23:59 13.06.2022
Հունիսի 13-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները մոտ 2000 քմ տարածքում իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ։ Հիշեցնենք, որ հունիսի 9-ին, ժամը 11։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեգործների փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող կուտակած աղբից ծուխ է […]
23:55 13.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված ամբողջ հատվածը վերականգնված է […]
23:51 13.06.2022
Հունիսի 13-ին N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ։ Զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի տարածք՝ զբաղեցրած մարտական դիրքեր, շենք-շինություններ և հրամանատարական կետեր ներթափանցման անհատական ու խմբային հատուկ գործողություններ, հաջողությամբ կատարել առաջադրված ուսումնամարտական խնդիրները։
23:37 13.06.2022
N զորամասի հրաձգարանում հունիսի 13-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։ Զինծառայողները հրահանգավորվել են հրաձգության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, կատարել կրակային տարբեր վարժություններ։ Ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքի տիրապետման, կրակի վարման և թիրախների խոցման կարողությունները։
23:36 13.06.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վանում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ դժգոհություն է հայտնել Հունաստանի վարչապետ Կիրիակիս Միցոտակիսի՝ ԱՄՆ-ի սենատում Թուրքիային առնչվող ելույթի կապակցությամբ, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ Թուրքիայի նախագահի՝ իրենք Միցոտակիսի հետ պայմանավորվել էին 2 երկրների միջև խնդրահարույց թեմաների վերաբերյալ 3-րդ կողմերին չխառնել: «Բա ես քեզ Վահիդդեդին պալատում ընդունեմ, հյուրասիրեմ, այդ ճաշի ժամանակ պայմանավորվենք, որ […]
23:30 13.06.2022
Հանրապետության տարածքում hունիսի 14-16-ը շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո, 17-18-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևան քաղաքում hունիսի 14-16-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև […]
22:43 13.06.2022
N զորամիավորման զորամասերից մեկում հունիսի 13-ին անցկացվել է ցուցադրական հրամանատարաշտաբային զորավարժություն։ Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումների ղեկավարներին առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ներկայացվել պաշտպանական մարտի նախապատրաստման և վարման ընթացքը, գործողությունների հաջորդականությունը: Զորամիավորման ղեկավար կազմը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստությունը և ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակումը։
22:37 13.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Հունիսի 14-ին, ժամը 00։00-08։00-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Կապան-Տաթև ավտոճանապարհի Նորաշենիկ-Վերին Խոտանան […]
22:05 13.06.2022
Թուրքիայում սոցիոլոգիական ընկերությունների իրականացրած պարբերական հարցումները կրկին իշխանության վարկանիշի անկում են արձանագրում, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքական «Gezici» սոցիոլոգիական կազմակերպությունը մայիսի 28-29-ին երկրի 14 նահանգում 1570 քաղաքացու շրջանում անցկացրած հարցման ժամանակ մասնակիցներին ուղղել է հետևյալ հարցը «Եթե նախագահական ընտրությունների 1-ին փուլում մասնակցեն Էրդողանը (ներկայիս նախագահ), Քեմալ Քըլըչդարօղլուն (գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ), Սելահաթթին Դեմիրթաշը (քրդամետ […]
21:55 13.06.2022
Հանրապետության 35 քննական կենտրոնում հունիսի 14-ին կանցկացվի հայոց լեզվի և հայ գրականության միասնական քննությունը: Այս մասին տեղեկացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի լրատվության բաժնի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը։ Հայտագրվել է 5253 դիմորդ։ Նրանցից 1290-ը քննությունը հանձնելու է մայրաքաղաքում, 451-ը՝ Լոռիում, 488-ը՝ Կոտայքում, 454-ը՝ Շիրակում, 280-ը՝ Սյունիքում, 93-ը՝ Վայոց ձորում, 348-ը Տավուշում, 255-ը Արագածոտնում, 419-ը՝ Արարատում, 375-ը՝ […]
21:34 13.06.2022
Շաբաթներ առաջ համացանցում տեղեկություններ էին տարածվում, որ «Դիլիջան» ազգային պարկի ամբողջ տարածքում մեծ քանակությամբ խլուրդներ են անկում։ Ահազանգի հետքերով «Դիլիջան» ազգային պարկի մասնագետներն օրեր շարունակ ուսումնասիրություններ և դիտարկումներ են անցկացրել պարկի տարածքում, խլուրդների անկման որևէ դեպք չի գրանցվել, տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։ «Անպատասխան են մնացել նաև ազգային պարկի ներկայացուցիչների խնդրանքներն ահազանգը հնչեցնողներին` ներկայացնել ապացույց […]
21:22 13.06.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 13-ին հանդիպել է մի խումբ հանրային գործիչների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Օրակարգում հանրային խորհրդի ձևավորմանն առնչվող հարցեր էին: Քննարկման մասնակիցները ընդգծել են ԱՀ առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին դիմագրավելու հարցում հասարակական ու պետական կառույցների միջև համագործակցության կարևորությունը և հանրային խորհրդի` որպես նման համագործակցության հնարավոր արդյունավետ հարթակի դերը: Հանդիպմանը […]
21:18 13.06.2022
Կառավարության աջակցությամբ մարզահամերգային համալիրում տեղադրվել է միջազգային չափանիշներին համապատասխան խաղային մարզաձևերի մանրահատակ ՀՀ կառավարության աջակցությամբ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղադրվել է խաղային մարզաձևերի համար նախատեսված մանրահատակ: Գերմանական բարձրորակ մանրահատակի տեղադրման աշխատանքներին տեղում հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և խաղային մարզաձևերի ՀՀ ֆեդերացիաների ներկայացուցիչները: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրինության և խաղային […]
21:03 13.06.2022
Հունիսի 13-ին դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Ալստելֆեն քաղաք, ուր հանդիպում ունեցավ քաղաքապետ Տյապկո Պոպենսի և D66 կուսակցությունից քաղաքային խորհրդի անդամ Տավրոս Ասլանյանի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ վարչապետի Նիդերլանդներ կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունները, Ամստելֆենի հայ համայնքի գործունեությանն առնչվող հարցեր։ Ամստելֆենի քաղաքային գրադարանում դեսպան Տիգրան Բալայանը մասնակցեց Bright Future […]
20:38 13.06.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ ՌԴ դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը: Փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում մասնավորապես ասել է. «Մեծարգո Սերգեյ Պավելի, Հարգելի ընկերներ, Անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ և Ռուսաստանի քաղաքացիներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Ռուսաստանյան պետության նորագույն պատմության մեջ այս տոնը նշանավորվում է կյանքի բոլոր ոլորտներում հիմնարար վերափոխումներով, որոնց հիմքում քաղաքացին […]
20:26 13.06.2022
Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է արժեզրկվել։ Հունիսի 13-ին 1 ամերիկյան դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել է 17․22-ի։ Լիրան միաժամանակ արժեզրկվում է եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Այսօր ժամը 10։45-ի դրությամբ արտարժույթի շուկայում գործարքները կատարվել են 1 եվրո/18․043, 1 ստերլինգ/21․11 փոխարժեքով։ Թուրքական լիրայի այս շարունակական արժեզրկումն առաջինն է 2021-ի դեկտեմբերի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ […]
20:15 13.06.2022
Հիդրոօդերևութաբանության և որինգի կներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 6-12-ը։ Սևանա լճի մակարդակը հունիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3սմ-ով և կազմել` 1900.76մ (12.06.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 33սմ-ով։ Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հունիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում կազմել […]
20:07 13.06.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ և ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի մասնակցությամբ Կառավարությունում կայացել է ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի վերաբերյալ քննարկում: Քննարկմանը ներկա էին ինչպես ՀՀ գերատեսչությունների, այնպես էլ եվրոպական ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի ընթացքին: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել […]
15:58 13.06.2022
Այսօր` հունիսի 13-ին, Փարիզում ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը հանդիպել է Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի և ներկայացուցչության անձնակազմի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ֆրանսիական քաղաքական գործիչների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Արցախին ցուցաբերած օժանդակության, և այն շարունակական դարձնելու անհրաժեշտության մասին: ԱԺ նախագահը հատուկ ընդգծել է պատերազմից […]
15:58 13.06.2022
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հունիսի 13-ի նիստում քննարկվող համաձայնագիրը հնարավորություն է տալիս ԵՄ անդամ բոլոր պետությունների հետ սահմանել և իրականացնել միասնական ընթացակարգեր՝ կողմերի տարածքներում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման հարցերում: Քննարկվում է «ՀՀ կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև «ՀՀ և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի […]
15:56 13.06.2022
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում միջոցառումներ են ձեռնարկվում Ջերմուկ համայնքի Կեչուտ թաղամասի «Արխաշան» կոչվող հանդամասի դաշտամիջյան հատվածում 3 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. հունիսի 12-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի բնակիչն իր վարած «ՈւԱԶ 469» մակնիշի ավտոմեքենայով նշված ճանապարհով դեպի Ջերմուկ քաղաք երթևեկելիս շեղվել է ճանապարհի […]
15:52 13.06.2022
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի առաջին չորս ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Վրաստանից կարտոֆիլի արտահանումն աճել է 2,7 անգամ, տեղեկացնում է Aliq.ge-ն։ Geostat-ի տվյալներով՝ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Վրաստանից արտահանվել է 15 291 տոննա՝ 2,941 մլն դոլար արժողությամբ կարտոֆիլ, իսկ 2021 թվականի առաջին չորս ամիսներին՝ 5 517 տոննա։ Վրաստանից 2022 թվականի […]
15:50 13.06.2022
Հունիսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Հովհաննես Կարապետի և Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Էջմիածնի Սուրբ Շողակաթի վանքի ուխտի օրն է: Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռի ավանդատուն-թանգարանից դուրս կբերվի և Սուրբ Շողակաթի վանք կտարվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը: Ժամը 10:30-ին […]