TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+27.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

̰
Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է Թուրքիայի հետ կարգավորել C-400-ի հետ կապված իրավիճակը

21:40 23.04.2022

Միացյալ Նահանգները ցանկանում է Թուրքիայի հետ կարգավորել իրավիճակը, որը ստեղծվել է Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերումից հետո։ Այս մասին Լատինական Ամերիկայի երկրներ կատարած շրջագայության ընթացքում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Իրենք էլ են ուզում C-400-ի հարցը լուծելու հնարավորություն գտնել, ասում ենք՝ եկեք արդեն լուծումը գտնենք, սա արդեն գնված ապրանք է, տեսնենք՝ […]

̰
Ջոնսոնը և Զելենսկին քննարկել են սպառազինության մատակարարումներն ու Մարիուպոլի իրադրությունը

21:28 23.04.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում քննարկվել են սպառազինության մատակարարումներն ու Մարիուպոլում տիրող իրավիճակը: Այս մասին ասվում է շաբաթ Դաունինգ սթրիթում գրասենյակի տարածած հայտարարության մեջ։ «Հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի (Անտոնիու Գուտերեշի) և նախագահ Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումների նախաշեմին երկու ղեկավարները ընդգծել են […]

̰
Վարարակ գետի ջրի որակը Գորիս քաղաքից ներքև գնահատվել է «վատ»՝ պայմանավորված ամոնիում իոնով

21:17 23.04.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տռեղեկացնում են, որ Վարարակ գետի ջրի որակը Գորիս քաղաքից ներքև գնահատվել է․ 🟠 «անբավարար» (4-րդ դաս)՝ պայմանավորված նիտրիտ իոնով, 🔴 «վատ» (5-րդ դաս)՝ պայմանավորված ամոնիում իոնով։ ՀՀ մակերևութային ջրերի որակի ամբողջական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Թուրքիան փակել է օդային տարածքը Սիրիա ուղևորվող ռուսական ինքնաթիռների համար

20:45 23.04.2022

Թուրքիան փակել է իր օդային տարածքը Սիրիա ուղևորվող ռուսական ռազմական և քաղաքացիական ինքնաթիռների համար։ Այս մասին շաբաթ օրը Լատինական Ամերիկայի երկրներ կատարած շրջագայության ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Չավուշօղլուի խոսքով ՝ այդպիսով Թուրքիան բանակցություններ է վարում ՌԴ-ի հետ երկխոսության, Մոնտրեի կոնվենցիայի [իմպլեմենտացիայի], ինչպես նաև այլ հարցերի միջոցով: Անկարայում ավելի վաղ բազմիցս հայտարարել են, […]

̰
Առողջապահության համաչափ զարգացումն ու հասանելիությունը` մարզային այցերի օրակարգում

20:44 23.04.2022

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը եղել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, փոխնախարարը Սիսիանի քաղաքապետ Արմեն Հակոբջանյանի և մարզպետարանի առողջապահության վարչության պետի հետ եղել է Սիսիանում նոր կառուցվող հիվանդանոցի շինհրապարակում` հետևելու ՀՀ կառավարության 2021-2026 թվականների միջոցառումների ծրագրում ընդգրկված առողջապահական հաստատությունների արդիականացման շրջանակներում նոր կառուցվող հիվանդանոցի շինարարական աշխատանքներին։ Նշենք, որ […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

20:23 23.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Հնդկաստան

20:00 23.04.2022

Ապրիլի 25-27-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան, տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում Արարատ Միրզոյանը կմասնակցի հեղինակավոր «Raisina Dialogue» համաժողովի աշխատանքներին: Համաժողովին մասնակից ԱԳ նախարարներին կընդունի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Տեղի կունենա նաև Հայաստանի ու Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այցի շրջանակներում կանցկացվի հայ-հնդկական գործարար համաժողով: ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա […]

̰
SHANTNEWS

07:59 23.04.2022

̰
Երիտասարդի մոտ թմրամիջոց ու կաթուցիչ հայտնաբերվեց. մետրոպոլիտենի ոստիկանների բացահայտումը

23:59 22.04.2022

Ապրիլի 19-ին ոստիկանության Երևանի Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները մետրոյի կայարաններից մեկում հայտնաբերել և, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 21-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ ու կաթուցիչ՝ մոխրացած հետքերով: Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են։  

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

23:55 22.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել դուրս են բերել 6 ավտոմեքենա

23:50 22.04.2022

Ապրիլի 20-ից 22-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում և Զովաշեն գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 7 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

̰
Քրեական հետախույզները գողության դեպք են բացահայտել

23:42 22.04.2022

Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում պետական-հասարակական ունեցվածի գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որոնք իրացվեցին ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզների հետ։ Արդյունքում՝ Վեդի քաղաքի Հրաչյա Ներսիսյան փողոցում հայտնաբերվեց և ոստիկանության Արարատի բաժին բերման ենթարկվեց 35-ամյա մի տղամարդ։ Պարզվեց, որ նա անցած տարվա նոյեմբերին ապամոնտաժել ու գաղտնի հափշտակել էր 400 մմ տրամագծով և 25 մետր երկարությամբ խողովակ՝ […]

̰
Զորամիավորման սպաներն այցելել են հանրակրթական հաստատություններ

23:35 22.04.2022

Բանակ-հասարակություն կապի ամրապնդման և զինվորական ծառայության գրավչության բարձրացման նպատակով N զորամիավորման սպաներն այցելել են կցագրված հանրակրթական հաստատություններ։ Հանդիպումների ընթացքում սպաներն ավագ դասարանների աշակերտներին ներկայացրել են ռազմական ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը, զինվորական ծառայության առավելությունները, պատասխանել դպրոցականների հարցերին։

̰ ̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

23:27 22.04.2022

Հանրապետության տարածքում ապրիլի 23-24-ը, 25-ի գիշերը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 25-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-24-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում ապրիլի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Նոր Նորքում ծառայություն իրականացրած պարեկները թմրանյութ են հայտնաբերել

23:18 22.04.2022

Ապրիլի 20-ին ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Նանսենի փողոցում ծառայություն իրականացնելիս, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել Լվովյան փողոցի 37-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թմրանյութի հետքերով կաթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգված: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են։

̰
Դատական գործերն այսուհետ կքննվեն հստակ սահմանված ժամանակահատվածում

23:09 22.04.2022

Ապրիլի 21-ին տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում՝ նվիրված ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի երաշխավորմանը: Միջոցառմանը մասնակցել են վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, ինչպես նաև դատական ու իրավական ոլորտի ներկայացուցիչներ: Քննարկման թեման ԲԴԽ որոշումն էր,որով մասնավորապես սահմանվել են գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետներ։ […]

̰
Արմավիրի մարզային վարչության բաժիններում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

23:00 22.04.2022

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, Արմավիրի բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, ակոսափող հրացանի և փամփուշտների հանձնման դեպքեր։ Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, ինչի շնորհիվ […]

̰ ̰
Հրետանային ստորաբաժանումներում անցկացվել են գործնական պարապմունքներ

22:42 22.04.2022

Ապրիլի 21-ից 22-ը N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներում անցկացվել են գործնական մարտավարական մասնագիտական պարապմունքներ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի։ Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները և հմտությունները, պատրաստության աստիճանը։

̰
Սպանություն Նալբանդյան գյուղում. փեսան ձերբակալվել է

22:33 22.04.2022

Ապրիլի 22-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղից Նալբանդյան տանող ճանապարհին կրակոցներ են, նախնական տվյալներով՝ մեկ քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց, ևս մեկ քաղաքացի ընկած է գետնին: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 00.05-ի սահմաններում Նալբանդյան գյուղի տներից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տանտիրոջ փեսան՝ […]

̰
Աշոտ Մարտիրոսյանն ազատվել է միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պաշտոնից

22:25 22.04.2022

Գործադիրի որոշմամբ Աշոտ Մարտիրոսյանը ազատվել է միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պաշտոնից: Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է պատվիրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ների 2021 թ. ընթացքում իրականացրած ներդրումների տեխնիկական աուդիտ, ինչը հնարավորություն կընձեռի անկախ մասնագիտական կազմակերպության կողմից ստանալ սակագներում ներդրումների (լրիվ կամ մասնակի) ներառման կամ մերժման օբյեկտիվ և հիմնավոր գնահատական, որն […]

̰
Հաստատվել է Ազգերի լիգայում Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների ժամանակացույցը

22:18 22.04.2022

ՈՒԵՖԱ-ն հաստատել է Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության հանդիպումների նոր ժամանակացույցը: Ըստ այդմ՝ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները կկայանան հետևյալ ժամանակացույցի համաձայն։ Հայաստան – Իռլանդիա – հունիսի 4, ժամը՝ 17։00 Շոտլանդիա – Հայաստան – հունիսի 8, ժամը՝ 22։45 Ուկրաինա – Հայաստան – հունիսի 11, ժամը՝ 17։00 (կախված մրցավայրից) Հայաստան – Շոտլանդիա – հունիսի 14, ժամը՝ 20։00 Հայաստան […]

̰
Կընդլայնվի ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման շրջանակը

22:09 22.04.2022

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման շրջանակը ընդլայնելու նպատակով: Նախատեսվում է ներառել ՏՏ ոլորտում տնտեսական գործունեության նոր տեսակներ՝ էլեկտրոնային բաղադրամասերի, համակարգիչների և ծայրամասային սարքվածքների, կապի սարքավորանքի, օդանավերի, տիեզերանավերի և այլ թռչող սարքերի արտադրություն, համակարգչային ծրագրերի հրատարակություն խմբերը: Միաժամանակ […]

̰
SHANTNEWS

22:00 22.04.2022

̰
Կապահովվի Ձորագետ համայնքի հիմնական դպրոցի և հարակից շենքերի անվտանգությունը

21:51 22.04.2022

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է պետբյուջեի վերաբաշխման միջոցով 37,161.4 հազար դրամ հատկացնել ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Ձորագետ բնակավայրի քարաթափման հետ կապված խնդիրները լուծելու համար պողպատյա պաշտպանիչ ցանցերի կառուցման ծախսերին: Հիմնավորման համաձայն, ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Ձորագետ բնակավայրի հիմնական դպրոցի և նրան հարակից տարածքում առկա է քարաթափման վտանգ։ Անհրաժեշտ է իրականացնել կանխարգելիչ […]

̰
Կառավարությունը շարունակում է փոխհատուցել մարտական գործողությունների մասնակիցների ուսանող երեխաների և ամուսինների ուսման վարձը

21:49 22.04.2022

Մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսինների 1 ուսումնական տարվա 1 կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման շարունակականությունն ապահովելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման, այդ նպատակի համար ընդհանուր առմամբ ընդունվել է հինգ որոշում և ուսման վարձի փոխհատուցում է ստացել բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող` 7318 […]

̰
Քննարկում կին զինծառայողների հետ

21:39 22.04.2022

ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության կին զինծառայողների հետ տարվող աշխատան¬քների բա¬ժան¬¬մուն¬քի սպա¬ներն այցելել են N զորամաս։ Կին զինծառայողների խնդիրների վերհանման նպատակով անցկացված քննարկումն ամփոփվել է սոցիոլոգիական հարցմամբ։ Անդրադարձ է կատարվել նաև զորամասի կա­նանց խորհրդի գործու­նե­ության հետ կապված հարցերին։

̰
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

21:27 22.04.2022

Ապրիլի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխի հետ: Քարտուղար Գրիգորյանն իր զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգային հարցերին վերաբերվող Հայաստանի մոտեցումները: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում ակտիվացած ապատեղատվությանը՝ մասնավորապես Հայաստանի առընչությամբ և շեշտվել է դրա դեմ պայքարելու անհրաժեշտությունը: Կողմերն ընդգծել են երկկողմ հետաքրքություն […]

̰
BACK_TO_TOP