TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+28.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

SHANTNEWS

21:55 21.04.2022

̰
Կայացել է REANET նախագծի իրականացման հարցերով աշխատանքային խորհրդակցությունը

21:47 21.04.2022

Ապրիլի 20-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ռադիոլոկացիոն օդերևութաբանական տվյալների միասնական տեղեկատվական դաշտի ստեղծման /REANET/ նախագծի իրականացման հարցերի վերաբերյալ։ Աշխատաժողովն անցկացվում էր ԱՊՀ գործադիր կոմիտեի աջակցությամբ։ Նախագիծը ենթադրում է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ազգային ռադարային և օդերևութաբանական համակարգերի տվյալների ինտեգրում, եղանակային պայմանների շարունակական մոնիթորինգի […]

̰
Վայոց ձորում ուժեղացված ծառայություն է իրականացվել

21:40 21.04.2022

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի, Վայքի ու Ջերմուկի բաժինների և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները ապրիլի 20-ին Վայոց ձորի մարզում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով։ Միջոցառման ընթացքում ստուգվել են մի քանի տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներով երկու կաթուցիչ, մեթամֆետամինի նմանվող զանգված, ծալովի […]

̰
Սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկի գործոնների մի մասը կառավարելի է. ԱՆ-ի գիտագործնական միջոցառումը

21:31 21.04.2022

 Ամբողջ աշխարհում մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվում է սիրտ-անոթային հիվանդություններից: Դրա ռիսկի գործոնների, մասնավորապես` դիսլիպիդեմիայի թեմայով այսօր կայացել է «Դիսլիպիդեմիա: ախտորոշման և վարման արդի մոտեցումները» գիտագործնական միջոցառումը: Ողջունելով նախաձեռնությունը` առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը նշել է, որ սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ կատարվող աշխատանքներն առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են:  «Նախարարի հրամանով ստեղծված սիրտ-անոթային հիվանդությունների բուժման, կանխարգելման աշխատանքային […]

̰
Ավարտվել է  «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը

21:24 21.04.2022

Ավարտվել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը։ Հայտնի են դարձել մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցների ջոկերը։ Առաջին տեղ՝ Ստեփանակերտի հ. 8 միջնակարգ հոսքային դպրոցի ջոկ Երկրորդ տեղ՝ Մարտակերտի շրջանի Վանքի միջնակարգ դպրոցի ջոկ Երրորդ տեղ՝ Ասկերանի միջնակարգ հոսքային դպրոցի ջոկ Մրցումներում անհատական հաշվարկով մրցանակային տեղեր զբաղեցրած 3 աշակերտ արժանացել է ԿԳՄՍ նախարարության պատվոգրի և դրամական պարգևի։ […]

̰
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա ապրիլի 22-ին

21:14 21.04.2022

ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա ապրիլի 22-ին, ժամը 15:00-ին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:

̰
Հանրապետության փողոցում հրդեհը բռնկվել է 9-րդ հարկում գտնվող 2 ձեղնահարկերում․ տուժածներ չկան

16:00 21.04.2022

Ապրիլի 21-ին՝ ժամը 11։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հանրապետության փողոցի թիվ 76/1 շենքի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» […]

̰
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան

15:59 21.04.2022

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 22-ին աշխատանքային այցով մեկնելու է Լեհաստանի Հանրապետություն: Աշխատանքային այցի շրջանակներում հանդիպելու է Լեհաստանի պետքարտուղար, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխի հետ: Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարն ունենալու է մի շարք աշխատանքային հանդիպումներ:

̰
Տեղի կունենան  ԱՀ ԱԺ  մշտական հանձնաժողովների նիստեր

15:50 21.04.2022

Ապրիլի 22-ին տեղի կունենան ԱՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր։ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ՝ ժամը 11։00 Օրակարգում ոլորտային հարցերի քննարկումն է։ Հանձնաժողովի նախագահ՝ Ս․ Հայրապետյան Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ՝ ժամը 15։00 Օրակարգ 1․ ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի […]

̰
Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման նախաորակավորման գործընթացի շրջանակներում երկարաձգվել է հայտերի ներկայացման ժամկետը

15:45 21.04.2022

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան մոտ 60կմ ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման նախաորակավորման գործընթացի շրջանակներում երկարաձգվել է հայտերի ներկայացման ժամկետը։ ՀՀ ՏԿԵՆ «#Ճանապարհայինդեպարտամենտ» հիմնադրամը 2022թ. փետրվարի 16-ին հայտարարել է #Հյուսիսհարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան կմ 0+000-կմ 60+022 ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման նախաորակավորման գործընթաց։ Նշենք, որ Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածում նախատեսվում է կառուցել 2-րդ տեխնիկական կարգի նոր […]

̰
Նիժնի Նովգորոդի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով

15:38 21.04.2022

Նիժնի Նովգորոդի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հեռուստաաշտարակը Հայոց եռագույնի գույներով լուսավորվել է՝ ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 20-ին եղել է Նիժնի Նովգորոդում։ ՀՀ կառավարության ղեկավարը նախ այցելել է «ԳԱԶ» մեքենաշինական ընկերության գործարան, որտեղ ձեռնարկության նախագահ Վադիմ Սորոկինի ուղեկցությամբ […]

̰
Մի շարք հետախուզվողներ են հայտնաբերվել

15:32 21.04.2022

Ոստիկանության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանները, համագործակցելով ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների հետ, ապրիլի 20-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձած 22-ամյա Էդգար Ն.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (Կաշառք տալը) մեղադրանքով: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների […]

̰
Էրիկ Իսրայելյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

15:25 21.04.2022

Հայաստանը չեմպիոն ունի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում: Մեր մարզիկներից պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, որը պարզապես գերազանց մենամարտեր անցկացրեց: 5 շատ վստահ հաղթանակ, որից 3-ը՝ նոկաուտով: Եզրափակիչում նա հաղթեց բուլղարացի Կիրիլ Բարիսովին: Եվրոպայի նորընծա չեմպիոնին պատվո հարթակին պարգևատրեց բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Հայաստանի հավաքականից 67 կգ քաշային […]

̰
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ կարգավորվում են լիզինգատու-լիզինգառու հարաբերությունները. Գրիգոր Մինասյան

15:18 21.04.2022

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է լիզինգատուին և լիզինգառուին հնարավորություն տալ լիզինգի պայմանագրով սահմանելու լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը: Համանման կարգավորում է նախատեսվում ներդնել նաև «Պետական սահմանի մասին» օրենքում: Խնդիրն այն է, որ գործող իրավանորմերն […]

̰
SHANTNEWS

14:55 21.04.2022

̰
Ուսման հրավեր Նիժնի Նովգորոդի պետական մանկավարժական համալսարանում սովորելու համար

14:45 21.04.2022

ՌԴ Նիժնի Նովգորոդի Կ. Մինինի անվան պետական մանկավարժական համալսարանը բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով հրավիրում է ուսանելու հետևյալ ֆակուլտետներում` հումանիտար գիտություններ, հոգեբանություն և մանկավարժություն, բնագիտական, մաթեմատիկական և համակարգչային գիտություններ, դիզայն, արվեստ և մեդիատեխնոլոգիաներ, ֆիզիկական կուլտուրա և սպորտ, կառավարում և սոցիալ-տեխնիկական սերվիս: Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից նյութից և բուհի կայքից՝ https://mininuniver.ru/:

̰
Հանրապետության գետերում ապրիլի 20-21-ը դիտվել է ջրի ելքերի մեծացում

14:37 21.04.2022

Հանրապետության գետերում ապրիլի 20-21-ը դիտվել է ջրի ելքերի մեծացում: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Վրաստանի ժողովրդավարության մակարդակը կրկին վատթարացել է. Freedom House

14:30 21.04.2022

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «ազգերն անցումային շրջանում» (Nations in Transit) իրավիճակի մասին տարեկան զեկույցը, որտեղ երևում է, որ Վրաստանի ժողովրդավարության մակարդակը կրկին վատթարացել է, փոխանցում է Ermenihaber-ը։ «Nations House in Transit»-ի տարեկան զեկույցով Freedom House-ը չափում է ժողովրդավարական կառավարման մակարդակը 29 երկրներում՝ Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա: Ժողովրդավարությունը գնահատվում է հետևյալ չափանիշներով. […]

̰
Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը հաջող են մեկնարկել իսպանական միջազգային մրցաշարում

14:22 21.04.2022

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները հաջող են մեկնարկել իսպանական միջազգային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանական «Menorca» միջազգային մրցաշարի մեկնարկային տուրում Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը հաղթանակ են տոնել: «Menorca» միջազգային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 7 մրցափուլից: Մրցաշարին մասնակցում է 137 շախմատիստ:

̰
Իրականացվում են ՄՍԾ 49 տարածքային կենտրոնների զբաղվածության շուրջ 100 մասնագետի կարողությունների զարգացման դասընթացներ

14:14 21.04.2022

Կարևորելով քաղաքացիների, մասնավորապես՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից նոր զորացրված երիտասարդների համար կայուն զբաղվածության ապահովումը, վերջիններիս այդ ուղղությամբ արդյունավետ խորհրդատվության տրամադրումը՝ իրականացվում են Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոնների զբաղվածության շուրջ 100 մասնագետի կարողությունների զարգացման դասընթացներ։ Ծրագիրը նպատակ ունի մասնագետներին ծանոթացնել այն գործիքակազմին, որը հնարավորություն կտա պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից նոր զորացրված երիտասարդներին աջակցել կրթության և […]

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է անձնագրային բաժանմունքում

14:08 21.04.2022

Ապրիլի 20-ին ոստիկանության ԱՎՎ Բագրատաշենի անձնագրային բաժանմունքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 50-ամյա Անդրանիկ Մ.-ն, որը 2019 թ. հունվարի 16-ից ՌԴ Տուլայի մարզի ՔՊԻՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Փաստաթղթեր, պետական պարգևներ, կնիքներ, շտամպներ կեղծելը) 3-րդ մասի մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հորդանանի Սենատի պատվիրակությանը

14:01 21.04.2022

Ապրիլի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի Հորդանան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Խալդուն Հինայի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ԱԺ կայքը։ Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը կարևորել է երկու երկրների միջև բազմաբևեռ գործակցությունը և հույս հայտնել, որ հյուրերի այցը կնպաստի հետագա համատեղ ծրագրերի կյանքի կոչմանը: Կողմերը փաստել են Հայաստանի և Հորդանանի միջև […]

̰
Ստեփանակերտի բնակիչը պատրաստել և պահել է 5.53 գրամ մարիխուանա

13:54 21.04.2022

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի 1984թ. ծնված բնակչի կողմից զգալի չափերի հասնող՝ ընդհանուր 5.53 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց ապօրինի պատրաստելու և իր առանձնատան կից շինության պահարանում ապօրինի պահելու դեպքի առթիվ ԱՀ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Նախաքննությունը շարունակվում է:

̰
Լոռու մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը դադարեցվել է

13:47 21.04.2022

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 21-ին՝ ժամը 09:30-ից մինչև 14:30-ը, դադարեցվել է Լոռու մարզի Նոր Խաչակապ, Արջահովիտ (Ղուրսալի), Քարաձոր գյուղերի, Սպիտակ քաղաքի «Փյունիկ» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը:

̰
Քննարկվել են տարբեր մակարդակներում հայ-լեհական կապերի ամրապնդմանն ուղղված ծրագրերը և նոր հնարավորությունները

13:41 21.04.2022

Ս. թ. ապրիլի 15-ին դեսպան Պավել Չեպլակը հյուրընկալել է Լեհաստանի` Սիլեզիայի վոյեվոդության Զաբժե քաղաքի` Հայաստանի Հանրապետության նորանշանակ պատվավոր հյուպատոս պարոն Հրաչյա Բոյաջյանին։ Զրուցակիցները քննարկեցին տարբեր մակարդակներում հայ-լեհական կապերի ամրապնդմանն ուղղված ծրագրերը և նոր հնարավորությունները։

̰
Վթար Ստեփանակերտում․ կա տուժած

13:34 21.04.2022

Ապրիլի 21-ին՝ ժամը 00:10-ին, ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ծառայողները պարզել են, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ «ՎԱԶ 2107» ավտոմեքենայի վարորդ Ա. Ա.-ն (ծնված 1996թ) և «ՎԱԶ 2121» ավտոմեքենայի վարորդ՝ Մ. Ա.-ն […]

̰
Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. Հայաստանի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

13:28 21.04.2022

Երեք հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ: Նախ՝ եզրափակչի ուղեգիր է նվաճել 67 կգ քաշային Արես Հակոբյանը, որը շատ գրագետ մենամարտ է անցկացրել Իսպանիան ներկայացնող Գանդա Սոուցկո Կուլիբալիի հետ: Մեր մարզիկը բոլոր առումներով գերազանցել է մրցակցին ու հաղթել 5:0 հաշվով: Կիսաեզրափակչում հաղթանակ է տոնել նաև 60 կգ քաշային Էրիկ […]

̰
Հանրապետության փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

13:20 21.04.2022

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ապրիլի 21-ին` ժամը 11։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հանրապետության փողոցի թիվ 76/1 շենքի բնակարաններից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։52-ին, մարվել՝ 12։09-ին։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

13:09 21.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
Լարսը բաց է․ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

23:55 20.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
BACK_TO_TOP