15:13 26.05.2022
Թուրքիան այս փուլում մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանից բնական գազի մատակարարումներից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ «Էներգետիկայի հարցը կքննարկվի [Թուրքիայի և Իսրայելի] էներգետիկայի նախարարների միջև: Մենք ասացինք, որ եթե Իսրայելը հասնի Եվրոպա արտահանվող գազի ծավալներին, ապա Թուրքիան կլինի միակ տնտեսական ուղին (դա անելու համար): Մենք՝ Թուրքիան, խնդիրներ չունենք, և առայժմ որոշում չկա Ռուսաստանից […]
15:06 26.05.2022
ՀՀ կառավարությունը մայիսի 26-ին կայացած նիստում հավանության է արժանացրել «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ԿԳՄՍ նախարարությանը գումար հատկացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Այս նախագծով […]
15:00 26.05.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դատի կտա գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին: Վերջինս Էրդողանին մեղադրել էր իր ընտանիքի անդամների միջոցով Թուրքիայից տասնյակ միլիոնավոր դոլարներ ԱՄՆ տեղափոխելու մեջ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի փաստաբան Հուսեյին Այդընը հայտարարել է, որ իրենք Քըլըչդարօղլուի «զրպարտությունների» կապակցությամբ գնալու են իրավական ճանապարհով: Հիշեցնենք, որ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ Էրդողանի ընտանիքի անդամները […]
14:50 26.05.2022
Ս.թ. մայիսի 25-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հանդիպումը Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի և դեսպանության դիվանագիտական անձնակազմի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան – Արցախ – Սփյուռք փոխգործակցության հեռանկարները։
14:42 26.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]
14:36 26.05.2022
Մայիսի 26-ին՝ ժամը 13։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 149 շենքի 9-րդ հարկից կրակ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին:
14:30 26.05.2022
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն կաթողիկոսը Հայրապետական իր շնորհավորանքն է հղել Հոգեշնորհ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանին 13-ին՝ Բաղդադում տեղի պատգամավորական ժողովի ընթացքում Իրաքի հայոց թեմի առաջնորդ ընտրվելու կապակցությամբ: Հաստատելով Օշական վարդապետի ընտրությունը` Ամենայն Հայոց կաթողիկոսը նրան մաղթել է նախանձախնդիր ծառայությամբ արդյունավորել վստահված բարձր և պատասխանատու առաքելությունը՝ ի խնդիր Իրաքի հայոց թեմի ազգային ու […]
14:25 26.05.2022
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի մայիսի 26-ի Հայրապետական սրբատառ կոնդակով հռչակվեց Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակության հաստատումը, որի կազմում ընդգրկվում են Ալբանիայի, Սլովենիայի, Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Չերնոգորիայի, Խորվաթիայի հայկական եկեղեցական համայնքները: Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակ է նշանակվել Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տ. […]
14:19 26.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 27-ին՝ ժամը 18:30-ին, «ՀԱՅ-ԱՐՏ» մշակութային կենտրոնում բացվելու է «Խրամատային գեղարվեստ» խորագրով հանրապետական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացվելու են Արցախյան պատերազմի մասնակից և նահատակված արվեստագետ զինվորների աշխատանքները: Ցուցադրվելու են 30 արվեստագետների աշխատանքներ՝ կերպարվեստի, դեկորատիվ-կիրառական արվեստի, լուսանկարչության, քանդակագործության բնագավառներից: Ծրագրի կազմակերպիչն է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը: Ցուցահանդեսը բաց […]
14:13 26.05.2022
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Վրաստանին բարենորոգումների իրականացման գործընթացում, ինչպես նաև օգնել եվրատլանտյան ինտեգրացման դիրքորոշման ամրապնդման գործում: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի նամակում, որը հասցեագրված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ հանրապետության Անկախության օրվա առթիվ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել վրացի ժողովրդին խաղաղ ապագայի կառուցման, բարեկեցության և ժողովրդավարական ազատության ճանապարհին: Միացյալ Նահանգները կշարունակի […]
14:07 26.05.2022
Եվրոստատը՝ Եվրամիության (ԵՄ) վիճակագրական ինստիտուտը, հայտնել է, որ Թուրքիան 2021 թվականին ԵՄ երկրներից արտահանված թափոնների ամենամեծ գնորդն է՝ 14.7 մլն տոննա ցուցանիշով։ Իսկ 2020-ին էլ 13.7 մլն տոննա ցուցանիշով էր Թուրքիան դարձել ԵՄ-ից ամենաշատ թափոն ներկրող երկիրը: Նշվում է, որ թափոնների մեծ մասը երկաթ պարունակող մետաղներ են: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, թափոնի ներկրմամբ Թուրքիան առաջ […]
14:00 26.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Երևանի թիվ 185 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, որոնք ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր): Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տասը տարվա […]
13:52 26.05.2022
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի միջնորդությամբ, մայիսի 26-ին հայկական կողմին է վերադարձվել ս.թ. ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը:
13:42 26.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Կրթություն և գործունեություն» սոցիալ-բարեգործական, կրթամշակութային հիմնադրամը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, որոնք ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք: Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տաuը տարվա ընթացքում […]
13:35 26.05.2022
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է ընտանիքի անդամների միջոցով տասնյակ միլիոնավոր դոլարներ ապօրինաբար երկրից դուրս հանելու մեջ, փոխանցում է Ermenihaber-ը։ Համացանցում հրապարակած տեսանյութում Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Էրդողանի ընտանիքը թուրքական «Ensar» և «TÜRGEV» հիմնադրամների միջոցով գումարներ է փոխանցում ԱՄՆ: «Փաստաթղթերը մեր ձեռքում են: Ամերիկայում […]
13:27 26.05.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Վարչապետն ընդգծել է հայ-ամերիկյան համագործակցության, ռազմավարական երկխոսության ակտիվացումը և կարևորել ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի հստակ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում, որը նպաստում է տարածաշրջանային կայունությանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն առաջնորդվում է խաղաղության […]
13:15 26.05.2022
Մայիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել անձնական ներկայացուցչի մանդատից բխող հարցերի լայն շրջանակի: Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ՝ այս համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը։ Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի […]
01:04 26.05.2022
Ռոման դարձավ Կոնֆերենցիաների լիգայի գավաթակիր։ Ինչպես փոխանցում է Armsport.am-ը, 17-րդ րոպեին փոխարինվեց Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը նոր էր ապաքինվել վնասվածքից: Հավանաբար, Մխիթարյանի մոտ զգացնել տվեց նույն վնասվածքը: Հայ ֆուտբոլիստի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Սերխիո Օլիվեիրան: 32-րդ րոպեին Մանչինիի փոխանցումից հետո Ձանիոլոն բացեց հաշիվը: Երկրորդ կեսն ակտիվ սկսեց հոլանդական թիմը, ու մեկը մյուս […]
00:00 26.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]
23:47 25.05.2022
Մայիսի 23-ի երեկոյան, ժամը ութին մոտ, ահազանգ ստացվեց ոստիկանության Մարտունու բաժնում: Ներքին Գետաշեն գյուղի կոնդենսատորների նախկին գործարանի տարածքում տնօրենը հայտնաբերել էր գործիքներ, ինչը ենթադրել էր տալիս, որ շենքում գողեր կարող են լինել: Բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնեց Ներքին Գետաշեն: Փակվեցին գործարանից դուրս գալու ուղիները, ինչից հետո ոստիկանները ներս մտան: Տնօրենի ենթադրությունը ճիշտ էր. Մարտունու ոստիկանների […]
23:25 25.05.2022
Մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը հանրապետության առանձին լեռնային գոտիներում սպասվում է օդի ջերմաստիճանի անկում օդում մինչև 0․․․-2 աստիճան ցրտի սահմաններում։ Հանրապետության տարածքում մայիսի 29-ի և 30-ի ցերեկն առանձին շրջաններում, 26-ի գիշերը՝ Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 26-ի ցերեկը, 27-28-ը, 29-ի և 30-ի գիշերը սպասվում է […]
23:18 25.05.2022
Մայիսի 25-ին՝ ժամը 20։58-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հարթավան-Քուչակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 8 մ […]
23:03 25.05.2022
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները նախկինում կատարված բնակարանային գողության փորձի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մայիսի 23-ին Արարատի մարզի Բերքանուշ գյուղում հայտնաբերվեցին ու ոստիկանության Արտաշատի բաժին բերվեցին 3 երիտասարդ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նրանք խոստովանեցին, որ 2020 թվականի դեկտեմբերի 26-ին, նախնական համաձայնության գալով, Բերքանուշ գյուղի Հակոբյան փողոցի տներից մեկի ցանկապատի վրայով անցել, քարով […]
22:54 25.05.2022
Մի խումբ քուրդ լրագրողներ համատեղ հայտարարություն են տարածել Իրաքյան Քուրդիստանում Թուրքիայի սկսած ռազմագործողության դեմ։ Նրանք զգայունության կոչ են արել Անկարային։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, հայտարարությունը ստորագրել են տարբեր շրջաններից շուրջ 400 լրագրողներ։ Այն ընթերցվել է Բրյուսելում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներ Դիլար Աքրավի, Հիվա Արյենի, Հեվալ Արսլանի, Այսել Ավեստայի և Սելահեթթին Ըշըլդաքի կողմից։ Հայտարարությունը հրապարակվել […]
22:26 25.05.2022
Մայիսի 22-ին Երևանի կենտրոնում ծառայություն իրականացրած պարեկներն ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք բացահայտեցին: Ժամը 14.30-ի սահմաններում Գևորգ Հովսեփյան փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին 19-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված: Կեսգիշերին մոտ Արշակունյաց պողոտայից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին 43-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 2 կաթուցիչ՝ մոխրացած հետքերով, և […]
22:09 25.05.2022
Ժնևում Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովի շրջանակներում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսին: Նախարարը շնորհավորել է ԱՀԿ գլխավոր տնօրենին վերընտրվելու առիթով: Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանի առողջապահության ոլորտի առաջնահերթությունները և նախատեսվող ծրագրերը: Մասնավորապես՝ անդրադարձել է առողջապահական ընդհանուր ծածկույթ ապահովելուն ուղղված աշխատանքներին, այդ թվում՝ առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը, […]