրան Գալստյան 51 կգ Ալեքս Մարգարյան 55 կգ Հայկ Լյուդվիգյան 60 կգ Գասպար Տերտերյան 65 կգ Վահե Հովհաննիսյան 71 կգ Արարատ Վարդերեսյան 80 կգ Արման Մովսիսյան 92 կգ Գրիշա Ոսկանյան 110 կգ […]
11:18 12.06.2022
Հունիսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը: Տոնի առիթով,Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանք կբերվեն Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գայանե կույսի մասունքները: Ժամը 10:30-ին վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի նաև Անդաստանի արարողություն:
11:03 12.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]
10:50 12.06.2022
Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը: Ընտրատեղամասերը բացվել են կիրակի առավոտյան երկրի մայրցամաքային մասում: Ֆրանսիայի քաղաքացիները կընտրեն 577 պատգամավոր, որոնք խորհրդարանում կաշխատեն մինչև 2027 թվականը: Ֆրանսիայում քվեարկությունը տեղի է ունենում մեծամասնական ընտրակարգով։ Միամանդատային շրջանները ձևավորվում են մետրոպոլիայում և անդրծովյան դեպարտամենտներում: Միաժամանակ 48 միլիոն ֆրանսիացիներից առաջինը, ովքեր ունեն ակտիվ ընտրական իրավունք, եկել են ընտրատեղամասեր շաբաթ […]
10:36 12.06.2022
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի Շահումյանի շրջանի օկուպացիայի 30-րդ տարելիցի կապակցությամբ «30 տարի առաջ՝ 1992 թ․ հունիսի 12-ին, Ադրբեջանի զինված ուժերը գրավեցին Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը։ Արցախի այս հինավուրց շրջանը, որը կարևոր դերակատարություն է ունեցել հայոց պետականության ու ազգային ազատագրական պայքարի պատմության մեջ և հանդիսացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնադիր սուբյեկտներից […]
10:22 12.06.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վ.Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի, Թույլ տվեք Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորել Ձեզ և եղբայրական ռուս ժողովրդին՝ ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը, անկեղծ ու բարիդրացիական հարաբերությունները, պատմական, […]
10:12 12.06.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Թույլ տվեք սրտանց շնորհավորել Ձեզ և Ռուսաստանի ողջ ժողովրդին պետական տոնի` Ռուսաստանի օրվա առթիվ: Այս օրը խորհրդանշում է Ռուսաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական և հասարակական […]
10:03 12.06.2022
Հունիսի 9-12-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Արարատ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 12 քմ) և տրանսպորտային […]
00:11 12.06.2022
Այսօր՝ հունիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում, թիվ 15 երթուղին սպասարկող 017 համարի տրոլեյբուսը՝ Սեբաստիա փողոցում ընթանալիս, էլեկտրահաղորդիչի ձողը պոկվել և ընկել է նրա ետևից ընթացող Mercedes E-340 մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ձողի ընկնելու հետևանքով Mercedes-ի վարորդը որովայնի հատվածում վնասվածք է ստացել և օպերատիվորեն ժամանած շտապօգնության […]
00:07 12.06.2022
Մայրաքաղաքում անցկացվեց «Ուտեստ ֆեստ» տոնածիսական ուտեստների փառատոնը։ Գաղափարն իրագործվեց Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի հետ: Նպատակը հայկական ավանդական տոնածիսական ուտեստների հարուստ ընտրանին և հայկական տոնացույցի կերակրատեսակները հանրայնացնելն է: Մանրամասները՝ տեսանյութում։
23:59 11.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]
23:53 11.06.2022
Հունիսի 11-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հրավերով Երևանում անցկացվելիք «Գիտության և գործարարության օրեր» միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկության 2021թ. Նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Արդեմ Փաթափությանը ներկա է գտնվել Հայաստանի Ամերիկյան Համալսարանի 2022 թ.-ի շրջանավարտների ավարտական միջոցառմանը և հանդես եկել ելույթով: «Հավատացեք ինքներդ ձեզ և ձեր ձայնին. Դուք եք ներկայացնում այն սերունդը, […]
23:50 11.06.2022
Ազգերի Լիգայի խաղարկության B դիվիզիոնի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Լեհաստանում մրցում էր Ուկրաինայի ընտրանու հետ և խոշոր հաշվով պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 3-0 հաշվով։ Հունիսի 11-ին՝ Ազգերի լիգայի խաղարկության Ուկրաինա-Հայաստան հանդիպումից հետո, Լեհաստանի Լոձ քաղաքի «Մեյսկի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը: Մանրամասները՝ տեսանյութում։