TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Հայաստանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

16:06 20.04.2022

Ապրիլի 20-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ԱԳ նախարար Վանգ Յիի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ու Չինաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ նշելով, որ անցած ժամանակաշրջանում զգալի աշխատանք է կատարվել երկկողմ հարաբերությունների կայացման և զարգացման համար՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ուղղություններով: Երկուստեք […]

̰
Հանրապետության գետերում ապրիլի 19-20-ը դիտվել է ջրի ելքերի մեծացում

15:57 20.04.2022

Հանրապետության գետերում ապրիլի 19-20-ը դիտվել է ջրի ելքերի մեծացում: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Էրդողանն ու Հերցոգը քննարկել են Երուսաղեմի վերջին իրադարձությունները

15:51 20.04.2022

Թուրքիայի ու Իսրայելի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Իսխակ Հերցոգը հեռախոսարզրույց են ունեցել, որն ըստ թուրքական կողմի՝ անցել է «դրական և կառուցողական» մթնոլորտում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են թուրք-իսրայելական հարաբերությունները, ինչպես նաև Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: Ըստ Հերցոգի՝ Իսրայելը պաշտպանում է Իսրայելում ապրող մարդկանց կրոնական իրավունքները՝ անկախ այն բանից մահմեդական են, քրիստոնյա, թե հրեաներ: […]

̰
ՃԵԿ խախտումների հետևանքով մահվան ելքով դեպքերը նվազել են 18.3%-ով․ դատախազություն

15:45 20.04.2022

2022 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է ճանապարհային երթևեկության հանցավոր խախտումների և դրանց հետևանքով մահվան ելքով դեպքերի էական նվազում: Մասնավորապես, ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված տվյալների՝ եթե 2021թ. առաջին երեք ամիսներին արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային հանցագործության 381 դեպք, որոնցից 60-ը՝ մահվան ելքով, ապա 2022թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է նման 337 դեպք, որոնցից մահվան ելքով դեպքերը եղել […]

̰
Ներկայացվել են արդարադատություն իրականացնող մարմիններում առկա խնդիրներին և իրավունքների խախտումներին վերաբերող հետազոտական ծրագրերը

15:39 20.04.2022

Տեղի է ունեցել արդարադատություն իրականացնող մարմիններում առկա խնդիրներին և իրավունքների խախտումներին վերաբերող հետազոտական դրամաշնորհային ծրագրերի ներկայացումը։ Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և ԵՀՀ Մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը։ Մտքերի փոխանակմանը հաջորդել են դրամաշնորհ ստացած կազմակերպությունների հետազոտական արդյունքների ներկայացումները, որոնք վերաբերվում էին արդարադատություն […]

̰
Ավարտվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

15:27 20.04.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի 38-ամյա բնակչի կողմից հորեղբոր առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն 2021թ. հոկտեմբերի 25-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, 38-ամյա տղամարդը հորեղբոր՝ Երասխահուն գյուղի տանը, վերջինիս պատկանող հողամասը վարձակալությամբ այլ անձի տրամադրելու հարցի շուրջ […]

̰
2022-ին թույլատրվում է ՀՀ ներմուծել էլեկտրամոբիլներ զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով

15:20 20.04.2022

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի ապրիլի 16-ին ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի N 514-Ն որոշումը, որի համաձայն, 2022 թվականի ընթացքում էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագիր) ներմուծումը Հայաստանի Հանրապետություն թույլատրվում է զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` 6400 հատից ոչ […]

̰
Ստեփանակերտի Ալ. Մանուկյան 120ա հասցեում շարունակվում են նախկին հանրակացարանի 2-րդ շենքի վերակառուցման աշխատանքները

15:13 20.04.2022

Ստեփանակերտի Ալ. Մանուկյան 120ա հասցեում շարունակվում են նախկին հանրակացարանի 2-րդ շենքի վերակառուցման աշխատանքները: Նախորդի օրինակով այս դեպքում ևս վերապրոֆիլավորման աշխատանքների արդյունքում այն շահագործման կհանձնվի որպես բազմաբնակարան բնակելի շենք և կունենա թվով 35 բնակարան, որից՝ 🔹️1 սենյականոց՝ 5 բնակարան 🔹️2 սենյականոց՝ 10 բնակարան 🔹️3 սենյականոց՝ 15 բնակարան 🔹️4 սենյականոց՝ 5 բնակարան։ Շենքը ապահովված կլինի ջեռուցման համակարգով, […]

̰
SHANTNEWS

15:00 20.04.2022

̰
«Մենք չենք ընդունում Թուրքիայի հարձակումը». Արաբական պետությունների լիգա

14:50 20.04.2022

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտն արձագանքել է ապրիլի 17-ին Իրաքյան Քուրդիստանի դեմ Թուրքիայի զինված ուժերի կողմից սկսված ռազմագործողությանը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ դատապարտելով Թուրքիայի հյուսիսիրաքյան հարձակումը` Ղեյտը նշել է, որ դա հանդիսանում է խախտում ինչպես Իրաքի ինքնիշխանության, այնպես էլ միջազգային իրավունքի: Հավելենք, որ Իրաքի արտգործնախարարությունը ևս հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է անում […]

̰
Մրցույթ Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու համար

14:37 20.04.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022-2023 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար բարձրագույն կրթություն ստանալու նպատակով /4 տեղ/: Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսուցումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Բուլղարիայի Հանրապետության բյուջեի միջոցների հաշվին։ Ուսուցումն իրականացվելու է բուլղարերեն, ուստի լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց /նախապատրաստական/: Մրցույթին […]

̰
Փաշինյանն ու Վոլոդինը մտքեր են փոխանակել ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեության և այլ հարցերի շուրջ

14:24 20.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցի շրջանակում այցելել է Ռուսաստանի Դաշնության Պետական Դումա` հանդիպում ունեցել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը ՌԴ և ընդգծել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների շարունակական զարգացման փաստը: «Գիտեմ, որ արդյունավետ բանակցություններ եք ունեցել ՌԴ նախագահի հետ, որի արդյունքներով ընդունվել է համատեղ կարևոր հայտարարություն»,– […]

̰
Մեր դարավոր եղբայրական հարաբերությունները կոփված են ընդհանուր մարտահրավերներով․ Ալեն Սիմոնյանը՝ եզդիական համայնքին

14:05 20.04.2022

Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՛ եղբայրներ և քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ, տեղեկացնում է ԱԺ կայքը: «Թող յուրաքանչյուր եզդի ընտանիք Նոր տարին նշի ապագայի հանդեպ մեծ հավատով և վստահությամբ: Մաղթում եմ լիություն, խաղաղություն և բարօրություն: Մեր դարավոր եղբայրական հարաբերությունները կոփված են ընդհանուր մարտահրավերներով, պայքարով և խաղաղության հանդեպ միասնական ձգտումներով: Գարնանային […]

̰
Գյումրիում շինարարական աշխատանքներ իրականացնելիս տան պատը փլուզվել է. կա տուժած

13:47 20.04.2022

Ապրիլի 20-ին՝ ժամը 12։43-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Արաքս» հյուրանոցի մոտակայքում գտնվող տներից մեկի պատը փլուզվել է. կա տուժած: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ շինարարական աշխատանքներ իրականացնելիս տան պատը փլուզվել է, ինչի հետևանքով […]

̰
Վալենտինա Մատվիենկոն ընդունել է հայկական պատվիրակությանը

13:40 20.04.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող պատվիրակությունը ժամանեց Դաշնային խորհուրդ (ՌԴ խորհրդարանի վերին պալատ)։ Նիկոլ Փաշինյանին դիմավորեց Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

13:23 20.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը տուգանվել է

13:18 20.04.2022

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից քաղաքաշինության բնագավառում իրավախախտում կատարելու հիմքով վարչական պատասխանատվության է ենթարկվել Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։ Մասնավորապես՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժինը ստուգում պետք է իրականացներ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի Արարատյան փող․, հ․16/1 հասցեում գործող […]

̰
Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել են Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման թեմային

13:11 20.04.2022

Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Կողմերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվող Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման թեմային:

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

23:58 19.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
Երկու նոր ռեկորդ. Յուրի Սաքունցը միջնամատով քաշել է պարեկային վեց մեքենաների շարասյունը

23:54 19.04.2022

Ապրիլի 19-ին ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի ծառայողները «Դինամո» մարզական հասարակական կազամակերպության խաղահրապարակում մարզական հերթական միջոցառումն էին կազմակերպել, թեպետ այն, ինչ ականատեսների աչքի առաջ կատարվեց, դժվար է հերթական անվանել: Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի և Եվրոպայի չեմպիոն, ուժային ըմբշամարտի աշխարհի բրոզնե մեդալակիր, Հայաստանի Հանրապետության քսաներկու և աշխարհի վեցակի ռեկորդակիր, նաև Գինեսի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի […]

̰
Բայդենը դաշնակիցների հետ քննարկել է Ուկրաինային տրամադրվող օգնությունը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

23:49 19.04.2022

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մայիսի 16-ին միութենական երկրների ղեկավարների հետ տեսակապով քննարկել է Կիևին հետագա աջակցության ցուցաբերումը, Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները և Ուկրաինայի շուրջ հետագա ջանքերի համակարգումը միջազգային հարթակներում, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին: «Առաջնորդները հաստատել են այդ ժամանակ Ուկրաինային հետագա ռազմական, տնտեսական և հումանիտար օգնություն ցուցաբերելու հանձնառությունը»,- հայտնել է Փսակին՝ ամփոփելով […]

̰
Թուրքիայում գնաճը մոտ 10 անգամ ավելի բարձր է, քան Եվրոպայում

23:41 19.04.2022

Ըստ Թուրքիայի վիճակագրական ծառայության 2022-ի մարտի տվյալների՝ վերջին 1 տարվա գնաճը կազմել է 61%, ինչը գրեթե 10 անգամ բարձր է Եվրոպայում նույն ժամանակահատվածում գրանցված 6.2% գնաճից: Իսկ ոչ պաշտոնական կազմակերպությունները տարեկան գնաճը Թուրքիայում գնահատում են մինչև 142%, փոխանցում է Ermenihaber-ը։ Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գնաճի հիմնական պատճառներից մեկը համարել էր միջազգային շուկայում […]

̰
Կանադան մտադիր է Ուկրաինային ծանր հրետանի մատակարարել

23:39 19.04.2022

Կանադան մտադիր է Ուկրաինային ծանր հրետանի ուղարկել, այդ մատակարարումների մանրամասները կհրապարակվեն առաջիկա օրերին: Այդ մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: «Կանադան ծանր հրետանի կուղարկի Ուկրաինա, ավելի մանրամասն տեղեկատվություն կհրապարակվի առաջիկա օրերին»,- լրագրողներին ասել է Թրյուդոն: Նա հավելել է, որ այդ մատակարարումները կիրականացվեն ուկրաինական կողմի հարցմանը համապատասխան:

̰ ̰
̰
«Դուք եք այս խայտառակության հեղինակը». ընդդիմադիր կին գործիչը՝ Էրդողանին

23:17 19.04.2022

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) փոխնախագահ Մերալ Դանըշ Բեշթաշը Թուրքիայի խորհրդարանում մամուլի ասուլիս է հրավիրել։ Ի թիվս այլ թեմաների՝ նա անդրադարձել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, երբ վերջինս ասել էր. «Մենք վճռական ենք տրամադրված դուրս բերել մեր երկիրը կանանց սպանությունների ու նրանց դեմ գործադրվող բռնությունների այս խայտառակությունից»։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Բեշթաշը հայտարարել է, որ […]

̰
Սպասվում է անձրև և ամպրոպ

23:08 19.04.2022

Հանրապետության տարածքում ապրիլի 20-ի գիշերը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Երևան քաղաքում ապրիլի 20-ի գիշերը, 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ի կեսօրից հետո սպասվում […]

̰
̰
NASA-ի ղեկավարը կոչ է արել աշխարհին հրաժարվել հակաարբանյակային զենքի փորձարկումներից

22:37 19.04.2022

ԱՄՆ օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA ) ղեկավար Բիլ Նելսոնը աշխարհի երկրներին կոչ է արել միանալ ԱՄՆ-ին ՝ հրաժարվելով հակաարբանյակային զենքի փորձարկումներից: Այս մասին ասված է գերատեսչության կայքում հրապարակված մամուլի տեղեկագրում։ «Կասկած չկա, որ դեպի տիեզերք մարդու թռիչքներն ու տիեզերական միջավայրի ապագան անհամատեղելի են ուղիղ թռիչքի հակաարբանյակային հրթիռների կործանարար փորձարկումների հետ։ ԱՄՆ […]

̰ ̰
BACK_TO_TOP