13:54 25.05.2022
Մայիսի 26-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, տարահանման և պատսպարման աշխատանքների իրականացումը» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից խնդրում ենք չանհանգստանալ:
13:48 25.05.2022
Մայիսի 23-ին՝ ժամը 05.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 339-րդ կմ-ին «ՄԱՆ» բեռնատարը դուրս էր եկել երթևեկելի մասից, բախվել հողաթմբին և կողաշրջվել. 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, մայիսի 25-ին՝ ժամը 05.45-ին, 39-ամյա Անդրանիկ Վարդանյանը հիվանդանոցում մահացել է: Քննությունը շարունակվում է:
13:46 25.05.2022
ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հույս է հայտնել, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստը։ «Արմենպրես»-ը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հետաքրքրվեց՝ արդյոք նման հանդիպում նախատեսվա՞ծ է։ Գրասենյակից հայտնեցին, որ հավանական է՝ հաջորդ շաբաթվա ընթացքում Մոսկվայում տեղի ունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպում։ «Սահմանազատման […]
13:42 25.05.2022
Մայիսի 26-ին՝ ժամը 11:30-ին, Արագածոտնի մարզի Կաքավաձոր բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, տարահանման և պատսպարման աշխատանքների իրականացումը» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
13:37 25.05.2022
Հանրապետության գետերում մայիսի 24-25-ը դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:
13:36 25.05.2022
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ: Նախագահ Խաչատուրյանը կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ շարունակական ակտիվ համագործակցությունը մարդասիրական և հումանիտար մի շարք խնդիրների լուծման գործում: Վահագն Խաչատուրյանը հատկապես ընդգծել է Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում մինչ օրս […]
13:23 25.05.2022
Մայիսի 25-ին Պորտուգալիան և Հայաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որը տեղի է ունենում աշխարհում ու, մասնավորապես, Եվրասիական տարածաշրջանում շարունակվող հակամարտությունների և լարվածության ֆոնին, և հետևաբար, երկու երկրները մեծապես գնահատում են իրենց միավորող բարեկամական ու գործընկերական ամուր և երկարատև կապերը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ը։ «Անցյալում տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցեր, մասնավորապես՝ Պորտուգալիայի փոխվարչապետի, […]
13:16 25.05.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի՝ որպես «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի Կողմերի 26-րդ կոնֆերանսի նախագահող երկրի, տարածաշրջանային դեսպան Դեյվիդ Մորանին և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին: Փոխվարչապետ Մաթևոսյանը ներկայացրել է կլիմայի փոփոխության դեմ համաշխարհային պայքարին միացած Հայաստանի Հանրապետության գործողություններն ու միջոցառումները, ինչպես նաև անդրադարձել է առաջիկա գործողությունների […]
13:08 25.05.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին՝ պլանային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 26-ին՝ ժամը 10.00-24.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Գ-1 թաղամասերի և Սիլիկյան հին խճուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
00:00 25.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]
23:53 24.05.2022
Մայիսի 17-ից 19-ը Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության նստավայրում՝ Ֆրանսիայի Լիոն քաղաքում, տեղի ունեցավ Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 49-րդ կոնֆերանսը, որի աշխատանքներին մասնակցում էին Եվրոպայի տարածաշրջանի 50 երկրների շուրջ 120 պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկան Ինտերպոլի նախագահ Ահմեդ Նասար Ալ-Ռաիսին և գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքը: Ելույթներ ունեցան Ինտերպոլի տարբեր ենթավարչությունների ղեկավարներ […]
23:40 24.05.2022
Մայիսի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը։ Ինչպես փոխանցում է ՀՖՖ-ն,«Փյունիկը» առավելության հասավ մրցակցի նկատմամբ 1։0 հաշվով։ Խաղի միակ գոլը 30-րդ րոպեին խփեց Սերժ Դեբլեն: Այսպիսով, մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ «Փյունիկը», վաստակելով 74 միավոր, վաղաժամ նվաճեց VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հաղթողի կոչումը։
23:32 24.05.2022
Ապագա պանդեմիաների դեմ պայքարը արտադրողներից պահանջում է այնպիսի պատվաստանյութերի ստեղծում, որոնք կարող են երկար ժամկետով արգելափակել վարակները: Այդ մասին հայտարարել է ամերիկացի միլիարդատեր և Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը՝ ելույթ ունենալով Դավոսի տնտեսական համաժողովում: «Մեզ պատվաստանյութեր են պետք, որոնք երկար ժամանակով արգելափակում են վարակը։ Այսօր պատվաստանյութերը փրկում են միլիոնավոր կյանքեր, բայց դրանք արդյունավետ չեն ինֆեկցիաների […]
23:18 24.05.2022
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը մայիսի 24-ին Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։ «Նորին Ս. Օծութեան պատուիրակութեան մաս կազմեցին Բերիոյ հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Եպս. Զոպուեան, Հ.Յ.Դ. Լիբանանի կեդրոնական կոմիտէի եւ խորհրդարանի հայկական պլոքի ներկայացուցիչ երեսփոխան Յակոբ Բագրատունի, Սուրիոյ խորհրդարանի երեսփոխան Ժիրայր Ռէիսեան, […]
23:09 24.05.2022
Ֆրանսիան ողջունում է մայիսի 22-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև միջև կայացած հանդիպման արդյունքները։ Այս մասին նշված է Ֆրանսիայի արտգործնախարարության հաղորդագրության մեջ: «Այս հանդիպումը կողմերին թույլ տվեց պայմանավորվել սահմանային հարցերի երկկողմ հանձնաժողովի նիստի շուրջ։ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև Եվրամիության […]
23:00 24.05.2022
Մայիսի 24-ի երեկոյան ժամերին և 24-ի լույս 25-ի գիշերը հանրապետության առանձին լեռնային գոտիներում սպասվում է թաց ձյուն և օդի ջերմաստիճանի անկում օդում մինչև 0․․․-1 աստիճան ցրտի սահմաններում։ Հանրապետության տարածքում մայիսի 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 26-29-ը […]
22:53 24.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]
22:45 24.05.2022
«Դիմադրություն» շարժումն այսօր ևս առավոտից սկսել է անհնազադության ակցիաները: Շարժման մասնակիցները երթով Ֆրանսիայի հրապարակից շարժվել են դեպի Արտաքին գործերի նախարարություն, կոչերով ու վանկարկումներով շրջափակել են մուտքերը՝ խոչընդոտելով աշխատակիցների ելումուտը: Այնուհետև մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ ներս են մտել, Արցախի վերաբերյալ իրենց հարցերն ու պահանջներն ուղղել արտաքին գործերի փոխնախարարներ Վահե Գևորգյանին և Մնացական Սաֆարյանին՝ միաժամանակ վերջինիս Արցախի […]
22:42 24.05.2022
Հրամանատարական կազմի մարտավարական գիտելիքները զարգացնելու նպատակով N զորամիավորումում մայիսի 23-ից 24-ն անցկացվել են շտաբային մարզումներ: Ստորաբաժանումների հրամանատարների հետ ճշգրտվել են մարտական խնդիրների կատարման ընթացքն ու հաջորդականությունը, փոխգործակցության կարգը, առաջադրվել են տարբեր պայմանական խնդիրներ: Ստուգվել են նաև սպաների՝ մարտի ընթացքում մարտական փաստաթղթերի մշակման, նպատակային որոշումների կայացման ունակությունները:
22:27 24.05.2022
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտեցին Քանաքեռ-Զեյթունի բաժնի ոստիկանները։ Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Կարապետ Ուլնեցու փողոցի 29-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում, օգտագործում և իրացնում: Մայիսի 19-ին նա հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց 26 փաթեթ մարիխուանայի նմանվող […]
21:53 24.05.2022
Ֆինանսական Bloomberg առևտրային համակարգում ժամը 12:00-ին մեկ դոլարը վաճառվել է 2.8650 լարիով, փոխանցում է Aliq.ge-ն։ Համակարգում առևտուրը սկսվել է 2.8599 փոխարժեքով: Ազգային բանկի կողմից մայիսի 23-ին սահմանված փոխարժեքով ԱՄՆ մեկ դոլարի պաշտոնական արժեքն այսօր 2.8767 լարի է։ Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը կազմում է 3.0677 լարի։
21:34 24.05.2022
N զորամասի ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ մայիսի 24-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։ Իրականացվել են ինժեներական քողարկման, ականների հայտնաբերման և ոչնչացման գործողություններ։ Հրամանատարը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստության մակարդակն ու գործողությունների ներդաշնակման կարողությունները։
21:25 24.05.2022
Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծային աշխատանքների համար 554 մլն դրամ հատկացվեց։ Այսօր կայացած նիստում Երևանի ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին: 50 մլն դրամ՝ Երևանում սոցիալական աջակցության համար: Վերոնշյալ ծրագիրն իրականացվելու է Երևանի քաղաքապետի՝ օրենքով նախատեսված կամավոր լիազորությունների շրջանակում: Հարկ է նշել, որ համայնքն արդեն իրականացնում է նաև սոցիալական այլ ծրագրեր: Ավագանու որոշմամբ՝ […]
21:17 24.05.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 23-ին տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում քննադատել էր Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին: Վերջինս ԱՄՆ-ին հորդորել էր F-16 կործանիչներ չտրամադրել Թուրքիային: Այս կոչին ի պատասխան՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ այսուհետև ինքը չի ճանաչում Միցոտակիս անունով մեկին: Հունական կողմը, ի պատասխան Էրդողանի վերոհիշյալ հայտարարությանը, նշել էր, որ […]
21:08 24.05.2022
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է ՖԻՖԱ-ի (Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիա) նախագահ Ջաննի Ինֆանտինոյի հետ: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ՖԻՖԱ-ի հետ համագործակցությանը և ջանքեր է գործադրում՝ նպաստելու Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում ֆուտբոլի զարգացման նպատակով իրականացվող աշխատանքներին, ընդգծվել ՖԻՖԱ-ի […]
21:00 24.05.2022
Մայիսի 19-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզները գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։ Ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ՝ նրանք Ստեփանավանի Երիտասարդական փողոցում հայտնաբերեցին և, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին 21 և 22 տարեկան երկու երիտասարդի։ Ըստ երիտասարդների բացատրության՝ մայիսի սկզբին մտել էին Ստեփանավանի մի բնակչի տան ավտոտնակը և գողացել հաստոց ու զոդման սարք: Տուժողին պատճառվել էր մոտ […]
20:52 24.05.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 25-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի` Տիգրան Մեծի պող. 40-76 համարների և նրբանցքի, Աճեմյան 1-ին նրբանցքի և Գլինկայի փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար