TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+28.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 6.3 հա տարածքում բռնկված հրդեհները

23:46 20.04.2022

Ապրիլի 18-ից 20-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, Արագածոտնի մարզի Կարբի գյուղում՝ 3000 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 3000 քմ, Մրգավետ գյուղում՝ 3000 քմ, Արաքսավան գյուղում՝ 300 քմ, Գեղարքունիքի […]

̰
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման  է ենթարկվել 53-ամյա մի քաղաքացի

23:40 20.04.2022

Ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրին Մասիսի գործընկերների հետ: Ապրիլի 15-ին` ժամը 22-ին, մայրաքաղաքի Գարեգին Նժդեհի փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Մասիսի բաժին բերման ենթարկվեց 53-ամյա մի երևանցի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց փայլաթիթեղի չորս փաթեթ՝ մեթամֆետամինի նմանվող զանգվածով: Հայտնաբերվեց նաև թափանցիկ հեղուկով երեք սրվակ, որոնց վրա կար «Մեթադոնային լուծույթ» գրառումը: Ըստ […]

̰ ̰
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ

23:18 20.04.2022

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել են ապօրինի զնեք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, մարզային վարչության քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ Գավառի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ ու զինամթերք։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Վարդենիսի բաժնի քրեական հետախույզները, արդյունքը՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու զինամթերք, իսկ հերթապահ մասի ծառայողների […]

̰ ̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:55 20.04.2022

Հանրապետության տարածքում ապրիլի 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 21-24-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում ապրիլի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Ոստիկանները բացահայտել են «Լեքսուսների» կողային հայելիների գողության դեպքերը

22:45 20.04.2022

Առաջին ահազանգն ապրիլի 3-ին էր: Քաղաքացին հայտնում էր, որ գիշերը Երևանի Արամի փողոցում կայանված «Լեքսուսի» կողային հայելիները գողացել են: Հաջորդ օրը ստացվեց երկու ահազանգ. գիշերը գողացել էին մայրաքաղաքի Աբովյան և Վարդանանց փողոցներում կայանված երկու «Լեքսուսի» կողային հայելիները: Եվս երկու ահազանգ ստացվեց ապրիլի 9-ին՝ երկուսն էլ Արամի փողոցից: Մնացածը նույնությամբ կրկնվում էր: Իսկ Բաղրամյան պողոտայում կայանված […]

̰
Վարչապետի` Նիժնի Նովգորոդ այցը լուսանկարներով

22:33 20.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում ժամանել է Նիժնի Նովգորոդ։ Օդանավակայանում վարչապետին դիմավորել են Նիժեգորոդյան մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինը, Նիժեգորոդյան մարզի օրենսդիր խորհրդի նախագահ Եվգենի Լյուլինը, Նիժնի Նովգորոդի քաղաքապետ Յուրի Շալաբաևը։ ՀՀ կառավարության ղեկավարը նախ այցելել է «Գազ» մեքենաշինական ընկերության գործարան, որտեղ ձեռնարկության նախագահ Վադիմ Սորոկինի ուղեկցությամբ շրջայց է կատարել, ծանոթացել արտադրանքին: Այնուհետև […]

̰ ̰
Պարեկները մեթամֆետամին են հայտնաբերել

22:03 20.04.2022

Ապրիլի 18-ին, առավոտյան ժամը վեցին, պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Բաղրամյան պողոտայից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 29 և 30 տարեկան երկու տղամարդու: 30-ամյա երևանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով փաթեթ, որն, ըստ նրա` «կրիստալ» տեսակի թմրամիջոց է: Նշանակվել են փորձաքննություններ, […]

̰
SHANTNEWS

21:55 20.04.2022

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

21:42 20.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
Զելենսկին հերքել է Ռուսաստանից կարգավորման փաստաթղթի նախագիծ ստանալու Պեսկովի հայտարարությունը

21:30 20.04.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան խաղաղ բանակցությունների շրջանակում Ռուսաստանից չի ստացել փաստաթղթերի փաթեթ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Զելենսկին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար ՇԱռլ Միշելի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցին: «Ոչինչ չեմ լսել այդ մասին: Վստահաբար ոչինչ չեմ տեսել: Վստահ եմ՝ մեզ ոչինչ չեն փոխանցել: Ես խաղաղ ժամանակ ֆուտբոլ […]

̰
Ընդունելություն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցության 10-ամյա հոբելյանի կապակցությամբ

21:18 20.04.2022

Ապրիլի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցության 10-ամյա հոբելյանին նվիրված ընդունելություն, որին ներկա էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի դիվանագիտական և քաղաքական հարցերով հատուկ խորհրդական, դեսպան Դեզիրե Նյարուհիրիրան։ Ընդունելությանը ներկա էին նաև բարձրաստիճան հյուրեր ՀՀ տարբեր նախարարություններից, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների […]

̰
Երկու հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ

21:11 20.04.2022

Երկու հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ՝ ընդ որում մեր երկու մարզիկներն էլ իրենց մրցակիցներին հաղթել են շատ վստահ: Նախ եզրափակիչի ուղեգիր նվաճեց 67 կգ քաշային Արես Հակոբյանը, որը շատ գրագետ մենամարտ անկցացրեց Իսպանիան ներկայացնող Գանդա Սոուցկո Կուլիբալիի հետ: Մեր մարզիկը բոլոր առումներով գերազանցեց մրցակցին ու հաղթեց 5:0 հաշվով: […]

̰
SHANTNEWS

20:57 20.04.2022

̰
Նիդերլանդները կարևոր գործընկեր է Հայաստանի համար. Արման Եղոյան

20:51 20.04.2022

Նիդերլանդները՝ որպես Եվրոպական միության հիմնադիր-անդամ եւ եվրոպական արժեքների առաջմղողներից, կարեւոր գործընկեր է Հայաստանի համար: Այս մասին նշել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ ապրիլի 20-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում, տեղեկացնում է ԱԺ կայքը։ Կողմերը քննարկել են աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին, տարածաշրջանային […]

̰
Մեթադոն ու կրիստալ. ոստիկանների բացահայտումը

20:39 20.04.2022

Թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունը Արմավիրի քրեական հետախույզները ստացան ապրիլի 12-ին: Երեկոյան ժամը 9-ին Արմավիրի կահույքի նախկին արտադրամասի մոտից նրանք բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 51-ամյա մի տղամարդու` երկու ընկերների հետ: Անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվեց թափանցիկ հեղուկով սրվակ, իսկ գուլպայի միջից և գոտկատեղի ներսի մասից` հեղուկով լցված մեկական ներարկիչ: Ներարկիչների պարունակության […]

̰
Պարզ լճի ճանապարհին ծառ է ընկել երթևեկելի հատվածի վրա

20:29 20.04.2022

Ապրիլի 20-ին՝ ժամը 14։45-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարզ լճի ճանապարհին ծառ է ընկել, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ծառը մասնատել և դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը դարձել […]

̰
Սուրեն Պապիկյանն այցելել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ

20:17 20.04.2022

Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է բուժհաստատությունում ապաքինվող զինծառայողների հետ։ Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով և շուտափույթ ապաքինում մաղթել։

̰
Հայաստանի իշխանությունները հետևողական են լինելու ժողովրդավարական բարեփոխումների իրականացման հարցում. Ռուբեն Ռուբինյան

17:01 20.04.2022

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին, փոխանցում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և մարտահրավերները: Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրադրությունը, հումանիտար խնդիրները: Խորհրդարանի փոխխոսնակը երախտագիտություն է հայտնել Նիդերլանդների խորհրդարանի գործընկերներին` 2020թ. […]

̰
Երկու տարվա ընդմիջումից հետո Մարիամ Աստվածածնի սրբապատկերն ու Մահմուտ II -ի նվիրած բրոշը ցուցադրվել է Ստամբուլի հայկական եկեղեցում

16:59 20.04.2022

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկու տարվա դադարից հետո Ստամբnւլի Սուրբ Փրկիչ Հայ Կաթողիկե եկեղեցում Զատիկի տnնի հաջnրդ օրը կատարվեց ադամանդե բրոշի արարողությունը. աղոթքի ուղեկցությամբ սրբապատկերի վրա կախվեց ադամանդե բրոշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արարողությունը, որին ներկա էին այլ կրոնների ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ կաթոլիկ համայնքը, վարեց արք. Զեքիյանը։ Ստամբուլի համալսարանի հայոց լեզվի և գրականության պրոֆեսոր Լևոն Զեքիյանը, ով […]

̰
Մեկնարկել է «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը

16:56 20.04.2022

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր մեկնարկել է «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը, որի բացմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Գիտության կոմիտեի աջակցությամբ: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի (ՀՑԹԻ) տնօրեն Հարություն Մարությանի խոսքերով՝ աշակերտների պարբերական այցելությունները Հայոց ցեղասպանության […]

̰
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի և ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր

16:55 20.04.2022

Սույն թվականի ապրիլի 20-ին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանը և ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի տնօրեն Սարգիս Ստեփանյանը կնքեցին հուշագիր, համաձայն որի այսուհետև կարող են իրականացնել համատեղ ծրագրեր։

̰
̰
Փաշինյանն ու Մատվիենկոն մտքեր են փոխանակել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև համագործակցության հետագա զարգացման հարցերի շուրջ

16:45 20.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Վալենտինա Մատվիենկոն ողջունել է վարչապետին Դաշնության խորհրդում և նշել, որ միջխորհրդարանական մակարդակում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը բավական հաջող զարգացման ընթացք ունի: Տիկին Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին միջխորհրդարանական համագործակցությունը զարգացնելու աշխատանքներին աջակցելու համար: «Միջխորհրդարանական հանձնաժողովը հաջողությամբ կատարում է իր […]

̰
Փոխվարչապետ Մաթևոսյանը մարզպետների հետ քննարկել է սուբվենցիոն ծրագրերի և գյուղատնտեսական սեզոնի մեկնարկի հետ կապված մի շարք հարցեր

16:37 20.04.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ղեկավարությամբ և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Հայաստանի մարզպետների ու շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն։ Վերջինիս ընթացքում քննարկվել են 2021-ին ավարտված սուբվենցիոն ծրագրերը մշտադիտարկելու հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել համայնքների երթևեկության կազմակերպման սխեմայի կազմման անհրաժեշտությանը, միասնական երթուղային ցանցի ներդրման, մարզերի համայնքների բյուջեների եկամուտների […]

̰
8-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են ֆուտզալի միջմարզային մրցումները

16:23 20.04.2022

ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով ՀՀ մարզերում կայացել են ֆուտզալի միջմարզային փուլի մրցումները: Միջմարզային փուլի մրցումներն անցկացվել են Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Տավուշի մարզի Դիլիջան և Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում: Հանրապետական եզրափակիչ փուլ են անցել Սյունիքի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերը: Եզրափակիչ խաղերին կմասնակցեն նաև […]

̰
Առաջին դասարանցիների առցանց հայտագրումը կիրականացվի երեք փուլով

16:16 20.04.2022

Առաջին դասարան հաճախող երեխաների համար առցանց հայտագրումը պարտադիր է այն պետական հանրակրթական դպրոցների համար, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն։ Առցանց հայտագրման գործընթացը 3 փուլով կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» կողմից` «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» միջոցով: Առաջին փուլ Հունիսի 21-ից հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող քաղաքացիների համար։ Որպես առաջնահերթություն դիտարկվում է նույն դպրոցում […]

̰
Ավստրալահայ բարերար Հերոս Դիլանչյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով

16:11 20.04.2022

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է ավստրալահայ բարերար Հերոս Դիլանչյանին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի և բարեգործական երկարամյա գործունեության համար Հերոս Դիլանչյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ավստրալահայ բարերարին է հանձնել ՀՀ վարչապետի հուշամեդալը և բարձր գնահատել նրա բարեգործական գործունեությունը ի շահ հայրենիքի զարգացման:

̰
BACK_TO_TOP