TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+31.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ուժեղացվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը

16:13 10.06.2022

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 10-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած ««Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի խոսքերով՝ առաջարկվող լրացումը կնպաստի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն […]

̰
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները հայտնաբերել են մի ողջ զինանոց

16:00 10.06.2022

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացել էին տեղեկություն, որ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի տներից մեկում և օժանդակ շինություններում ապօրինի կերպով զենք-զինամթերք և թմրամիջոց է պահվում: Փաստի առթիվ հարուցվում է քրեական գործ, և հունիսի 8-ին, դատարանի որոշմամբ, կատարվում է խուզարկություն, որին մասնակցում են նաև այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչներ: Առանձնատան տարբեր հատվածներից հայտնաբերվում է […]

̰
Վահրամ Դումանյանն ընդունել է Միխայիլ Շվիդկոյին

15:53 10.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով Միխայիլ Շվիդկոյի այցը ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ Վահրամ Դումանյանն անդրադարձել է «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» և «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում» ծրագրերին: […]

̰
Փոխվարչապետ Մաթևոսյանին ներկայացվել է «Հայաստանի ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզ»-ը

15:52 10.06.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ներկայացվել է ԱՄՆ ՄԶԳ փորձագետների կողմից մշակված «Հայաստանի ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզ»-ը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Ռեբեկա Ուայթը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, «Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») տնօրեն Լևոն Օհաննեսյանը, այլք։ Փոխվարչապետ Մաթևոսյանը ողջունել է բոլորին Հայաստանի կառավարության […]

̰
Իտալիայում ուղղաթիռ է անհետացել, որի մեջ եղել են թուրքեր

15:49 10.06.2022

Իտալիայում ուղղաթիռ է կորել։ Այն ուղևորվել է հունիսի 9-ին Լուչա քաղաքից։ Ուղղաթիռում անձնակազմից բացի եղել է 4 հոգի՝ ազգությամբ թուրք։ Այդ մասին հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը։ Նա հայտնել է, որ ուղղաթիռի և ռադարի միջև կապը կորել է հունիսի 9-ի երեկոյան։ Իտալիայի մասնագիտացված ​​խմբերը շարունակում են անհետացած ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները։ «Մեր […]

̰
Բացահայտվել է Բագրատունյաց փողոցում 44-ամյա տղամարդու սպանության դեպքը

15:38 10.06.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է Բագրատունյաց փողոցում 44-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքի օրը՝ ժամը 00:30-ին, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գումարային հարցի շուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել տուժողի և Արարատ քաղաքի բնակչի միջև, որի ժամանակ վերջինս, ապօրինաբար […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

15:28 10.06.2022

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետություն ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) տնտեսական խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ տարածքում առևտրատնտեսական և մի շարք այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել տնտեսական կայունության ապահովման նպատակով արդի մարտահրավերներին հակազդելու հնարավոր համատեղ միջոցառումների շուրջ:

̰
Չլուծված է մնում 2021 թ. մայիսից ադրբեջանական զորքերի` ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման հարցը․ Միրզոյանը՝ ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստին

15:25 10.06.2022

Հունիսի 10-ին ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ իր խոսքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնավորապես նշել է. «Հարգելի՛ Ստանիսլավ Վասիլիի Տիկնայք և պարոնայք Մենք ավարտեցինք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների […]

̰
Երևանի Այգեգործների փողոցում մոտ 2000 քմ տարածքում այրվում է շինարարական և կենցաղային աղբ

15:15 10.06.2022

Հունիսի 10-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մոտ 2000 քմ տարածքում այրվում է շինարարական և կենցաղային աղբ: Հիշեցնենք, որ հունիսի 9-ին՝ ժամը 11։39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեգործների փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող կուտակած աղբից ծուխ […]

̰
Խորհրդակցություն Արցախում կայազորների զինվորական դատախազությունների հետ

15:07 10.06.2022

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում: ՀՀ գլխավոր դատախազը Ասկերանում խորհրդակցություն է անցկացրել ՀՀ զինվորական դատախազության տեղի կայազորների զինվորական դատախազությունների դատախազների հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, քննարկվել են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և ԶՈւ-ի կողմից Արցախի դեմ 2020թ. սանձազերծված ագրեսիվ պատերազմից հետո նոր իրողությունների պայմաններում կայազորների […]

̰
Երթուղային ավտոբուսի վարորդի նկատմամբ կատարված սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է ուղևորը

15:02 10.06.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է երթուղային ավտոբուսի վարորդի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է […]

̰
SHANTNEWS

15:00 10.06.2022

̰
ՀԱՊԿ-ը դառնում է նշանակալից խաղացող Եվրասիայի անվտանգության ապահովման գործում. Միրզոյան

14:57 10.06.2022

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) գնալով ավելի կարևոր դերակատար է դառնում կազմակերպության անդամ երկրների և ընդհանուր առմամբ Եվրասիական տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում։ Այս մասին ուրբաթ օրը Երեւանում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Այժմ ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի՝ որպես անվտանգության դոնորի կարիքը աստիճանաբար կմեծանա և դուրս կգա եվրասիական տարածաշրջանի մեր ի […]

̰
Մեկնարկում է «Դասարան+Դասական» ծրագրի նոր փուլը

14:52 10.06.2022

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 13-ին կազդարարվի «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի նոր փուլի մեկնարկը։ Կրթական ծրագիրը կիրականացվի հունիսի 13-26-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ: Այն նախատեսված է հանրապետության ավագ դպրոցների ու միջին մասնագիտական հաստատությունների աշակերտների համար և միտված է ամրապնդելու դպրոց-թատրոն կապը։ Մասնակիցներն […]

̰
Հակոբ Արշակյանը ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցեր

14:46 10.06.2022

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 10-ին ընդունել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Կարևորելով Միխայիլ Շվիդկոյի այցը մեր երկիր՝ Հակոբ Արշակյանն արձանագրել է, որ այս տարին […]

̰
Լեհաստանում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը

14:42 10.06.2022

Լեհաստանում հաստատվել է կապիկի վիրուսով վարակվելու առաջին դեպքը։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է հանրապետության առողջապահության նախարարության ղեկավար Ադամ Նեձելսկին։ «Մենք ունեինք մոտ 10 կասկածելի դեպք, փորձանմուշները հետազոտվում են։ Հունիսի 10-ին առաջին դեպքն է մեզ մոտ»,- մեջբերում է նրա խոսքերը լեհական մամուլի գործակալությունը։ Հիշեցնենք, որ հիվանդությունը նախկինում արձանագրվում էր Աֆրիկյան երկրներ այցելելուց հետո՝ կենդանիների հետ […]

̰
ՊԵԿ նախագահը և ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավարը քննարկել են հարկային ոլորտում երկկողմ գործակցության հեռանկարները

14:36 10.06.2022

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հունիսի 10-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկվել են հարկային ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպման առանցքում է եղել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՌԴ դաշնային հարկային ծառայության […]

̰
ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարները հաստատել են իրենց հավատարմությունը անվտանգության անբաժանելիության սկզբունքին

14:33 10.06.2022

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի մասնակիցներն ընդունել են փաստաթուղթ, որը հաստատում է հավատարմությունը անվտանգության անբաժանելիության սկզբունքին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք ընդունել ենք միջազգային անվտանգության հարցերով փաստաթուղթ, որում առաջին անգամ ՀԱՊԿ շրջանակներում ամրագրված է անվտանգության անբաժանելիության […]

̰
ՀԱՊԿ ԱԳ նախարարները ստորագրել են 2022-2024 թվականների անվտանգության խորհրդատվությունների պլանի նախագիծը

14:28 10.06.2022

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարները ստորագրել են 2022-2024 թվականների արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների խորհրդակցությունների պլանի մասին որոշման նախագիծը, ինչպես նաև միջազգային անվտանգության հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հայտարարության նախագիծը: ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի (ԱԳՆԽ) ուրբաթ օրը կայացած նիստի արդյունքներով ստորագրվել է նաև հաջորդ հանդիպման անցկացման […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների հետ

14:25 10.06.2022

Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի նախարարների հետ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ հունիսի 10-ին Երևանում անցկացվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Օրակարգում են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր:

̰
Երևանում բախվել են Toyota-ն ու Nissan-ը․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

14:22 10.06.2022

Երեկ՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում Նալբանդյան և Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 35-ամյա Արթուր Գ․-ի վարած Toyota մակնիշի և 47-ամյա Լուսինե Հ-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Հ. Սարգսյանի կողմից նյութեր […]

̰
2021 թ. պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 407 մլն 547 հազար դրամ. Առնակ Ավետիսյան

14:16 10.06.2022

2021 թ. մասնավորեցվել են դասական աճուրդով 2 ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և ուղղակի վաճառքով 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը: Մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 407 մլն 547 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 294 մլն դրամ, իսկ 112 մլն դրամ փոխանցվել է համայնքների բյուջեներ: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ […]

̰
Թուրք-սերբական հարաբերությունների զարգացմանն ուղղված նոր քայլ

14:08 10.06.2022

Սերբիայի կառավարությունը որոշում է ընդունել Թուրքիայի հետ անձնագրային նոր ընթացակարգը սկսելու մասին, համաձայն որի՝ երկու երկրների քաղաքացիներն այսուհետև կարող են այդ երկրներ մուտք գործել իրենց նույնականացման քարտերով (ID card), փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ դա արվում է ի նպաստ թուրք-սերբական հարաբերությունների զարգացման։ Երկուստեք ակնկալվում է, որ դա կծառայի երկու երկրների տնտեսական շահերին և հատկապես […]

̰
42 համարի երթուղու՝ դանակահարված վարորդի կյանքը հաջողվել է փրկել. վնասված էր սիրտը

14:01 10.06.2022

Հունիսի 9-ի առավոտյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է ընդունվել սրտի ծակած-կտրած վերքով միջին տարիքի տղամարդ: Պացիենտը եղել է գիտակցության, ծայրահեղ ծանր վիճակում: Շտապ և անհետաձգելի բուժօգնության ընդունարանում կատարվել են համալիր հետազոտություններ, որից հետո քաղաքացին տեղափոխվել է կրծքային վիրաբուժության բաժանմունք՝ վիրահատության: Բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ 42 համարի երթուղու՝ դանակահարված վարորդի կյանքը հաջողվեց փրկել. վնասված […]

̰
Դրական եզրակացություն «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագրին

13:54 10.06.2022

«Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագրի նպատակն է դրա մասնակից պետությունների զինված ուժերի կառավարման հուսալիության ամրապնդումը և ԶՈւ-երի միջև փոխգործակցության կապերի կազմակերպումը, որն իրականացվում է այդ թվում ԱՊՀ մասնակից պետությունների ռազմական նշանակության կապի արբանյակային ինտեգրված համակարգի ստեղծման միջոցով՝ դրա ազգային սեգմենտների ծավալմամբ՝ նկատի ունենալով համաձայնեցված տեխնիկական պահանջները: Ռուսաստանի Դաշնության […]

̰
Առաջարկվում է նվազեցնել ԱՊՊԱ չունենալու համար նախատեսված տուգանքները

13:47 10.06.2022

Առաջարկվում է նվազեցնել առանց ԱՊՊԱ պայմանագիր ավտոմեքենա վարելու համար սահմանված տուգանքները: Այս մասին հայտնել է Արմեն Խաչատրյանը՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի, Քրիստինե Պողոսյանի և Լիլիթ Կիրակոսյանի հեղինակած այս նախագիծը քննարկվել է հունիսի 10-ին՝ ԱԺ պաշտպանության և […]

̰
Կարեն Գիլոյանը կգործուղվի Շվեյցարիա

13:40 10.06.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հունիսի 10-12-ը կգործուղվի Շվեյցարիայի Համադաշնություն: ԿԳՄՍ նախարարի տեղակալը Լոզանում կմասնակցի Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ամենամյա սիմպոզիումին: Այցի շրջանակում Կարեն Գիլոյանը նաև աշխատանքային հանդիպումներ կունենա WADA-ի նախագահ Վիտոլդ Բանկայի, գլխավոր քարտուղար Ֆրեդերիկ Դոնզեի, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կառլոս Ռոյի և […]

̰
«Արարատ-Արմենիա»-ն նոր դարպասապահ ունի

13:34 10.06.2022

Երևանի «Արարատ-Արմենիա» ակումբին է միացել ռուս դարպասապահ Վսևոլոդ Երմակովը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Վսևոլոդն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել ռուսական մի շարք ակումբներում: Նա Կրասնոդարի սան է, հանդես է եկել «Կրասնոդար»-ի ակադեմիայում ու «Կրասնոդար-2»-ում, ինչպես նաև Արմավիրի «Տորպեդո»-ում, «Արմավիր»-ում, Իժևսկի «Զենիթ»-ում: Երմակովը մեծ փորձ ունի Հայաստանի Պրեմիեր […]

̰
Հունաստանն արձագանքել է Էրդողանի սպառնալից հայտարարություններին

13:28 10.06.2022

Հույն բարձրաստիճան պետական պաշտոնյաներն արձագանքել են նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Հունաստանի հասցեին արված սպառնալից հայտարարություններին, փոխանցում է Ermenihaber-ը։ Հունական կողմը նշել է, որ Էրդողանի ելույթն ավելի է սրել առանց այդ էլ երկու երկրների հարաբերություններում առկա նկատելի լարվածությունը: Հունաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրենք սպառնալիքներին պատասխանում են հանդարտ վճռականությամբ։ Իսկ պաշտպանության նախարար Նիկոս […]

̰
Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կսպասարկի լեհական մրցավարական անձնակազմը

13:25 10.06.2022

Հաստատվել է Ազգերի լիգայի Բ լիգայի առաջին խմբի երրորդ տուրի Ուկրաինա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը, տեղեկացնում է ՀՖՖ-ն։ Հանդիպման գլխավոր մրցավարն է Դանիել Ստեֆանսկին (Լեհաստան)։ Մրցավարի օգնականներն են Դավիդ Գոլիսը (Լեհաստան) և Միխալ Օբուկովիչը (Լեհաստան), 4-րդ պաշտոնյան է Լուկաշ Կուզման (Լեհաստան)։ VAR-ի մրցավարն է Պյոտր Լասիկը (Լեհաստան), VAR-ի մրցավարի օգնականը՝ Կժիշտոֆ Միրմուսը (Լեհաստան)։ Հիշեցնենք, որ […]

̰
BACK_TO_TOP