TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+27.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը

14:27 25.04.2022

2004 թվականից ամեն տարի իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը, որի նպատակն է իմունականխարգելման մասին հանրության իրազեկվածությունը բարձրացնելն ու պատվաստումների միջոցով բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, այս տարի այն մեկնարկում է ապրիլի 25-ին և կշարունակվի մինչև ապրիլի 30-ը: 2022 թվականի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության կարգախոսն է «Երկարակեցություն բոլորին»՝ նպատակ […]

̰
Էրդողանի օգնականը քննադատել է Ջո Բայդենին ու Կարո Փայլանին

14:18 25.04.2022

Թուրքիայի նախագահի օգնական Ֆուաթ Օքթայը ևս անարձագանք չի թողել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձն ու ընդդիմադիր պատգամավոր Կարո Փայլանի օրենսդրական նախաձեռնությունը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Օքթայը քննադատել է Բայդենի ուղերձը՝ այն անվանելով «անփույթ»։ Շեշտել է, որ Հայկական հարցը մշտապես օգտագործվել է որպես Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու գործիք։ Հիշեցրել է, որ իրենք կողմնակից են, որպեսզի […]

̰
Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հասցեներում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

14:12 25.04.2022

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին՝ ժամը 10:00-13:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան համայնքի Համլետավան բնակավայրի գազասպառողների, ժամը 10:00-17:00-ն` Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի 1-ին, 7-րդ փողոցների և հարակից տարածքների գազասպառողների գազամատակարարումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:

̰
«Ոչ սահմանված վայրում աղբ թափողների հանդեպ պետք է խիստ պատժամիջոցներ կիրառվեն». Երևանի քաղաքապետ

13:58 25.04.2022

Ծավալուն շինարարությունը չպետք է անհարմարություն պատճառի քաղաքի բնակիչներին: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր դժգոհությունն է հայտնել շինհրապարակների ոչ պատշաճ կազմակերպման վերաբերյալ: Հանձնարարվել է ստուգայցերի միջոցով մշտական հսկողություն իրականացնել և հետևել, որպեսզի շինհրապարակները պահպանեն կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմանները: Ոչ սահմանված վայրում աղբ թափողների հանդեպ պետք է խիստ պատժամիջոցներ կիրառվեն. հանձնարարվել […]

̰
Հայոց ցեղասպանության մասին թուրք ընդդիմադիր պատգամավորի գրառումը սկանդալ է դարձել

13:52 25.04.2022

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն Twitter-ում գրառում է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ թուրք պատգամավորը մասնավորապես գրել է․ «107 տարի առաջ 1915 թվականի ապրիլի 24-ին հարյուրավոր հայ մտավորականներ ձերբակալվեցին Ստամբուլում, քշվեցին դեպի Չանքըրը, Այաշ, Անկարա և բռնի կորսվեցին։ Իսկական արդարություն հնարավոր չէ հաստատել առանց այս պատմության […]

̰
Արցախում բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր

13:45 25.04.2022

2022 թվականի ապրիլի 18-25-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների, հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 75 հաղորդում։ Գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 10 հաղորդում, բոլորը բացահայտվել են, ևս 10 հաղորդում ստացվել է անձնական ունեցվածքի գողության մասով: Անցած շաբաթվա ընթացքում խարդախության 1 դեպք է արձանագրվել, ևս 2 դեպք՝ խարդախության վերաբերյալ։ Տարածքային ստորաբաժանումների […]

̰
Ծանր վիճակում գտնվողների 100%-ը պատվաստված չէ․ ԱՆ

13:39 25.04.2022

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ դրական թեստ ունեցողների 93.6%-ը պատվաստված չէ, հոսպիտալացվածների 88.5%-ը պատվաստված չէ, ծանր վիճակում գտնվողների 100%-ը պատվաստված չէ։

̰
«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի տարածքում հրդեհ է բռնկվել

13:35 25.04.2022

Ապրիլի 25-ին` ժամը 11։36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում գտնվող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի տարածքում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:50-ին, մարվել՝ 11։59-ին։ Այրվել է մոտ 20 քմ ստվարաթուղթ։

̰
Ամփոփվել են «ԴԻՋԻԿՈԴ» կիրառական ծրագրավորման 7-րդ մրցույթի արդյունքները

13:26 25.04.2022

Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել «ԴԻՋԻԿՈԴ» կիրառական ծրագրավորման 7-րդ հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլը, որը կազմակերպել էր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: Մրցույթի հիմնական նպատակն է խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և տաղանդավոր պատանիներին՝ նրանց հնարավորություն տալով զարգացնել իրենց ստեղծագործական ունակությունները: «ԴԻՋԻԿՈԴ»-ը միաժամանակ արդյունավետ հարթակ […]

̰
ՀՀ-ին կապող միջպետական ավտոճանապարհին իրականացվում են բարեկարգման աշխատանքներ

13:20 25.04.2022

Ստեփանակերտ – Բերձոր – Աղավնո միջպետական մայրուղու տարբեր հատվածներում կատարվում են բարեկարգման աշխատանքներ։ Ճանապարհաշինական աշխատանքներն այժմ շարունակվում են ավտոճանապարհի առանձին հատվածներում՝ իրականացվելով ասֆալտբետոնե ծածկույթի քայքայված և վնասված տեղամասերի հեռացման և նորոգման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։

̰
Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

13:13 25.04.2022

Ապրիլի 24-ին՝ ժամը 22:38-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրասպորտային պատահար: Ժամը 22:39-ին ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է դեպքի վայր: Տեղ հասնելուց պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Ա.-ն (ծնված 1988թ.) իր վարած «Nissan X-Trail» […]

̰
Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

13:07 25.04.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 25-ին՝ ժամը 12։00-20։00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի 4-րդ զանգվածի, Գայի պող. 18, 20, 22, 26, 28, 32 համարների, Ջրվեժի Բանավան և Մայակ թաղամասերի. Կոտայքի մարզի՝ Ջրվեժ գյուղի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

13:04 25.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
SHANTNEWS

13:00 25.04.2022

̰
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

01:34 25.04.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ «Հղում եմ ամենաջերմ և սրտանց շնորհավորանքները Էմանուել Մակրոնին վերընտրվելու կապակցությամբ և մաղթում նրան ամենայն բարիք հաջորդ 5 տարիների ընթացքում՝ հանուն բարեկամ ֆրանսիացի ժողովրդի բարգավաճման և Ֆրանսիայի փառքի»,- Twitter-ի իր էջում գրել է Փաշինյանը։ Մակրոնը, նախնական տվյալներով, ստացել է ընտրողների ձայների […]

̰
SHANTNEWS

22:00 24.04.2022

̰
Չավուշօղլուն արձագանքել է Բայդենի ապրիլքսանչոսրյան ուղերձին

17:35 24.04.2022

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter-ում արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ գրառման մեջ Չավուշօղլուն նշել է հետևյալը. «Արևմտյան որոշ առաջնորդներ (նկատի ունի Ջո Բայդենին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին-խմբ.) վերջերս պաշտպանում են այն տեսակետը, որ «ցեղասպանությունը» միայն դատարանի որոշմամբ կարող է հաստատվել։ Ճիշտ է։ Բայց նրանց երկերեսանիության ամենակարկառուն օրինակն այն է, […]

̰
Էրդողանն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

17:25 24.04.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Քննարկվել են Ուկրաինայում վերջին իրադարձությունները և բանակցային գործընթացը։ Զելենսկու հետ զրույցում Էրդողանն ընդգծել է Մարիուպոլից վիրավորներին և խաղաղ բնակիչներին տարհանելու անհրաժեշտությունը: Էրդողանը նաև պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել բանակցային գործընթացին։

̰
Անելու ենք ամեն ինչ տարածաշրջանում մեր շուրջ կայուն ու խաղաղ միջավայր ստեղծելու համար․ Ռուբինյան

17:21 24.04.2022

Այսօր Ստրասբուրգում հայկական խաչքարի մոտ Ստրասբուրգի քաղաքապետ Ժանն Բարսեղյանի և ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանի հետ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներով հարգեցինք Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ «Այլևս երբեք չպիտի թողնենք, որ մեզ հետ տեղի ունենա նման բան։ Այլևս երբեք չպիտի հայերը սպանվեն հայ լինելու համար։ […]

̰
Նուր-Սուլթանում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

17:13 24.04.2022

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ 2022թ․ ապրիլի 24-ին տեղի ունեցավ ծաղիկների զետեղման արարողություն՝ Նուր–Սուլթան քաղաքի Սուրբ Ուսպենյան տաճարի տարածքում տեղադրված հայկական խաչքարի դիմաց։ Արարողությանը մասնակցեցին ՂՀ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ, գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Մանասերյանը, դեսպանությանը կից ռազմական կցորդ, գնդապետ Գրիգոր Տոնաբեկյանը, դեսպանության դիվանագետներն ու աշխատակիցները, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչները։ Կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների […]

̰
Լիբանանում մոտորանավակ է խորտակվել, որում 60 մարդ է եղել

01:30 24.04.2022

Լիբանանի Տրիպոլի քաղաքի մոտ շուրջ 60 մարդով մոտորանավակ է խորտակվել, հայտնել է Կարմիր խաչի տեղական բաժանմունքը։ «Տրիպոլիի տարածքում նավ է խորտակվել, որում եղել է վեց տասնյակ մարդ»,- Twitter-ում հայտնում է Կարմիր Խաչը։ Առնվազն 45 մարդ է հաջողվել փրկել, մեկ երեխա զոհվել է, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը ՝ վկայակոչելով երկրի հասարակական աշխատանքների և տրանսպորտի նախարար […]

̰
12 երկրում երեխաները հիվանդացել են անհայտ հեպատիտով. ԱՀԿ

01:00 24.04.2022

12 երկրում, այդ թվում ՝ Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Իսրայելում, ԱՄՆ-ում, երեխաների մոտ անհայտ ծագման հեպատիտի 169 դեպք է գրանցվել։ Անգլիայում ամենաշատը հիվանդացել է 114 դեպք, հայտնում է ԱՀԿ-ն։ Հիվանդացել են 1-ից մինչև 16 տարեկան երեխաները, մեկ երեխա մահացել է, 17-ին լյարդի փոխպատվաստում է պահանջվել: Ինչպես նշում են ԱՀԿ-ում, հիվանդության դեպքում բարձրացվում է լյարդային ֆերմենտների մակարդակը, […]

̰
Ազոլոյի քաղաքապետարանի շենքի վրա բարձրացվել է հայկական դրոշը

00:57 24.04.2022

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Ազոլոյի քաղաքապետարանի շենքի վրա բարձրացվել է հայկական դրոշը։ Այս մասին տեղեկացնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։

̰
Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

00:00 24.04.2022

Ապրիլի 23-ին՝ ժամը 21:38-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz C180» (վարորդ՝ Ա. Ա., ծնված […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

23:55 23.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը

23:42 23.04.2022

Ստամբուլի նահանգապետարանը չի թույլատրել Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ավանդական հիշատակի միջոցառում անցկացնել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել 2010 թվականից ի վեր ամեն տարի ապրիլի 24-ին Ստամբուլում Ցեղասպանության հիշատակի միջոցառումների կազմակերպումն իրականացրած «Ապրիլի 24-ի հիշատակի հարթակ»-ը։ Հայտարարության մեջ կազմակերպիչները հիշեցրել են, որ ավելի քան տասը տարի իրենք առանց որևէ արգելքի կարողացել են Ստամբուլի հրապարակներում […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:10 23.04.2022

Հանրապետության տարածքում ապրիլի 24-ին, 25-ի գիշերը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 25-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-24-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
«Պատվաստումը հոգատարություն է» արշավը Վանաձորում

22:55 23.04.2022

Հայաստանում մեկնարկած «Պատվաստումը հոգատարություն է» արշավի շրջանակներում Լոռու մարզի 65 տարեկանից բարձր անձինք հնարավորություն են ունեցել պատվաստվել COVID-19-ի դեմ իրենց բնակությանն ավելի մոտ գտնվող պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում և համայնքային կենտրոններում՝ շրջիկ բժշկական թիմերի միջոցով, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Լոռու մարզում հետևել է պատվաստումային արշավի ընթացքին, զրուցել բնակիչների հետ։ Բացի COVID-19-ի […]

̰
Պովոլետո քաղաքում տեղի է ունեցել «Հայերի Ապրիլի 24-ը» հրապարակի բացման արարողությունը

22:41 23.04.2022

Այսօր Պովոլետո քաղաքում տեղի ունեցավ «Հայերի Ապրիլի 24-ը» հրապարակի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին քաղաքապետ Ջուլիանո Կաստենետոն, իշխանության մարմինների ներկայացուցիչներ, Իտալիայի Հայերի Միության նախագահ Պայքար Սիվազլիյանը, Մխիթարյան Միաբանության Հայր Համազասպը և «Ծիծեռնակ» Ասոցիացիայի նախագահ Դանիել Թեմրեզյանը: Վենետիկում ՀՀ Պատվո Հյուպատոսության ներկայացուցիչ Թերեզա Խաչատրյանը հաղորդեց Իտալիայում ՀՀ Դեսպան Ն.Գ. Ծովինար Համբարձումյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

22:06 23.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
BACK_TO_TOP